Definitions containing the research յու : 5034 Results

Փուտկայ

s.

caravanserai.

Etymologies (1)

Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

Etymologies (1)

= Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

Etymologies (1)

Böttich. Arica 64, 48 սանս. svaǰa «աղջիկ»?. Lag. Urgesch. 869 աֆղ. xaca ձևի հետ։ (Հիւբշ. Arm. St. էջ 14 մերժում է երկուսն էլ)։ Տէրվիշ. Al-tarm. 62 հտլ. coyka «էգ շուն», զնդ. spaka, պրս. sag «շուն»։ Նոյնո նաև Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160։ Հիւնք. քննել բայից։ Վերի մեկնութիւնը տուին Thomaschek, Deutsche Litt. 1883, էջ 1254 և Bugge KZ 32, 86։ Pedersen, Հայ. դր. լեզ. 230 հայ բառը կցելով մբգ. swach «տկար» բառին (հմմտ լտ. mulier «կին»


Քակ, ք

adj. s.

unsewed, ripped, disjointed, separated;
separation.

Etymologies (1)

Տէրվ. Altarm. 19 և Նախալ. 46 հնխ. ška արմատի ածանց skak-ձևից. հմմտ. հյ. քայքայել, սանս. chā, զնդ. skā «կտրել, բաժանել», յն. «χάω «ճեղ-քել»։ Հիւնք. քակոր բառից։ Pedersen. Հայ. դր. լեզ. 73 յն. ϰαϰός «վատ», լտ. cacare «աղբել» և հյ. քակոր բառերի հետ։ Scheftelovitz BВ 28, 307 գերմ. srhwach=հբգ. swach «թոյլ» բառի հետ (մերժում է Pokorny 2, 527)։ Meillet MSL 15, 340 բաժանելով քա-կոր բառից՝ ուզում է կցել թերևս փռիւգ. ϰανονν և լն. ϰαϰός «վատ» բառերին, Karst, Յուշարձան 416 մոնգոլ. xagul, բուրեատ. xugut, kukul ևն «կոտրել, խորտակել»։


Բէշկ մշկոյ

Etymologies (1)

= Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։


Գոմէզ, գոմիզոյ

Etymologies (1)

, ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Դափնի, նւոյ

Etymologies (1)

= Յն. δαφνη, δαφνος «դաինի», δασνίς, -ίδος «դափնու պտուղը». այս բառի ծագումը յայտնի չէ՝ ըստ Boisacq, 168, Walde, 418 յոյն ձևերից δασνη տալիս է հյ, դափնե, δαφνις > դափնի, δαφνίδος>դափնիդ. իսկ մեր բ-ով գրուած ձևերը յետին տառադարձու-թեան արդիւնք են։ Յունարէնից փոխառե-ալ են նաև վրաց. իմերել. დაუნი դափնի, թրք. [arabic word] defne, զւռ. [arabic word] tefne (որիս մհյ. թէֆնէ Վսակ. 174), նաև tafla, tailan, հսւ. dafina, բուլգ. dafinū, սերբ. dafina ալբան. dahn ևն։-Հիւբշ. էջ 345։


Եւեթ

Etymologies (1)

ՆՀԲ «ի բառիցս և, եթէ. լծ. գէթ կամ գեթ»։ Lag. Arm. Stud. § 740 զնդ. ai-wiϑyō «դուրս, հեռո՛ւ»։-Տէրվ. տե՛ս գէթ բառի տակ։ Հիւնք. և թէ։ Pedersen, Յուց. դեր. 60 և եթէ ձևից։


Անթեմ, ի

Etymologies (2)

= Յն. բնագրի τὸ ἀνϑέμιον τοῦ χρυσίου ձևն է, որ Կոչումն ընծայութեան թարգմանի-չը մէկ անգամ թարգմանել է ոսկեծաղիկ, իսկ միւս անգամ տառադարձրել է անթեմ. յն, ἀνϑὲμιον նշանակում է «փոքր ծաղիկ», ἀνϑεμις «որևէ ծաղիկ՝ յատկապէս երիցուկ» իսկ ἀνρεμον «ծաղիկ, 2. մի տեսակ բոյս», ռռ թուի թէ թարգմանչի ակնարկած բառն է։

Ուղիղ մեկնեց նախ Կոչման ընծայու թեան հրատարակիչը՝ էջ 335, որ կցում է յն. ἀνϑέμιον բառին։ ՆՀԲ և Հիւբշ. 340, յն. ανϑεμίς ձևի հետ։


Ասորեակ, եկի, կաց

Etymologies (1)

ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Արդ, ուց

Etymologies (1)

ՓՈԽ.-Վոաց. არდი արդի «այժմ, իս-կոյն» կարող է միայն հայերէնից փոխառեալ լինել, որովհետև եթէ յունարէնից լինէր՝ *արտի ձևը պիտի ունենար։ Չուբինով ևս դնում է հայերէնից։


