Entries' title containing նա : 6571 results

Ամենապահ

NBHL (3)

Պահօղ եւ պահպանիչ ամենայնի, եւ յամենայն չարէ. ամենախնամ. ամմէնքը պահօղ՝ հոգացօղ.

Ամենապահ ձեռամբն փակեալ զտապանն։ Ամենապահ շնորհացն. (Ագաթ.։)

Ընդ ամենապահ աջովն Աստուծոյ ամրանալ. (Խոսր.։)


Ամենապատճառ

NBHL (2)

Ի գերագոյէն եւ յամենապատճառ Աստուածութենէն։ Զօրութիւն ամենապատճառին Աստուծոյ։ Ամենապատճառ նախախնամութեան։ Յամենապատճառէ եւ աղբիւրեղէն բարերարութենէ. (Դիոն.։)

παναίτιος. omnium causa, effector, vel effectrix Այն՝ որ պատճառ կամ պատճառօղ է ամենայնի.


Ամենապատշաճ

NBHL (2)

Ամենայն իրօք պատշաճեալ. բարեյարմար.

Կազմէ ամենապատշաճ յօրինուածով. (Սարկ. քհ.։)


Ամենապարծ

NBHL (3)

Յոր օրէ՛ն է պարծիլ ամենեցուն. ամենապանծալի.

Ամենապարծ խաչիւն ծանուցեալք. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

Բերկրիք ամենապարծ փառօք. (Պիտ.։)


Ամենապետ

NBHL (3)

Կարգէր զնա սենեկապետ, եւ ամենապետ հաւատարիմ ի վերայ ամենայն կենաց թագաւորին. (Մեսր. եր.։)

Այր ճոխ ի դրան արքունի, եւ ստրատելատ, այս ինքն ամենապետ. (Ճ. ՟Բ.։)

πάνταρχος. omnibus imperans Պետ եւ իշխան բազմութեան. ընդհանուր հրամանատար յարքունիս, եւ ի պատերազմի. հազարապետ տան, եւ սպարապետ. պաշ քեահեա. եւ սէրասքեր.


Ամենապտուղ

NBHL (2)

πάγκαρπος, παγκάρπιος. fructus omnis generis habens Ունօղ կամ բերօղ զամենայն ազգ պտղոց. պտղալից. ամմէն պտուղ տուօղ.

Զամենապտուղն զայն զդրախտն։ Պարտէզ ամենապտուղ. (Յհ. իմ. երեւ.։ Վրդն. երգ.։)


Ամենասէր

NBHL (1)

Ամենասէր, ամենագութ, ամենախնամ. (Մանդ. ծն.։)


Ամենասխալ

NBHL (2)

Յամենայնի սխալական. բազմավրէպ. որ շատ կըսխալի, սխալանքով լեցուն.

Առ որս միշտ է վրիպութիւն եւ ամենասխալ տարակուսութիւն. (Նար. ՟Խ՟Գ։)


Ամենասպառ

NBHL (4)

Որ զամենայն ինչ սպառէ. վատնիչ եւ ծախիչ հասարակաց. զամմէնը հատցնօղ՝ ջնջօղ.

Համաջունջ ամենասպառ ջրհեղեղ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)

Գերազանցէ քան զհեղեղին ամենասպառ ծովուն յորդութիւն. (Նար. ՟Ժ՟Ե։)

Ոչ ի համբաւելն զքեզ կորուսեալ՝ համայնաջինջ եւ ամենասպառ զսերմն ծննդոցն կրճատեցեր. (Նար. ՟Լ՟Զ։)


Ամենաստեղծիչ, չի, չաց

NBHL (2)

Ամենաստեղծիչ Միածին. (Կանոն.։)

Խնդրել ի նմանէ զԱստուածն ամենաստեղծիչ. (ՃՃ.։)


Ամենասքանչելի, լւոյ, լեաց

NBHL (1)

Ամենասքանչելի յարութիւնն կայ եւ մնայ առաջի մեր. (Սարգ. յկ. ՟Գ։)


Ամենավաճառ, աց

NBHL (2)

παντοπώλης. seplasiarius Վաճառօղ ամենայն իրաց մանունց. փերեզիկ. եայմաճը. էճզա սաթըճը, ադդար, չէրչի.

Քան այնչափ ի լկտութիւն ածել՝ լա՛ւ իցէ ամենավաճառին կամ բանջարավաճառին տալ զդուստրն՝ կին. (Ոսկ. կող.։)


Ամենավաստակ

NBHL (2)

Ամենեւին վաստակեալ. յամենայն վաստակս աշխատեալ. շատ յոգնած.

Ամենավաստակ ոտք խոստովանողին. (Եղիշ. ՟Ը։)


Ամենավար

NBHL (2)

Որ զամենայն վարէ տեսչութեամբ. ամենատեսուչ.

Յայնպիսի փոքրկութիւն խոնարհի Աստուած՝ ամենավար առաջնորդութեամբն. (Վեցօր. ՟Է։)


Ամենավստահ

NBHL (2)

Ամենայնիւ վստահելի. անկասկած. հաւատարիմ. եւ համարձակ. բացարձակ.

Խնամող ուղեկից ամենավստահ։ Ամենավստահ կառավարութեամբ (ընդ օդս)։ Շառաւիղս ամենավստահս ի խոնարհ առաքեալ. (Նար. գանձ եկեղ. եւ Նար. հոգ. եւ Նար. խչ.։)


Ամենատեսակ

NBHL (6)

παντοδαπός. omnis generis Ամենապատիկ. բազմատեսակ յոյժ. բիւրազգի. բազմադիմի. պէսպէս. ամմէն ցեղ. հէր դիւրլիւ. հէր նէվ. հէր ճինս.

