Definitions containing the research ճան : 2481 results

Վրանաբնակիչ, չի, չաց

adj.

dwelling, living in tents, nomad, bedouin;
ազգ —աց, wandering tribe.

· Calfa

NBHL (1)

Ել գեդէոն ընդ ճանապարհս վրանաբնակչացն. (Դտ. ՟Ը. 1։)


Վրանակից

adj.

dwelling in the same or a neighbouring tent.

· Calfa

NBHL (2)

Ե՛րթ զբարւոք ճանապարհդ ընդ հասակակիցսդ քո եւ ընդ վրանակիցս. (Բրս. ՟խ. մկ.։)

Կցորդ սիրոյ օրինադրէր լինել ի ճանապարհի՝ վրանակից եւ սեղանակից. (Լծ. ածաբ.։)


Վրիժագործութիւն, ութեան

s.

ill deed, spiteful action.

· Calfa

NBHL (1)

κακουργία maleficium, scelus եւ այլն. Ոճրագործութիւն. չարագործութիւն եղեռն. դաւաճանութիւն.


Վրիպակ, աց

s. adj. adv.

error, mistake;
failing, fault, perversity;
unforeseen event, accident, casualty, hazard, chance;
wanting, failing, wrong, mistaken, false, erroneous, perverse;
—աւ, by mistake, erroneously;
accidentally, casually, by chance;
— տպագրութեան, erratum;
— ժամանակագրական, anachronism;
— գտանիլ, to wander, to go astray, to deviate.

· Calfa

NBHL (1)

Ի բաց կացցեն յայնպիսի վրիպակ օրինաց։ Վրիպակ ազդեցմամբ զկենացն բան լուտացաւ լեզուս։ Կորստական շաւիղ, վրիպակ ճանապարհ։ Ի ճանապարհէ՝ յորմէ վրիպակ գտան, ընդ նոյն հետս դառնալն ունի ի նոյն անվրէպ ածել. (Եղիշ. ՟Բ։ Պիտ.։ Նար. ՟Խ՟Ը։ Իգն.։)


Տագնապ, աց

s. adv.

anxiety, anguish, restlessness, embarrassment, perplexity, agitation, alarm, trouble;
crisis;
haste, precipitation;
—աւ, in haste, hastily, with all possible speed, in a hurry, hurriedly, precipitately;
anxiously, with anxiety;
— մտաց, grief, anxiety, mental torture, constraint, heaviness of heart, oppression;
— մահու, pangs or agony of death, death-struggle;
արկանել, մատնել ի —ս անհնարինս, to embarrass extremely, to place in a strait, in a scrape, embarrassment or perplexity;
արկանել զանձն ի —, to embarrass oneself;
կալ ի —ի, to be in trouble, anxiety or embarrassment;
հասանել ի յետին —, to be reduced to extremities;
եղիցի — հեթանոսաց, the nations shall be plunged in consternation;
եկն յանկարծակի դողումն եւ —, a sudden fear fell on them;
ամենայն — հասցէ ի վերայ նորա, every kind of grief shall fall upon him;
ըմբռնեալ յանլոյծ — հասանէր, he found himself embarrassed by that insuperable necessity;
— էր նմա յամենայն կողմանց, he was hemmed in by necessities;
— մեծ էր նմա, he had extreme difficulty, he turned on all sides;
հարից զամենայն երիվարս —աւ եւ զհեծեալս նորա յիմարութեամբ, I will turn the horses into stone and their riders will I stultify;
յետին — կալաւ զնա, he was brought to the last extremity;
փոյթ եւ — եղեւ ի ջուրս, the waters rivalled each other.

· Calfa

NBHL (1)

Եւ էր ի տագնապի։ Եւ յերկրի տագնապ։ Եղիցի տագնապ մեծ։ Ամենայն տագնապ հասցէ ի վերայ նորա։ Զգէր վախճանն յայնր վախճանի տագնապ։ Դողումն եւ տագնապ։ Համբաւք եւ տագնապք։ Վասն նեխոյն հոտոյ տագնապի։ Տագնապ է ինձ (յն. նեղ է ինձ) յամենայն կողմանց։ Հաստատեցից ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս։ Հարից զամենայն երիվարս տագնապաւ։ Շտապ տագնապի։ Վարան տագնապի։ Խուճապ տագնապի. եւ այլն։


Տակառապետ, աց

s.

chief cup-bearer, butler.

