Your research : 17 Results for հոմանի

Entries' title containing հոմանի : 2 Results

Definitions containing the research հոմանի : 472 Results

Հարճ, ից

s.

concubine.

• ՆՀԲ վրաց. խարճա։ Տէրվ. Լեզու 156 նոյն ընդ հարսն, համ-հարզ և ապա-հարզան. ծագում են զա, զան «ծնանիլ» արմատից. հարճ փոխառեալ է պահ-ւաւերէնից, իսկ հարսն բնիկ է։ Նոյն, Նախալ. 94 կցում է հարսն բառին։ Հիւնք. արաբ. jāriya «աղախին» ձևից (որ և նշանակում է «հարճ»)։ Ewald ZDMG 13, 344 կցում է յն։ πάλλας παλλαxίς) հոմանիշին, որից և եբրայեցե-de 553 յն. πάλλας և լտ. paelex ձևերի հետ միասին փոխառեալ է դնում եբր pillegeš-ից։


Հացի, ցւոյ, ցեաց

s.

ash-tree;
հացեաց դրախտ, ash-grove;
— ծառոյ սերմն, cf. Ճնճղկալեզու.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. as-k'hio-հոմանիշ ձևից. սրա հետ հմմտ. հբգ. ase, մբգ. asch, հոլլ. esch, գերմ. Esche, անգսք. aesk, անգլ. ash, հիսլ. askr (բոլորն էլ «հացի» նշանակութեամբ). այս բոլորը տալիս են հնխ. osk-ձևը, որ աճական ձև է, պարզագոյնն է հնխ. ōsi-, որի մի ուրիշ ա-ճականն է osen-. սրանցից յառաջացած են լիթ. u'sis, լեթթ. usis, հպրուս. woasis (<*ōsi), ալբան. ah (<*aska) «փիճի», հսլ. yaseni, ռուս. ясень, լեհ. jasien, բուլգ. ուռ. ósen «հացի», լտ. ornus (<*ōsinos) «վայրի լեռնային հացի», յն. (άχερ)-ωίς (<*ωσις) «բարտի», ὄζύη «փիճի», հիռլ. huinnius, կիմր. onnen (<*osn-) «հացի» (տե՛ս Pokorny 1, 185, Boisacq 107, 90 706, Walde 547, Berneker 3I, Ernout-Meillet 680, Trautmann 203, Kluge 124)։-Հիւբշ. 465։


Հաւ, ուց

s.

bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.

• , ու հլ. (ըստ ՆՀԲ յետնաբար հո-ւովուած է նաև -ոյ, -աց, -է) «թռչուն» ՍԳղ. Եւս. քր. Փարպ. «հաւ, մարի» Մտթ. իգ. 37. Ղկ. ժգ. 34. «աքլոր» Գ. մակ. գ. 12. Մտթ. իզ. 34, 74, 75. ներկայ բարբառների մէջ և գրականում նշանակում է միայն «ընտանի հաւ, մարի». նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄρνις «թռչուն. 2. հաւ-3. աքլոր», որ հիմայ յատկացուած է միայն ընտանի հաւին։ Սրանից են հաւաղէտ Ղևտ. ժթ. 26, Ոսկ. ես. հաւադիտութիւն Սիր. լա. 5. հաւալուսն ՍԳր. Վեցօր. 172-3. հաւախօս Մրկ. ժգ. 35. հաւակեր ՍԳր. հաւահարց Սր. ժը. 10. բ. մն. լգ. 6. հաւահմայ Երեմ. իէ 9. Կոչ. Ոսկ. տիտ. հաւահար լինել «թռչունի գիշատուիլը մի ուրիշ թռչունից» (նորագիւտ բառ) Ոսկ. տտր. տող 13. հաւօրհնէք (նորա-գիւտ բառ) «եկեղեցուն ընծայաբերուած թռչունները օրհնելու կարգը» Մ. Մաշտ. 89բ. հաւապատիր «մի տեսակ բու» ՈԳո. հաւորո ՍԳր. հաւփալ «մի տեսակ աղաւնի» (գրուած նաև հաւբալ, հովփալ, հոբալ ևն) Ոսկ. եզեկ Փիլ. Սահմ. Առաք. լծ. սահմ. 469 (այս վեր-ջինը ցոյց է տալիս թէ ի՛նչ տարբերութիւն ունի աղաւնուց). տարմահաւ Վեզօր. 174. քաջահաւ Ղևտ. ժա. 17. Դտ. ժդ. 16. երաշ-տահաւ Վանակ. հց. արտաւազդահաւ «կա-րապ» Փիլ. լին. բ. 117 (հմմտ. յն. ϰὸϰνος հոմանիշը, որ նաև յատուկ անուն է. տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. էջ 657ա և ՀԱ 1920, 281). ժրահաւ Եպիփ. բարոյ. կիսահաւ Եպիփ. բարոյ. Խոր. աշխ. հաւապան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 42. հաւթափեալ «գիշե-րուայ ժամի եօթը» (ըստ արևելեան ժամա-ռոյցի. այսինքն՝ երբ հաւը արդէն խօսած է ըստ Ս. Վ. Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 160). հաւամրգի «մի տեսակ բոյս. ebenus laguroides Boiss.» (ըստ Տիրացուեան, Con. tributo § 254) կամ «erica arborea L» (ըստ նոյնի, անդ, § 341). եգիպտահաւ, հաւաբու-ծութիւն, հաւկթաձև ևն (նոր բառեր)։