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։

է ճշտիւ հյ. քէն. «վրէժ» նշանակութիւ-նը կայ յունարէնի, լատիներէնի, նոյն իսկ սերբերէնի մէջ իսկ պհլ. kēn պի-տի տար հյ. *կէն։ (Իրան. k հին փո-խառութեանց մէջ տալիս է կ և միայն նոր շրջանում դառնում է ք)։ Patrubá-ny, Monde orient, 1907/8, էջ 221 և 21 1908, 276 հիսլ. sviϑa «այրել, ջեռնուլ» բայի հետ։


*Քէնթ

s.

female of domestic animals, she-cat, hitch.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։


Խորհ

Etymologies (1)

Justi, Zendsp. 79 զնդ. kar «մտա-ծել, խորհիլ» արմատից? Հիւնք. պոս. խահիտէն (իմա՛ [arabic word] xvahidan) «կամենալ, խնդրել»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 57 սանս. kratu, զնդ. xratu և հյ. խրատ բառերի հետ՝ իբրև հնխ. շրջեալ *qhortu արմատից։ Patrubány ՀԱ 1910, 118 խոր բառից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 խոկ բառից։ Karst, Յուշարձան 428 թթր. ot, oǰ, oi «միտք, խորհուրդ, խորհիլ»։


Խտիղ

Etymologies (1)

ՆՀԲ թուի ակնարկել խթել և խլրտել բառերը. դնում է նաև թրք. գըճըթմագ և գամաշտըրմագ։ Հիւնք. կատաղի բա-ռից։ Karst, Յուշարձ. 401 սումեր. g'id «փայլուն»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 թրք. qəǰəq, qədəǰlamaq։ Պատա-հական նմանութիւն ունին ավար. gedize «խտխտացնել», թրք. [arabic word] gə-dəq-lamaq և արևել. թրք. [arabic word] qətəqlamaq՝ նոյն նշ։


Կինաբառիս

Etymologies (2)

«մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։

-Յն. ϰινναβαρις, ϰινναβαρι՝ նոյն նշ. ո-րից փոխառեալ են նաև լտ. cinnabaris, ի-տալ. cinabro, գերմ. Zinnober, ֆրանս. cinabre.-յոյն բառի ծագումը յայտնի չէ, բայց անշուշտ արևելեան փոխառութիւն է (Boisaq 457). համեմատել արաբ. [arabic word] žanjafr նոյն նշ։ Յունարէնի երկրորդական մի ձևն է τιγγάβαρι որից և հյ. տինաբա-ռիս։-Հիւբշ. 356։


Կուղբ, Կղբոց

Etymologies (1)

ՆՀԲ լծ. թրք. քէլբ «շուն»։ Müller SWAW 48, 429 և 84 (1877) 218, WZKM 7. 281 սանս. babhru, vabhru «գորշ. 2. կուղբ», հսլ. bobru, լիթ. beb-rus, գերմ. Biber, պրս. [arabic word] kurbā «կատու»։ Տէրվ. Նախալ. 173 հնխ. bhabhru «կուղբ» բառից։ Հիւնո. ա-րաբ. քէլպ «շուն»։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xali-gun, կալմուկ. xal-gun, բուրեաթ. kalyun, թունգուզ. ka-lun, մանչու. xailun, xaixun «կուղբ, ջրշուն»։


Կսկուծ

Etymologies (1)

«չոր, կարծր (հաց)» Կիւրղ. թգ, ուրիշ վկայութիւն չկայ։


Հերու

Etymologies (1)

ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Խրբ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. հէրու (սեռ. հէրվան, Գոր. Ղրբ. հռնի, հըռ-նէ), Ակն. Ասլ. հերիւ, Սչ. հէրուս, Ագլ. հm՛րվի, Սվեդ. հիրօ, Հճ. հիյու, հիյյու, Զթ. հիյու, հիրու, Հւր. հէրունի, Մկ. Վն. խէրու, Սլմ. խէրիւ, Ջղ. խերվու, Ոզմ. խէրօւ, Մրղ. խէօրիւ։-Նոր բառեր են հերզնամ (Սլմ խէ՛րզնամ, Վն. խէրզնmմ, Ոզմ. խըրզնամ) «հերուին», հերուանաձագ, հերնուանց, հե-րուանիկ, հերնիկ, հեռ (Վն. խեռ) «երկամ-եայ արու կամ էգ հորթ»։


Հիր

Etymologies (1)

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հտպիտ

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «միմոս, խեղկատակ» Ոսկ. մ. ա. 7. Եզն. «խենէշ, մեղկ» Ոսկ. ես. որից հտպտանք «պչրանք, պճնանք. 2. կցկցանք, կեղծիք, միմոսութիւն» Մագ. Սարգ. հտպր-տեալ «կեղծուած, ծածկուած» Մագ. գա-մագտ. (ՀԱ 1911, 379). գրուած է նաև խըտ-տիմ. ը. ժդ. որից պ-ի անկումով ձևացած են՝ հպտիլ «պաճուճուիլ, զարդարուիլ, միմո-սութիւններ անել» Ոսկ. փիլիպ. եփետ տիմ. հպտանք «պաճուճանք, միմոսութիւն» Ոսկ. մտթ. և փիլիպ. եբր. 554. գրուած է նաև շպտիլ Փիլ. տես. էջ 19 (որից յառաջացել և թերևս Բռ. երեմ. էջ 248 այլափոխեալ շպտ. «լկտի» բառը). կասկածելի է հպիտ «ծաղ-րածու, միմոս» ՓԲ։


