Your research : 1906 Results for հետ

Մաշարայ, ից

s.

flower or seed beds, garden-plot, parterre.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, համեմատե-լով պրս. (իմա՛ արաբ.) մէշարէ, թրք. մաշալա հոմանիշների հետ։ Նոյնը Հիւբշ. ZDMG 35 (1881), 661.

• ՀՀԲ և ՆՀԲ դնում են մաշել բայից։ ՆՀԲ յիշում է նաև յն. μαρασμός, իտալ. marcia, լատ. macies, macoz «հիւծու-թիւն»։-Պատկ. Maтep. I. I1 պրս. ձևի հետ՝ իբր ասորականից։


Մաշարայ

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, համեմատե-լով պրս. (իմա՛ արաբ.) մէշարէ, թրք. մաշալա հոմանիշների հետ։ Նոյնը Հիւբշ. ZDMG 35 (1881), 661.

• ՀՀԲ և ՆՀԲ դնում են մաշել բայից։ ՆՀԲ յիշում է նաև յն. μαρασμός, իտալ. marcia, լատ. macies, macoz «հիւծու-թիւն»։-Պատկ. Maтep. I. I1 պրս. ձևի հետ՝ իբր ասորականից։


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrtó-ձևից, որ յառաջանում է հնխ. mer-«մեռնիլ» արմա-տի ստորին mr-ձայնդարձից՝ -tó-մասնի-կով. պարզ արմատի ժառանգները տե՛ս մեռ-անիլ արմատի տակ. իսկ հնխ. mrtó-mórto-և սրանց մերձաւոր ձևերի ժառանգ-ներն են՝ սանս. [other alphabet] marta-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mártya-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mrtá-«մեռեալ», [other alphabet] mrti-«մահ», զանդ. [arabic word] mərəta-«մեռեալ», [arabic word] marəta «մահկա-նացու, մարդ», ❇ mašya-«մարդ», հպրս. martiya-«մարդ», պհլ. [other alphabet] mart «մարդ», սոգդ. mart, պրս. ❇ mard «մարդ», [arabic word] murd «մեռեալ», յն. μορτός (Հեսիւք.), βροτός «մահկանա-ցու, մարդ», լատ. mors, mortis «մահ», mortuus «մեռեալ», լիթ. mirtis «մահ» (Walae 4os, Boisaca la4 pakorny z əzé). Ըստ այսմ մարդ նշանակում է ռուն «մահ-կանացու». Հնդևրոպացիները մարդ էակը աւնուանում էին երկու ձևով. մարդ (մահ-կանացու)՝ իբր անմահների հակառակը, և երկրածին (հնխ. g'hmon-. հմմտ. լտ. homo «մարդ» և humus «հող»), իբրև երկնային-ների հակառակը։ Հայերէնի մէջ երկրորդը ջնջուած է, բայց առաջինը կայ և բնիկ է, որովհետև իրանեանից փոխառեալ լինելու դէպքում՝ պհլ. [other alphabet] ︎ mart ձևի դէմ պե-տի ունենայինք հլ. *մարտ։-Հիւբշ. 472։

• Հներից Ն. Շնորհալի (Թուղթ ընդհան-րական, տպ. Երուսաղէմ 1871, էջ 287, Վաղարշապատ 1865, էջ 398) մեկնում է «մարդն անուն, որ է մարթուն, այսին-քըն իմաստուն»։-Յայտնի է նաև հնե-րի մարդ և շրջմամբ՝ դրամ բառախաղը. «Դրամն օրինակ բնութեանս մեր. զի մարդ տառիւքն է անդրադարձութեամբ։ Անդրագարձելով մարդ՝ դրամ վերըն-դարձակի վերծանութեամբ». Մխ. դտ. Կամրջ. «Նարդն դրամ և դրամն մարդ». Տօնակ։--Նորերից առաջին անգամ Klaproth, Asia polygl. 103 համեմա-տեց պրս. mard. զնդ. mereti, սիրյ. պերմ. վօտյ. mort, murt, քրդ. mer. բենգալ. múrd, սանս. murti «անձ» բա-ռերի հետ։ ԳԴ պրս. mard ձևի հետ։ ՆՀԲ լիշում է պրս. mard, marduīt, սանս. martva. լտ. maritus «ամուսին»։ λանօթ ձևերի հետ են համեմատում Pe-term. 30, Windisch. I1, 23, Böttich ZDMG 1850, 359, Muller SWAW 38, 577, Եւրոպա 1849, 200, Bopp. Gram. comn. I. 400 ևն։ Lag. Urgesch. 21։ հյ. մարդիկ ձևը համեմատում է պրս. mardak «մարդուկ» բառի հետ։ Իբրև բնիկ հայ են մեկնում Հիւբշ. Arm. Stud էջ 41, Meillet MSL 9, 151։


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։


Բահուանդ, ից

s.

necklace, diamond to hang on the neck;
iron collar.