Սուգ, սգոյ

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

• = Պհլ. *sūg հոմանիշ ձևից, որ աւան-դուած չէ. կայ միայն պրս. ❇ sōg, sōk (արդի հնչումով sūg) «սուգ, տխրութիւն», ❇ sogvar «սգաւոր», սանս. çōkā-«խարոյկ, բոց, չարչարանք, ցաւ, վիշտ, սուգ», զնդ. -saoka «խարոյկ», որոնք սա-կայն ենթադրում են պլհ. *sōk։ Այս ձևը պի-տի տար հայ. *սոյկ կամ *սոկ, ուստի պէտք է կարծել որ բառիս մօտ կար նաև գւռ. պհլ. *sug ձևը։-Յիշեալ բառերը ծագում են հնխ. k'euq-«լուսաւորել, պայծառ, սպիտակ լի-նել, կրակով շիկացնել» արմատից, որից հմմտ. նաև սանս. çočiti «փայլիլ, այրել, ցաւիլ, սգալ», զնդ. saoč̌ant-«հրավառ», պրս. sōxtan «այրել», հրմ. soz «այրի՛ր» ևն (Pokorny 1, 378, Horn § 756)։ «Այրել» և «սուռ» իմաստների զարգացման համար հմմտ. ռուս. горeть «այրիլ» և rope «վիշտ, տառապանք, ափսոս» (Berneker 333)։ Բը-նիկ հայերէն նոյն արմատից պիտի ունենա-յինք *սուք կամ *սոյք։


Սուդար, ի, ունք

s.

sudarium, white handkerchief;
veil.

• -Յն, σοδαοιον «թաշկինակ», որ փոխ և առնուած լտ. sudarium հոմանիշից. այս վերջինը բուն նշանակում է «երեսի քրտին-քը սրբելու թաշկինակ» և ծագում է ւտ. sudor «քրտինք» բառից։ Յունարէնից են նաև ասոր. [syriac word] sūdārā «թաշկինակ. 2. խոյր», վրաց. სუდარი սուդարի «մեռելի աատանք»։


Սպանախ, ի, ից

s. bot.

s. bot. spinage.