· Calfa

NBHL (1)

Տակառապետք եթէ դիւթաց կցորդին, մինչեւ ի վախճան չարչարեսցին. (Մխ. դտ.։)


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

· Calfa

NBHL (2)

Ոչ տակաւ տակաւ յաստիճան յասիճանէ փոփոխեալ։ Դատէր տակաւ տակաւ։ Տակաւ տակաւ ամենայն մարմինն մաշի։ Ըստ տակաւ տակաւ մերձենալոյն յաճախէ ի նա լոյսն։ Մի՛ տակաւ տակաւ ազդեսցես. (Կոչ. ՟Ժ՟Ա։ Պտմ. աղեքս.։ Ոսկ. յհ. ՟Բ. 14։ Եւագր. ՟Ի։ Եզնիկ.։ Նար. ՟Ծ՟Ը։)

ՏԱԿԱՒ ՏԱԿԱՒ. մ. Տակաւ, ըստ ՟ա. նշ. κατὰ μέρος paulatim ἑκ προκοπῆς ex profectu. Առ սակաւ սակաւ. հետզհետէ. աստիճան քան զաստիճան. գամ քան զգամ. կամաց կամաց, երթալով երթալով. եափ եափ, եավաշ եավաշ, վարարագ.


Տաղտապիմ, եցայ

vn.

to be distressed, harassed, uneasy, annoyed, plagued.

· Calfa

NBHL (1)

Զի՞ յերկուս ոտս կաղաս, եւ յերկուս միտս տաղտապիս։ Տաղտապէին երթալ զհեռի ճանապարհն. (Մանդ. ՟Ի՟Բ։ Բուզ. ՟Դ. 20։)


Սերտաշէն

adj.

very solid, stable.

· Calfa

NBHL (1)

Հիմն լայնամիջոց՝ սերտաշէն՝ աստիճանաձեւ ելանելօք. (Վրդն. ծն.։)


Սեւազգած

cf. Սեւազգեստ.

· Calfa

NBHL (1)

Յորժամ տեսանիցեն (կանայք) զարս ամուսինս մերձ ի վախճանեալ, զիարդ սեւ ազդած լինին. (Ոսկ. ես.։)


Սեւազգեստ

adj. s.

clothed in black, in mourning;
cf. Սեւազգած;
mourning suit.

· Calfa

NBHL (1)

Յորժամ տեսանիցեն (կանայք) զարս ամուսինս մերձ ի վախճանեալ, զիարդ սեւ ազդած լինին. (Ոսկ. ես.։)


Սիգամ, ացայ, ացի

vn.

to strut, to stalk, to walk in a proud manner, with an air of ostentation or self complacency;
to bridle up, to give oneself airs, to carry one's head too high.

· Calfa

NBHL (1)

κομπάζω, δοξάζομαι glorior εὑψυχός εἱμι animosus vel magnanimus sum. որ եւ ՍԱՆՔԱԼ. Սէգ եւ սոնք երեւեցուցանել զանձն. պերճանալ. յոխորտալ. փքանալ. պարծիլ. նազիլ. շքեղ եւ ահաւոր երեւիլ. շնչել՝ փնչել.


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

· Calfa

NBHL (1)

ταῶς, ταιών pava. (որպէս այն՝ որ սիրէ զմարգս, կամ ճեմել ի մարգս). Հաւ գեղեցիկ քան զհնդկահաւ, բազմագունի ճաճանչեղ, խայտաբղէտ եւ շքեղ ատամբ, սիգաճեմ ի գնացս.