Ամենատեսակ անկոցն սաղարթք։ Ամենատեսակ կենդանիք. (Արիստ. աշխ.։)

Ծովացեալ ամենատեսակ անօրէնութիւն. (Սարկ. հանգ.։)

Ամենատեսակ ամօթ. (ՃՃ.։)

Ամենաձեւ, ամենատեսակ, անկերպ, անգեղեցիկ. (Դիոն. ածայ. ՟Ե։)

Եւ որպէս πανείδεος. omnis formae Փակօղ յինքեան զամենայն տեսիլ եւ զկերպարան գեղոյ գերազանցապէս.


Ամենատեսչութիւն, ութեան

NBHL (2)

Ամենախնամ տեսչութիւն աստուածեղէն. նախախնամութիւն.

Հայել յամենատեսչութիւնն Աստուծոյ. (Վեցօր. ՟Ը։)


Ամենատուր

NBHL (2)

Ամենայնիւ առատատուր, կամ ամենեցուն տուեալ առատութեամբ.

Ընդ ամենատուր պարգեւացն՝ առատ։ Երախտեաց բարձրելոյն ամենատուր լիականութիւն. (Նար. ՟Խ՟Թ. ՟Հ՟Ե։)


Ամենատօն, ի

NBHL (2)

Զեօթներորդն (օր) ամենասուրբ իմն, եւ ամենատօն գոլ կարծեցեալք, առանձինն իմն պատուոյ արժանի առնեն. (Փիլ. տեսական.։)

πανεόρτος. omnis festivitatis, festus maximus Ամենայնիւ արժանի տօնելոյ, եւ Մեծն ի տօնս.


Ամենաքաջ

NBHL (2)

Քաջ եւ արի ամենայնիւ. անվեհեր, եւ արիական.

Ըստ ամենաքաջն խրոխտանաց երթեալ ժամանէ. (Պիտ.։)


Ամրաբնակ

NBHL (3)

եւ մ. Բնակեալ յամուրս, կամ յամուր վայրս. եւ անքո՛յթ ապահովեալ. ապահով տեղ նստած. ապահո՛վ. էմին.

Եւ այլ ամրաբնակ ազատորերոյն պարգեւս եւ պատիւս օրըսօրէ բաշխէր. (Արծր. ՟Դ. 4։)

Որոց միանգամ պաշտպան հանդերձին լինել, զնոսին եւ ամրաբնակ յիւրեանց պահեն հովանւոջ. (Պիտ.։)


Այլագունակ

NBHL (11)

Որ եւ ԱՅԼԳՈՒՆԱԿ. Այլագոյն՝ ըստ բ. նշ. διάφορος. differens, diversus, ἑναντίος. contrarius Տարբեր. այլազգ. այլազան. նորօրինակ. աննման. օտար. հակառակ. պէսպէս. պաշգա. պենզէմէզ. դիւրլիւ.

Անդ այլագունակ (գրէ), եւ ոչ այսպիսի կատարեալ իբրու զայս. (Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Նշանագիրք եբրայեցւոց այլազգ առ հրէայս գտանին եւ այլագունակ առ շամրտացիս. (Եւս. քր. ՟Ա։)

Ի ժամանակն հայել եւ ի դէմսն այլագունակս։ Մի կամք էին երկոցունցն (Յիսուսի եւ Յհ. Մկրտչի), թէպէտ եւ վարքն այլագունակք։ Ո՛չ կռուոյ ինչ են բանք, այլ՝ այլագունակ պատմութեան. (Ոսկ. մտթ.։)

Վասն այլագունակ կրօնիցն. (Խոսր.։)

Ծածկէ յայլագունակ եկամտից. (Նար. ՂԳ։)

Տե՛ս զայլագունակ կերպարանս որդւոցն Աստուծոյ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Վերստին սկիզբն առնէ դարձեալ այլագունակ արարչութեան. (Լաստ. ընթերց.։)

Վասն այլագունակ կերպարանացն՝ զոր ցուցանէր. (Լծ. կոչ.։)

Ա՛յլազգ ձեզ, եւ այլագունակ նոցա քարոզէ։ Զմի մի ինչ այլագունակս պատմեցին. (Ոսկ. գղ. եւ Մտթ.։)

Այլագունակ ունել զհաւատսն. (Նանայ.։)


Այլգունակ

NBHL (4)

Նովին մարմնովս յարեայ ի գերեզմանէն, եւ ոչ այլգունակ մարմնով. (Տօնակ.։)

Եւ որ այլգունակ ձեռոց վնասք. (Խոսր.։)

Այլապէս այլում թուի, եւ այլգունակ այլում։ Լինի եւ այլգունակ ըստ ընտրութեան սրբոցն։ Այլազգ ձեզ, եւ այլգունակ այլոց քարոզէ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ. եւ Ոսկ. գղ.։)

Զի ոչ այլգունակ ինչ իմացեալ լինէր զծնունդն։ Դարձեալ այլգունակ զնոսա յորդորէ ի սիրոյ հաստատութիւնն. (Նանայ.։)


Այնգունակ

NBHL (5)

Այնգոյն. այնպիսի. անանկը, այնչափ. էօյլէսի, օ գըտար.