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։


Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

• = Յն. παλάτιον, παλάτιν հոմանիշից, որ փոխառեալ է լտ. palatium բառից. սա նա-խապէս Հռովմի Պալատինեան լեռան անունն էր. թերևս ծագում է լտ. pālus «ցից» բառիս և նշանակում է բուն «ցցապատ տեղ» (Wal-de 554). յետոյ ստացաւ «արքունիք» նշա-նաևութիւնը. անցած է նաև շատ ուրիշ լե-զուների ինչ. իտալ. palazzo, ֆրանս. palais, անգլ. palace, հբգ. phalanza, pfalanza, մ. բ. գ. palas, նբգ. Palast, Pfalz (Kluge 365), հսլ. polata, ռուս. палата, հունգ. palota, վրաց. ბალატი պալատի, արաբ. [arabic word] balāt, ասոր. [other alphabet] palātī̄n ևն։ Հայերէնի «վը-րան» նշանակութեան համար հմմտ. ռուս. nалаткa «վրան»։-Հիւբշ. էջ 370։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

• ՆՀԲ «որպէս թէ զ'ի պահեստ եդեալն կամ զաւանդն և զփոխն յետս նահան-ջել»։ Հիւնք. պրս. պազխասթ (իմա bāz-xvāst) հոմանիշից։ Meillet REA 1, 9 և II. 6 փոխառեալ իրանական կորած մի ձևից, որ կազմուած է pa-նախա-մասնիկով՝ պհլ. սոգդ. hanǰ, հպրս. զնռ. Banj «քաշել» արմատից. հմմտ. պհլ, āhanǰītan, պրս. [arabic word] āhan ǰīdan «քաշել, յետ քաշել» (Bartholo-mae, Altir. Wört. 784-5, Horn. § 58 Gauthiot, Gr. sogd. 156), ինչպէս նաև


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։


Պաղան

cf. Համետ.

• = Պրս. [arabic word] pā̄lān «համետ», որից փո-խառեալ են նաև թրք. palan, վրաց. ბალანი պալանի և φალანი փալանի հոմանիշները։ Բառիս ստուգաբանութիւնը և հին ձևերը յայտնի չեն։


Պաղմական, ի, աց

adj.

oscillating, swinging, shaking.

• -Յն. παλματιας հոմանիշի համեմատ կազ-մուած է πάλμα «սասանում, դող» բառից՝ հյ. -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 370։


Պայ, ից

s.

fairy, elf.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

• , ի-ա հլ. «նժդեհ, վտարանդի» ՍԳր. որից պանդխտիլ ՍԳր. Ոսկ. ես. պան-դըխտանալ ՍԳր. պանդխտեցուցանել Բ. եզր. և 12 նեեմ. է. 6. Գծ. է. 4. պանդխտութիւն ՍԳր. պանդխտակից Ոսկ. բ. կոր. պանդըխ-տանոց «իջևան» Փարպ.։-(Պանդուխտ, նըժ-դեհ և եկ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. ամ. 360)։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

• ՓՈԽ.-Աժտարխանի հայոց մէջ հոմանիշ-ների տարբերացմամբ ռուս. սիր նշանակում է «եւրոպական պանիր», իսկ պանիր «Կով-կասեան սպիտակ պանիր»։ Այսպէս են նաև տեղական ռուսներն ու թաթարները, որոն։ հայերէնից փոխ առնելով գործածում են naнūp, [arabic word] panīr ձևերը՝ «Կովկասեան կամ հայկական պանիր» նշանակութեամբ։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

• =-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.


Ոքոզ, ի

s.

thistle.

• ՆՀԲ համեմատում է յն. ἀϰαν, ἀϰχούχ, եբր. խօխա հոմանիշների հետ և կար-ծում է որ հայր պէտք է ուղղել ոքող։-(Այսպէս է անում հայ բառը կապելու համար յն. ἀϰχοῦχ և եբր. խօխա ձևերի հետ. բայց ղ չէ՛=χ)։ Հիւնք. յն. ὥϰός «սուր, սրածայր» բառից։


