Definitions containing the research նա : 10000 results

Ոգեկան

adj.

spiritual.

· Calfa

NBHL (1)

Յոգեկան դղեակն ի վեր ելեալ՝ գերի վարեսցէ զոգին։ Ոգեկան բարեաց եւ մարմնականաց։ Փոխել յառողջութիւն ոգեկան. (Փիլ.։)


Ոգեկործան

adj.

souldestroying;
broken in spirit, disheartened, disconsolate, despairing.

· Calfa


Ոգեկորոյս

cf. Հոգեկորոյս.

· Calfa

NBHL (1)

Մի ոք մօտիցի առ ոգէկորոյս մանիքեցիքն։ Ոմանք զսատանայ իսկ իշխեցին առնել հայր՝ զոգեկորոյսն զապականիչն. (Կոչ. ՟Զ. ՟Ե։)


Ոգեհաշմ

adj.

infatuated, foolish, stupid.

· Calfa

NBHL (1)

Տեսանեմք ի ծառայութիւն զեկեալսն սատանայի ոգէհաշմս. (Յհ. իմ. պաւլ.։)


Ոգեմ, եցի

vn.

to utter, to pronounce, to say;
to sing.

· Calfa

NBHL (3)

Էր վարժեալ կրթութեամբ, զճարտասանացն ոգեմ արհեստ, ի մանկութենէ. (Պիտ.։)

Յաղագս ոգելոյ զչար՝ այս իցէ օրէն առ ամենեսեան։ Ի բաց կալ յամենայն ոգելոյ զչարն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

ՈԳԵԼՆ ԶՉԱՐ. κατηγορία convitium. Չարաբանութիւն. թշնամանք.


Ոգեպահ

adj. s.

life sustaining;
necessary food, scarce food.

· Calfa

NBHL (3)

Որ ինչ բաւական իցէ պահել զհոգին ի մարմնի կամ զոգին կենդանական. որպիսի է սակաւապէտ կերակուր. պարէն չափաւոր. եւ Պահեստ ոգւոյ ի մարմնի. կեանք.

Միով ինչ կերեկրով, եւ ոգեպահովն շատացեալք (կամ ոգեպահով եւեթ շատանան). (Եփր. պհ.։ եւ Մանդ. ՟Գ։)

Առնուլ սակաւ մի զոգէպահն ի փշրանաց անկելոց. (Մարաթ.։)


Ոգեպահանջ

adj.

requiring back life;
depriving of life;
mortal.

· Calfa

NBHL (1)

Յիշատակաւ հարման հեղուսիցն քսամնափուշ դաժանատեսիլ ոգեպահանջից. (Նար. ՟Ի՟Ը։)


Ոգեպարտ լինիմ

sv.

to be guilty of blood.

· Calfa

NBHL (1)

Մի՛ հարցուք զնա, եւ ոգէպարտ լիցուք. (Վրդն. ծն.։)


Ոգեսէր

cf. Հոգեսէր.

· Calfa

NBHL (1)

Խնայեա՛ յամենեսեան, զի քո են տէ՛ր ոգեսէր. (Իմ. ՟Ժ՟Ա. 27։)


Ոգեսիրութիւն, ութեան

s.

love of life;
self-love.

· Calfa

NBHL (1)

Սէր հոգւոյ այլոց կամ անձին. սէր կենաց.


Ոգեսպան

adj.

soul-depraving.

· Calfa

NBHL (2)

Սպանօղ հոգւոց՝ սատանայ.

Բանսարկեալ սատանայի վարդապետութեամբ, որ մարդասպանն է ի սկզբանէ, կամ ոգէսպան. (Յհ. կթ.։)


Ոգեսպառ

adj. fig.

out of breath;
exanimate, half-dead;
knocking down, killing.

· Calfa

NBHL (1)

Պահապանացն սրտաբեկ ոգէսպառ ի քաղաքն անկեալ՝ պատմելով քահանայիցն. (Ագաթ.։)


Ոգեվար

cf. Հոգեվար.