Սիրեմ, եցի

va.

to love, to be fond of, to have an affection or a liking for, to cherish, to like, to be pleased, to take pleasure or delight in, to delight in;
— զմիմեանս, to love one another, to be fond of each other;
ըստ անձին —, to love as oneself;
— իբրեւ զբիր ական, to love as the apple of one's eye;
— մինչեւ զշունչ վախճանին, to love to one's last breath;
խանդակաթ, տարփանօք, սաստիկ, բոլորով սրտիւ or յամենայն սրտէ, ոգւով չափ, ի վեր քեան զամենայն, անկեղծ սիրով —, to love tenderly, passionately or dotingly, to distraction, with all one's heart, with all one's soul, above all, sincerely;
զմի սէր —, to love with equal affection.

· Calfa


Սիւնաձեւ

adj.

columnshaped.

· Calfa

NBHL (1)

Ճաճանչ նշուլիցն սիւնաձեւ յիւրմէն փողփողէր զլոյսն յետոյ ինքնեան, զոր անուանել կոչէին աստղ գիսաւոր. (Ղեւոնդ.։)


Սլացուցանեմ, ուցի

va.

to cause to fly swiftly.

· Calfa

NBHL (1)

Աստիճանօք սլացուցանէ ի պահպանելն սիրով զօրէնս. (Լմբ. իմ.։)


Սկալինեան

adj.

scalene, having the sides and angles all unequal.

· Calfa

NBHL (1)

ՍԿԱԼԻՆԵԱՆ կամ ՍԿԱԼԻՆԻՔ. Բառ յն. σκαληνός, -νή, -νόν scalenus, obliquus, inaequalis. ռմկ. իսքէլէլի իսքէլէ՝ ... Աշտիճանեայ. սանդղաձեւ՝ խոտորնական, հանգոյն եռանկիւնի սանդղոց.


Սկախառն

adj.

slimy, oozy, muddy, miry, sloughy;
սկախառն խոնաւութիւն, cf. Ճահիճ.

· Calfa

NBHL (1)

Ոչ մօրք եւ ոչ ջրաշեղջ, եւ ոչ սկախառն խոնաւութիւնք։ Գորտք եւ ճանճք եւ մժիխք ի սկախառն խոնաւութենէ բղխեցին. (Վեցօր. ՟Է։)


Սկայ, ից

s.

giant;
— կին, giantess;
— անարի, huge giant.

· Calfa

NBHL (1)

Ցնծայ նա որպէս սկայ յնթանալ զճանապարհս իւր. (Սղ. ՟Ժ՟Ը. 6։ Տես եւ Ծն. ՟Զ. 4։ ՟Ժ. 8. 9։ ՟Ժ՟Դ. 5. եւ այլն։)


Սկաւառակ, աց

s. ast.

plate;
disk;
— գլխոյ, scull, cranium.

· Calfa

NBHL (1)

Սկաւառակքն՝ խորտկացն նշանակք էին, եւ ճաշակքն՝ խրախճանութեան. (Փիլ.։)


Սկիզբն, կզբանց

s.

beginning, commencement, outset;
origin, principle;
cause, matter, author, mother, motive, birth, base, foundation;
principle, maxim;
prelude, proem, exordium;
սկզբունք անընդմիջականք, immediate principles;
սկզբունք արքիմեդեայ, Archimedes' principles;
ի սրզբանէ or սկզբանէ, ի սկզբնուստ, in the beginning, at first, originally, firstly, primitively;
անդուստ or անդստին ի սկզբանէ, from the very beginning or outset, from the first, ab ovo, ab antiquo;
ի սրզբանէ ցկատարածն, from beginning to end;
ի սկզբանէ աշխարհի, since the creation of the world;
ի սկզբանէ էր բանն, in the beginning was the Word;
— առնել or առնուլ, ունել, cf. Սկսանիմ;
ի սկզբանէ, from the beginning, at the beginning;
cf. Սկիզբն.

· Calfa

NBHL (1)

Ոչ թիւրի յիւր սկզբնէն եւ ի վախճանէն. (Ի գիրս առաքին.։)


Սկսուած, ոց

cf. Սկսումն.