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• ՆՀԲ ոչ բարի կամ ոչ արի։ Lag, IIr. oesch 197. Ges. Abhd. 105 arya բառի հակառակն է՝ իբր չ բացասականով։ Հիւնք. պրս. čār «չորս» բառից։ Buggs KZ 32, 23 չ բացասականով *ար «բա-րի» արմատից, որ կցում է յն. ἂρ-ιστος «լաւագոյն» գերադրականին։ Հիւբշ. 485 բռւորովին անապահով է համարում այս մեկնութիւնը (բայց Pokorny 1, 69 յի-շում է իբր ստոյգ՝ հնխ. ar->յար, յա-րել, առնել արմատի տակ)։ Թիրեաք-եան, Կարնամակ ծան. 114 պհլ. չահ հոմանիշի հետ՝ որ գործածուած է անդ ԺԳ 16. իսկ Արիահայ բառ. 307 պհլ. carvā «գէշ, վատ», čaryātum «չարա-չար», որոնց գոյութիւնը կարօտ է ստու-գութեան։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 16 եբր. չար (?)։ Karst, Յուշարձան 429 թթր. qar «սև, անբախտ, ցաւ, չարիք», ալթայ. qara «սև, չար»։ Էսգէթ, Արրտ. 1915, 782 արաբ. [arabic word] šarr «չար» և գւռ. չոռ «ժանտախտ»։ Մառ ՀԱ 1921, 81 և Яз. и Лит. I. 257 կցում է բասկ. tzar «չար» բառին։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

• ԳՒՌ.-Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

• ՓՈԽ.-Նոր փոխառութիւններ են քրդ. [arabic word] čortan «կակուղ պանիր» (ըստ Justi, Dict. Kurde 133) կամ «չորթան» (ըստ Հայաստան 1917, л 90).-Սղերդի արաբա-խօս քրիստոնէից բարբառով էլ šərtan «չոր-թան» (հմմտ. էնկիւրիի հայոց բարբառով čörten հոմանիշը. Բիւր. 1898, 865), čortətu «չորթթու, շողգամի կամ կաղամբի թթու» (Բիւր. 1899, էջ 116)։-Patrubány SA 1, 222 հայ. չորենի ձևից է դնում հունգ. Surá-ny տեղանունը (1)։


Սանդալ, ի, ոյ

s.

sandal;
փայտեղէն —, wooden -.

• = Փռխառեալ է կա՛մ պհլ. *sandal ձևից, որի ներկայացուցիչն է պրս. [arabic word] sandal, և կամ յն. σάνδαλον, σανδάλιον հոմանիշ ձևե-րից, որոնք նոյնպէս ասիական ծառում աւ-նին (Boisacq 851)։ Յոյնից փոխառեալ լտ. sandalium, ֆրանս. sandale, անգլ. sandal «հողաթափ» ևն։


Սատապ, ոյ

s.

mother of pearl;
cf. Փեգենայ.

• = Արաբ. պրս. [arabic word] sadāb «փեգենայ». միւս ձևերը գալիս են արաբ. ❇ sā-δāb. թրք. sedet կամ sadaf otə հոմանիշ-ներից։ Այս ձևերը տե՛ս Steinschneider-ի հաւաքածոյի մէջ՝ WZKM 12, 93 և կամուս թրք. թրգմ. Ա. 158։-Հիւբշ. 276։


Սատեր, աց

cf. Սատր.

• = Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

• Lag. Ges. Abhd. 29 յիշում է պրս. saraxs ծառը։ Հիւնք. սա(ղաւայրտ բա-ռից համառօտուած։ Արթինեան, Ածա-շունչի տունկերը 144 պրս. [arabic word] ❇ sadr-i-Libān հոմանիշ ձևից փոխառեալ. (բայց այսպիսի ձև չունի ԳԴ. կայ ա-

• Canini, Et. etym. 121 պրս. [arabic word] kārtana հոմանիշի հետ։ Գարագաշեան (անձնական)՝ ծագում է սարդ «դափնի» բառից՝ ըստ նմանութեան յն. δαϰνη «դափնի» և պրս. [arabic word] tafīn «տար-դոստայն» բառերի։ Müller, Armen. TI թ. 57 յն. ϰώϑω «մանել» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 489 չի ընռունում աւս մեկնութիւնը, որովհետև ր և λ տարբեր են և յունարէնի նախաձևը կասկածելի է։ (Osthoff կցում է լտ. colus «իլ» բառին. հայը ենթադրում է միայն հնխ. k'rti-կամ k'rdhi-ձևը)։ Ուղիղ մեկնութիւնը տուել է Petersson (տե՛ս սարի)։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։


Սելէս

cf. Սելին.