• Առաջին անգամ ՆՀԲ համեմատեց պրս. [arabic word] payvand «կապ» և [arabic word] pāy-band «ոտնակապ», որոնք թէ՛ ձևով և թէ՛ իմաստով յարմար չեն։ Bötticher, Arica 75, 228 պրս. [arabic word] bāx «դէմքի Llroesch. 606 սանս. bhasvant «մար-գարտայեռ վզնոց» և մեհևանդ բառերի հետ։ Սրանց բոլորին հակառակ է Lag. Arm. Stud. § 337 և պահում է միայն բառի վերջամասը՝ -ուանդ = bandh «կապ», Հիւբշ. Pers. Stud. 23 պրս. bāzū̄ բառի հետ։


Սունկն, սնկան

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

• Նախ Canini, Et. étym. էջ 101 լտ. fungus ձևի հետ և էջ 102 յն. σύϰιν, լտ. ficus «թուզ» բառերի հետ։ Ուղիղ մեկ. նութիւնը տուաւ Bugge, Beitr. 22, որ ընդունում և պաշտպանում է Pedersen KZ 38, 200, 39, 422, 209=Նաաստ 10։ Սրան հակառակ է Scheftelovitz BВ 28, 283։ Հիւնք. յն. σπόγγος-ից կազմուած։ ՀԲուս. § 2804 լտ. fungus բառից։ Պատահական նմանութիւն ունի սանս. [other alphabet] cuhga «ficus indica, spondias mangifera»։


Մարթ, ի

s. adj. v. imp.

means;
possible;
v. imp. — է, it is possible, it may he so;
it is fitting or proper.

• Հիւնք. ճշմարիտ բառից։ ostir ՀԱ 1912, 357 յն. μάρπτω «բռնել» բառի հետ՝ հնխ. mərgntō-ձևից. նշանակու-թեան տարբերութեան համար հմմտ. լտ. potior «գրաւել», possum «կարող եմ»։ Lidén IF 44, 191 գոթ. magan «կարենալ», յն. μαχανά «հնարք ևն» բառերի հետ. հայերէնը իբր հնխ. magh-tro-ձևից։ Պատահական նմանութիւն ունին վրաց. მართება մարթեբ «պարտիլ, պէտք լինել, ստիպուիլ, պարտք կամ պարտականութիւն ունե-նալ», მართებული մարթեբուլի «պատ-շաճ, կրթեալ, քաղաքավար», მართვა մարթվա «ճշտել, սրբագրել, կառավա-


Ձիւն, ձեան

s.

snow;
հատ ձեան, snow-flake;
մանր, խոշոր —, fine snow;
large flakes;
հալեալ —, thawed -;
կոյտ ձեան, snowdrift;
հիւս ձեան, snowslip;
մոյկ ձեան, snow shoe;
սպիտակ իբրեւ զ—, as white as snow, snowy white;
— գայ, իջանէ, it snows;
—ն դիզանի, the — gathers;
— բազում եկն, it had snowed very hard, there had been a heavy fall of -;
ձեան գնտակս արձակել, ձգել, to snow-ball.

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Klap. roth, Asia pol. էջ 104՝ համեմատելով յն. γιών ձևի հետ։ Նոյնը յետոյ Bros. set IAs 1834 383 ևն։ ՆՀԲ դնում է ռռւս. сньrъ. գերմ. Schnee, յն. χιων։ Հնդևրոպական զանազան լեզուների հետ ուղիղ համեմատութիւններ ունին Peterm. 23, Windisch. 13, Böttich. ZD-MG 1850, 357 ևն։ Մորթման ZDMG 26, 512 թերևս բևեռ. zinuardi։ Հիւն» սիւն բառի՞ց, թէ յն. χιών, Karst, Յու-շարձան 429 թթր. qiy «ձիւն»։


Ուղիղ, ղղոց

adj. fig. adv.

right, straight, direct, vertical, upright;
correct, accurate;
right, just, honest, loyal, equitable;
directly, straightly, vertically;
uprightly, rightly, justly, well;
— գիծ, right line;
— անկիւն, right angle;
— սիրտ, honest, loyal heart;
— միտք, upright mind, just judgment;
— առնել, to smooth, to prepare;
to make ready the way;
cf. Ուղղեմ;
— գնալ ի նպատակն, to come to the point, to aim at;
— վարդապետել, to indoctrinate, to instruct in sound principles;
— դատեցար, thou hast rightly judged.

• Ինճիճեան, Եղան. բիւզ. 1819, 147 ուղեղ «խելք» բառից։ ՆՀԲ լծ. հյ. ուղի և թրք. ulu «մեծ»։ Bugge, Btrg. 39 սանս. saralá «ուղիղ» բառի հետ։ Հիւնք. ուղի բառից։ Աճառ. ՀԱ 1899, էջ 20Բ համարում է կրկնուած *ուղ արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 196 ղ մաս-նիկով ուղի բառից. նախապէս նշանա-կում էր «խողովակաձև»։ Meillet, Al-tarm. Elementarb. 20 նոյն է դնում ուղեղ «խելք» բառի հետ, որի հին ձևը համարում է ուղիղ։


Ուղիղ

s.

cf. Ուղեղ.

• Ինճիճեան, Եղան. բիւզ. 1819, 147 ուղեղ «խելք» բառից։ ՆՀԲ լծ. հյ. ուղի և թրք. ulu «մեծ»։ Bugge, Btrg. 39 սանս. saralá «ուղիղ» բառի հետ։ Հիւնք. ուղի բառից։ Աճառ. ՀԱ 1899, էջ 20Բ համարում է կրկնուած *ուղ արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 196 ղ մաս-նիկով ուղի բառից. նախապէս նշանա-կում էր «խողովակաձև»։ Meillet, Al-tarm. Elementarb. 20 նոյն է դնում ուղեղ «խելք» բառի հետ, որի հին ձևը համարում է ուղիղ։


Քիրտն, քրտան, քրտունք, քրտինք

s. fig.

perspiration, sweat;
fatigue, labour, hard work, toil, hardship;
— մահու, death-sweat, perspiration preceding death;
առատ, կծու, գարշահոտ, թթու —, copious, acrid, fetid, sour or unpleasant perspiration;
ընդ — մտանել or հարկանել ի քրտան լինել, to sweat, to perspire, to transpire, to be all in a perspiration;
ի քրտունս համակիլ, ողողիլ յաւի, քրտան, to be all over in a sweat, to be bathed in perspiration;
քրտամբք երեսաց հայթայթել զկեանս, to earn one's bread or livelihood by the sweat of one's brow;
հարայ ընդ — ցուրտ, I fell into a cold sweat;
— ցուրտ ընդ անդամսն իջանէր, a cold sweat ran from all his members;
cf. Ապաժոյժ;
cf. Թաթաւիմ.

