Entries' title containing նա : 6571 results

Սեղմանամ, ացայ

vn.

to be contracted, compact, compressed, restricted, to press close, to grow narrower.

· Calfa

NBHL (1)

Մեղմ եւ սերտ լինել. սեղմիլ. սերտանալ.


Սենատոր, աց

s.

senator.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ծերակուտական, ծերակոյտի անդամ» Ճառընտ. գրուած է նաև սենոտոր, սենադուր Մին. համդ. 61, բենատուր Մին. համդ. 88, սենոտորոս Վրօ. և վկ. Բ. 301։

= Յն. σενάτωρ, որ փոխառեալ է լտ. sen։-tor (նաև senatorius) հոմանիշ բառից (Sophocles 984)։-Հիւբշ. 378։

NBHL (2)

Բառ լտ. սենադօռ. senator. որ ըստ յն.սինկղիտիկոս. այսինքն Ոմն ի ծերականէ.

Սեւերիանոս՝ մի ի զինուորաց, որ ընդ ձեռամբ ձերով կարգեալ է ի գունդն սենատորաց (կամ սենոտորաց). (Ճ. ՟Բ.։)


Սեպանամ

vn.

to end in a point, to be steep or pointed.

· Calfa

NBHL (2)

Ի բարձրագունի կալով տեղւոջ, կամ ի վերայ վիմի յամենայն կողմանց սեպացելոյ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Բարձրացեալ՝ լեռնական, սեպացեալ, անելանելի. (Լծ. կոչ.։)


Սեպհականաբար

adv.

cf. Սեպհականապէս.

· Calfa

NBHL (1)

Զմեծ մասն երկրիս բռնակալեալ՝ սեպհականաբար իմն տիրէր։ Սեպհականաբար պայազատէրզ տէրութիւն գեղարքունւոյ. (Յհ. կթ.։)


Սեպհականապէս

adv.

as one's own, — propriety.

· Calfa

NBHL (2)

cf. Սեպհականաբար.

Զի զարիւնն ետ գինս, նմին իրի եւ սեպհականապէս՝ յերկինս փառաւորեալ. Սեպհականապէս՝ յերկինս փառաւորեալ. (Սկեւռ. ես.։)


Սեպհականացուցանեմ, ուցի

va.

cf. Սեպհականեցուցանեմ.

· Calfa

NBHL (6)

Բնականաբար սեպհականէին զսահմանս քաղաքին. (Յհ. կթ.։)

Որք զգաստութեան անսպիաբար սեպհականեցուցին զպատմուճանն, ի խորհրդական հարսնարանն ընկալեալ լինին. (Ճ. ՟Գ.։)

Երանի է քեզ, եթէ կամիս զայն սեպհականացուցանել. (Ճ. ՟Բ.։)

Այրն եթէ ի կնոջն իրացն տայ այլոց, ոչ կարէ առնող զայն սեպհականել (կամ սեփհականել), թէ եւ մնայ առ նմա բազում ժամանակ. (Մխ. դտ.։)

յեսու սեպհականաց որդւոցն իսրայէլի զերկիրն։ Ինձ զերկինս սեպհականեաց. (Ճշ.։ Նար. ՟Կ՟Է։)

ՍԵՊՀԱԿԱՆԱՑՈՒՑԱՆԵՄ ՍԵՊՀԱԿԱՆԵՄ ՍԵՊՀԱԿԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ. Իբր յն. ἱδιάζω proprium mihi facio, vindico եւ περιουσιάζω possideo. Սեպհական առնել ինքեան կամ այլում. իւրացուցանել. ստանալ. յինքն գրաւել. ժառանգել, եւ ժառանգեցուցանել.


Սեռակնաձեւ

adj.

of an universal or resplendent form (the Cross).

· Calfa

NBHL (4)

Իբրու սեռականաձեւ, մակդիր քառաթեւ սուրբ խաչին, առեալ ի բանից դաւթի անյաղթի, թէ փայտն

Զանազանի ի չուրս եղանակս, բնական, սեռական, ձեւական, իմացական. ըստ որում քառաթեւ խաչն՝ որ էր սեռ ինչ փայտի, ձեւովն է տարածեալ ընդ ամենայն կողմն աշխարհի.

Ընդ յայտնիլ սուրբյ խաչին սեռակնաձեւ քառաթեւին. (Նար.։)

Ով խաչ սեռականաձեւ։ Զմականունս խաչին պատուականի, սեռակնաձեւ, քառաթեւ, բոցանիշ, փայլակնահրաշ. (Ճ. ՟Բ.։)


Սեռանամ

vn.

become genus.

· Calfa

NBHL (1)

Միջին տեսակն ի վերնագոյնսն տեսականայ, եւ ի ներքինսն սեռանայ. (Տօնակ.։)


Սերանամ, ացայ

vn.

cf. Սերիմ.