• = Յն. οελλίον, σέλλα «աթոռ, գահ», որ փոխառեալ է լտ. sella հոմանիշից. յու-նարէնից են նաև ասոր. [syriac word] silīn և արաբ. [arabic word] silīn? (Վրք. դիոն. ՀԱ 1913, 654)։-Հիւբշ. 378։


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

• ԳՒՌ.-Մշ. սէղմել, Զթ. սէղմիլ, Տփ. սիղ-միլ, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. սըխմէլ, Ասլ. սըխմէլ, Ագլ. Սվեդ. սխմիլ, Հմշ. սրխ-մուշ, Ակն. Ատ. զխմէլ, Խրբ. զըխմիլ, և շրջուած ձևով՝ Արբ. ղոմէլ. նշանակում են «սեղմել, ճնշել». այս ձևերը ազդուած են թրք. [arabic word] səq-maq «սեղմել» հոմանիշից և անկանոն կերպով վերածած են ե>ը և ղ>խ. տե՛ս Աճառ. MSL 10, 324 և Բազմ. 1897. 260։ Նոր բառեր են սխմուիլ, սխմուն, սխմոտել, սխմռտկել։


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

• = Յն. σημειογράφος հոմանիշից, որ կազ-մուած է σημεῖον «նշան» և γράρω «գրել» բա-ռերից։ Յոյն բառի առաջին մասը տառա-դարձուած, երկրորդ մասը թարգմանուած է հյ. գիր, ճիշտ ինչպէս վրաց. სიმიათა-ϑნე-რალი սիմիաթա-մծերալի «արժանայիշա-տակ բաների գրող, nисатель достопри-мeчaтельносcтeиl» (Չուբինով 1174)։-Հիւբշ. 378։


Սեմիար, աց

s.

tachygrapher.

• -Յն. *σηιειαριος հոմանիշ ձևից, որ թէև չէ աւանդուած ո՛չ հին և ոչ բիւզանդական յունարէնում, բայց ենթադրելի է հայերէն բառի վրայից. հմմտ. սեմագիր։-Հիւբշ. 378։


Սենատոր, աց

s.

senator.

• = Յն. σενάτωρ, որ փոխառեալ է լտ. sen։-tor (նաև senatorius) հոմանիշ բառից (Sophocles 984)։-Հիւբշ. 378։


Սերկեւիլ, եւլի

s. bot.

s. bot. cf. Սերկեւլի.

• =Նոյն են արաբ. [arabic word] safarǰal, [arabic word] safarjala, յգ. [arabic word] salariǰ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 247), պհլ. sapejarjeleh (An-quetil 2, 404), sapeljalva (505), վրաց. šօ-гokali (չունի Չուբինով), յն. σαφαρντζηαλ (Du Cange) հոմանիշները. բայց ի՞նչ է սրանց կապը. արաբերէնը անշուշտ փո-խառեալ է, ըստ որում 5 արմատական բա-ղաձայն ունի. յոյնը ուշ ժամանակի տա-ռադարձութիւն է արաբերէնից։