· Calfa

NBHL (3)

Նուազիմ ընդ ոգեւարիդ, տապանամ ընդ տքնեցելոյդ. (Կեչառ. աղեքս.։)

ψυχορραγία, ἁγωνία agonia, angor. գրի եւ ՈԳԵՒԱՐ, ՀՈԳԵՎԱՐ. Տագնապ ելից հոգւոյ ի մարմնոյ. հոգեվարք.

ՈԳԵՎԱՐ. ա. ψυχορραγής, ψυχορραγῶν animam agens, exspirans, singultans, moribundus. Որ է ի տագնապ մահու, կամ ի յետին շունչ. հոգեվարք մարդ.


Ոգեւոր

cf. Հոգեւոր.

· Calfa

NBHL (4)

cf. Հոգեւոր, ըստ ամենայն առման.

Վայելել մարթասցուք յոգեւոր եւ ի մշտնջենաւոր սեղանն։ Նոր գինիս այս յոգեւոր այգւոյ անտի էր. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Ե.)

Էջ յոգեւոր մահուն ի ձուկն». իմա՛, յոգիաւոր կամ յիմանալի ձուկն մահու։

Ոգեւորք դուք գրթցէիք խեթկէիք, եւ զանաւագն առ ոտն հարկանէիք. (Եփր. աւետար.։)


Ոգորիմ, եցայ

vn.

to brandish the horns, to butt with the horns;
to butt, to run against, to contend, to fight, to come to blows, to make war;
ընդ անձին —, to contend with oneself.

· Calfa

NBHL (2)

Ոչ ընդ փարաւոնի միայն վիճէին (առաքեալք), այլ ընդ սատանայի ոգորէին. (Ոսկ. մ. ՟Գ. 3։)

κερατίζω, συγκερατίζω, κυρίττω, -σσω cornum vel cornibus peto, ferio, confligo μάχομαι, καταγωνίζω pugno, certo, conflicto πυκτεύω pugilor, dimico. (ի բառէս Եղջիւր, որ է յայլ լեզուս՝ քէրն, քէրանիա, քէրաս, քօռնու ). Եղջերցել. եղջիւր ածել. եղջերօք կռուիլ՝ հարկանել. խեթկել. բախիլ. մրցիլ. մարտնչել գազանաբար. կոտոշով կռուիլ.


Ոլորաբոյս

s. bot. spiraea or diosma;
— կնձնային, ulmaria, dropwort.

· Calfa


Ոլորակ, աց

s. mus.

cf. Ոլոր;
flexion of voice, accent;
tone — աւագ, mode major;
— կրտսեր, minor tune.

· Calfa

NBHL (5)

Ի ձեռն սպառնալեացն զոլորակն նորա թուլացուցեալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)

Մանաւանդ՝ ըստ քերականաց եւ երաժշտաց՝ Ուժգնութիւն հնչման յելեւէջս ձայնի կամ յառոգանութեան. եւ գիծք նշանակք նորին.

Յաղագս ոլորակի։ Ոլորակ է բացագանչութիւն պատկանաւոր ձայնի. թէ ըստ վերսաստութեան, շեշտիւըն. թէ ըստ հարթութեան, բըթիւըն ( ՝ ). թէ ըստ պարբեկութեան, պարուկտւն (՜ ՞ )։ Առոգանութիւնք սեռականք են երեք, ոլորակ, ամանակ, հագագ։ Ոլորակք են երեք. շե՛շտ, բո՝ւթ, պարո՞յկ. (Թր. քեր.։)

Ոլորակն՝ մարդկայինս բարբառոյ է։ Ոլորակդ՝ այսինքն դոյն (իմա՛, դօ՛նօս. ըստ յն) ծնանի զշեշտ, զբութ, եւ զպարոյկ։ Ոլորակացն օրինակ եւ այլն. (Երզն. քեր.։)

Պարտ էր նախ հմտանալ յամենայն իմաստասիրականս՝ բառից եւ ոլորակաց, եւ ապա համարձակել ի թարգմանութիւն. (Շ. բարձր.։)


Ոլորեմ, եցի

va. fig.

to entwine, to twist, to twine, to wreathe, to braid, to plait;
to plot, to hatch, to frame.