Ըստ այնգունակ ամենաքջրն խրոխտանաց։ Այնգունակ փոփոխմամբ կիսոց ի վեր ելեալ։ Այնգունակ բազմապատիկ երկչոտութեամբն ընդոստուցեալ. (Պիտ.։)

Յայնգունակ տիս. (Ոսկ. մտթ.։)

Այնպէս. անանկ. էօյլէ, օ կէօնէ.

Այնգունակ գլխաւորել, կամ կոչել, կամ երթեալ հասանել։ Եւ այնգունակ՝ էր ինչ, զոր ծերունին մեկնէր հայր, եւ էր ինչ որով ես, եւ այլն. (Պիտ.։)


Անագանավար

NBHL (2)

ὁψίσπορος. qui sero seu tarde seritur Անագան սերմանեալ. ուշ ցանած. կէճ էքիլէն.

Ցորեանն եւ հաճարն ոչ հարաւ, զի ոչ էր բուսեալ. քանզի անագանավար էին։ Հաճար եւ ցորեան չհարան, քանզի անագանավար էին. (Եփր. ել.։ Կիւրղ. ել.։)


Անանկողին

NBHL (2)

Ոյր չիք անկողին. գետնախշտի. գետնի վրայ պառկած. տէօշէկսիզ.

Անվերարկուք, եւ անանկողինք. (Եղիշ. ՟Ը։)


Անանցաւոր

NBHL (3)

Եւ ըստ բ. նշ. ըստ յն. ἁνέκβατος այլ ի հյ. նոյնանայ ընդ ա. (իբր անհուն)

Զի Աստուծոյ բանն անանցաւոր է ի նմա. (Լմբ. պտրգ.։)

Շահել գանձս հոգեւորս, եւ մեծութիւնս անանցաւորս. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)


Անապատութիւն, ութեան

NBHL (5)

ἑρημία solitudo Անապատն լինել. եւ անապատաբնակութիւն. ամայութիւն. առանձնութիւն. թենհալըգ.

Լինել օգնական անապատն անապատութեամբն իւրով, ծարաւն նեղութեամբ իւրով. (Եփր. ել.։)

Որպէս թէ ոչինչ անապատութեամբս օգտեցաք. (Բրս. թղթ.։)

Կրատիտոս տեսեալ որդի մեծատան, զի պատեալ էին շոգմոգք բազումք (սուտ բարեկամք), ասէ, պա՛տանի, ողորմիմ քոյոյդ անապատութեանդ. (Ոսկիփոր.։ Իսկ Ոսկ. ղկ.)

Մեծատուն կորուսեալ զազգականութիւն իւր անապատութեամբ չարութեամբն իւրով. ա՛յլ ձ. լաւ եւս, անազատութեամբ. յն. անազգութեամբ չարութեանն։


Անարարիչ

NBHL (2)

Ոյր չիցէ ոք արարօղ կամ հնարիչ.

Ոչ ոք կարէ անարարիչ եւ անձնաւոր զչարն ցուցանել. (Եզնիկ.։)


Անաւագակեր

NBHL (2)

Կերօղ զանաւագս. կեղեքիչ տառապելոց.

Զայս պարտի ածել զմտաւ ագահն անաւագակեր. (Վեցօր. ՟Է։)


Անաւեր

NBHL (1)

Տեսի զոմանս յանաւեր ուղիս յԱստուծոյ ոչ երկուցեալս. իսկ ի հաջել շան՝ յետս ընկրկեցան երագեալք. (Կլիմաք.։)


Անբաժանական

NBHL (3)

Անբաժանելի. եւ անբաժան օրինակաւ. ἁμέριστος, ἁμερίστως.

Բաժանեալ անբաժանականին. (Սեբեր. ՟Ա։)

Զինքն գիտելով աստուածայինն իմաստութիւն՝ գիտասցէ զամենայն, աննիւթաբար զնիւթեղէնս, եւ անբաժանական զբաժանականս, եւ զբազումս միեղինապէս. (Դիոն. ածայ. ՟Է։)


Անգնալի, լւոյ, լեաց

NBHL (10)

Ընդ անգնալի ճանապարհս ընթանամք. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

ἅβατος. invius. Անկոխ. ընդ որ դժուարին է գնալ. կիտիլմէզ. կէչիլմէզ. եօլսուզ.

Զայս ճանապարհ, որ ախտից եւ չարութեանց է անգնալի. (Փիլ. իմաստն.։)

Ամենեցուն զանգնալի ընթացս պատրաստեաց. (ՃՃ.։)

Անգնալի խորութեամբն. (Պիտ.։)

Եւ ուր գնալ հասանել անմարթ է. անմատչելի. ուր որ երթալ հասնիլ չըլլար. կիտիլմէզ. եէթիշիլմէզ.

Այն տեղի՝ ամենայն չարեաց անմերձենալի է եւ անգնալի. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Անգնալի միշտ չարութեանն. (ՃՃ.։)

Նախ քան զգալն Քրիստոսի անգնալիք էին առաքինութիւնք, (Գէ. ես.) հայի ի կրկին նշ։

Չորքոտանին վաճառեալ՝ մի՛ գողօնն իցէ, եւ մի՛ անգնալի ի կամրջի, եւ մի՛ հարկանօղ. (Մխ. դտ.։)


Անգնաց

NBHL (4)

Տեղի անգնաց. (Պտմ. աղեքս.։)

Անգնաց ճանապարհ. (Գէ. ես.։)

Ընդ անգնաց տեղիս առնէին զճանապարհն իւրեանց. (Վրք. ոսկ. ձ։)

Ընդ անկոխն ընդ անգնաց հորդեցէ՛ք նմա ճանապարհ. (Ոսկ. ես.։)


Անգոսնասէր

NBHL (1)

Մի՛ անգոսնասէր, մի՛ բամբասօղ. (Եւագր. ԺԷ։)


Անդամնաւորիմ, եցայ

NBHL (2)

Ձեւանալ անդամովք, յարբունս հասանել.