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

• = Պհլ. *vagr (vaγr) հոմանիշ ձևից, որ նոյնպէս փոխառեալ է սանս. [other alphabet] vуāg-hrá «վագր» բառից։ (Այս բառը ըստ Boi-sacq 1085 կազմուած է vi և ā մասնիկնե-րով ghrá «դեղին»=յն. ωχρός «դեղնաշորթ» բառից)։ Պհլ. *vaγr, որի մէջ միջաձայն ջ նմանուելով նախաձայնին՝ ձևացել է պրս. [arabic word] babr «վագր»։ (Horn § 180 պրս. babr ձևի դէմ դնում է պհլ. bapr, papr և սանս vyaghrá-ձևի հետ համեմատութիւնը անո-րոշ է գտնում)։ Վագրը գոյութիւն չունի Հա-ւաւստանում. ուստի բառն էլ օտար պէտք է լինի։ Հնդևրոպացիք էլ չէին ճանաչում այն, ո՛չ Զենդ-Աւեստայի և ո՛չ էլ Ռիգ-Վեդայի մէջ է յիշւում (Böhtlingk, Sans. Wört. 6. 1465). առաջին անգամ հարաւային Ասեա-յից յառաջացել է Հնդկաստան, այստեղից անցել է Պարսկաստան (երևում է Մազան-դարանի շրջանում), մինչև Սիբերիա և ամ-բողջ արևելեան Ասիա։ Տարբեր բառ է յն. τίγρις, որից լտ. tigris, ֆր. tigre, գերմ. liger, ռուս. тигръ «վագր», որ փոխառեալ է նոյնպէս իրանեանից. հմմտ. զնդ. tigri «նետ» (Walde 779, Boisacq 969)։-Հիւբշ. 242։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

• = Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։


Պորտ, ոյ

s. adv.

navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.

• ՓՈԽ.-Գնչ. bor, por, pol «պորտ» (այդ բառերը Paspati հանում է սանս. nābhila հոմանիշից՝ nā-վանկի անկումով). հմմտ. նաև փոր։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։


Պտղի

s.

elm-tree.

• = Յն. πετλέα կամ πτελία հոմանիշ ձևից փոխառեալ. նոյն յն. բառի ցեղակիցն է հյ. թեղի, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 374։


Յիսուն, սնից

adj.

fifty.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. penk2ek'omt-ձե-ւից. հմմտ. սանս. pančāsát-, զնդ. pančā-sat-, պրս. panǰāh, պհլ. pancāh, թոխար. pçāka, յն. πεντήϰοντα, լտ. quinquāginta, հիռլ. cōica ևն հոմանիշները (Boisacq 768. Walde 635, Pokorny 2, 25)։ Ըստ Meillet (անդ) հնխ. penk2ēk'omt-տուած է նախ հյ. *հինգիսուն կամ *յինգիսուն, որից սղմամ։ *յինգսուն>*յինսուն. առաջին վանկի ի ձայ-նաւռոր կրճատուած չէ՝ կոկորդական ռնգա-ւինի պատճառաւ։ Բայց կրճատումը տեղի է ունեցած գւռ. յսուն ձևի մէջ, որ գործածուած է մի խումբ հին աւետարաններում։-Հիւբշ. 477։


Յոպնակ, աց

s.

rhaeda, an ancient four-wheeled chariot.

• ՆՀԲ և ՋԲ հասկանում են իբր «սայ-լակ կամ յովանակ, իշուկ»։ (Վերջին ի. մաստը անշուշտ յովանակ բառի պա-տահական նմանութիւնից հետևցնելով) ԱԲ միայն «սայլ, պզտի սայլ» (և այս է ստոյգը, որովհետև բնագրում յոպնակ չգտնուելուց հետևում է որ սայլ և յոպ-նակ հոմանիշ են)։ Եազրճեան, Մասիս. 1885, 866 կցում է սանս. յուբա «փայտէ ցից» բառին և այսպէսով յոպնակ մեկ-նում է «այն կարճ ու ամուր փայտերը՝ որովք շինութեան ժամանակ հող, քար. կիր, ջուր և այլ ծանր նիւթեր կը կրեն գործաւորք, նոյնպէս բեռնակրաց եր-կայն փայտը»։ Հիւնք. Յոբնաղ հռով-մէական յատուկ անունից։


Յովազ, աց

s.

panther.

• ՓՈԽ.-Վրաց. ავაზა ավազա, որ ծագում է հյ. յաւազ հոմանիշից (Հիւբշ. 199)։


Յուլիս, ի, լեայ

s.

July;
յամսեանն —ի, in the month of -.

