Your research : 69 Results for համ

Entries' title containing համ : 445 Results

Definitions containing the research համ : 2060 Results

Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

• «թևերի շարժումից դուրս եկած ձայնը» Եզն. «ծառերի տերևների խշրտոցը» Խոր. ա. 19, որ և սօսափիւն «օդի մէջ շշըն-կոց» Յոբ. դ. 16, «սոսկում, սարսափ» Եւս-քր. բ. որից սոսոփիլ «զարհուրիլ, վախենալ, ռոսկալ» Յհ. կթ. 409 (որ հրտր. Էմինի, էջ 177 ունի սոսափեալք ձևով) փխ. սօսափիլ, ինչպէս զրում է ԱԲ. համառօտեալ ձևով է սօսիւն Հին բռ.։


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

• = Պհլ. *vagr (vaγr) հոմանիշ ձևից, որ նոյնպէս փոխառեալ է սանս. [other alphabet] vуāg-hrá «վագր» բառից։ (Այս բառը ըստ Boi-sacq 1085 կազմուած է vi և ā մասնիկնե-րով ghrá «դեղին»=յն. ωχρός «դեղնաշորթ» բառից)։ Պհլ. *vaγr, որի մէջ միջաձայն ջ նմանուելով նախաձայնին՝ ձևացել է պրս. [arabic word] babr «վագր»։ (Horn § 180 պրս. babr ձևի դէմ դնում է պհլ. bapr, papr և սանս vyaghrá-ձևի հետ համեմատութիւնը անո-րոշ է գտնում)։ Վագրը գոյութիւն չունի Հա-ւաւստանում. ուստի բառն էլ օտար պէտք է լինի։ Հնդևրոպացիք էլ չէին ճանաչում այն, ո՛չ Զենդ-Աւեստայի և ո՛չ էլ Ռիգ-Վեդայի մէջ է յիշւում (Böhtlingk, Sans. Wört. 6. 1465). առաջին անգամ հարաւային Ասեա-յից յառաջացել է Հնդկաստան, այստեղից անցել է Պարսկաստան (երևում է Մազան-դարանի շրջանում), մինչև Սիբերիա և ամ-բողջ արևելեան Ասիա։ Տարբեր բառ է յն. τίγρις, որից լտ. tigris, ֆր. tigre, գերմ. liger, ռուս. тигръ «վագր», որ փոխառեալ է նոյնպէս իրանեանից. հմմտ. զնդ. tigri «նետ» (Walde 779, Boisacq 969)։-Հիւբշ. 242։

• ՓՈԽ.-Վրաց. ვიգრი վիգրի կամօგრი իգրի «վագր»։ Լտ. tigris «վագր» բառը Varron համարում է հայերէնից փոխառեալ. tigris qui est ut leo varius, qui vivus capi adhuc non potuit. Vocabulum e lingua armenia-nam ibi et sagitta et quod vehementis-kimum flumen dicitur Tigris. լտ. tigris փոխառեալ է յն. τίγρις ձևից և այս էլ իրա-նեանից։ Վարրոնի ժամանակ Հայաստանը Պարթևների ձեռքին լինելով, հայերին շփո-թել է նրանց հետ. իսկ գետի անուան հետ համեմատութիւնը ժողովրդական ստուգա-բանութեան արդիւնք է (Meillet, Dict. etym Lt. էջ 997-8)։


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ

• միւսները ունին միայն «ընթանալ» նշանա-կութեամբ. այսպէս են Հճ. Մշ. Սչ. վազել, Ակն. Երև. Ննխ. Պլ. Սեբ. վազէլ, Ասլ. վա-զէ՝լ, Զթ. Խրբ. վազիլ, Տփ. վա՛զիլ, Ալշ. վmզել, Մկ. վmզիլ, վmզկիլ, Սլմ. վmզնել, վmսկել, Ջղ. վազզել, Ախց. Կր. Պոտ. Ռ. Տիգ. վազզէլ, Գոր. Ղրբ. Շմ. Տփ. վազ տալ, Ագլ. վէզ տօլ (սրանք չունին վազել բայա-ձևը). իսկ Վն. ունի վmրզել, որից երևում է որ նախաձևն է *վարզել։ Իմաստի զարգաց, ման համար հմմտ. թրք. [arabic word] atlamaq «ցատկել» և արև. թրք. [arabic word] ︎ atalamaq «վազվռտել». հնից կայ նաև Եւս. պտմ. 156 վազվազելով ընթանային, որ երկու նշանա-կութեանց միջին տեղն է բռնում։ Նոր բա-ռեր են վազան, վազկան, վազման, վազէ-վազ, վազնիվազ, վազուկ, վազուն, վազըո-տել, վազվոտել, վազվզել, վազվզտել, վազ-վըռտկել ևն։


Վաթսուն, սնից

adj.

sixty.

• Ուղիղ համեմատեց նախ Windisch. 32. նոյնը ունին նաև բոլոր միւսնեոս. առանձին գլխով խօծում է Տէրվ.. Եռև րագունտ և Լեզու 176։


Վախճան, ի

s. adv.

end, term;
end, scope, object;
issue, event, end, result;
accomplishment, finishing, conclusion, close;
end, extremity;
end, demise, decease, death, exit;
ցմեծ —, long time, a long while;
—, ի —ի, in fine, finally, at last, at length, after all, in the last place;
ց-, to the end;
ի — ամին, at the year's end;
ի —ի աւուրց, in the future;
ի — աւուրցս այսոցիկ, in these latter times;
— բանիս, in a word;
the pith of my argument;
— եհաս նմա, he died;
ընկալաւ զարժանահասն —, he died as he merited;
ի — կենաց իւրոց, in his last days, towards the close of his life;
մերձ ի — լինել, to be at one's final agony;
— առնուլ, to draw to a close or end, to cease, to end, to expire;
— առնել, to make an end of, to put an end or term to, to come to a conclusion, to decide, to end;
առնել զոք ի —, to send to perdition, to put to death;
— դնել, to bring to a close, to conclude, to terminate, to finish, to end.