• Նախ Windisch. 9 համեմատոմ և աանտ. syid ձևի հետ՝ նորամոյծ ր-ով։ Müler SWAW 36, 7, 38, 572։ 41. 155. 44, 579 ևն յն. ιδρως, տանս. syid ևն։ Ուղիղ են մեկնում նաև Հիւբշ. KZ 23, 35, Տէրվ. Altarm. 65, 89, Երկրագունտ 1883. 171, Նախալ. 115, Հիւբշ. Arm. Stud. էջ 55, Meillet MSL 8, 156 ևն։ Lag. Arm. Stud. § 2369 զնդ. arəϑna «քրտինք» բառի հետ՝ մերժելով միւս-ները։ Հիւնք. գրդանք «հոսանք» բառիո։


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 297 և Arm. Stud. § 336 բահ հանելով բարճ ձևից, կցում է զնդ. barōiϑra բառին։ Lag. Arm. Stud. § 336 և Հիւ-բըշ. Arm. Stud. 25 բահ բառի հետ համեմատութեան են դնում նաև բրել, բրիչ։ Thomaschek, Deutsche Littera-turz. Յ. Թ. 1883, էջ 1254 թուշ. bhargh բառի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] fah «ցեխի կամ նաւի թի»։ P. Persson KZ 33 (1894), 292 ուղիղ է համեմատում բահ, յն. φαράω, լտ. forare։ Հիւբշ. Pers. Stud. 34 բահ=պրս. bāl<*berd։ Նոյն, Arm. Gram. 427 անապահով է համա-ռում բահ =հնխ. bher ևն համեմատու-թիւնները, իսկ էջ 429-430 իրարից բաժանելով բիր «փայտ» և բրել, վեր-օինը ուզում է բահ բառի հետ *bher արմատից հանել։ Reichelt KZ 39 (1905), 35 բահ համեմատում է ուղիղ կերպով լիթ. bárti, barnis, հսլ. brati, brani ձևերի հետ։ Scheftelovitz BВ 29 (1905), 25 փոխառեալ է բահ՝ պհլ. *barh ձևից, որի ներկայացուցիչն է պրս. գւռ. bār «բահ»։ Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան, էջ 396 իռլ. biáil և հբրըտ. bahell. buhell «կացին, բահ» բառերի հետ։


Խաւ, ոյ

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

• . ո հւ. «բարդ, շերտ». որից խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ «շերտ շերտ իրար վրայ բարդուած» Վեցօր. 97, 165. խաւել «կարգ կարգ, վրայէ վրայ, բարդ բարդ (կերակրի համար ասուած)» ԱԲ. խաւաքարտ «կար-տոն, մուխավա» (նոր գրականի մէջ)։ Ար-դեօք սրա հետ նո՞յն է

• = Բառիս հետ նոյն է ուտ. խա «բուրդ», որից խալու «բրդոտ» ևն։


Բութակ, աց

s.

thumb;
prop, support;
pin, peg;
coppel, crucible;
cork;
ring put on the thumb.

• Այս ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ էջ 456 ա (պութէ բառի տակ)։ ՆՀԲ և ՋՐ դնում են ռմկ. բօթա։ Pictet 2, 263 պրս. բառի հետ։


Ապիզակ

s.

brooch.

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 58 պրս. [arabic word] ā. ëza կամ [arabic word] avēža «գինդ, օղ» (որ սակայն չի յարմարիլ մեր բառի հետ՝ ❇ ձայնի պատճառաւ)։


Գռուզ

adj.

cf. Գանգուր.

• . նորագիւտ անստոյգ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած 1233 թուի մի արձանագրութեան մէջ (Վիմ. տար. էջ 76) «Այլ ոչ ում աղման չկա հետ գռզին»։


Ծեծ, ի

cf. Գան;
cf. Հարուած.

• mek «գճիլ», čekii «մուրճ», 429 թթր. qaqmaq «կռփել» բառերի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] zazz «ապտակ զարնել» (Կամուս, թրք. թրդմ. Բ. 180)։


Հեսկ, ոյ

cf. Հեսկեան.

• ՆՀԲ հիւսել բայից։ Տէրվ. տե՛ս հիւսել։ Scheftelovitz BВ 28, 282 հիւսել բայի հետ։ Նոյնն են կրկնում Boisacq 778 և Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 79։


Մեց

s.

worm, wood-fretter;
maggot;
rottenness, putridity, corruption.

• մեց+ մեսել բայից։ [other alphabet] Pictet բ. տպ. Ա. 520 (գրուած met) կցում է սանս. mat. ka «մլուկ», պրս. mitah «որդ» ևն բա-ռերի հետ։


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

• mann BВ 27, 221 և Pedersen KZ 39, 360 (ըստ Walde 58 և Pokorny 1, 149) որդի բառի հետ հնխ. erdh-«աճիլ, մե-ծանալ» արմատից։


Ջնար, աց

s.

cithern, harp, lyre.