• = Յն. ἰούλιος, ἰουλις հոմանիշից, որ փո-խառեալ է լտ. ǰulius բառից. այս էլ ծա-գում է Յուլիոս Կեսարի անունից, որ ծնուեր է նոյն ամսի 4-ին. (Յուլիոս=Jūlius անու-նը բուն նշանակում է «Արամազդի, Juppi-ter-ի» և յառաջանում է *Jovilios ձևից. տե՛ս Walde 397). հմմտ. Սգոստոս ամսանունը։ Փոխառութեամբ անցած է բազմաթիւ լեզու-ների, ինչ. ֆրանս. juillet, իտալ. luglio, գերմ. Julius, վրաց. իվլիսի, թուշ. իվլիս, ռուս. июль ևն։-Հիւբշ. 367։


Յունիս, յունիսի, նեայ

s.

June.

• = Յն. ἰούνιος ձևից, որ ծագում է լտ. lu-nius հոմանիշից. այս էլ յառաջանում է Ju. no «Յունոն» աստուածուհու անունից, որ Ա-րամազդի քոյրն ու կինն էր (Walde 398)։ Բառը փոխառութեամբ անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. ֆրանս. ǰuin, իտալ. giugno, գերմ. Junius, անգլ. june, վրաց. իվնիսի, թուշ. իվնիս, ռուս июнь ևն։-Հիւբշ. 367։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

• = Իրանական փոխառութիւն է, որ բար-դուած է յուշկ և պարիկ բառերից. վերջինը պհլ. parīk հոմանիշից է, իսկ առաջինի հետ հմմտ. պրս. vušk «էշ», որին շատ համա-պատասխան է գալիս վշկապարիկ(ք) ձևը սրանով յոտկապարիկ՝ յունարէնին համա-ձայն՝ դառնում է «իշապարիկ»։-Հիւբշ. 199։

• ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Նադրուն

s.

natron, nitre;
— աղ, saltpeter.

• = Արաբ. [arabic word] natrūn, որ կարող է կար-դացուիլ նաև ntrūn «բորակ, հայբորակ». ժողովրդական լեզուի մէջ եղած է [arabic word] latrūn (Կամուս, թրք. թրգմ։ Բ. էջ 125). ծագում է յն. νίτρον հոմանիշից, որ և աս-ւում է λίτρον. սրանցից են նաև լտ. nitrum, գերմ. Natron, ֆրանս. nitre, natrum ևն. բոլորի նախնականը համարւում է եգիպտ. ntr, որից ասուր. nitiru, ասոր. netrā, եբր. neter (Boisacq 671, Seidel Մխ. հեր. էջ 168)։-Հիւբշ. IF Anz. 10, 43։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• = Այս արմատի հետ են համեմատւում պհլ. պազ. [other alphabet] naxust, մանիք. պհլ. [other alphabet] naxust (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 101) «առաջին», պրս. [arabic word] naxust, nu-xust, nuxast «սկիզբն, առաջին», [arabic word] nuxustīn «առաջին», [arabic word] nuxz կամ [arabic word] nuxzi «առաջին». կայ նաև մանիք. պհլ. [hebrew word] naxvīn «առաջին»։ Այս բառերի ծա-գումն ու մեկնութիւնը յայտնի չէ. ուստի որոշ չէ նաև թէ ի՛նչ յարաբերութիսն ունի հայր սրանց հետ։ Յետին հյ. նախուստ, ի նա-խուստ «առաջուց, առաջվանից» Պղատ. օրին. Մագ. թէև կատարեալ նմանութիւն ունի ի-րան. naxust հոմանիշի հետ, սակայն այս նմանութիւնը պատահական է, որովհետև նախուստ կազմուած է -ուստ մասնիկով՝ նախ արմատից (հմմտ. այլուստ, յերկնուստ ևն)։ Հմմտ. նաև նահապետ, նահատակ, նա-խարար բառերը։-Հիւբշ. 200։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

• -Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։

• Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ


Նահատակ, աց

s.