· Calfa

NBHL (1)

Յայսմ սկսուածոյ՝ որ ունի կատարումն։ Սկիզբն ճանապարհի ոչ ճանապարհ է, եւ ոչ սկսուած տանն՝ տուն։ (Վեցօր. ՟Ա։)


Սկսումն, ման

s.

beginning, start, debut, first appearance or performance;
prelude.

· Calfa

NBHL (1)

Վախճանիւ եւ սկսմամբ պարունակին. (Սարկ. հանգ.։)


Սմբակ, աց

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

· Calfa


Սմբակակոխ լինիմ

sv.

"cf. Սմբակակոխ առնեմ."

· Calfa

NBHL (1)

Սմբակակոխեալ ի բազմութենէն ճանապարհն՝ (յետ անձրեւաց ՝) դժուարինս գործիւր ճեպողացն. (Ճ. ՟Գ.։)


Սմբակակոխեմ

va.

to trample down with cavalry.

· Calfa

NBHL (1)

Սմբակակոխեալ ի բազմութենէն ճանապարհն՝ (յետ անձրեւաց ՝) դժուարինս գործիւր ճեպողացն. (Ճ. ՟Գ.։)


Սնգոյր, գուրի, գուրոյ, գուրաւ

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

· Calfa

NBHL (1)

ՍՆԳՈՅՐ որ եւ ՍՆԿՈՅՐ. φῦκος fucus, pigmentum στίβι stibium. ներկ պաճուճանաց երեսաց, եւ այլոց իրաց.


Սնոտիասէր

adj.

fond of futilities, running after vanity, occupied with trifles.

· Calfa

NBHL (1)

Ոչ հաւանեալ աղաւաղել զփրկութիւն ընդ սնոտիասէր կենացս, որով կատարեցան։ Կիսակտուր կենօք վճարեալ զսնոտիասէր կեանս վախճանեցաւ. (Յհ. կթ.։)


Սնոտիմ, եցայ

vn.

to become vain;
to be reduced to nothing.

· Calfa

NBHL (1)

ματαιόομαι vanus reddor. Սնոտի լինել. ընդունայնանալ. փճանալ.


Սուր, սրոյ

s. fig.

sword, sabre, glaive, rapier, steel, knife;
plague;
bulimymus. an Armenian note;
ի — սուսերի մաշել, ընդ — հանել, կոտորել ի —, to put to the sword, to kill, to destroy, to perish;
զսրով երթալ, to fall on a sword;
ի — արկանել, to put to the sword;
հարկանել սրով սուսերի, to strike with the edge of the sword;
սրով վախճանիլ, to perish by the sword;
— ի կող or ի կողս ուրուք ձգել, to run one through, to plunge a sword in the adversary's side, to bury a dagger in a person's heart;
անկանիլ ի — սուսերի, to fall under the edge of the sword;
ի — անկանիլ, to fall by the sword;
— ի կող ընկերի իւրոյ ձգել, to kill each other with the sword;
ընդ ինքեանց —ն ելանել, to fall on their own swords, to commit suicide.

· Calfa


Սպառեմ, եցի

va.

to exhaust, to consume, to dissipate, to absorb, to swallow up, to eat, to devour;
to complete, to finish, to destroy, to ruin, to reduce to nothing.

· Calfa

NBHL (1)

Սպառեսցէ սովն զերկիր։ Սպառեաց զամենայն (ինչս իւր)։ Ամենայն անօրէն սպառեսցի։ Սպառեցաւ ի ճանապարհաց նոցա ճշմարտութիւն։ Սպառեաց տէր զարօտս նոցա։ Արձակեցից զսուր իմ զկնի նոցա, մինչեւ սպառեսցէ զնոսա։ Սպառեցեր զազգս բազումս.եւ այլն։


Սպառնալիք, լեաց

s.

threat, menace;
insult, bravado.

· Calfa

NBHL (1)

Էր զոր բանիւք սպառնալեօք, եւ էր զոր կապանօք եւ տանջանօք վախճանէր։ Սպառնալիք մահուանն անցին զնոքօք. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)


Սպառուած, ի, ոյ

s.

end, term, extremity;
summit, top.