Չիք չարագոյն թշնամի քան զմեղս. որ երբ զօրանայ՝ անդամնաւորի եւ մարդանայ, եւ սատանայի դարմանիչք լինին. (Վրդն. ծն.։)


Անհնարական

NBHL (1)

Թէպէտ եւ յոյժ անհնարակա՛ն՝ է զբովանդակն ասել մեզ բան. (Շ. եդես.։)


Definitions containing the research նա : 10000 results

Ահաւոր, աց

adj.

frightful, alarming, terrible.

· Calfa

NBHL (1)

φοβερός foridabilis Ահարկու. զարհուրելի. ահագին. պատկառելի. ակնածելի. հիանալի. ահեղ. շքեղ. փառաւոր. մեծ. ահռելի, վախնալու, սոսկալի. գօրգուլու. եօրֆլիւ. հէյպէթլի.


Ահաւորապէս

adv.

horribly, fearfully, dreadfully.

· Calfa

NBHL (2)

Ահաւոր օրինակաւ. եւ Ահագին. ահեղ կերպով, սոսկալի.

Տիրեալ համայնից ահաւորապէս։ Ահաւորապէս բնակէ յայնոսիկ՝ որ շուրջ են զնովաւ. (Նար. ՟Ի՟Թ։ Շ. ՟ա. յհ. ՟Հ՟Թ։)


Ահաւորատես

adj.

formidable aspect.

· Calfa

NBHL (1)

Ահեղ տեսլեամբ. մեծագործ. զարմանալի. արմըննալու. հէյպպէթլի. հիքմէթլի.


Ահաւորափայլ

adj.

that shines in a frightful manner.

· Calfa


Ահաւորութիւն, ութեան

s.

enormity;
terribleness, frightfulness;
majesty, grandeur.

· Calfa

NBHL (2)

Ահաւորութիւն նշանաց յարութեան։ Ահաւորութիւն տեսլեանն երեւելոյ։ Ահաւորութեամբ զօրութեան փառացն Քրիստոսի. (Ագաթ.։)

Ամենայն տարերքս ահաւորութեամբ կան ի սպասու (արարչին). (Շիր.։)


Ահափետ, փետք

adj. s. cf. Ահաբեկ;
cf. Ահաբեկութիւն;
— առնեմ, cf. Ահաբեկեմ.

· Calfa

NBHL (1)

Ահիւ փետօղ՝ տագնապօղ, եւ տագնապեալ. ահաբեկ.


Ահեկակողմն

s.

left, left side.

· Calfa

NBHL (1)

Յահեկակողմանն դանդաչէ խոտորեալ ճանապարհի. (Յհ. իմ. ատ.։)


Ահեկան, ի

adj. s.

that is to the left;
the ninth ancient month of the Armenians;
cf. Ամիս.

· Calfa

NBHL (2)

Ահեկանացս կայից ուժգնութիւն տալով՝ յաղթեցի (աջոյս)։ Այլք յահեկանացն (հերեսիովտաց)։ Մի՛ յիշեր զիս ի հանդէս կորուսելոցն ահեկանաց. (Նար. Ի։ Յհ. իմ. երեւ.։ Բենիկ.։)

ԱՀԵԿԱՆ կամ ԱՀԵԿԱՆԻ. որ եւ ԱՀԿԻ (անհոլով). Անուն ամսոյ հայոց, որ ըստ անշարժ տումարի համեմատի ապրիլի եւ մայիսի. որպէս եւ քսանթիկոսն յունաց.


Ահեկեայ, եայք, եաց

adj. s. that who is to the left.

· Calfa

NBHL (1)

Զոր միանգամ կարծես աջոյ կողման, զայսոսիկ նա կարծէ ահեկեայս։ Զո՞ր արդեօք կող. զահեկեա՞յն, թէ զաջոյն։ Զահեկեայ զարմունկնն ի դուրս կորզեալ. (Փիլ.։)


Ահեկին, ինք

adj. s. cf. Ահեկեայ.

· Calfa

NBHL (1)

Զոր միանգամ կարծես աջոյ կողման, զայսոսիկ նա կարծէ ահեկեայս։ Զո՞ր արդեօք կող. զահեկեա՞յն, թէ զաջոյն։ Զահեկեայ զարմունկնն ի դուրս կորզեալ. (Փիլ.։)


Ահեղ, ի, ից

adj.

formidable, terrible.

· Calfa

NBHL (2)

Ահեղ իմն է տեղիս այս։ Գազանն չորրորդ՝ ահեղ եւ զարմանալի։ Զգազանսն վառեալ պատրաստէր յահեղ պատրաստութիւն. եւ այլն։

Յայնմ աւուր ահեղին։ Ահեղիցն նմանեալ հրեղինաց դասուցն. (Շար.։)


Ահեղակերպ

adj.

wonderful, prodigious, formidable, awful.