• , ի-ա հլ. «քնար, տաւիղ, կիթառ» նատում. գ. 8. Սեբեր. 136. Տօնակ. Նար. էջ 244. որից ջնարաւոր Ոսկ. կողոս. 641. Ես. 292. ջնարահար Խոր. Մագ. թղ. 209. Նար 104. պէտք չէ կարծել թէ քնար բառի ձևա-փոխութիւնը լինի, որովհետև երկուսը միա-սին կողք կողքի գործածուած ունինք Ոսկ. կողոս. 614՝ ջնարն և քնարն։

• ՆՀԲ քնար բառի հե՞տ։ Lag. Urgesch. 849 եբր. kinnōr «քնար» բառից։ Նոյն, Armen. Stud. § 1904 սրա հետ յիշում է նաև հյ. ջին, ջնել «զարնել»։


Հրանունկ

s. bot.

s. bot. ranunculus, crow-foot.

• Այսպէս մեկնեց ՀԲուս. անդ։ Նորայր. Բանաս. 1901, 124 մերժում է, որով-. հետև կայ հրանուկ Բղ. «ցինկ ծաղիկը»։ Ըստ իս այս երկուսը կապ չունին իրար հետ։


Ուղերձ, ի

s.

gift, present, homage;
address;
— մատուցանել, to present an address.

• ՆՀԲ «աղերսել... կարօղ էր և ստու-գաբանել՝ ուղի հերձել կամ հանդերձել առ խնդրելին»։ Մառ ИАН 1914, 363 հյ. իղձ և վրաց. մղդելի «քահանայ» ռառերի հետ։


Օժանդակ, աց

adj.

aiding, helping, assisting, auxiliary, subsidiary;
confer derate, allied;
— — բայ, auxiliary verb.

• ՆՀԲ լծ. հյ. օգն, օճան։ Հիւբշ. KZ 23. 24 օգնել, օգուտ, օժիտ բառերի հետ։ Տէրվ. տե՛ս օգնել։ Հիւնք. օճան բառից։ Karst տե՛ս օգն։


Կիրթ

adj.

well-bred, well-educated, versed, expert, experienced, practised;
— ախորժակ, exquisite taste;
ընդ — անցանել, to exercise, to practise, to experience;
ընդ — անցուցանել, to instruct, to teach, to educate, to bring or train up;
ի — անկանել զհետ իրիք, to devote, to dedicate oneself to;
ի — ձգեալ հասանել ումեք, to gain or close up with one running;
cf. Կիրթք.

• «մարորւած, վարժուած, սովո-րած» Ովս. ժ. 11. Եբր. ե. 14. «մարզանք. հրահանգ, կրթութիւն» Ագաթ. Վեցօր. որից կրթել «մարզել, հրահանգել, վարժեցնել» Ա. տիմ. դ. 7. Եբր. ժբ. I1. Ագաթ. «լօժա-րիլ, փափագիլ, մի բանի ձգտիլ, հետամուտ լինել» Փարպ. Եղիշ. զհետ կրթիլ «յետևից ընկնել, հալածել» Խոր. Յհ. կթ. կիրթ ի մտի ունել «լաւ միտքը պահել» Ոսկ. եբր. 529. ի կիրթ ձգիլ «մէկի յետևից շտապ եր-թալ՝ հասնելու համար» Բուզ. Դ. 23 (այս երկու կարևոր ոճերը չեն նշանակած բա-ռարանները). յապուշ կրթել «ապուշ դարձ-նել, զարմացնել» Սեբեր. յապուշ կրթիլ «ապշիլ, զարմացած մնալ» Ոսկ. կիրթերա-սան «ընտել ձի» Առ որս. կրթութիւն Ա։ տիմ. դ. 8. Իմ. ը. 18. Եւս. պտմ. կրթա-գոյն Կոչ. բարեկիրթ Պարապմ. դժուարա-կիրթ «կնճռոտ, դժուարիմանալի» Լծ. պրպմ. 595. դեռակիրթ Համամ. առկ. ընդելակըր-րիլ Պիտ. անկիրթ Եղիշ. Յհ. կթ. նախակըր-թութիւն Եւագր. յարակիրթ Կղնկտ. ևն։ Այս բոլորից դուրս կրթել նաև ոստաւնան-կութեան վերաբերեալ բառ է, ինչպէս գըտ-նում եմ Տաթև. ամ. 398 և հարց. 712 «Բե-հեզն... կրթելով առնու զսպիտակ գոյնն». (հմմտ Գւռ. բառ. քռթել, քռթիչ)։

• = Հմմտ. վրաց. კრთომა կրթոմա «սար-ռուռ, սոսկում, փայլ, պայծառութիւն», დაკრთომა դակրթոմա «զարմանալ, վախե-նալ, հիանալ», გამოკრთომა գամոկրթոմա «փայլ, պերճութիւն, փայլիլ», მეკრთომა շեկրթոմա «սոսկում, վախենալ», ჭაკრთოϑ, քակրթոմա «զարմանալ, շփոթիլ, յանկար-ծակիի բերուիլ, հսկել, արթուն մնալ», კირ-თება կիրթեբա «ծառայեցնել, գերի դարձ-նել, նուաճել, հպատակեցնել». այս բառերը նշանակութեամբ բաւական հեռու են թւում, բայց հյ. կիրթ արմատի նախնական իմաս-տը «ուսանիլ և կամ սովորիլ» չէ. այնու ա-մենայնիւ յիշեալ բառերը նոյն են մեր ար-մատի որոշ առումների հետ. ինչ. յապուշ կրթիլ «զարմանալ», կրթել «մարզել»։-Եթէ այս բառերը իրօք կապ ունին իրար հետ, չենք կարող մի կամ միւս կողմից փոխառութեամբ բացատրել, այլ պէտք է ենթադրել մի ընդհանուր աղբիւր, որ է խալ-դերէնը։-Աճ.