· Calfa

NBHL (3)

Սատանայ ոլորօղ տոռանց է. (եւ ո՛րչափ դու թողցես, նա այնչափ ոլորել կարէ. Վրք. հց. ՟Ի՟Դ։)

Զքահանայի զմեղս եթէ ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաստան. (Կանոն.։)

Զյառաջագոյն ասացելոց բանիցն ստեղծանել կամ ոլորել, եւ կացուցանել տուն մի ոտանաւոր չափով. (Մագ. յիշ. ոտ.։)


Ոլորումն, ման

s. mech.

cf. Ոլոր;
torsion.

· Calfa

NBHL (2)

Ոչ լսելեաց զոլորումն ոգւոյ լուծեալ՝ լսականաց անդամոց առ հեշտութիւն արարելոց. (Բրս. թղթ.։)

Որ ըստ ամենայն մասանց մտածութեանց մեղաց՝ գանձեցի յիս անօրէնութեանց ոլորմունս. (Բենիկ.։)


Ոլորտք, տից

s.

bounds, limits, extremities;
ring, circuit, circumvolution;
— երկրի, the universe;
— երկնից, airy space, the vault of heaven;
— բանից, ambages, circumlocution, tricks;
ընդ —տս մտանել (թռչնոց), to fly about or round;
to flap, to flutter in the wind, to wheel about;
to turn on one's hands and feet like a wheel, to tumble, to fall head over heels, to turn a somerset.

· Calfa

NBHL (3)

Աչք հասանեն յոլորտս ամենայնի, յարեւելս միանգամայն եւ յարեւմուտս, եւ ի սայլ եւ ի միջօրեայ. (Փիլ. իմաստն.։)

ՈԼՈՐՏՔ. ῤοῖζος impetus, volutatio. Ոլորք սաստկութեան. պտոյտք շրջանաւ. պրկումն, եւ մանուած.

πέρατα fines, termini. Ոլորեալ եւ բոլորեալ եզերք, ափունք. սահմանք. կոպար. պարունակ. շրջանակ. շրջան. տիեզերք. ամենայն կողմանք.


Ոխակալ, աց

adj.

spiteful, rancorous, malevolent, outrageous, malicious, harbouring hate, revengeful;
— լինել, to nourish hate.

· Calfa

NBHL (2)

Ճանապարհք ոխակալաց ի մահ. (Առակ. ՟Ժ՟Բ. 28։)

Սիրտն ոխակալ, եւ ակն նախանձայոյզ. (՟Գ. Մակ. ՟Դ. 4։)


Ոխակալութիւն, ութեան

s.

harbouring revenge, hatred, rancour.

· Calfa

NBHL (1)

Անհնարին լի բարկութեամբ՝ ոխակալութեամբ՝ սրտմտութեամբ.


Ոխապահ

cf. Ոխակալ.

· Calfa

NBHL (2)

Ուղտն չարայուշ է եւ ոխապահ։ Ոխապահն իբրեւ զուղտս։ Ոխապահք, քինաթաքոյցք. (Ոսկ. եբր.։ Տօնակ.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Վասն ոխապահաց եւ քինահանաց։ Քինախնդիր ոխապահացն. (եւ այլն. Մանդ. ՟Ժ՟Գ. եւ ՟Ը։)


Ոխացուցանեմ, ուցի

va.

to create, to excite rancour, to exasperate, to provoke to enmity.

· Calfa

NBHL (2)

Դա ոխացոյց եւ գրգռեաց զարքայն յունաց ի վերայ թագաւորին պապայ. (Բուզ. ՟Ե. 35։)

ἑκμηνίω in furrem ago, furore impello. Տալ ոխանալ. գրգռել եւ զայրացուցանել.


Ոխերիմ

adj.

cf. Ոխորիմ.

· Calfa

NBHL (3)

ՈԽԵՐԻՄ ՈԽԵՐԻՄԱՑ ՈԽՈՐԻՄ. Ոխակալ եւ անհաշտ թշնամի. հակառակորդ. ոսոխ. եւ Յոխորտ. ժանտ. թշնամանական. եւ Ախոյեան. հասիմ. լտ. infestus, odiosus, adversarius.

Ղիպիոս՝ հռոմայեցւոց ոխորիմ ընտրեցաւ (այսինքն դատեալ եղեւ)։ Ագոնիստաքն աթղեստայք կոչէին, այսինքն ոխորիմք. ((իբր նահատակք, ախոյեանք) Եւս. քր.։)

ՈԽԵՐԻՄՔ գ. իբր Ոխակալութիւն. թշնամութիւն.