· Calfa

NBHL (2)

Որում ոչ է կէտ կցորդի, եւ ոչ սպառուած վախճանի։ Սպառուած քառասներորդի իններորդի (սաղմոսին). (Նար. ՟Լ՟Ա. Նար. կ.։)

πέρας, τέλος, ἕκλειψις, ἅκρον terminus, ora, finis, defectio, apex, extremitas. Սպառ. կատար. կատարած. ծայր. ծագ. եզր. վախճան. աւարտ.


Սպառսպուռ, ի սպառսպուռ

adj. adv.

total, entire, complete, extreme;
extremely, to the last extremity, utterly, entirely, totally.

· Calfa

NBHL (1)

Զբարձումն սպառսպուռ եհաս այնպիսի վախճան եւ կործանումն։ Յայնմհետէ եղեն իսպառիսպուռ անկեալք ընդ լծով ծառայութեան։ Տեսանէր այրն աստուծոյ ի սպառ ի սպուռ զկործանումն աշխարհիս հայոց. (Փարպ.։)


Սպասաւորակից

cf. Պաշտօնակից.

· Calfa

NBHL (1)

Քեւ զուարճանան դասք իմանալի՝ հոգեղինացն զինուորութիւնքն, սպասաւորակից մարմնաւոր ընծայեալ զքեզ տեսանել։ Նաեւ զօրութիւնք երկնայինք սքանչանային ընդ սպասաւորակցին առաքինութիւն. (Բրս. ի ստեփ.։)


Սպասեմ, եցի

vn.

to hope for, to expect, to wait for, to look for, to look forward to;
to observe, to watch, to spy;
to serve;
to be reserved for.

· Calfa

NBHL (1)

Նոցա սպասիցէք, մինչեւ զարգանայցեն։ Նստէր եւ սպասէր ըստ սովորութեանն ճանապարհին որդւոյն իւրոյ։ Ամենեքեան քեզ սպասեն, եւ դու տաս կերակուր նոցա ի ժամու։ Երանի ամենեցուն՝ ոյք սպասեն նմա։ Պատրաստ են, եւ սպասեն քում հրամանի.եւ այլն։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

· Calfa

NBHL (1)

Սպիտ, սպիտակ։ Գոյն լուսաւոր եւ պայծառ՝ որպէս ձեան, շուշանի, կաթին, կրոյ, արծաթոյ, եւ այլն, հակակայ սեւի կամ թխոյ՝ այլ եւ այլ աստիճանաւ. ճերմակ, ճերմկեկ, յստակ, (յորմէ) ստակ.


Սպիտակահանդերձ

cf. Սպիտակազգեստ.

· Calfa

NBHL (1)

Զպատմուճանս եւս լուացեալ. մանաւանդ ի մէջ այնոցիկ սպիտակահանդերձք. (Փիլ. ՟ժ. բան.։)


Սպիտակավարսք, սից

s.

white hairs.

· Calfa

NBHL (1)

Եւ ես մետ զուարճանայի սպիտակավարսիւքն ծաղկեալ. (Պիտ.։)


Սպիտակափայլ

cf. Սպիտակափառ.

· Calfa

NBHL (1)

Նստիս յառագաստի սպիտակափայլ բոցանման։ Սրբել սպիտակափայլ զպատմուճան հոգւոց մերոց. (Շ. տաղ.։)


Ստամոք, աց

s.

stomach;
belly;
ոչ գոյ յիս — կերակրոյ, I have a weak digestion;
— իմ ցաւէ, I have the stomach-ache.

· Calfa

NBHL (1)

Սիրտ եւ ստամոք։ Գործարանք են կերակրականին՝ բերանն եւ ստամոքն եւ որովայնն։ Գործեալ կերակուրն առաքի յորովայնն ի ձեռն ստամոքին. քանզի ստամոքսն ոչ միայն գործարան է կարօտութեան, այլ եւ ճանապարհ կերակրոյն. (Նիւս. բն.։)


Ստանամ, ացայ

vn.

to acquire, to gain, to obtain, to get;
to have, to possess, to hold;
to purchase, to buy;
to create;
վերստին —, to regain, to re-acquire, to recover;
փառս —, to achieve glory.