• ՆՀԲ «վաղ ծանուցեալ, կանխաւ գի-տեալ»։ Տէրվ. Altarm. էջ 24 վերջ և աւարտ ձևերի հետ՝ կցում է սանս. varǰ «դարձնել», apavarǰ-ana «վերջ», apa-varǰ «վերջացնել» և տանս. vart, լտ. vertere։ Նոյն, Նախալ. 70 պահում է միայն հայ ձևերի համեմատութիւնը։ Մառ ЗВО 5, 318 զնդ. *varya բունից, որից կազմուած է զնդ. vairyastara «ձախ»=հյ. վերջին։ Հիւնք. «իբր ի հա-կառակէն բառիս վաղ, պրս. ֆերճամ»։ Nyderg-ի մեկնութիւնը տե՛ս Հաաք բառի տակ։ Patrubány SA I. 309 փո-խառեալ իրանեանից, հմմտ. սանս. vakšána «խոռոչ»։

• ԳՒՌ.-Ջղ. վախճանել, Ալշ. Կր. Մշ. վախ-ճանիլ, Մրղ. վախճանւրէլ, Մկ. վmխճmնիլ, Սլմ. վmխճանվել, Ղրբ. վըխճա՛նվէլ, Ագլ. վըխճա՛նվիլ, վօխճա՛նվիլ, Ասլ. Պլ. Սեբ. վախջանիլ, Զթ. վախջանըլ, Տիգ. վmխջmնիլ, Ախց. վաղճանիլ, Ննխ. վաղջանէլ, վօղջանէլ, Սվեդ. վmղջmնիլ, Տփ. վօխճանվիլ, Երև. վօխճանվէլ, Շմ. օխճանվիլ, բոլորն էլ «մեռ-նիլ» նշանակութեամբ և միայն կրօնաւոր-ների համար, փոխառեալ եկեղեցական լե-ցուից։ Նոյնպէս է նաև թրքախօս հայերից Ատն. վախջանիլ օլմաք «կրօնաւորի մեռնի-յը»։ Արմատական ձևով պահուած է Ջղ. մախ ու վախճանք «մահ, վախճան»։


Վականակ, աց

adj.

in season, ripe.

• «լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

• = Իրանեան փոխառութիւն պէտք է լինի. հմմտ. զնդ. ❇ կvərəϑra-«վահան», օսս. vart' «վահան», սանս. [other alphabet] vartra-«թումբ, պատնէշ», որոնք ծագում են զնդ. ❇ var «ծածկել», սանս. [other alphabet] var «ծածկել, բռնել, կասեցնել, պաշտպանել, արգիլել» բայիս (Bartholomae, Altr. Wört. 1421)։ Զնդ. բառը պիտի ունենար համապատասխան հպրս. *vrϑra-, հպհլ. *varhra-ձևերը, որոնց հետ հյ. բառը համաձայնեցնելու հա-մար պէտք է ենթադրել, -an մասնիկով՝ հպհլ. *varhran, որից հյ. *վարհան և ր-ի սովորական անկումով՝ վահան։ Ձևի կող-մից հմմտ. զնդ. Vərəϑraγna->հյ. Վահագն։ Վեդ. vrtra-և զնդ. vərəϑraγna բառերի վրայ մի առանձին մենագրութիւն հրատա-րակեցին Benveniste և Renou, Paris 1934 ուր. հյ. վահան բառն էլ մեկնուած է այն-պէս՝ ինչպէս մենք, այս մեկնութիւնը ընդու-նոմմ է նաև Meillet BSI հտ. 35. л 105. էջ 31։ -


Վաղ

adj. adv. s.

ancient, old, former;
anciently, formerly, once on a time;
early, betimes, soon, quick;
tomorrow;
— քաջ, very early;
— քաջ ընդ առաւօտն, at the break of day or of dawn, at the peep of day, very early in the morning, at dawn;
— ուրեմն, in bygone times, of old, long ago, a long time ago;
ի — ժամանակս, anciently, formerly;
ի — ժամանակաց, time out of mind;
— ընդ փոյթ, soon, quick;
forthwith, directly;
— կամ անագան, եթէ — եթէ անագան, sooner or later;
ոչ կարի — ոչ յոյժ անագան, neither too soon nor too late;
ո՞չ — իսկ ասացի քեզ, did I not tell you before ?.

• «առաջ, հին, շատոնց. 2. շուտ, շուտով» ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. Եւս. քր. «յաջորդ առաւօտ կանուխ» Ղկ. իդ. I. Գնձ. Վրդն. սղ. որից վաղագոյն ՍԳր. վաղահաս Ոսկ. և եփր. Բ.թես. վաղու ևս Մտթ. ժա-21. վաղուց, ի վաղուց, ընդ վաղուց ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. (յետնաբար կայ ի վաղեաց կեղծ-Շապհ. 73), վաղիւ «վաղը, յաջորդ օրը» ՍԳր. Սեբեր. (իմաստի զարգացման համար հմմտ. այգ-ուց, կազմութեան համար տե՛ս Meillet BSL 21, 33), վաղնջուց ժղ. ը. 12. Փաոա. Եղիշ. Խոր. Պիտ. ի վաղնջենէ Ագաթ. վաղորդայն ՍԳր. վաղուեան Գծ. իգ 11. վաղ-վաղ Սղ. հր. 8. Ճխէ. 5. Բուզ. Կոչ վաղվաղել «շտապել» ՍԳր. վաղվաղակի ՍԳր. վաղվաղկոտ Սիր. ժդ. 4. Եւագր. վաղ-վաղուն Վեցօր. կանխավաղ Արծր. նախա-վաղ Պղատ. օրին. Նանայ. 402. Նոնն. մա-ղեմի=վաղի-ամի «շատ տարիների, վա-ղուցուայ, հին» Յայսմ. վաղաժամ, վաղա-ծանօթ (նոր բառեր) ևն։

• ՆՀԲ լծ. յն. πάλαι, παλαιός, եբր. և արաբ. պալա, վալա, թրք. էվվէլ։ Տէրվ. Altarm. 51 վառ, գարուն ևն բառերի հետ=սանս. uš «վառիլ», ušas «արշա-ւաւտ». uš5 «րեշեր». ušry «առաւօտ» ևն։ Մառ ЗВО 5, 319 զնդ. ušaim «արշա-լոյս»։ Հիւնք. յն. πάλαι? իսկ էջ 220 վա-ղել, վաղվաղել=լտ. vago «թափառիլ», յն. β.βάσω «ընթանալ»։ Jensen, Hitt. u. Arm. 97 ևն վաղեմի բառի մէջ -եմի համառում է «մեծ» (մինչդեռ ամ «տա-րի» բառն է1) և կցում է հաթ. imia, im, mia, mii, mi, m', ma, m, emio բա-ռերի հետ։ Patrubány SA 1, 195 լտ. velox «արագ, ճարպիկ»։ Scheftelovitz BВ 29, 49 լտ. volare «թռչիլ»։ Վ'apas, ббтотнош. aбхаз. яз., էջ 28 համե-մատում է վրաց. მალი մալի և ափխ. älas «արագ, շուտ» բառերի հետ։


Վաղակաւոր, աց

s. adj.

dagger, poniard;
sword, sabre, hanger, cutlass, scimitar;
sworded, armed with a sword or dagger.

