cf. Մութն.
ՄՈՒԹ ՄՈՒԹՆ. μυχός penetrale, intimus, recessus σκότος tenebrae θύελλα, γνόφος, ζόφος caligo ἁόρια situs invisibilis, obscuritas. Խաւար. աղջամուղջ. մէգ. մթութիւն ի մուտս խորշից. վայր անլոյս. ալք. մութ.
Խաւար եւ մէջ եւ մութ։ Կալաւ զիս մութ անհնարին։ Գիշերի ծածկեաց զնա մութ։ Ընդ մութ շրջեցան։ Յարեան եւ փախեան ընդ մութն։ Յանմատուցից մթից դժոխոցն, եւ այլն։
Իսկ (Առակ. ՟Է. 9.)
Դադարեալ ի մթոց գիշերոյ.
լա՛ւ եւս այլ ձեռ. ըստ յն.
Դադարումն եւ մութ գիշերոյ։
Մթով դիւացն խաւարեալք. (Եզնիկ.։)
Հայեցեալ ի ներքս ընդ մութ գիշերոյն. (Եղիշ. ՟Ը։)
Կեդար՝ խաւար եւ մութն թարգմանի. (Զքր. կթ.։)
Գերանաւ կուրացելոյս զմութ այլոց սրատեսել. (Յհ. կթ.։)
Բազում մութ ածեալ ունի։ Մութ մեղացն փարատի։ Ընդ մութ շրջել։ Զերծանի ի մթոյն։ Զմութս վշտաց եւ նեղութեանց։ Կրկին իսկ մութ յանձին կորզեն։ Գուցէ որպէս ի մթի այսր անդր ծփիցիմք. (Ոսկ. մտթ. Ոսկ. սղ. Ոսկ. ես.։)
Մութ ընդ մութ մածեալ նսեմ (ի թաբոր՝) լոյս եղեւ ծագմամբ լուսոյն. (Շ. տաղ.։)
Մեկնէ իսկ, թէ յորո՛ւմ մթի էին. (Սեբեր. ՟Գ։)
Կամ աղտեղի կոյր խըլըրդան, որ կայ յանլոյս խաւար մըթան։ Եւ նստուցէր զիս ի մըթան, իբր ըզմեռեալ ի գերեզման. (Շ. եդես.։)
Չհամարին զմութն մութ, զի պայծառ քո լուսովդ աչք մտացս զուարթանայ. (Գէ. ես. (որ լինի եւ ածական)։)
Մութն անհնարին (խորհրդոց) անկաւ ի վերայ պիղատոսի. (Զքր. կթ.։)
ՄՈՒԹ ա. γνοφώδης caliginosus, tenebrosus եւ այլն. Խաւարին. մթին. աղջամղջին. միգապատ. մթագոյն. թխագոյն. նսեմ. տխուր. եւ Բոսորային.
Իբրու ի մութ խաւարի լոյս խաղաղութեան ծագեաց մեզ. (Եւս. պտմ. ՟Թ. 9։)
Մութ է գոյն դիմաց մերոց. վասն զի ոչ զուարթացան երեսք մեր ի խորհուրդս սրբութեան. (Եղիշ. միանձն.։)
Ի մութն տուն ղօղէ. (Լմբ. պտրգ.։)
Բոսորդ կոչի ի մեր լեզուս մո՛ւթն. (Կոչ. ՟Ժ՟Գ. (իբր ռմկ. պօզարախ, պօզլախ։))
• , ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։
• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։
• Pokorny 2, 250 ընդունելով Bugge-ի մեկնութիւնը, մութ դնում է հնխ. meū-«խոնաւ, կեղտոտ» արմատի աճած meut-ձևից. մերժում է յն. μύειν «փակ-ուիլ», μυστήρων «գաղտնիք», լտ. mutu-«համր» բառերի համեմատութիւնը։
• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։