• Brosset JAs. 1834, 383 ևն վրաց ծուրթնա «կրթել» բառի հետ։ Պարոն-եան, Արև. մամ. 1880, 552 արդ կամ հարթ բառից։ Հիւնք. կարղալ բառից։ Մառ ЗВО xIx, 0157 վրց. ծուրթնա

• բառի հետ՝ յաբեթական ղրթ արմատից։ ԳԻՌ.-Խրբ. գրթիլ «կրթել»։


Վրէպ

s. adj.

fault, defect;
want, privation, deprivation;
defective, wanting, failing in, deprived of;
ոչ — ի ճշմարտութենէ, likely, probable;
— ելանել, գտանիլ, to want, to fail, to miss, to be deprived of;
to be rendered useless, inefficacious, to be deluded, annulled.

• = Պհլ. *yirep ձևից, որ հայերէնի հետ են-թադրում է պրս. [syriac word] virēb, vurēb «թիւր, ծուռ կամ խոտոր»։-Հիւբշ. 250։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. վիրիյպ և ֆիրիյպ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. վիրիյպ, թրք. վէրէվ։ Muller, Armen. VI յն. քίπτω «ձգել» և գոթ. vairpa բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Pokorny 1, 280 պրս. բառը կցում է սոյն ձևերին և բո-լորը միասին հանում է հնխ. ureip-ար-մատից՝ ըստ Persson, Beitr. 502։ Trautmann BВ 30, 329 հայ բառին է միացնում լիթ. և լեթթ. reibt «լիմա-րանալ», իբր հնխ. wreib-ձևից. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որով-հետև նախաձայն w տալիս է հյ. գ։


Դուն, — ինչ

cf. Դոյզն;
— ուրեք, seldom, rarely. cf. Դաշոյն.

• ՆՀԲ պրս. [arabic word] dūn «ցած, անարգ»։ Հիւնք. հյ. տուն բառից։ Scheftelovitz, BВ 29, 46 լտ. tenuis, հբգ. dunni, գերմ. dunn, յն. ταναός, սնս. tonu «եր-կար, նեղ, բարակ» ձևերի հետ իբր բնիկ հայ։ (Այս բառերի նախաձևն է ոստ Walde, էջ 772 հնխ. tenus, որ պիտի տար հյ. թան կամ *թին, բայց ոչ բնաւ դուն)։ Թիրեաքեան, Հայ-երան. ուսումն։ էջ 61 պրս. [arabic word] dun «ցած» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 64 օսս. rä-dowun, հիւս. գերմ. duven, «զարնել, բաղխել». յն. τύφοι «սեպ» բառերի հետ հնխ. dhubh-արմատից, իբր dhubhno-> դուն։ Պատահական են վրաց. დუნე դունե, დუნი դունի «թոյլ, ոչ ձիգ». დუნედ դունեդ «թուլաբար, ոչ ձիգ», დადუნება դադունեբա «թուլացնել». მოდუნება մոդունեբա «ձգուած մի բան թուլացնել»։


Ակիշ, ակշի

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• -Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։

• Schrōder, Thesaur. 45 դրաւ եբրայե-ռեռէնիս փոխառեալ։ Klapr. As. pol. 104 թրք. qərməzə, սլ. čermno, գերմ. Karmin, ֆրանս. cramoisi բառերի հետ։ ՆՀԲ յիշում է եբր. գարմիլ, թրք. գըրմը-զը, ռուս. չէ՛րմնի։ Tychsen, և սրան հե-տևելով Hüllmann, Städtewesen des Mittelalters I. էջ 249 կարմիր որդանը համարում են հայկական արտադրոէϰ ռեւն։ Սոանց հակառակ Pott, Kurdische Studien ZKM 1842, էջ 41 համարում է հնդկական, համեմատելով պրս. kirm, քրդ. kermi, բուխար. girm, տանս. krmi, գնչ. kirmo, նաև քրդ. krmes, պրս. kirmiz ևն ձևերի հետ։ Böttich. Rudim. 44, 143 տանս. krmi, եբր. karmil ձևերի հետ։ Նոյն ZDMG 1850, 356 և Lag. Urgesch. 774, Pic-tet I, 418 սնս. brmi։ Müller WZKM 8 (թրգմ. ՀԱ 1894, 294) փոխառեալ հնդկերէնից։ Հիւնք. թրք. գըրմըզը, եբր.

• արաբ. քէրմէզ, պրս. կէրմիր (որոնք գոյութիւն չունին)։ Հիւբշ. էջ 167 կաս-կածական է դրած, որովհետև աւն ժա-մանակ սոգդիական ձևը երևան չէր ե-կած դեռ։ Սոգդիականի գիւտով կաս-կածը ջնջում է Meillet MSL 17, 247։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• = Այս արմատի հետ են համեմատւում պհլ. պազ. [other alphabet] naxust, մանիք. պհլ. [other alphabet] naxust (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 101) «առաջին», պրս. [arabic word] naxust, nu-xust, nuxast «սկիզբն, առաջին», [arabic word] nuxustīn «առաջին», [arabic word] nuxz կամ [arabic word] nuxzi «առաջին». կայ նաև մանիք. պհլ. [hebrew word] naxvīn «առաջին»։ Այս բառերի ծա-գումն ու մեկնութիւնը յայտնի չէ. ուստի որոշ չէ նաև թէ ի՛նչ յարաբերութիսն ունի հայր սրանց հետ։ Յետին հյ. նախուստ, ի նա-խուստ «առաջուց, առաջվանից» Պղատ. օրին. Մագ. թէև կատարեալ նմանութիւն ունի ի-րան. naxust հոմանիշի հետ, սակայն այս նմանութիւնը պատահական է, որովհետև նախուստ կազմուած է -ուստ մասնիկով՝ նախ արմատից (հմմտ. այլուստ, յերկնուստ ևն)։ Հմմտ. նաև նահապետ, նահատակ, նա-խարար բառերը։-Հիւբշ. 200։

• ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

• ՀՀԲ մխիլ բայից, որովհետև մուխը «մխի յաչս»։ ՆՀԲ նոյն ընդ ծուխ։ Ուղիղ մեկնութիւնը մտածել է նախ Lag. Ur-gesch. 805, որ բառը համեմատում է անգսք. smyc և անգլ. smoke «ծխել» ձևերի հետ. սակայն ինքը Arm. Stud. § 1524 մերժում է։ Վերի ձևով մեկնե-զին Bugge., Btrg. 18, KZ 32, 20 և յե-տոյ Meillet MSL 8, 294։ Հիւբշ. 475 ւիշում է այս մեկնութիւնը, բայց անա-պահով է համարում։ Հիւնք. մէգ բառից. Patrubány SA 1, 214 սանս. mukha «բերան» կամ muk «թողնել, արձակել» ձևերի հետ է միացնում։ Karst, Յուշար-ձան 424 թաթար. bug, buh, mug «ծուխ շոգի» բառերի հետ։ Պատահական նո-մանութիւն ունին թուշ. moxk «փոշի», արևել. թրք. [arabic word] mսγ «շոգի. արտա-շնչութիւն», որ է թրք. [arabic word] buγu «շոգի»։


Փայտ, ից

s. bot.

wood;
tree;
— կենաց, the Holy-Rood, the Cross;
tree of life, lignum-vitae, guaiacum, thula or thuya;
— խնկոց, odorous, scented wood;
— իւղոյ, olive-wood, olive;
չնչին —, fragile wood;
— այրելի, fire-wood;
— հարկանել, պատառել, to cut wood;
to cut down, to fell;
— ընկենուլ, to draw or cast lots;
կախել զ—է, to crucify.

• Վրդ. ծն. ա. 12 և Տաթև. հարց. 214 հանում են փտիլ բայից։ Klaproth. As pol. 101, 142 զնդ. pjar և սամոյէդ pjā, pā։ Bugge IF 1, 455 (նոյնը նաև Scbeftelowitz BВ 29, 41) պայթել բա-ռի հետ՝ կցում է սանս. bhédati, լտ. findere «ճեղքել», յատկապէս «փայտ ճեղքել» ձևերին։ (Մերժում է Pokorny 2 139)։ Հիւնք. յն. παιδεία «խրատ, կրթութիւն, պատիժ ևն»։ Patrubány SA 1, 212 հբգ. spalten «ճեղքել», մբգ. spelte «ճեղքած փայտ» բառերի հետ։ Liden, Stud. z. altind. 34 հհիւս. biti «գերան», հնխ. bhid-«ճեղքել» արմատից։ Lewy KZ 40 (1906), 422 անգսք. spitu, լտ. spissus «պինդ, ա-մուր», լիթ. spēst «ճնշել»։ Kорщъ, թրգմ. Հովիտ 1914, 470 չերքէզ. pxa «փայտ» բառի հետ։ Նոյնը նաև Մառ, яфeт. cбор. 1, 55.

• ԳՒՌ.-Ագլ. փայտ, Ախց. Կր. փատ, Ակն. Հճ. Ննխ. Պլ. Ռ։ Պրտ. Սչ. Սեբ. Սվեդ. փադ, փmդ, Ղրբ. փmդ, փրէդ, Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. փէտ, Ալշ. Երև. Հմշ. Մշ. Տիգ. փէդ։ Նոր բառեր են փայտաման, փայտանոց, փայտաջուր, փայտատաւոր, փայտարար, փայտել, փայտեփուր, փայտումիս, փայտ-տր. փայտռկել։ Հետաքրքրական ձև է Ալշ. Մշ. փիցուկ «սատկած», որի բայն է փիտնալ «սատկիլ», որից երևում է թէ հինն է փի-տանալ<փայտանալ և փիտացուկ >փիտ-ցուկ >փիցուկ։


Միթէ

adv.

is it ? can it be ? is it possible ? perhaps ? is it that ?.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ*, որ կցում է նաև յն. մի՛դի։ Հիւնք. հանում է յն. բήτι բառից։ Գազանճեան, Տարեցոյց Պապիկ. 1905, էջ 128 միացնում է թրք. մի՞ հարցական մասնիկի հետ։

• ԳՒՌ.-Երև. Տփ. միթամ, Լ. Ղզ. մթամ «իբր թէ» կապ չունին սրա հետ և փոխառ-եալ են վրաց. მითამ միթամ հոմանիշիզ։


*Պռուկ

s.

muzzle, snout.