• (ի-ա հլ. յետնաբար) «կարš թուր, մի տեսակ դաշոյն, խարբ» Երեմ. ծ. 42. Եզեկ. իա. 3-5, Բարուք զ. 14, Եփր. թդ. 391 և ծն. էջ 57. սխալմամբ դրւում է «սու-տերաւոր, թուր կրող զինւոր» Յհ. կթ. իբր թէ արմատը լինէր վաղակ «թուր», որի համար էլ Գնձ. գրում է «Ահա մերկացաւ սուրն վա-ղակաւ»։


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

• ԳՒՌ.-Անշուշտ նոյն է բառիս հետ պոկ Գնձ. «փող զուռնայի ևն» (տես Մամիկո-նեան, Հազարից մէկը, էջ 248), բայր ան-սպասելի է նախաձայն պ՝ փոխանակ բ= արաբ. b։ ՀՀԲ, ՋԲ պուկ «շեփոր» բառին են կցում նաև գւռ. պոկ «սոխի և նման բոյսերի ցօղունը, զոխ», որի հետ նոյն են պուկ Ակն. Սեբ. «ուռիէ սուլիչ», պկու Լ. Ղզ. Ղրբ. Տփ. «մի տեսակ սրինգ՝ որ զուռնայի նման լե-զուակ ունի»։ Աւելացնենք դարձեալ. Ջղ. պուկ, Սվ. բուք, Ագլ. պօկ «օրօրոցի մէջ հաստատուած միզախողովակը»։ Այս բոլո-րի համար տե՛ս յատկապէս պոպոկ (պոկ, բառի տակ արած նկատողութիւնս։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

• Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

• ՆՀԲ լծ. թրք. pota «հալոց»։ Հիւնք. պրս. bat «կուռք»։ Müiller, Armen. IV լիթ. pudas «պտուկ» բառի հետ՝ իբրև բնիկ հայ։ Karolides, Iλ. συγϰρ 79 դնում է կապադովկ. vutókko, votókko «դոյլ» բառից, իսկ այս էլ աղաւաղուած է հա-մարում բիւզ. έμπότης բառից (Sophocles 457 չունի այսպիսի ձև. գիտէ միայն εμ-ποτσς, որ է «խմելու յարմար»։ Karolides կպդվկ. vutókko ձևի հետ համեմատում է հյ. պուտուկ. բայց հյ. պուտուկ ծա-դում է պոյտն արմատից (-ուկ նուա-զական մասնիկ է). և եթէ մին կամ միւ-սը փոխառեալ է, ընդհակառակը կա-պադովկացին պիտի փոխառեալ լինի հայերէնից, ըստ որում արմատը վեր ջինիս մօտ է միայն գտնւում)։ Schel-telovitz BВ 29, 40 շվէդ. put «ուռեցք». իտլ. púss «քսակ», սանս. bud-buda «պղպջակ» բառերի հետ, որոնց բոլորի արմատն է համարւում հնխ. bud-«ու-ռիլ, ուռչիլ»։ Petersson KZ 47 (1916). 254 հայերէնին է կցում հհիւս. pottr «հողէ աման կերակուր եփելու համար», մ. հիւս. գերմ. pot, անգսք. pott. մ. ան-գըլ. ֆրիզ. pot «պտուկ», որոնց նախա-ձևը դնում է *bud-nó-, մինչդեռ հայը՝ beud-no-կամ boud-no-։ Այս մեկնու-

• թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Վն. պուտուկ, Սլմ. պտուկ, Ալշ. Մշ. պուդուգ, Խրբ. Պլ. Ռ. բու-դուգ, Տիգ. բուդյուգ, Սեբ. Սչ. բդուգ, Ասլ. բդիւգ, Մրղ. պտիկ1, Հճ. բmդուգ, Զթ. բօ-դուգ։ Նոր բառեր են պտուկկոտրուկ, պտուկ-կոտրող, պտկիկոտրիչ, պտկումայր, պտուկ-քերիչ, պտկակ։-Համաձայն ածանցման օ-րէնքներին գրբ. պոյտն արմատից ստացուած է պուտուկ, որին համապատասխան են գա-ւառականներից շատերը։ Արևմտեան գրա-կանում՝ պտուղ>ռմկ. պուտուղ ևն ձևերի օրինակով կարծուելով թէ պուտուկ ձևը ռա-միկ է, սխալմամբ առաւելութիւն է տրուած պտուկ բառին, որ յետին սղեալ ձև է։


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

• (յետնաբար ռ հլ.) «ագի» Յայսմ. փխբ. «առնանդամ» Փիլ. լին. 219 (նշանա-կութեան զարգացման համար հմմտ. չա-ռաթ. kotak «պոչ և առնի»). որից պոչաւոր. անպոչ, պոչատ, պոչազգեստ (նոր բառեր)։


Պոպզակ

s. bot.

s. bot. St. John's wort, hypericum.

• ԱԲ (պոպզակ, պոպզաք ձևով) համս. րում է յն.։ Bailly-ի բառարանում չգը-տայ համապատասխան մի բառ π. 8 նախաձայնով և o, ω ձայնաւորով։


Պոռնիկ, նկաց

adj. s.

adj. s. fornicator;
letcher, whore-monger;
adulterer;
— կին, prostitute, abandoned or debauched woman, harlot, street-walker, courtesan, whore, strumpet, wench, trull;
adulteress.

• Աւգերեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 292 առաջին անգամ դրաւ յն. πόρνη բառից փոխառեալ։ ՆՀԲ «նոյն բառն է և յն. πὄρνος»։ Peterm. 38 յն. πορνιϰός և լտ. fornicarius։ Հիւնք. յն. πόρνη իգականից։ Հիւբշ. 373 հայերէնի -իկ վերջաւորու-թիւնը բացատրելու համար պոռնիկ դը-նում է πορνιϰός, իգ. πορνιϰή «պոռնկա-կան» ձևերից։ Thumb ցոյց է տալիս որ յն. շեշտայանգ բառերը ամբողջու-թեամբ պահւում են հայերէնում և հե-տևաբար πορνιϰός պիտի տար հյ. *պոռ-նիկոս։ Ուստի մեր ձևը մեկնում է կազ-մուած -իկ մասնիկով πόρνος բառից։ Ընդունելով ըստ Meillet պահլաւակա-


Պորտ, ոյ

s. adv.

navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.