Ոխութիւն, ութեան

s.

cf. Ոխ;
revenge;
wrath, anger, indignation.

· Calfa

NBHL (4)

Պատճառս եդեալ զոխութիւն՝ որ ունէին ընդ ամենայն հեթանոսս։ Զոխութիւն խորհրդոցն գաղտնեաց. (՟Գ. Մակ. ՟Է. 3։ ՟Դ. 1։)

Մեծաւ ոխութեամբ։ Զսրտմտութիւն ոխութեան։ Թշնամութեամբ ոխութեանց. (Բուզ. ՟Գ. 4. 7. 13։)

Եւ իբր Երեսդարձութիւն, կամ վրէժխնդրութիւն օրինաւոր.

Սկսանէր այնուհետեւ սուրբ կաթողիկոսն հայոց Գիւտ առ ի չժուժալ սրտին՝ յայտնապէս ոխութեամբ գրգռիլ ընդ անօրէն ուրացելոցն. (Փարպ.։)


Ոհ

int.

alas ! oh ! ah ! o !
վայեաց եւ ասէ, ո՜հ տէր, he cried out and said, oh! my Lord !
ո՜հ ինձ տէր, ah ! oh ! alas, oh dear ! woe is me !
ո՜հ անմտութեանն, ո՜հ կուրութեանն, oh what folly ! oh what blindness !
ո՜հ եւ աւաղ աւուրն այնորիկ, oh dreadful day !
ո՜հ հովիւք, woe to the shepherds !
ո՜հ մոլորութիւն, ո՜հ յիմարութիւն, oh what a mistake ! what nonsense !
ո՜հ թէ, would to God !
ո՜հ ո՜հ, ha ! ha !
ո՜հ, ո՜հ օր, woe, woe to the day !.

· Calfa

NBHL (9)

Ո՜հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնալ ի ճանապարհս խաւարինս. (Առակ. ՟Բ. 13.)

Զո՛հ բառս ի վերայ այնպիսի իրացն առնումք, յոր ձկտիմք, եւ նա զերծանի ի մէնջ. եւ յոչ հասանելն՝ ո՛հ ասեմք ընդ տոյժն»։

Ո՛Հ. Ստէպ սեռական խնդրով ըստ յն. որ կարծի ի հյ. նաեւ տրական.

Ո՛հ անագորոյն մտացն։ Ո՜հ թշնամանացս։ Ո՜հ ամբարտաւանութեանս։ Ո՜հ կուրութեանն։ Ո՛հ անտեղոյս եւ ահագին յիմարութեանս։ Ո՜Հ ապախտաւորութեանն։ Ո՜հ անմտութեանն. (Ոսկ. մտթ.։ Սեբեր. եւ այլն։)

Ո՛հ եւ աւաղ աւուրն այնորիկ լուսանալոյ. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ո՛հ ամօթոյ արժանի ստութիւնդ, եւ առասպելագոյն քան զամենայն ստութիւն. (Ղեւոնդ.։)

Ո՛հ թէ՝ ո՞ւր իցէ նա, որ զայնպիսի մեծութիւնն իւր եւ թող աւերեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ո՛հ թէ. ո՛հն՝ փափաքանաց, որում ոչ հասանեմք, է տարացոյց. (Լմբ. սղ.։)

Եւ հեգնական. Վա՛հ. վա՛շ վա՛շ.


Ողբ, ոց

s.

lamentation, complaint, groaning, wailing, moans, tears;
—ք, elegy;
—ս առնուլ, յօրինել, զ—ս հարկանել, cf. Ողբամ.