· Calfa

NBHL (2)

Կաճառք հրեղինացն, եւ անճառ բնութիւնք ահեղակերպիցն. (Բենիկ.։)

Զկնի երիցն գազանաց տեսեալ չորրորդ ահեղակերպ եւ զարմանալի. (Համամ առակ.։)


Ահիպարանոց

adj.

that carries its neck proudly, spirited (applied to horses).

· Calfa

NBHL (1)

Յերիվարս ահիպարանոցս աշտանակեալք. (Յհ. կթ.։)


Աղախնորդի

s.

son of a female slave or maid-servant.

· Calfa

NBHL (1)

Որդի աղախնոյ. աղախնածին զաւակ.


Աղածրի

adj.

tender, delicate, young.

· Calfa

NBHL (1)

Անկեալ աղաչեն աւասիկ ամենայն աղածրի երամ երամ բազմութիւն տղայոց. յն. ամենայն կամ համօրէն բազմութիւն տղայոց. (Գ. Մակ. ՟Զ. 12։)


Բանիկ, բանկունք

adj.

tale, story, trifle, bawble.

· Calfa

NBHL (1)

λογίδιον oratiuncula, fabella Բան դուզնաքեայ եւ չնչին, անպիտան, եւ մտացածին. cf. ԲԱՆԿՆ.


Բանջարեղէն, ղինի, նաց

adj.

herbaceous.

· Calfa

NBHL (2)

ԲԱՆՋԱՐԱՒՈՐ ԲԱՆՋԱՐԵՂԷՆ. Կազմեալ բանջարով. ունակ բանջարոյ. խոտեղէն.

Ի մէջ բանջարեղինացն պարարեալ. (Համամ առակ.։)


Բանսարկեմ, եցի

va.

to slander, to calumniate, to report.

· Calfa

NBHL (3)

Զամենայն ոք բանսարկեցեր, եւ գէթ ի մի այրդ ոչ խնայեցեր. (Ոսկ. ապաշխ.։)

Մինչ ոչ էր բանսարկեալ սատանայի. (Յճխ. ՟Զ։)

Զոր (զՅոբ) բանսարկէր չար թշնամին. (Յիսուս որդի.։)


Բանսարկու, աց

s.

tell-tale, talebearer, sycophant, opponent, adversary;
satan, devil, tempter.

· Calfa

NBHL (6)

διάβολος diabolus, delator, calumniator Բանս ի մէջ արկօղ քսութեան. չարախօս. քսու. որոմնացան. հակառակ. որ եւ սեպհականեալ անուն սատանայի. բան խառնօղ.

Կարծէին բանսարկուքն կորուսանել զնա. (Փարպ.։)

Որպէս Սատանայ.

Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ։ Ահա հանդերձէ բանսարկուն արկանել ի ձէնջ ի բանտ։ Որ է բանսարկուն, եւ սատանայ։ Յորժամ բանսարկուն սատանայի վիճեալ տայր պատասխանի.եւ այլն։

Զպատրանս բանսարկուն սատանայի. (Յհ. իմ. ատ.։)

Բանսարկու եւ սատանայ անուանեմք զնա ի գործոյն, զի միշտ զբանս չար խորհրդոյն արկանէ ի սիրտ եւ ի միտս մեր. (Լմբ. էր ընդ եղբ.) (մանաւանդ վասն չարախօս լինելոյ զմէնջ առաջի Աստուծոյ) cf. ՉԱՐԱԽՕՍ։


Բանսարկութիւն, ութեան

s.

tale, slander, false accusation, calumny;
contrariety, opposition;
witchcraft.

· Calfa

NBHL (6)

διαλβολή calumnia, obtrectatio Քսութիւն. չարախօսութիւն. հակառակութիւն, մանաւանդ՝ սատանայի.

Բազում են բանսարկութիւնք, եւ դու ամենայն բանից մի՛ հաւատար. (Սիր. ՟Ժ՟Թ. 15։)

Սատանայի պատիւն բանսարկութիւն. (Ոսկ. ապաշխ.։)

Բանսարկութեամբ զնախարարսն էարկ ընդ միմեանս. (Եղիշ. ՟Բ։)

Առնէին բանսարկութիւն առ Շապուհ (զԽոսրովայ)։ Եւ նորա զգացեալ զբանսարկութիւնն իշխանացն հայոց։ Բանսարկութեամբ ետուն մերժել զնա. (Փարպ.։)

Ծանիցուք զթշնամւոյն զբանսարկութիւն ի մէջ եղբարցս արկեալ. (Լմբ. ատ.։)


Բանտակալ, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (2)

ԲԱՆՏԱԿԱԼ կամ ԲԱՆԴԱԿԱԼ. Կալեալ եւ եդեալ ի բանտի. բանտաւոր. կալանաւոր.

Միթէ բանտակալ կապանաց նա ոք իցէ արձակիչ. (Ագաթ.։)


Բանտական, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (5)

Բազում բանտականաց փրկութիւն արարեալ. (Ագաթ.։)

Բազում բանդականաց թողութիւն արարեալ. (Կորիւն.։)

Բանդականաց եւ կալանաւորաց արձակումն. (Վրք. սեղբ.։)

Հիւրոց եւ հիւանդաց եւ բանտականաց. (Խոսր.։)

զԿապանս իւր, եւ զամենայն բանտականաց. (Լմբ. սղ.։)


Բանտամուտ

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (2)

Բանից ընկեր, եւ ճանապարհաց, եւ բանտամուտ կապանաց. (Ագաթ.։)

Եւ այսպէս զմիմեանս քաջալերեալ ի ժամանակս բանտամուտ վշտացն. (Ղեւոնդ.։)


Բանտապահ, ի, աց

s.

gaoler, keeper of a prison.