• , ո հլ. (գրծ. -իւ ձևով կայ Յ. խ. 11) «պորտ» ՍԳր. լայնաբար «որովայն, փոր» ՍԳր. Կոչ. 287, 290. Եփր. ծն. և ա. կոր. 61. համաբ. 109, 110. Եւս. պամ. «մի-ջավայր» Դատ. թ. 37. «գմբեթի մէջտեղի քարը» Արիստ. աշխ. «ազգականութեան աս-տիճան» Տաթև. հարց. էջ 611. որից պոր-տաբոյծ Խոսրովիկ. Կանոն. պորտապարար Պիտ. դատարկապորտ Տիգ. ա. 13. Եփր. բ. Թես. 184. թանձրապորտ ԱԲ. մշկապորտ Խոր. հռիփ. պորտիվեր «կռնակի վրայ պառ-կած» Վրդ. առ. 63=պորտ ի վեր (պառկիլ) Վրք. հց. բ. 100 (որ այլ ձ. բերան ի վայր)։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։

• ԳՒՌ.-Երև. Սլմ. Տփ. պուտ, Ալշ. պուդ, խտջ. բուդ, Մշ. պդուգ և շրջեալ ձևով՝ Ղրբ. տօպ (շրջման համար հմմտ. Ղզ. տուպ «կա-թիլ», որ շրջուած է պուտ բառից)։ Նոյնից է տպազոխ Ղրբ. «պուտ ծաղկի ծիլր»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. պուդ, Ննխ. Պլ. Ռ. բուդ «կաթիլ», Խրբ. բուղ «կէտ», նոյն է նաև Տփ. պուտ «մի քիչ, մի փոքր կտոր» (օր. մի պուտ հաց), որ բխում է «կաթիլ» գաղափա-րից, իբրև նշան փոքրութեան. հմմտ. Պլ. բուդ մը, բուդիգ մը (<պուտ մի, պուտիկ մի) «մի քիչ, սակաւիկ ինչ» (նախ հեղուկ բաների համար ասուած, յետոյ ընդհանուր գործածութիւն ստացած). այսպէս նաև Ղրբ. մի՛կա «մի քիչ», որ յառաջանում է մի կաթ «մի կաթիլ» ձևից։


Պռզօղ

s.

enemy, adversary.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի իօն. 250. «Ասեն. օտարին՝ գնովք գևեալ է զմեզ՝ ի տեառնէն արարածոց... ապա օտա-րին՝ զոր նմա պռզօղ մուծանէ, չէր պարտ նորա արարածոցն ցանկանալ»։ ՆՀԲ մեկ-նում է «գովող կամ յափշտակող զօտարին ինչ, գող կրծող զիրս այլոց». ՋԲ «զովող կամ ոսոխ», ՓԲ «կցորդ հաւասար» (որից շինել է նաև պռզել բայը). Թոռնեան Հառ-ընտ. 1866, Ա. 49 «մասնակից, բաժանորդ, ընկեր», Բաբգէն վրդ. ՀԱ 1907, 315 դնում է «գործակից, զովող», համարելով թէ Ե ռա-րու ժողովրդական բառ է։ Հաւանական է երևում «գործակից ընկեր» նշանակութիւնը։ Հմմտ. նաև վոզօղ։


Պռոյգ, ուգի, գաց

s.

paraphernalia, portion, dowry, dower.

• , ի-ա հլ. «օժիտ (աղջկայ կողմից տրուածը փեսին)» Ասոր. դատ. 9. Մխ. դտ. 289, 291. Լմբ. օր. 19. Մաշտ. ջահկ. Ուռհ. 122. գրուած է նաև պռոյք Անսիզք 19, պռեւք Ժմ. յն. որից պռուգել «օժիտով ճոխացնել» Մարթին. Մին. համդ. 133. պռուգած Ասոր. դտ. 54. Մխ. դտ. անպռոյգ Ասոր. դատ. 9. Լմբ. օր. 19. Մխ. դտ.»


Պռոտոպապ

s.

pontifex maximus.

• (գրուած է պռտապապ) «հայրապետ, քահանայապետ» Թղթ. դաշ. 24 (Հռվոմի պապի համար ասուած)։


*Պռուկ

s.

muzzle, snout.

• ԳՒՌ.-Մկ. Սլմ. Վն. պռուկ, Մրղ. պու-ռուկ, Մշ. պռուգ, Տիգ. բռուգ, բռունգ, Ախց. Կր. պռունկ, Ալշ. Երև. պռունգ, Տփ. պրունգ, Սչ. բրունգ, Ննխ. բուռունգ, Սվեդ. բռօնգ, Պրտ. Սեբ. բռգունք, Ասլ. բռգիւնք, բռգիւ՝, Զթ. բը'ոգընիյք, բը'ոգընիրք, Ռ. բռղունք, բուռղունք, Հմշ. բըրբունք (իսկ ըստ Մառ, Зan. Kолл. Bоcтоконедовъ I, էջ 73-80 Համշէնի թրքացած հայոյ բարբառով՝ բէր-բուք), նշանակում են «շրթունք. 2. ծայր, եղերք»։ Սրանց դէմ Ջղ. ունի պռնչուկ, որ գիտէ նաև Բառ. երեմ. էջ 216 և որի ծագու-մը անյայտ է։ Նոր բառեր են պռկապռուկ «մինչև եզերքը լցուած», պռկօշ «կախուած շրթունքներով», պռնկկալ «լաջակ»։ Բ. բըո-թունք, յդ. բըռթընէր «շրթունք. 2. ամանի եզերքները», որոնք յառաջացած են պռուկ և շրթունք, շրթներ բառերի խաչաձևմամբ։


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

• , ի-ա հլ. «պսակ, թագ, գլխի վրայ դրուած զարդ» ՍԳր.. «հարսի ու փեսի գլու-խը դրուած մանեակը» Ես. կա. 10. Գէ. ես. «շրջանակ» ՍԳր. «արևի շուրջը բակ» Ոսկ ես. «ամուսնութեան խորհուրդը կամ օրհ-նութիւնը» Յհ. իմաստ. Վրք. հց. Կանոն. «ե-կեղեցականների գլխի կուլակը» Մարթին, «տարեշրջան» Սղ. կդ. 12. որից պսակել ՍԳր. պսակակալ Դատ. ը. 26. Ես. գ. 19. պսակահամբար Ագաթ. պսակահաս Կորիւն. պսակաւոր Իմ. դ. 2. Գ. մկ. բ. 14. քարա-պսակ «բարձրաւանդակ, քերծ» Նորագիւտ բ. մնաց. իե. 12. նորապսակ ժղ. հռոմկլ. կըրկ-նապսակ Վանակ. յոբ. մարգարտապսակ Մամիկ. բռնապսակ Մխ. դտ. խաչապսակ նար. խչ. լուսապսակ Շար. Գնձ. ևն։


Պտուկ, տկոց

s.

button, bud, eye;
nipple;
cf. Պուտուկ;
պտկունք կովու, ոչխարի, udder, dug, teat.

• , ո հլ. (լգ. պտկունք, պտկանց) «ընձիւղ, ծիլ, բողբոջ» Ագաթ. Եփր. համաբ. 221. Ոսկ. հմբ. Փիլ. լիւս. յովն. և լին. «ստինքի ծայրը» Առակ. լ. 33. (նշանակու-թեան զարգացման համար հմմտ. ծիլ և ծը-լիկ). որից պտկել կամ պտկիլ «ծլիլ, բոդ-բոջիլ» Իմ. դ. 4. ընչապտուկ Եզն. ծայրա-պտուկ Վրդն. երգ.։


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

• , ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։


Պրաս, ից

s. bot.

s. bot. leck.