· Calfa

NBHL (3)

Ողբովք եւ արտասուօք անկեալ աղաչէին զաստուած։ Ողբս առէք։ Ողբասցեն ողբս ձայնիւ։ Ողբաց դաւիթ զողբս զայս ի վերայ սաւուղայ եւ ի վերայ յովնաթանու։ Ասաց ողբս երեմիաս ի վերայ յովսիայ. եւ ահա գրեալք են ի ճառս ողբոցն. եւ այլն։

Ողբք (կամ ողբանք) վասն բառնալոյ թագաւորութեանն հայոց. (Խոր. ՟Գ. 68։)

θρήν, θρῆνος planctus, lamentatio ὁδυρμός ploratus. Լալիւն. աշխար. կական. կոծ. ճիչ. աղի արտասուք. աղիողորմ հեծութիւն ընդ աղէտս. ձայն բողոքանաց եւ աւաղանաց, եղերերգութիւն.


Ողբալի

cf. Ողբալից.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն սրբոցն է ողբալի, այլեւ ամենայն գազանաբարոյ մարդկան. (Եղիշ. ՟Ը։)


Ողբալից

adj. adv.

lamentable, deplorable, plaintive;
tragical;
lamentably, plaintively.

· Calfa

NBHL (1)

Բազում բանից, եւ ողբալից աւազանաց պէտք են, որ զայսոսիկ առնեն. (Նար. երգ.։)


Ողբական, ի, աց

adj.

plaintive, sad, mournful.

· Calfa

NBHL (1)

Այլ յեղանակ ինձ ողբականաց աստուստ կնքեցի, փոխատրեցի սովին բարբառով կոծ կսկծելի. (Նար. ՟Ի՟Զ։)


Ողբակից, կցի, կցաց

adj.

condoling, deploring with another.

· Calfa

NBHL (2)

Ամենայն ոք ողբակից ինքեան առեալ զերեմիաս։ Ողբակից մեծ մեղաւորին (մանասէի), զնորին գոչումն երկրորդեցից եւ ես ընդ նմին. (Յհ. կթ.։ Նար. ՟Ժ՟Դ։)

Գուցէ ոտնհար լինիցիք յարտաքին թշնամեաց, եւ ողբակիցք ի ներքին սիրելեաց. (Եղիշ. ՟Զ։)


Ողբաձայն

adj. adv. s.

plaintive;
with a lamentable tone;
lamentation.

· Calfa

NBHL (4)

Ողբաձայն սաղմոսիւք։ Տաղ ողբաձայն։ Ողբաձայն ասել. (Կամրջ.։ Տաղ.։ Տօնակ.։)

ՈՂԲԱՁԱՅՆ. Ողբաձայնօղ. լալական. եւ Ողբաձայնական.

Ընդ ողբաձայնիցն բանաստեղծութեանց վերընծայելոց. (Նար. ՟Ի՟Է։)

Գոչումն յառնէր խառնակիցս, եւ ողբաձայնս լնոյր պէսպէս. (Նիւս. մկ. բեթղ.։)


Ողբերգակ, աց

adj. s.

singing plaintively;
singer of laments;
tragedian, tragic author.

· Calfa

NBHL (3)

Զողբերգակացն դաս։ Եւրիպիդէս ճանաչի ողբերգակ։ Զողբերգակսն յողբերգութեան շահս, եւ զիմաստասէրս ի վարժապետութեան. (Պիտ.։)

Մանաւանդ ողբերգակքն։ Առ յողբերգակացն, եւ մանաւանդ առ ի կատակերգացն։ Ողբերգակ քերթող ասի (եւ հոմերոս), զի զոմանս յաստուածոցն առասպելաբանէ թշուառականս գոլ. (Փիլ. լին. ՟Դ. 211։)

Ողբերգակ արտօսրաթոր հառաչանօք, մանաւանդ թէ յուսապատար խնդութեամբ. (Դիոն. թղթ.։)


Ողբերգական, ի, աց

adj.

tragical.

· Calfa

NBHL (3)

Ողբերգական պաղատանք, կամ արտասուք, կամ եղանակք, կամ մեղադրութիւն, կամ բան. (Նախ. սղ.։ Յհ. կթ.։ Եպիփ. թղմ.։ Խոր. ՟Բ. 89։ Ածաբ. խչ.։ Շ. եդես.։)

Ողբերգական կանայքն կականէին. (Կաղանկտ.։)

յերկարագոյնս վասն սորա աճեցուցանել հարկաւոր էր զողբերգականացն ճարտասանութիւնս. (Արծր. ՟Դ. 11։)


Ողբերգեմ, եցի

va.

to sing in a plaintive voice, in a lamentable tone, to deplore, to lament;
to compose a dirge, an elegy or a tragedy.