*Ճարպիկ

Etymologies (1)

«ճարտար, աշխոյժ, գործուն-եայ». որից ճարպիկութիւն. երկուսն էլ յա-տուկ են միայն արդի գրականին։ Բայց կայ Խոր. Բ. 85 «Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէս՝ ճարպ դիպեցուցանէ յուս ձախա-ևողմանն». ուր ՆՀԲ ճարպ մեկնում է «ճարպկօրէն», եթէ չէ ուղղելի ճահ, ինչպէս ունի մի ուրիշ ձեռագիր։


*Ճիւ ou Ճիվ

Etymologies (1)

ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։


*Ճոթ

Etymologies (1)

«կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։


Մակ, Մակա

Etymologies (2)

«մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։

Lag. Arm. Stud. § 1406 ուզում է միացնել նախորդ մած «կպչիլ ևն» ար-մատին։ Bugge KZ 32, 85 տուել է վե-րի մեկնութիւնը։ Patrubány SA I. 17 հունգ. maga-s «բարձր» բառի հե՞տ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mag' «գերագոյն», mug' «վրայ», 421 թթր. maq «բարձր», ույգուր. maq-ut-mak «բարձրացնել»։


Մաշարայ

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «պարտէզի ածու» Վստկ. 143, 146, 152։


*Մատ

Etymologies (1)

ՆՀԲ բոլորը հանում է մատն կամ մօտ ձևից, իսկ մատք թերևս որպէս լտ. mador «խոնաւութիւն, գիշութիւն, թացութիւն»։ Windisch. 23 մատուցա-նել ձևը՝ մատնել, մուծանել, մուտ բա-ռերի հետ՝ ազգակից է դնում լտ. me-dius ձևին։ Մորթման ZDMG 31, 437 մատուցանել=բևեռ. madutini։ Խորե-նացու մար ամատ ձևը ուզելով մեկնել հայերէնով (որովհետև մար հայերէն է), Vetter ենթադրում է որ Խորենացու ժա-մանաև ոռյութիւն ունէր ամատ «եկաւ» բառը (հմմտ. Ամատունիք՝ ըստ Խորե-նացւոյ «եկք»). և այս բառը մեկնում է ամ=սանս. am «երթալ» արմատից՝ ատ կտր. եզ. գ. դէմքի վերջաւորու-թեամբ։ Այս կարծիքը քննելով Հ. Ն. Ա. ևնթառոում է որ ամատ կազմուած է ա կատարեալի յաւելուածով (հմմտ. ե-


Ո՞

Etymologies (1)

հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։


Ոփի, ոփիք, փեաց

Etymologies (1)

(յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Ջուխտ

Etymologies (1)

«զոյգ» Տաթև. հարց. 641. Սամ. անեց. 100 (մի ձեռագրում). Առաք. պտմ. 133. որից ջուխտակ «մի զոյգ» Կոչ. ժբ. (նոր տպ. էջ 230՝ ըստ մի ընտրելագոյն ձեռագրի ունի ջամբթակ). ուրիշ վկայութիւն չկայ։


Ռաբբունի, նւոյ

Etymologies (1)

Նախ Schroder, Tvesaur. էջ 46 ասոր. rabbōnī ձևից։-ՀՀԲ յիշում է եբր. և ասոր. ձևերը. ՆՀԲ յունարենի՛ց։


Սուին, սըւնոյ

Etymologies (1)

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տէգի նման երկաթ՝ որ ձողի ծայրն է անցուած» Ես. բ. 4. Խոր. բ. 5. ար-դի գրականում «հրացանի ծայրը անցկաց-սրանից ունինք սունաւոր Ագաթ. Բուզ. (յետնաբար սուինաւոր Պիտ.) սունակ Մծբ. սունակոթ Եզեկ. լթ. 9. սուինամարտ (նոր բառ). գրուած է նաև սըւին (ը ձայնաւորով), սունի Արծր.-պէտք է սուին կարդալ Խոր. Ա. 11 հատուածի մէջ էլ, որի վրայ տե՛ս ստին։


Վարունկ, րնկոյ

Etymologies (1)

(յեռ. -ոյ, -ի, ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խի-ար» Բուզ. ե. 7. Մխ. առակ. «կիտրոն, ռմկ. աղաճ խավունի» Գաղիան. Հին բռ. «աշնա-նային հասուն պտուղ» Պտմ. աղէքս. որից վարնգենի կամ վարնկենի Խոր. աշխ. Վրդն. ծն.լ.


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

Etymologies (1)

Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։