· Calfa

NBHL (2)

ԲԱՆՏԱՊԱՀ կամ ԲԱՆԴԱՊԱՀ. δεσμοφύλαξ custos vinculorum, commentariensis Պահապան կամ վերակացու բանտի, եւ բանտականաց. զընտանպէքճիսի, զընտանպան.

Տանել զբանտապահսն, եւ սպանանել։ Վասն մահու բանտապահացն. (Կոչ. ՟Զ։)


Բանտապան, ի, աց

cf. Բանտապահ.

· Calfa

NBHL (1)

Մինն ի բանդապանացն եհար զգագաթն Հ=Յ. (նոյ. ՟Ի՟Թ.։)


Բանտապետ, ի, աց

cf. Բանտապահ.

· Calfa

NBHL (2)

ԲԱՆՏԱՊԵՏ կամ ԲԱՆԴԱՊԵՏ. ἁρχιδεσμοφύλαξ, δεσμοφύλαξ summus carceris custos, custos vinctorum Պետ եւ վերակացու տան բանտի, եւ կալանաւորաց, եւ պահապանաց.

Ետ նմա շնորհս առաջի բանտապետին։ Եւ ետ բանտապետն զբանտն ի ձեռս Յովսեփայ։ Պատուիրեցին բանտապետին զգուշութեամբ պահել զնոսա, եւ այլն։ Ոչ իշխանքն կարող են ընդդէմ դառնալ, եւ ոչ բանտապետք. (Ճ. ՟Ժ.։)


Բանտարգել

adj.

prisoned;
— առնել, to imprison, cf. Զնդանեմ, cf. Բանդեմ, cf. Կալանեմ.

· Calfa

NBHL (5)

Հիւանդին եւ բանդարգելին ի տես գնաց. (Լմբ. առակ.։)

Առնէր զնա խաւարամուտ իբրեւ զբանդարգել. (Արշ.։)

Մատնել ի բանդարգել չարչարանացն նեղութիւն. (Պիտ.։)

Մնացեալքն անկցին ի բերդս ամուրս, եւ ի բանդարգելս անելս. (Եղիշ. ՟Բ։)

Ընդ բռամբ ածեալ զհակառակամարտն՝ բանդարգելս առնիցէ. (Տօնակ.։)


Բանտարկեալ

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (1)

ԲԱՆՏԱՐԿԵԱԼ որ եւ գրի ԲԱՆՏԱՐԳԵԱԼ. Արկեալն ի բանտ. կալանաւոր.


Բանտաւոր

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (1)

Առնու զշղթայս յամենայն բանտաւորաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բաշխեմ, եցի

va.

to distribute, to share, to part, to divide, to dispense, to assess;
to disseminate.

· Calfa

NBHL (6)

διανέμω, ἁπονέμω, μερίζω, μεταδίδωμι distribuo, impertior, νέμω tribuo, χορηγέω suppedito, subministro, largior Բաշխ կամ բաժին տալ իւրաքանչիւր ումեք ըստ արժանեաց, կամ ձրի որպէս պարգեւ. բաժանելով տալ. մասնաւորել զբարիս, զուտելիս, եւ այլն. մատակարարել. տնտեսել. պարգեւել, շնորհել. բաժնել.

Առանց նախանձու բաշխեցից։ Բաշխեաց պարգեւս։ Զաւար նորա բաշխեսցէ։ Եւ զերկուս ձկունսն բաշխեաց ամենեցուն, եւ այլն։

Հոգին՝ որ զայսպիսի բաշխէ եկեղեցւոյ արժանաւորացն. (Կիւրղ. գանձ.։)

Որ զամենեցունց զխնամս ըստ իւրաքանչիւր պիտոյից բաշխէ. (Եզնիկ.։)

Ամենայն շնորհք հոգւոյն յորդւոյ բաշխին. (Ագաթ.։)

Հաւասարութեամբ բաշխիւր երկրածնաց՝ մանանային զուգամասնութեամբ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բաշխութիւն, ութեան

s.

distribution, apportionment, division.

· Calfa

NBHL (1)

Հուր յամենայն տարր արարածոց հաւասարապէս ունի զուգութիւն ըստ էականին կշի՛ռ բաշխութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բաշխումն, ման

s.

cf. Բաշխութիւն.

· Calfa

NBHL (5)

διανομή, νομή, χορηγία distributio, erogatio, largitio Բաշխելն եւ իլն (ըստ ամենայն առման).

ԲԱշխելն ընչից, կամ աթերաց։ Բաշխման յաղթանակաց։ Ձրի բաշխմամբ։ Բաշխմունք պարգեւաց։ Անաչառ կամ հաւասար բաշխմամբ. (Մանդ. ՟Դ։ Խոր. ՟Գ. 62։ Սարկ.։ Նար.։)

Զաստուածայնոյն շնորհացն բաշխումն։ Որպէս նիւթով իւրիք ի մարմնական բնութեան բաշխմամբ պիտաւորեալք. (Կիւրղ. գանձ.։)

Կենարար մարմնոյ եւ արեան տեառն բաշխումն։ Բաշխմամբ կենդանարար խորհրդոյ. (Խոսր.։ Շար.։)

Գերագոյն քան զմիտս անուշահոտութեան բաշխման զընդունակութիւն. (Դիոն. երկն.։)


Բաջաղանք, նաց

s. pl. story, idle talk, stories, nonsense, prattle, quackery.