· Calfa

NBHL (1)

Խանչումն եւ խրոխտանս ողբերգեալս ոչ իրաւ համարեցայց ընդունել։ Զարմանալով ընդ ողբերգելի մեծութիւնն. (Փիլ. ՟ժ. բան.։ Իսիւք.։)


Ողբերգութիւն, ութեան

s.

plaintive song, dirge;
tragedy;
elegy.

· Calfa

NBHL (3)

Մեք եմք ինքեանք ողբերգութեան քերդողք։ Ամենայն մեր քաղաքավարութիւնս բաղկացեալ՝ է նմանութիւն գեղեցկագոյն եւ արիագոյն կենցաղի, զոր արդ ասեմք մեք իսկ գոլ ողբերգութիւն. (Պղատ. օրին. ՟Է։)

Ողբերգութեան է հասեալ ժամանակս եւ արտասուաց։ Ողբերգութեամբ մեծաւ լային զկորուստ անձանց իւրեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։ Ճ. ՟Գ.։ Տե՛ս եւ Խոր. ՟Գ. 68։ Նար. ՟Թ. ՟Լ՟Բ. ՟Կ՟Ը։ Պիտ.։ Իսիւք.։)

Կատակերգութիւն թշնամեաց՝ իմ ողբերգութիւնս է։ Ողբերգութեան՝ արտօսր հետեւի, իսկ կատակերգութեան՝ ծաղր։ Կատակերգութիւն, ողբերգութիւն։ Եւրիպիդէս գորովագոյն իմն եւ գեղեցկայարմար ողբերգութեամբքն (կամ ողբերգակցութեամբքն) ուրախացուցեալ զոգիս մտառուացն. (Պիտ.։)


Ողկուզաբեր

cf. Ողկուզաբոյծ.

· Calfa

NBHL (1)

Ճշմարիտ որթոյն ստեղունք եւ բարունակք ողկուզաբերք։ Որթ քաջուղէշ, բարունակ ողկուզաբեր։ Ուռք ողկուզաբերք ճշմարիտ որթոյն. (Շ. տաղ.։ Սկեւռ. աղ.։)


Ողկուզազարդ

adj.

furnished, adorned with bunches.

· Calfa

NBHL (1)

Ողկուզալիցք են՝ առնլովն ի մշտնջենաւոր շնորհացն։ Խոպանացաւ այգին պտղաբեր ողկուզալից. (Եփր. մն.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ողկուզալից

adj.

full of bunches.

· Calfa

NBHL (2)

Ողկուզալիցք են՝ առնլովն ի մշտնջենաւոր շնորհացն։ Խոպանացաւ այգին պտղաբեր ողկուզալից. (Եփր. մն.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ողկուզալիցք են՝ առնլովն ի մշտնջենաւոր շնորհացն։ Խոպանացաւ այգին պտղաբեր ողկուզալից. (Եփր. մն.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ողկուզական

s. chem. racemic acid.

· Calfa

NBHL (2)

Բարձրաբեղուն ծառ ողկուզական՝ գերամբարձեալ քան զլիբանան. (Գանձ.։)

Որպէս զայգի մեծ տաշտաւոր, կամ բարունակ ողկուզաւոր. (Շ. եդես.։)


Ողկուզաւոր

adj.

loaded with clusters.

· Calfa

NBHL (2)

Բարձրաբեղուն ծառ ողկուզական՝ գերամբարձեալ քան զլիբանան. (Գանձ.։)

Որպէս զայգի մեծ տաշտաւոր, կամ բարունակ ողկուզաւոր. (Շ. եդես.։)


Ողկուզօրէն

adv.

in clusters, in bunches.

· Calfa

NBHL (1)

Ողկուզօրէնդ եւ տարմաբար, զոր քերթեալ է (ընդ քերթողին հոմերոսի) ի խտութենէ պատերազմիկ զօրէն երթալոյ. իբր թէ տարմաբար երթային, եւ ողկուզօրէն։ Ողկուզօրէն. որպէս ողկոյզք ի հնձան՝ այսպէս առ ոտն կոխել զթշնամին. (Երզն. քեր.։)


Ողնուլար, ի

s.

crupper.