• «շուրթն», յգ. պռկունք «շրթունք», որից և ն յաւելուածով պռունկ Թլկր. 27. իբրև ռամկական բառ յիշում է ՆՀԲ, սրա հետ նոյն դնելով պռուկ «եզան քիթը, ցռուկ» Սարգ. յկ. որից պռուաւոր «շրթնաւո՞ր» Ա-ռաք. լծ. սահմ. 316 (Որպէս ճրագ պռուա-ւոր է)։

• Մառ. հյ. բերան և վրաց. Յირი պիրի բառերի հետ. աւելի ընդարձակ տե՛ս բերան։


Ձեղուն, ուանց

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

• , ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։

• ՆՀԲ «լծ. յն. στεγη, յորմէ հայ. ստի-կոն, դստիկոն»։ Հիւնք. նոյնպէս յունա-րէնից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 57 սանս. hármya-«տուն, բնակարան», յն. γλαῖνα «վերարկու», թրակ. čαλμος «մորթ, կաշի» բառերի հետ հնխ. g'hel-«ծածկել» արմատից։ Պատահական նը-մանութիւն ունի վրաց. ձելի «գերան»։

• ՓՈԽ.-Մինգր. ցխվինի, խվխենի «ձե-ղուն», որի հետ առանձնապես նման է Տր. ցխինք։


Ցուլ, ցլուց

s. ast.

bull;
— վայրի, ure-ox, urus;
միս, մորթ ցլու, bull-beef;
bull's-hide;
բառաչ, պոչիւն or պոռոչիւն ցլու, bellowing, lowing;
— բառաչէ, the bull bellows;
զոհ ցլուց, taurobolium;
Taurus, the Bull;

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ու բնաձալ-նից։ Böttich Arica 65, 56 սանս. çulā «նիզակ» և çūra «վարազ» բառերի հետ՝

• çr արմատից։ Muller SWAW 42, 2ss հմմտ. գոթ. stiur, սանս. sthūra։ Տէրվ. Altarm. 43, Մասիս 1881 մայ. 5, Երկ-ռառունտ 1884. 53, Նախալ. 114, 171 սանս. sthūra, զնդ. stára, գոթ. stiur, յն. ταῦρος, լտ. taurus, հսլ. turi, հյ. դուար հոմանիշների հետ։ Նոյնը նաև Bugge KZ 32, 45։ Հիւնք. լի, լցուցա-նել ձևից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 189, 191 ենթադրեալ *ուցն ձևի՞ց (տե՛ս եզն), իբր uqsōlo->ցուլ։-Scheftelovitz BВ 28, 289 սանս. çur «առիւծ, վա-րազ»։ Մառ, O полож. aбхaз. ափխ. աց, ИАН 1917, 315 ավար. օց, ափխ. ացը «ցուլ», իսկ ՀԱ 1921, 83 վրաց. սուլի «հոգի» բառի հետ (իբր «կենդա-նե»)։ Petersson Ar. u. Arm. Stud. 84 հյ. սողիլ, սողուն բառի հետ լիթ, šùlys «քառատրոփ», լեթթ. sulis «քայլ». մբգ. schel «ցատկող, վայրենի», հբգ. scelo «յովատակ» (հնխ. sk'ōl-)։ Ուղիղ մեկնեց Meillet BSL л 79 (1925), 20։


Գուլ

adj.

blunt, dull.

• «բութ, ոչ-սուր (դանակ). 2. բթա-միտ» Յս. որդի, Յայսմ. մրտ. 22. Տաթև. ձմ. ճիթ., որից գլիլ «բթանալ, գուլանալ», որ ՆՀԲ սխալմամբ շփոթում է գլել «գերազանցել, յաղթահարել» բառի հետ. բայց սրա հետ գործ չունի. այսպէս՝ «Քար սուր և հարկա-նօղ ի համանման քարէ մաշի և սրութիւնն գլի» Կլիմաք.։ Այստեղ է պատկանում նաև գլանալ «թմրիլ, քնել» Փիլ. յովն. 583 (որ ՆՀԲ մեկնում է «բթանալ կամ խլանալ», իսկ ուղիղ մեկնութիւնը տալիս է ՋԲ), «վատիլ (անշուշտ աչքերի տկարութեան համար աս-ուած)» Բառ. երեմ. էջ 296։

• Petersson, KZ, 47, 287 լտ. hebes «բութ» բառի հետ՝ հնխ. ghobh-li ձևից։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Խրբ. Կր. Հճ. Սեբ. Սչ։ գ'ուլ, Ննխ. Պլ. գուլ, Երև. գաւլ, Վն. գյիւլ և Մշ. քօլ (վերջինը ասեղի համար ասուած), Ռ. խուլ (շփոթելով խուլ «ականջը ծանր» բառի հետ, որ իմաստի որոշ նմանութիւն ունի)։

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։


Սրիկայ, ից

adj. s.

adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

• ՀՀԲ սուր ի նա կայ։ ՆՀԲ նոյն է հա-մարում սիկարեան<լտ. sicarius բառի հետ և մեկնում է «ոյր կայ սուր կամ որ ի զուր կայ, այն է դատարկապորտ»։ Հիւնք. սիկարեան բառից։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1222 և 1406) հմմտ. շու-տիկ «դատարկապորտ»։ Աւգեր. Բազմ. 1925, 171 անգսք. cearu, cearig։

• ՓՈԽ.-Սրանի՞ց է թրք. դւռ. Խրբ. sədəka «սրիկայ»։-Justi, Dict. Kurde 242 մեր բառի հետ է կապում քրդ. [arabic word] sirig «լիրբ. լկտի», որ սակայն պէտք է կցել ռմկ. սըյ-րըխ<թրք. səyrəq «սրիկայ» բառի հետ։


Ապակի, կւոյ, կեաց

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

• Առաջին անգամ ուղիո մեկնեց ԳԴ. Նոյնը յետոյ ՆՀԲ։ Lagarde, Urgesch. 28 սկիհ բառի հետ։ Patrubány SA 1, 222 համեմատում է հունգ. üveg «բաժակ, գաւաթ», օսս. aWg։


Խրթին

adj. fig.

obscure, dark;
hidden, enigmatical.