• ԳՒՌ.-Կր. պրաս, Երև. Տփ. պռաս, Հմշ. բռաս՝ նոյն նշ. իսկ Սլզ. փուրաս «սոխի ու սխտորի միջև՝ կծու համով՝ կոճղէզաւոր մի ընդեղէն» (Նաւասարդ 1914, էջ 71)։


*Պրրի

cf. Զղալ;
cf. Հոյն.

• ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


Պօզ

cf. Պօզլախ.

• «գորշագոյն» Վստկ. 199. Երազ. որ և պօզլախ (գրուած պաւզլախ) Յայտ. զ. 8 լուսանցքի վրայ (յետին գրիչներից աւելա-ցուած իբր բացատրութիւն շլոռոս բառի). բոլորն էլ գործածուած են ձիու համար։

• = Պրս. ❇ bοz, թրք. ❇οz, [arabic word] bozlaq «գորշ, գորշասպիտակ», չաղաթ. boz «գորշ», արևել. թրք. boz «կապուտակի մօտ գոյն, սպիտակորակ կապոյտ», քրդ. boz «գորշ» (բոլորն էլ ձիու համար ասուած)։-Հիւբշ. 278։


Ջաղացք, ցաց

s.

mill;
փոշի —ցաց, mill-dust.

• ԳՒՌ.-ր ձայնը պահում է Տփ. ջրաղացկ, բայց նաև ջաղացկ. նոյնը պահում են տե-ղափոխութեամբ՝ Խրբ. ջ'աղարջ՝, ջ'աղարց (սեռ. ջ'ախջ'ի, բց. ջ'ախջ՝ է), Տիգ. չmղmրց, Զթ. ճաղօյցք, ջ'աղորցք, Հճ. ջ'աղօյցք. -ր ձայնը կորցրել են՝ Ագլ. ջաղաց, Երև. Ջղ. ջ'աղաց, Գոր. Շմ. ճաղաց, Ախց. Կր. ջ'ա-ղացք (յգ. ջ'աղջ'ընէր), Հմշ. ճաղացք (սեռ. հաղցուց), Մկ. Վն. ճmղաց, Սվեդ. ջ'mղուցք. Ալշ. ջ'աղաջ՝, Մշ. ջ'աղաճ, Ննխ. ջաղաչք, Մրղ. Սլմ. ճmղmչ, Սեբ. ջ'աղաշգ, Սչ. ջ'ե-ղացք, Ղրբ. ճէ՛ղաց, Ասլ. քէղաշք, քէղաշ. վերջինիս մէջ նախաձայն ք՝ յաջորդ շ ձայնի տարանմանութեամբ է ձևացած՝ համաձայն Meillet-ի օրէնքի MSL 14, 288 և ՀԱ 1905, 254։-Նոր բառեր են ջաղացպան, ջաղացա-տեղ, ջաղացաքար, ջաղացբաղարջ։


Ջամբռ

s.

chamber.

• Ուղիղ մեկնեցին նախ Վիստոնեանք, թրգմ. Խոր. էջ 216, յետոյ ՀՀԲ։ Իսկ ՆՀԲ մեկնում է «բառ լտ. յն. գա՛մէռա, գա-մա՛ռա, գղ. շամպր, անգղ. ջէմպր, հյ. կամար, թրք. գէմէր»։ Սրա համեմատ ԱԲ մեկնում է բառը «կամարով խուց, արքունի դիւան»։


Ջայլամն, ամանց

s.

ostrich.

• ԳՒՌ.-Խրբ. չայլամ «մի տեսակ թռչուն է». իսկ Սեբ. ջ'այլամ պահուած է միայն բարձր հասակ ցոյց տալու համար. օր. ջ'այ, լամի պէս բան մ'է։


Ջայլեամն, լեմանց

cf. Ջայլամն.

• ԳՒՌ.-Խրբ. չայլամ «մի տեսակ թռչուն է». իսկ Սեբ. ջ'այլամ պահուած է միայն բարձր հասակ ցոյց տալու համար. օր. ջ'այ, լամի պէս բան մ'է։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gšher-արմատից. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] ghar [other alphabet] ghrnōtl «այրել, վառել, լուսաւո-րել», [other alphabet] ghrna-«տաքութիւն», [other alphabet] I ghini, [other alphabet] hára-«կիզիչ տաքութիւն», զն, ǰar «տաք», յն. ϑέρος «ամառուայ տաքր. ա-մառ». ἕλέρμασσα «հնոց», ϑερομαι «ջեռնում», հիռլ. gorim, guirim «այրեմ, տաքացնեմ», gor «տաքութիւն, կրակ», կիմր. gor «թուխս», gwres «տաքութիսն», բրրտ. gor «կրակ», լիթ. gāras «շոգի», լեթթ. gars «տաք գոլորշի. 2. ոգի», հսլ. gorêti «վա-ռել», grčti «տաքացնել», žeravi «կիզիչ», po-žarū «հրդեհ», ռոա. горeть «այրիլ», гope «ցաւ, վիշտ», горячiи «տաք», горяц-кa «ջերմ», горькiи «կծու» (որ է «այրող»), горчицa «մանանեխ», горнъ «հալոց, հը-նոց», жаръ «շոգ, տապ», жаркoe «խռոռ-ված», жарить «խորովել», nо-жаръ «հրը-դեհ», ոպկր. hority, բուլգար. gor'ъ «այրել, վառել», չեխ. horim, լեհ. gorzeje, պոլաբ. guörè-sa «այրել», ալբան. ngroh «տաքաց-նել», zjar «կրակ, տաքութիւն, եռանդ», լտ-fornax «փուռ» ևն ևն։ Հնխ. gkher-արմա-տից -mo-մասնիկով ձևացած է հնխ. g'her-mό-«տաք», որից յառաջանում են յն. ϑερμός առաք», փռիւգ.-թրակ. germo-, ալբան. žjarm «տաքութիմն» և հյ. ջերմ։ Նոյն ար-քատի *gšhor-ձայնդարձից է յառաջանում հնխ. gšhormó-«տաքութիւն», որի ժա-ռանգներն են սանս. [other alphabet] gharmá-«տա-քութիւն, շոգ, եռանդ», զնդ. ❇ garə-ma-«տաք», հպրս. garma-, պհլ. garm, պրս. [arabic word] garm «տաք», աֆղան. γarma, γārma «կէսօր, օրուայ տաք ժամանակը», բելուճ. garm, քրդ. germ «տաք», germik «ջեր-մուկ», օսս. γarm, qarm «տաք» (Horn § 911), լատ. formus «տաք», հպրուս. gorme «տաթութիւն», գոթ. warmjan «տաքացնել», հբգ. նբգ. հոլլ. անգլ. warm «տաք», հհիւս. warmr «տաք» (Walde 308, Boisacq 341, Berneker 334 Trautmann 79, Pokorny I, 687, Kluge 518)։ Հնդևրոպական նախալե-սուի մէջ ձայնդարձը գործածւում էր բառի նեսակը որոշելու համար. այսպէս՝ e ձայն-դարձը ածականի համար էր, o ձայնդարձը գոյականի համար։ Հայերէնի մէջ սակայն երկուսը միանալով e ձևը տարածուած է և o ձայնդարձը ժառանգ չունի հայերէնի մէջ։-Հիւբշ. 486։

• Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. čermig, čermug «ջերմուկ» (Բիւր. 1899, 314 և Յուշարձան 329). Կր. čerməx «ջերմուկ», Sovux-cermax (վայրանուն)։ Փռքր-Ասիոյ զանազան կող-մերը կան տճկ. čermik կամ čermuk ձևով զանազան գիւղեր կամ աւաններ, բոլորն էլ մի որևէ ջերմուկից ստացած իրենց անունը։ -Հայերէն ջերմ «տենդ» բառից եմ համա-րում բիւզ. յն. τζίρμα «ջղաձգութիւն, σπασμός, гоnvulsion», որի համար Sophocles 1o80 ասում է թէ՝ եթէ σόρμα բառի աղաւաղութիւնն է, պէտք է գրել *ύρμα. -արաբերէն ևս կայ [arabic word] jarm «տաք. 2. շատ տաք երկիր», բայց այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. 414 պրս. [arabic word] garm ձևից արաբացեալ է։


Ջեք

int.

how ! oh ! o strange ! wonderful !

• , ի հլ. «շատ մեծ ու ռառձռ. գերազանց. 2. իբր ձյն. ո՛հ, ի՛նչ լաւ, ի՛նչ դեղեցիկ» Քեր. թր. 33. Համամ. քեր. 275. Երզն. քեր.։-Հմմտ. բեք։


Ջէք

cf. Ջեք.

• , ի հլ. «շատ մեծ ու ռառձռ. գերազանց. 2. իբր ձյն. ո՛հ, ի՛նչ լաւ, ի՛նչ դեղեցիկ» Քեր. թր. 33. Համամ. քեր. 275. Երզն. քեր.։-Հմմտ. բեք։


Ջիլ, ջլաց

s. fig.

nerve, sinew;
fibre, string;
whip;
nerve, sinews, force, vigour;
— տեսաբանական, optic nerve;
լուծանիլ ջղաց, to become enervated;
զ—ս հարկանել ուրուք, to shock a person's nerves, to frighten, to terrify;
զ—ս հատանել ուրուք, to hurt a person's nerves, to weaken, to enervate.

• ԳՒՌ.-Կր. ջ'իղ, Ալշ. Հճ. Մշ. Ս,. ջ'եղ, Սեբ. ջ'էղ, Տիգ. ջիղ, Խրբ. ջէղ, Սլմ. Վն. ճեղ, Մկ. ճէղ, Ննխ. ջըղ, Ջղ. Տփ. ջիլ, Մշ. ջ'իլք, Ագլ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Մրղ. Շմ. ճիլ։-Նոր նշանակութեամբ են Մրղ. «կօշիկի կամ գուլպայի ռետին», Ակն. Մշկ. «ոլոք», Երև. «անծամելի, պինդ», Սվեդ. ջղվա «ոտքեր» (իմաստի զարգացման համար հմմտ. ջիղ Ակն. «ոլոք»)։ Նոր բառեր են ջիլոտ, ջիլ-ջիլոտ, ջլակոտոր, ջլամորթ (հմմտ. ճլլամահ Առաք. պտմ. 389), ջլատ, ջլատել, ջլատո-տել, ջլբաց կամ ջլեբաց


Ջին, ջնաց

s.

cudgel, stick, wand.

• ՆՀԲ լծ. գան։ Հիւնք. պրս. ճիւնաղ «փոկ»։ Karst, Յուշարձան 404 սումեր. gin, gi «եղէգ, ձող»։ Ուղիղ մեկնեց նախ Patrubány KZ 37 (1904), էջ 428, որ համեմատում է հյ. գան և յն ϑείνω բառերի հետ։ Սրանից անշուշտ անկախաբար Scheftelovitz BВ 29 (1905), I7, որ յիշում են Walde 224 և Boisacq 336, և որ կրկնում է Ղափան-ցեան ЗВО 23, 354։ Ընդունում է Meil-let (նամակ 21 ապրիլ, 1927 թ.)


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

• նաև ԳԴ համեմատեց պրս. (արաբ.) jauq ձևի հետ։ Peterm. 26 արաբ. jauq։ Պատկ. Изcл. պրս. joλ, արաբ. ǰauqr, Տէրվ. Altarm. 24, Մասիս 1882 լունիս 7 և Նախալ. 100 հնխ. yug արմատի տակ՝ իբր սանս. yōga, уuǰ, պրս. joq ևն։ Հիւնք. պրս. ճուգ։ Karst, Յուշար-ձան, էջ 428 թթր. čob «հաւաքել», օսմ. гoq «շատ»։


Ջորեան

s. pl.

s. pl. mules.

• . ի-ա հլ. «փոքր մորեխ» ՍԳր. (Անստոյգ նշանակութեամբ դրուած է Վստկ. 22. յոյն բնագրի համապատասխան բառն է «բորենի».-Քաջունի, հտ. Գ. էջ 210 ունի ջորեակ «bruche. 2. թռչուն ինչ», և ջորիկ «Յասանդր, scolopandre, տճկ. քըրք ա-յաք»)։

• ՆՀԲ «որպէս թե ջորի փոքրիկ»։ Մառ. Bступительныя и закл. строфь... Uo-ть, էջ xIx վրաց. ტანაჯორი տանա-ջորի միջատի անունը ջորի բառից դնե-լով՝ ուժ է տալիս այս համեմատու-թեայն։


Ջորի, րւոյ, րեաց

s.

mule, he-mule;
մատակ —, mule, she-mule;
մտրուկ ջորւոյ, mule colt.