· Calfa

NBHL (1)

Տէր ստացաւ զիս ի սկիզբն ճանապարհաց իւրոց. իմա՛ հաստատեաց, որպէս դնի յայլ ձեռ. այսինքն մարդկութիւն քրիստոսի՝ որ ծնաւ ի ժամանակի, նախասահմանեցաւ յառաջ քան զամենայն եղականս. զոր արիանոսք խեղաթիւրէին ի վերայ աստուածութեան քրիստոսի՝ զի արարած կամ եղական համարէին զբանն։


Ստերիւր

adj.

strayed, erred, roving, astray.

· Calfa

NBHL (1)

ՍՏԵՐԻՒՐ կամ ԸՍՏԵՐԻՒՐ. ա. Թիւր. ելեալ ըստ երիւր կամ ըստ յերիւր՝ այսինքն արտաքոյ արահետ ճանապարհի կամ կարգի, խոտորեալ. սխալական.


Ստերիւրեմ, եցի

va.

to lead astray, to turn aside, to put out of the right way, to cause to err, to pervert;
to distort, to wrest, to misinterpret, to misconstrue.

· Calfa

NBHL (1)

ԸՍՏԵՐԻՒՐԵՄ որ եւ ՍՏԵՐԻՒՐԵԼ. նովին հնչմամբ. Խեղաթիւրել. խոտորեցուցանել յերիւրէ, այսինքն յարահետ ճանապարհէ. եւ կամ հանել արտաքոյ քան զյերիւրումն՝ այսինքն քան զբարեկարգութիւն.


Ստերիւրիմ, եցայ

vn.

to go astray, to be led astray, to leave the right path, to wander, to err, to fail.

· Calfa

NBHL (2)

Թողուլ զուղիղ ճանապարհն, եւ ստերիւրիլ յայլ. (Պրպմ.։)

Որ յայս ճանապարհէս ստերիւրի։ Ես ստերիւրեալ գնամ ի նոցա շաւղացն։ Լմբ. (առակ. եւ Լմբ. առ լեւոն.։)


Ստորանշանեմ, եցի

va.

to subscribe.

· Calfa

NBHL (1)

Բոլորապէս ապա զաշխարհիս այսորիկ զվախճան ստորանշանակելով. (Մաքս. ի դիոն.։)


Ստորնակ, աց

s.

under garment.

· Calfa

NBHL (2)

Ընդէ՞ր կրկին կապուտակեայ պատմուճանն ստորնակ ասի։ Ստորնակ յիրաւի ասացեալ է, զի յետ այնր՝ որ ի վերայ լանջացն էր՝ զգեստն կայր։ Յիրաւի եւ ի ստորնագոյն կողմն ստորնակին նռնաձեւն է. (Փիլ. ել. ՟Բ. 117. 119։)

ὐποδύτης subucula, tunica. Վտաւակ. ստորին պատմուճան. ներքին հանդերձ. շապիկ. բաճկոն.


Ստորոգութիւն, ութեան

s.

predicament, class;
category, kind.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է ստորոգութիւն, յորմէ իմս եղեւ դաւաճանութիւն. (Պղատ. սոկր.։)


Վաճառ, աց, ուց

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

· Calfa

NBHL (1)

Գին եւ ծախ, որպէս եւ կերպն է վաճառոյն եւ գործն։ Ամի ամի առնուին վաճառու։ Վաճառս բացցուք, շահս շահեսցուք։ Ի վաճառէ ստացեալ է։ Անցանէին ընդ այն ճանապարհ իբրեւ ի վաճառի աւուր։ Խաղացեալ գնային ի վաճառէ անտի. (Մխ. դտ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 19։ Իսիւք.։ Եփր. թագ.։)


Վաճառականութիւն, ութեան

s.

commerce, trade, dealings, business;
— առնել, to carry on commerce, to trade, to deal, to traffic.

· Calfa

NBHL (1)

Որոյ ըստ օրինի վաճառականութեան շատ անգամ ճանապարհորդեալ էր ի հայս. (Փարպ.։)