· Calfa

NBHL (2)

Ոչ մարմինն յերկնից իջեալ՝ ըստ առաջին եւտիքեայ բաջաղանացն. (Յհ. իմ. երեւ.։)

Ի նոյն տիպքն՝ միտքն բաջաղանս երազոց ծնանի. (Լմբ. ի գր. պապ.։)


Բառ, ից

s.

word, term, speech, expression;
air, song;
— առ —, word for word;
ըստ բառին, literally.

· Calfa

NBHL (8)

λέξις vocabulum, dictio Ձայն մարդկեղէն՝ յօդաւոր եւ նշանական, յորմէ կազմի բան եւ խօսք եւ բարբառ եւ ճառ.

Բառ է մասն դուզնաքեայ՝ ըստ (կամ ի) բաղդասութեան բանի. (Թր. քեր.։)

Անբանութեան է՝ ոչ ի զօրութիւն դիտմանն հայել, այլ ի բառսն։ Որպիսի ինչ նշանակէ բառն ... այլովք յայտնաբանագունիք բառիւք հաւաստել. (Դիոն. ածայ.։)

աշխարհական բառն է, յորժամ զոք հարկանեն կամ կողոպտեն, պարծին առ այլս՝ եթէ զնա լուացաք. (Կլիմաք.։)

Աղաչեմ զձեզ, իրաւապէս՝ իբրու ինձ իսկ թուի, բառիցս եղանակիս թոյլ տալ. (Պղատ. սոկր.։)

Որպէս տղայքն, որ ոչ գիտեն բառիւք զպէտս ի մարցն խնամոցն առնուլ. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

ԲԱՌ. որպէս Ձայն երաժշտական. եղանակ

Ես երգեմ, եւ նա ոչ երգէ. իմ բառս քաղցր է, եւ նորայն ոչ. (Վրք. հց. ՟Դ։)


Բառաչ, ի, ոյ

s.

bellowing, lowing;
roaring.

· Calfa

NBHL (1)

ի բառաչ ձայնի բարբառոյ՝ որ անկերպաւոր աննշանական. (Նար. ՟Ժ՟Ե։)


Բառաչեմ, եցի

vn.

to bellow, to low;
to roar.

· Calfa

NBHL (4)

Յանասնոց, որ առ մեզ բառաչեն. (Վեցօր. ՟Զ։)

Ամենայն կենդանիք ի զենումն ածեալ՝ բառաչեն. (Սկեւռ. ես.։)

Անասուն կապեալ յորժամ տեսանէ զտէրն իւր՝ ընդդէմ նորա բառաչէ. (Անան. զղջ.։)

Դեւն իբրեւ զառիւծ եղեալ, եւ ընդ դէմն բառաչեալ, ոչ կարաց խափանել զնա ի հոգեւոր աղօթիցն. (Լմբ. սղ.։)


Բառացի

adj.

renowned, famous, excellent;
rich.

· Calfa

NBHL (2)

Առաւելապէս իմն կամեցեալ երեւեցուցանել բառացիս առ բնաւ ազգօք։ Արտաքին վայելիւք երջանիկ բառիցս. (Պիտ.։)

Եւ այրն էր բառացի յոյժ ամենայն պաճարանօք. (Ճ. ՟Բ.։ Զ։)


Բառացութիւն, ութեան

s.

renown, glory, excellence, beauty.

· Calfa

NBHL (1)

Զզանազան խիտ ծառոցն ունելով բառացութիւն. Աւա՛ղ անցելոյ երջանկաւէտ բառացութեանն. (Պիտ.։)


Բառգիրք, գրոց

s.

dictionary, vocabulary, lexicon, glossary.

· Calfa

NBHL (1)

ԲԱՌԳԻՐՔ որ եւ ասի ԲԱՌԳԻՐ, ԲԱՌԻ ԳԻՐՔ. λεξικόν lexicon, vocabularium, dictionarium Նոյն է եւ ԲԱՌԱԳԻՐՔ, կամ ԲԱՌԱՐԱՆ. Գիրք հաւաքման եւ մեկնութեան բառից՝ յայլեւայլ լեզուս ըստ ազգի. որ երբեմն էր գործ թեթեւ յամենայն ազինս, եւ դարուց ի դարս ճոխացաւ.


Բարձեալ լինիմ

sv.

cf. Բառնամ.

· Calfa


Բասրանք, նաց

s. pl. reproach, blame, rebuke.

· Calfa

NBHL (3)

διαβολή, αἱτία criminatio, obtrectatio, culpa, accusatio Պարսաւագրութիւն, բամբասանք. բանսարկութիւն. քրթմնջիւն, ստգտանք, թշնամանք. նախատինք.

Արա՛ զսուգն ըստ արժանի նորա՝ օր (մի) եւ երկուք վասն բասրանաց. (Սիր. ՟Լ՟Ը. 16։)

Վասն անձինն բասրանաց ոչ վրէժ խնդրէր. (Երզն. մտթ.։)


Բասրեմ, եցի

va.

to reproach, to blame, to condemn, to rebuke, to censure.

· Calfa

NBHL (7)

αἱτιάομαι criminor, incuso Իսկ Բասրելի. ἑπίληπτον reprehensibile Ըստդտանել. յանցաւոր ցուցանել. մեղադրել. բամբասել. պարսաւել. եպերել. անդոսնել. նախատել.