• Տէրվ. Նախալ. 114 և Երկրագունտ 1884, 100 համեմատում է սանս. stari, յն. στέιρα, գոթ. stairo, լտ. sterilis «ամուլ» բառերի հետ՝ ջորին համառե-լով իբր «ամուլ». ըստ այսմ ջորի գա-լիս է հնագոյն *ստորեա ձևից և նոյն է պրս. [arabic word] astar «ջորի» բառի հետ։ Հիւնք. պրս. gor «ցիռ»։ Patrubány SA 1 193 հնխ. kjorio փխ. kioro, k'iolero-ինչպէս կայ հնխ. ek'vo-tero>սանս. açva-tara «ջորի»։ Նոյն ՀԱ 1908, 188 իբր «դիող» հանում է dhya արմատից, հմմտ. հյ. դիել, դալ, դայեակ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kur «ձի» և հյ. քուռակ։ Մառ. Яфeт. cбор. 1, 48 յաբե-թական raš «ձի, գրաստ» բառից, որից նաև պրս. raxš, գերմ. Ross, անգլ. horse «ձի» ևն։ (սեռ. ճուրու), Գոր. Հմշ. ճօրի, Ղրբ. ճօ՜՛րէ, Ռ. չօրի, Ասլ. ջ'էօ՜րի, Շմ. Սլմ. ճէօրի, Ագլ. ջէ՛րի, Մղր. ջի՛ւրէ, Զթ. ճիյէ, ջ'իրէ, Սվեդ. ջ'իրա, Մկ. ճիւրը՛, Հճ. ջ'իյի։ Նոր բառեր են ջորաբեռ, ջորենալ, ջորիլ «ոխ պահել»!


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• զօրաւորը՝ Մազդեզեան պաշտամանց». պրս. շուր «լուացում», ճուլ «գետ». ճիւր «թամբ», թրք. չայ, չաղաթ. սալ «գետ, ջուր»։ Patrubány SA 1, 175 հնխ. k'suros «հոսուն» ձևից. հմմտ. սանս. kšar, զնդ. γžar «հոսիլ»։-Յե. շում են Հիւբշ. IF Anz. 10, 49 և Boi-sacq 1026։ Margoliuth, թրգմ. Բիւր. 1900, 334 սանս. udan։ Ա. Գ., Բիւր. 1ՉՈՈ. 475 պրս. ❇ ❇ǰurab «ջուր», Փորթուգալ փաշա, Եղիշէ 168 փարսի զուր, որ է զնդ. զաօթրա «օրհնեալ ջուր»։ Meillet, Esquisse 29 լիթ. jures, հպրուս. juryaiy «ծով» բառերի հետ։ Scheftelovitz BВ 28, 297 սանս. jūri «թուք», զնդ. zu «հոսիլ»։ Pedersen Հայ. դր. լեզ. 115 մերժում է Meillet-ի լիթ. և հպրուս. ձևերը, որովհետև սրանք կցւում են սանս. vār «ջուր», յն. ούρον, լտ. urina «մէզ» բառերի հետ. և էջ 151 մեկնում է -ուր մասնիկով (իբր յն. -ωρ. ինչ. ὸδωρ, νϰτωρ) ջ արմատից<հնխ-dhլ-հմմտ. սանս. dadhi «մածուն», dhayati «ծծել, խմել», հյ. դիել ևն։ Տարեց. Պապիկեանի 1905, 125 և Արև մամ. 1907, 934-5 թրք. սու «ջուր» ռառի հետ։ Մառ, O полож. aбх. 38 փոխառեալ լազական խմբի ենթադրեալ *čoγor բառից, որի համապատասխան ձևերն են վրաց. δղալի, ափխազ. aǰδ «ջուր»։ Petersson, Ar. u. Armen. Stud. 41 համարում է խառնուրդ նախնական հայ. *ջեր (<հնխ. gher-«կաթկթիլ») և *ուր (=ւտ. urīna. սանս. vāri «ջուր» ևն) բառերից։ Նոյն, անդ, էջ 23-24 յիշում է Tomaschek, Die alten Thraker lI 88 համեմատութիւնը, որ է Γερμι-ερα -հյ. ջերմաջուր (Դակիոյ մէջ մի ջեր-մուկի անունն է), որով-ζερα= հյ. ջուր։ Petersson գտնում է որ իրօք Հερα պէտք է նշանակէ «ջուր», բայց մերժում է կցել հյ. ջուր բառին, որ պիտի ծադէր հնխ. dhioro-dhiuro-կամ ghloro-ghuro-ձևից, մինչդեռ ζερϰ «ջուր»<

• (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։


Յիմար, աց

adj.

out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.

• Lag. Symmicta 7, 27 պրս. (իմա՛ արաբ.) xumār «զարթխում» ձևի հետ։ Հիւնք. լն. γειμάρρους «վտակ, հեղե-ղատ» բառից։ Patrubány SA 1, 309 արաբ. himar «էշ» բառից փոխառեալ։ (Ե դարում արաբերէն փոխառութի՛ ւն1)։ Բ. Խալաթեան ՀԱ 1902, 309 ասոր. xamrā «գինի» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «ան-համպր, անզգոյշ» բառից։


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

• Աւգերեան, Քերակ. 1815, էջ 237 յի-շել բայից -տակ մասնիկով, որի համար ուրիշ օրինակ չունի։ ՆՀԲ յիշել և ատակ բառերից, իբր «կարող յիշելոյ»։


Յիսուն, սնից

adj.

fifty.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. τիսուն, Մկ. հիսուն, Հճ. Սչ. Սլմ. Վն. Տփ. իսուն, Ննխ. հիսուն, իսուն, սուն, սիւն, Ագլ. Հմշ. Ռ. հիսսուն, Տիգ։ իս-սուն, Մրղ. իսսուն, իցցուն, Ասլ. իռիւն, Զթ. իսսօն, իսսոն, Սվեդ. իսսօն, Ոզմ. հէ՛սօն, Ալշ. Ջղ. τիթսուն, Երև. իտցուն, Ախց. Կր. իցծուն, Սեբ. «իձձուն, Ոլ. իձձուն, Խրբ. իձ.-ձ'ուն. Գոր. Ղրբ. Սլմ. իցցուն, Յղ. իզուն.-վերջինները ձևացած են վաթսուն, ութսուն բառերի ազդեցութեամբ, որոնց մէջ թս ձայ-նախումբը ըստ օրինի վերածուած է áձ, ցa (տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 261).-Համշէնի մահմետական հայոց բարբառով իսըն «5Ո» (Մառ, Зan. Kоллeriи Boстok. I. էջ 73-80)։


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

• , ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։


Յողդողդ, աց

adj.

not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.