• haurds «պատած տեղ, դուռ», տանս. kart ձևերի հետ՝ հնխ. kart «հիւսել» արմատից։-Հիւնք. խորթ բառից։ Նոյ-նը կրկնում է նաև Ղափանցեան, Տե-ղեկ. ինստիտ. 2, 95։


Թուղթ, թղթի, թղթոց

s. com.

letter, epistle, missive;
թուղթ գրել, to write a letter;
թուղթ առաքել, to send a letter;
թուղթ ընդունել, to receive a letter;
թուղթ աղաչանաց, written entreaty, petition;
paper;
պատառ մի թուղթ, կոտորոկ թղթոյ, a bit of paper;
շրջշրջել զթուղթս գրոց, to turn over the leaves of a book;
ծրարել ի թուղթ, to put in paper;
տոգորել, արատել զթուղթ, to blot, to waste paper;
դանակ, հատիչ թղթոյ, paper-cutter or paper-knife;
թուղթ գրութեան, writing paper;
թուղթ նամակի, letter-paper;
թուղթ տոմսակի, note-paper;
թուղթ ուրուագրութեան, drawing-paper;
ծծուն թուղթ, blotting or bibulous paper;
թաւ թուղթ, pasteboard;
թուղթ ծրարի, wrapping or packing paper;
թուղթ յոռի, անպիտան, waste, paper, old papers;
մածուցիկ թուղթ, sized paper;
թուղթ տպագրութեան, printing paper;
թուղթ մագաղաթեայ, parchment, vellum;
թուղթ ճենաց, India paper;
թուղթ ծրահանելոյ, tracing paper;
թուղթ ապիկեալ, զմռնիտեալ, emery-paper, glass-paper, sand-paper;
թուղթ մզելոյ, filtering-paper;
թուղթ գունաւոր, coloured paper;
թուղթ կճեայ, marbled or stained paper;
թուղթ սեկանման, morocco paper;
թուղթ դրոշմեալ, stamped paper;
թուղթ արծնելոյ, smoothing paper;
թուղթ ձիւթեղէն, brown paper, tar paper;
թուղթ մեքենական, machine paper;
թուղթ տաշտական՝կազմ, vat-paper, handmade paper;
թուղթ գաղափարեալ, laid paper;
bills.

• Հիւնք. հյ. տախտակ բառի հետ յն. δέλτος-ից։ Անդրիկեան, Բզմվ. 1905, 512 թերթ բառից է հանում։ Պատահա-կան նմանութիւն ունին չէրքէզ. t'xət «գիրք» և t'xitpə «թուղթ»։


Զուարթ

adj.

joyful, cheerful, smiling;
gay, sprightly, lively, merry;
serene, clear.

• Brosset JAs. 1834, 383 լծ. ընդ զուարճ։ ՆՀԲ ուզում է կապել արթուն, զուարճ և վարդ բառերի հետ։ Տէրվ. տե՛ս արթ արմատի տակ։ Հիւնք. զարթնուլ բայից։


Գանձակ, աց

s.

abdomen, bowel.

• ՆՀԲ լծ. թրք. եանճըգ, քէսէ, ռմկ. գօնճուկ։ Petersson, KZ 47, 247 սան. vaksánā «փոր, որովայն», լտ. vena «երակ» բառերի հետ՝ հնխ. weng'h արմատից (Pokorny, 1, 261)։


Գզրոց, աց

s.

casket, drawer, small box, till;
desk.

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. 6։ ուզում է ուղղել *գղրոց և համեմատել յն. πληρωτίς «գանձանակ» բառի հետ։ ՆՀԲ գզիր «խսիրի սէզ» բառից, իբր սրանով հիւսուած սնտուկ։


Կացի, ցւոյ

s.

child, youth;
scholar, pupil.

• = Վրաց. კაცი կացի «մարդ, տղամարդ». որի հետ ցեղակից է լազ. կոչի, կոժի, կոջի «մարդ, ամուսին, կտրիճ»։ Հայերէնը փո-խառութիւն է, որովհետև շատ սահմանա-փեակ գործածութիւն ունի։


Չում, չմոյ

s.

cf. Հոյն.

• = Թաթարական բառ է. հմմտ. քումուք. čum «հուն» (Mоxирa, Kумькско-русcк. cлов. Cборн. Maтep. Kавк. հտ. 17). որի հետ նոյն է պրս. ❇ čum «ալոճ» (ԳԴ)։ -Աճ.


*Ջոջ

s.

great, grand.

• ՓՈԽ.--Հաւերէնի հետ կապ չունի ուտ. հոնա (Քամալեան, Երկասիրութ. 158), որ ինչպէս ստուգեցի ուտէացի ուտիագէտ Պատուական Քուշմանեանից, նշանակում է ո՛չ թէ «մեծ, աւագ», այլ «կարմիր»!


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

• շող բառի հետ։ Karst, Յուշարձան 415 ճապոն. tsuge «ներշնչում», 416 ոգի բառից, 429 թթր. kuy, kov, kog, guy «այրիլ, վառիլ, ցոլալ», 430 թթր. qoq «փչել, շնչել»։


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

• Այսպէս է դնում նաև Մառ, Яфeт. гбор. 1, 135 անշուտ կարծելով թէ հին հայերէն է։ Լտ.turdus բառի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pictet, ռ տպ. Ա. 603։


Ցերեկ, զՑերեկ

cf. Ցերեակ.

• = Կազմուած է երեկ «երեկոյ» բառից՝ ց նախդիրով. նշանակում է բուն «մինչև ե-րեկոյ եղած ժամանակը». կազմութեամբ նոյն է ցայգ «գիշեր» (մինչև առաւօտ եղած ժամանակը) բառի հետ։


Entries' title containing հետ : 111 Results

Definitions containing the research հետ : 263 Results