Զփայտէ կախեցին, կան եւ բասրեն զնա. (Ճ. ՟Ա.։)

Անդէն իսկ առ նմին բասրեաց զնա. (Եփր. թագ.։)

Զի մի՛ բասրեալ լինիցին իբր որովոյնապարարս. (Իգն.։)

Որոց առաջի բասրեաց զնա (զՅովակիմ) քահանայապետն. (Հ. կիլիկ.։)

Ըստ յն. ոճոյ՝ նաեւ Պատճառս դնել. պատճառել.

Ի պատճառս զբօսանաց սիրոյ զերեսին եղբարսն բասրեալ ածեալ ի միասին՝ դնէ՝ ի բանտի. (Յհ. կթ.։)


Բարառնութիւն, ութեան

s.

prosopopoeia;
allegory.

· Calfa

NBHL (4)

Բարառնութիւն է նմանութիւն բարուց ենթակայ դիմաց։ Եւ բարառնութեան զանազանութիւնք են երեք. (եւ այլն. Պիտ.։)

Անցցուք ի հանդիսի՝ բարառնութեան բանիւ իբր ընդ կենդանւոյ ընդ սրբոյ մօրս մերոյ (եկեղեցւոյ) խօսելով. (Անան. եկեղ։)

Լայնաբար՝ որպէս Այլաբանութիւն. նմանաբանութիւն. իմաստ խորհրդաւոր. եւ Ստեղծաբանութիւն.

Զանուն գետոյն եւ ջրոյն այժմ վկայութիւն փոխեալ՝ յայտնեաց զստուգութիւն բարառնութեանն։ Տե՛ս զբարառնութիւն առակիս։ Ոչ բնաւ շրջէ զբարառնութիւն անուանցն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Բարաւորութիւն, ութեան

s.

manners, custom.

· Calfa

NBHL (2)

ἧθος, ἑθισμός mos, morum proprietas, institutum Բարք. բոյս բարուց. բնաւորութիւն. սովորութիւն.

Զհաւուցն զբնութիւնն եւ զբարաւորութիւնն։ Միամտութեամբն, եւ հաւանականաւն, եւ բարաւորութեամբ։ Է սա իմաստութեամբ եւ բարաւորութեամբ քան զձուկն անմիտ. (ՃՃ.։)


Բարբանջ, ից

s.

idle tales, nonsense, tiresome repetitions, silly story, prating, gossip, dotage

· Calfa

NBHL (2)

Համարիմ զիմաստութիւնն յունաց (արտաքնոց) յիմարութիւն եւ բարբանջ. (Վեցօր. ՟Թ։)

Այս ի մտաց թափելոց են բարբաջանք։ Զսատանայական բարբանջս բարբանջել (որպէս զվհուկս). (Մանդ. ՟Ժ՟Զ. եւ ՟Ի՟Զ։)


Բարբանջումն, ման

s.

cf. Բարբանջ.

· Calfa

NBHL (3)

Զամենայն զայսպիսի ինչ բարբանջմունս ի բաց հանէ յօրէնսդրութենէ. (Փիլ. բագն.։)

Որ ձեզ ընդունայնութիւնք եւ բարբանջմունք թուին։ Ցանկայք մոլորութեան բարբանջմանց։ Անմիտ մարդոյ բարբանջմունք. (Փարպ.։)

Յիմարութեան, կամ ունայնաձայն բարբանջմունք. (Նար. ՟Խ՟Ը։ Լմբ. հանգ.։)


Բարբաջ, ից

cf. Բարբանջ.

· Calfa

NBHL (2)

Համարիմ զիմաստութիւնն յունաց (արտաքնոց) յիմարութիւն եւ բարբանջ. (Վեցօր. ՟Թ։)

Այս ի մտաց թափելոց են բարբաջանք։ Զսատանայական բարբանջս բարբանջել (որպէս զվհուկս). (Մանդ. ՟Ժ՟Զ. եւ ՟Ի՟Զ։)


Բարբաջանք

s.

cf. Բարբանջ.

· Calfa

NBHL (6)

Բարբանջանացն եւ առասպելաբանութեանցն. (Պիտ.։)

Այդպիսի բանք՝ բարբանջանք են, եւ խաբէութիւն սատանայի. (Վրք. ոսկ.։)

Յեղիփազու ի բարբանջանացն զերծեալք եղիցուք. (Իսիւք.։)

Խոնարհեալ ի նենգապատիր բարբաջանս ոմանց. (Յհ. կթ.։)

Զամենայն ինչ զայսպիսի բարբաջանս ի բաց մերժելով. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի սատանայական բաջաղմունս եւ բարբաջանս. (Ոսկ. տիտ.։)


Բարբանջեմ, եցի

va.

to make tiresome repetitions, to chat, to prattle, to bawl, to tattle.

· Calfa

NBHL (3)

Այլք արբենան, եւ բարբանջեն։ Բարբաջեմք, զայլ եւ այլս խօսիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Դ։)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)

Անաստուած մոլորութեամբ բարբաջեալք. (Սիսիան.։)


Բարբաջեմ, եցի

va.

cf. Բարբանջեմ.

· Calfa

NBHL (3)

Այլք արբենան, եւ բարբանջեն։ Բարբաջեմք, զայլ եւ այլս խօսիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Դ։)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)

Անաստուած մոլորութեամբ բարբաջեալք. (Սիսիան.։)