• Այսպէս է դնում նաև Հիւնք. և յողդ համարում է նոյն ընդ խախուտ։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

• կցում է վերի ձևերի հետ, բայց համա-րում է ո՛չ թէ իրանեանից փոխառեալ, այլ բնիկ հայ՝ հնխ. yug'h արմատից։ (Նոյնպէս ունի նաև Հիւբշ. Pers. Stud. էջ 50)։ Հիւնք. յելուզակ բառից։ Peder-sen KZ 40, 210 յն. εύχομαι, լտ. voveo «ուխտել, մաղթել», սանս. yāghát-«ա-ղօթաւոր, ուխտաւոր» բառերի հետ՝ իբր բնիկ հայ՝ հնխ. euegšh-արմատից. (նոյնը կրկնում են Boisacq 300, Walde 859, Pokorny 1, 110. բայց միևնոյն ժամանակ ուղիղ մեկնութիւնն են տալիս Walde 396, Pokorny 1, էջ 203-4)։ Karst. Յուշարձան 430 թթր. kóz, góz «նայիլ, որոնել», ույգուր. kósemel «փափագիլ»։ Պատահական նմանութիւն ունին արևել. թրք. ❇ ózlemek «ուզել, փափագիլ», օսմ. [arabic word] uzlē. mek «տենչալ, ցանկալ»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ვուզել, Հճ. Ջղ. Սչ. վն. ուզել, Ախց. Գոր. Երև. Կր. Պլ. Ռ. Սեբ. Տիդ. ուզէլ, Զթ. Խրբ. Մկ. Շմ. Սվեդ. Տփ. ուզիլ, Հմշ. ուզուշ, Ոզմ. օւզիլ, Ղրբ. էօ՜զիլ, օ'զիլ, Ննխ. ուզէնալ, ուզանալ, Սլմ. իւզել, Մրղ. իւզէլ, Ագլ. ի՛զիլ. այս բոլորը նշանակում են «կամենալ», որ կայ նաև յետնադարեան հա-յերէնի մէջ. նշանակութեան զարգացման հա-մար հմմտ. խնդրել «փնտռել. 2. կամենալ, ուզել», տղել «շարժիլ, փնտռել, ուզել», նյն. ζητῶ «փնտռել. 2. ուզել. 3. մուրայ»։ Գա-ւառականների մէջ ուզել ստացած է նաև ու-րիշ նոր նշանակութիւններ. այսպէս՝ Երև. Ղրբ. Պլ. «ամուսնութեան համար մի աղջկայ ձեռքը խնդրել», Ախց. Դվ. Երև. Կիւր. Կր. Մրղ. Մլթ. Շհ. «սիրել»։ Նոր բառեր են ու-զան, ուզանբերան, ուզուզիկ, ուզող (Ղրբ. «մուրացիկ». իմաստի համար հմմտ. պրս. [arabic word] xāhanda «ուզող, ցանկացող, կա-մեցող. 2. մուրացկան», նյն. ζητω «փընտ ռել. 2. ուզել. 3. մուրալ»), ուզեանց, ու-զնկայ, ուզնկան, ուզւոր։-Այստեղ է պատ. կանում նաև թեկուզ «թէև», որի համար հմմտ. կուզէ թէ «թեպէտ» (Ներսէսովե։ Բառ լտ. հյ. 304)։


Յոյժ

adv.

too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.

• = Կազմուած է յ նախդիրով ոյժ բառից, որ իրանական փոխառութիւն է. իմաստի զարգացման համար հմմտ. կար «կարողու-թիւն, ուժ» և կարի «շատ»։--Հիւբշ. 215։


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

• (յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։


Յոյս, յուսոյ, ով, յոյսք, յուսից

s.

hope, hopes, expectation, longing;
confidence, trust;
դեռածին, հաւաստի, կենդանի, եռանդուն, մխիթարիչ, մեծ, կոյր —, renewed or reviving, well-grounded, lively, ardent, solacing, great, blind hope;
ընդունայն, տկար, անստոյգ, պատիր or խաբէական, սուտ, խուսափու, անմիտ —, vain, weak, uncertain, delusive or deceitful, false, fleeting, foolish hope;
նշոյլք յուսոյ, the rays of hope;
բառնալ զ—, to take away or put out hope;
զհետ գնալ սնոտի յուսոյ, to abandon oneself to chimerical hopes, to hunt a shadow;
սնոտի յուսով պարարել, ի սնոտի — կապել, to nourish oneself with vain hopes;
քաղցր յուսով պարարիլ, to hug oneself with the delightful hope;
գեղեցիկ յուսով պարարել, թարթափեցուցանել զոք, to feed or entertain one with flattering hopes or chimeras, to keep one in suspense;
to ridicule, to deride;
վհատիլ ի յուսոյ, to lose hope;
հատանել զ— իւր, to despair, to give up all hope, to be in despair;
յուսով կեալ, to live in hopes;
դնել զ— իւր ի վերայ ուրուք, to build on one's hopes;
— տալ, to cause to conceive hopes, to give hope, to inspire with hopes;
ի դերեւ հանել զ— ուրուք, to deceive one's hopes or expectations;
լնուլ, կատարել զ— ուրուք, to fulfil a person's hopes;
ծփել ընդ մէջ յուսոյ եւ երկիւղի, to hover between hope and fear;
— է ինձ, I have some hopes;
— մի այսպիսի է ինձ զի, I hope that, I am in hopes that;
— իմ է, that is my only hope;
փակեալ յամենայն յուսոյ ակնկալութեան, hopeless;
— եւս շիջեալ էր յիս, hope died within me;
բարձաւ ամենայն — փրկութեան, all hope of safety was lost;
պակասեալ յամենայն յուսոյ փրկութեան, despairing of life;
հատաւ — նրան, he despaired;
հատաւ — մեր, our hope is vanished;
դու ես միակ — իմ, all my hopes are in you;
cf. Հատանիմ;
արծարծել զ—, to revive hope.

• ԳՒՌ.-Ջղ. τույս, Ագլ. Երև. Շմ. հույս, Սչ. հուիս, Ալշ. Ախց. Մշ. τուս, Կր. ույս, Մկ. հուս, Ոզմ. օւս, Սլմ. թուրքերէն բառի հետ կրկնութեամբ՝ հիւս-ումուդ. -Հմշ. յոյս ստա-ցած է «փափագ» նշանակութիւնը.-Նոր բա-ռեր են յուսատեղ Ղզ. Ղրբ. «յոյսի տեղ, ա-պաւէն», բայական ձևով՝ Ջղ. չուսանալ «յու-սալ», չուսադվել «բարկանալ» (իբր<յուսա-հատուիլ. իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. se dèsespérer «յուսահատուիլ». բայց Molière, L'Avare, III, տեսիլ 7րի վերջերը՝ il se dèsespère «սաստիկ բարկա-նում, զայրանում է»)։


Յովազ, աց

s.

panther.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յե-տոյ ՆՀԲ, Lag. Urgesch. 739, Müller SWAW 78, 425, Տէրվ. Մասիս 1882 յունիս 7 (որ մեր բառի հին ձևը համա. րում է *յուվազ) ևն։ Հիւնք. պրս. եու վազ (?)։ Tomaschek, Deutsche Li-trtzeit 1883, էջ 1254 վրաց. avaza։