the first to begin a combat, champion, hero, martyr.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. Սլմ. նահա-տակ, Ալշ. Ռ. նահադագ, Տիգ. նmհmդmգ, Գոր. Ղրբ. նհա՛տակ, Սեբ. նրհադագ, Զթ. նահադօգ, նահադոգ «մարտիրոս».-Տփ. նահատակ անիլ «չարչարել», Բլ. Մշ. նհադ-գել «նախատել, յանդիմանել».-Պլ. էշ նա-հադագ «զուր տեղը չարչարուած»։ Այս վեր-ջինիս օրինակով կազմուած է էնկ. էշէք-նա-հադագ հոմանիշը՝ թրք. ešek «էշ» բառով (Բիւր. 1898, էջ 789)։


Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։

• ԳՒՌ.-Ալշ. Մրղ. Ննխ. Ռ. Սչ. Ջղ. Տփ. նավ «նաւ» հնից են.-իսկ նոր գաւառա-կաններում Տփ. նավ «ցեխ կրելու տաշտակ». Երև. Կր. Մշ. Շմ. Սլմ. նավ, Ագլ. Ղրբ. նօվ «ջաղացքի խողովակ» փոխառեալ են պրս. [arabic word] nav «ջաղացքի խողովակ, ջրանցք» բա-ռից, ինչպէս են նաև թրք. nav, քրդ. nāv հոմանիշները։-Վերջին նշանակութիւնից ձե-ւացած նոր բառեր են նաւագլուխ, նաւահիլ, նաւքաշ։


Նաւազ, աց

cf. Նաւաստ.

• = Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

• = Իրան. *navasārd հոմանիշից, որ բար-դուած է nava-«նոր» (=զնդ. naya-, պրս. [arabic word] nav, աֆղան. nau, քրդ. nu) և sārd «տա-րի» (=զնդ. ❇ sarəδa-«տարի». ոսս. särd «ամառ», սանս. [other alphabet] carad-«աշուն, տարի», պրս. ❇ sāl «տարի», քրդ. kār, sāl «տարի») բառերից։ Նոյն իրանեան բառի շարունակութիւնն են սոգդ. nausarδ ռառաջին ամիսը», խորազմ. nausarǰe (տե՛ս Nö̈ldeke, Pers. Stud. 1, 34), իսկ նրանից են փոխառեալ ասոր. [syriac word] ︎ nausardīl «ամանոր. նոր տարի» (Brockelm. Lex. syr. 202) նեստորեան nausard-el «հոգե-գալստեան եօթներորդ կիրակին, ամառնա-մուտ», յունացեալ (և ո՛չ լիւդիական. հմմտ. G. Meyer IF 1, 326) νέον σάρδιν «նոր տա-րի», թալմ. [hebrew word] navsardī(ըստ WZKM 8, 366)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] navsāl «նորատի», պհլ. [syriac word] sālak «ծեր», հյ. երիտասարդ և աւսարդ բառերը։ (Իրան. sārd բառի ծագման մասին տե՛ս Meillet MSL 23, 146, վերի ձևերի մասին Horn § 691)։ -Հիւբշ. էջ 202։


Նաւթ, ից

s.

naphtha.

• = Պհլ. *naft ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] naft «նաւթ, սև նաւթ, քարիւղ». սրա-նից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] naft, թրք. neft, քրդ. nefte, ասոր. [syriac word] ︎ nafta, յն. νάφϑα, լտ. naphtha, վրաց. ნავთი նավ-թի, ნაუთი նափթի, թուշ. ნავთ նավթ. գերմ. Naphta ևն հոմանիշները (Horn § 1035)։ Իրանեան բառը կցւում է զնդ. ❇ ︎ lnapta «թաց, խոնաւ» ձևին և սրա միջոցով հան-ւում է հնխ. enebh-, nebh-, embh-, mbh-«խոնաւ, ջուր, շոգի, ամպ» արմատից, որի ածանցները տե՛ս նամ և ամպ բառերի տակ (Pokorny 1, 131 և 2, 693)։-Հիւբշ. 202։