· Calfa

NBHL (2)

Լար ողին, ողնաշար. կամ լարն թամբի ձիոյն ցգաւակն.

Խոցեալ նորա երիվարն ... ջարդեալ զողնալարն, ի բաց ընկէց զհեծեալն. (Արծր. ՟Գ. 12։)


Ողնտեռ

s. adj.

galling on a horse's back, scratch on the withers, excoriation;
wither-wrung, galled.

· Calfa

NBHL (1)

Տեռումն ողին, կամ ոյր ողունք են տեռեալ, մինչեւ վէրս բանալ տրորմամբ.


Ողողակ

adj. s.

immersed or submerged;
diver.

· Calfa


Ողողեմ, եցի

va.

to inundate, to cover with water;
to immerse, to plunge, to dive;
to rinse, to wash.

· Calfa

NBHL (7)

Հեղեղատք ողողեսցեն զերկիրն լրիւ իւրով։ Եկեսցէ անձրեւ եւ ողողեսցէ։ Գետք ողողեսցեն անխնայ։ Ողողեցին ջուրք զդաշտս թանձրութեան երկրի։ Իբրեւ զբռնութիւն հեղեղաց ջուրց բազմաց, որ ողողէ զերկիր. (Երեմ. ՟Խ՟Է. 2։ Եզեկ. ՟Ժ՟Գ. 11։ Իմ. ՟Ե. 23։ Յոբ. ՟Ժ՟Դ. 19։ Ես. ՟Ի՟Ը. 2։)

Յորդեցին գետք հրեղէնք ողողեցին այրեցին զերկիր նորա։ Անձրեւ՝ որ կարի բազմանայ, ողողէ, եւ անյիշատակելի ջնջէ (զբոյսս). (Ագաթ.։)

Ջուր ոչ միայն արբուցանէ զերկիր, այլ եւ ողողէ, եւ վնաս առնէ. (Յճխ. ՟Դ։)

Ողողեալ յանառակ ցանկութիւնս. (Շիր. այսինքն ընկղմեալ։)

ՈՂՈՂԵԼ. Լուանալ, մաքրել կամ մկրտել՝ մխելով ի ջուր, կամ ցօղելով, կամ յուղելով. ցօղուել.

Եթէ ի պղնձի անօթ եփեսցի, քերեսցէ զնա, եւ ջրով ողողեսցէ. (Ղեւտ. ՟Զ. 28։)

Ընդէ՞ր զուր ջանաս ջրով ողողել զլեղուդ, եւ զապականիչ եւ զվնասակար աղտն առեալ կրես. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Ողողիչ

adj.

inundating;
bathing, immersing.

· Calfa

NBHL (2)

Այն՝ որ ողողէ, կամ ընկղմէ, կամ լուանայ.

Անիմաստիցն այրիչ վտակքն (հրեղէնք), եւ ողողիչք եւ հրդեհիչք։ Ընկեցեալ ի վտակն վայրկենական ողողիչ. (Ագաթ.։ Նար. ՟Ծ՟Դ։)


Ողոմպիական, ի, աց

adj.

olympic.

· Calfa

NBHL (2)

Ոչ ոստք ձիթենեաց ողոմպիական։ Ոչ պսակ ձիթենւոյ ողոմպիական (կամ ողոմբիական) մարտից յաղթանակ։ Ոչ ոստ ձիթենւոյ ոլոմպիականս մատուցանեմ. (Ածաբ. կիպր.։ Խոր. հռիփս.։ Թէոդոր. խչ.։)

Ղէոնիդէս ի չորս ողոմպիադս առ երկոտասան պսակս ողոմպիականս։ Զողոմպիականն մենամարտիկ (այսինքն մենամարտութիւն) կռուեցաւ։ Ի տաճարին զարամազդայ ողոմպիական (կամ ողոմպիականի) պատկերն կանգնէր. (Եւս. քր.։)


Ողորդ

adj.

right;
cf. Ուղղորդ.

· Calfa

NBHL (1)

cf. Ուղղորդ, ըստ որում խիստ եւ անխոնարհելի. տի՛ք. եւ կամ յոխորտ, խորթ.