· Calfa

NBHL (2)

Բազմացարու՛ք յերկրի՝ ծննդեամբ։ Նոյ դարձեալ օրհնեցաւ սերանալ բազմանալ։ Ի սերանալ եւ ի բազմանալ մարդկան ի վերայ երկրի։ Ի սերանալ բազմանալ ամլութեան նորա։ Սերանալովս եւ բազմանալովս իմով. (Մծբ. ՟Ժ՟Է. Մաշտ. Եփր. թագ.։ Ոչ ծնանին, եւ ոչ սերանան. Եփր. օրին.։)

Ի սերանալ եւ ի բազմանալ երից ազգաց։ Ի բազմանալ եւ ի մարդկան ազգի. (Եպիփ. ծն.։)


Սերմանական, ի, աց

adj.

seminal.

· Calfa


Սերմանակորոյս

adj.

seed-loosing (the earth).

· Calfa

NBHL (1)

Անդաստան, որ միշտ սերմանի, եւ սերմանակորոյս լինի. (Խոսր.) (տպ. սերմնակորույս)։


Սերմանահան, աց

s.

sower.

· Calfa

NBHL (5)

Ահա եւ սերմանահան՝ սերմանալ. (Մտթ. ՟Ժ՟Գ. 3։)

Եւ սերմանա սերմանահան քաջ զսերմանիս աւետարանին լուսոյ. (Խոր. հռիփս.։)

Սերմանահանին ի չորից մի մասն արդիւնացաւ. (Խոսր.։)

Օրհնեա տէր եւ զսերմանիս զայս հանդերձ սերմանահանօքս. (Մաշտ.։)

σπείρων, σπορεύς seminans, seminator, sator. Մշակ՝ որ հանէ եւ սերմանէ զսերմանիս. սերմանացան, սերմանօղ. ցանօղ.


Սերմանահանութիւն, ութեան

s.

sowing.

· Calfa

NBHL (1)

ակօս պատառելով ի ժամանակի սերմանահանութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)


Սերմանամատոյց

adj.

producing seeds.

· Calfa

NBHL (2)

Որ մատուցանէ զիւր հասունացեալ սերմանիս.

Բոյսք սերմանամատոյցք (կամ սերմնամատոյցք), եւ կամ պտղածին ծառք վարսաւորք. (Նար. առաք.։)


Սերմանանամ, ացայ

vn.

to seed, to run to seed.

· Calfa

NBHL (1)

Գարին յոճ կայր, եւ կտաւն սերմանացեալ էր. (Ել. ՟Թ. 31։)


Սերմանարկու

s.

sower;
begetter, procreator.

· Calfa

NBHL (1)

Ինքն հայր իցէ, եւ ինքն մայր. եւ նոյն սերմանարկու, եւ նոյն սերմնընկալ. (Եզնիկ.։)


Սերմանացան, ի, ից, աց

s.

cf. Սերմանահան;
drill, sowing machine, corn-drill.

· Calfa

NBHL (2)

Լուարուք դուք զառակ սերմանացանին։ Եւ սերմանացան սերմանել զսերմանիս իւր. (Մտթ. ՟Ժ՟Գ. 18։ Ղկ. ՟Ը. 5։)

σπείρων seminans. ցանօղ զսերմն կամ զսերմանիս. սերմանահան.


Սերմանացու

adj.

destined or kept to be sown.

· Calfa

NBHL (1)

Երկրային ի սերմանացու եւ ի ցիր նիւթոյն, զոր կոչեաց, կառուցաւ. (Փիլ. այլաբ.։)


Սերմանաւոր, աց

adj.

provided with seed, seedy.

· Calfa

NBHL (2)

Ունօղ յինքեան զսերմն կամ զարդաւանդութիւն. սերմանամատոյց. հունտ ունեցօղ կամ տուող.

Դաշտքն ունին քաջաբերութիւն սերմնաւոր պտղոց. (Խոր. ՟Գ. 59։)


Սերմանաքաղ, աց

s. fig.

gleaning, gathering or picking up seeds;
babbler, tale-bearer, telltale;
— լինել, to criticize, to find fault with, to censure.

· Calfa

NBHL (4)

Զինչ կամիցի սերմանաքաղս այս խօսել. (Գծ. ՟Ժ՟Է. 18։)

Ամրացոյց քսսավ, զի մի լիցի դիւրին սերմանաքաղ թռչնոց առնուլ ինչ ի նմանէ. (Վեցօր. ՟Է։)

Մի զօրէն սովեցելոյն սերմանաքաղ լինիցիք զփոքունսն մեր, եթէ սխալանս պարտ իցէ ասել, եւ եթէ խաղս. (Առ որս. ՟Ժ՟Դ։)

σπερμολόγος frugilegus, semina colligens եւ garrulus, nugator եւ disseminans verba. Որ քաղէ յանդաստանաց զարկեալ սերմանիս, կամ ի ճանապարհաց զանկեալ հատս. որպէս ազգ ագռաւու, կամ թռչուն, կամ աղքատ ոք։ Նմանութեամբ՝ կրկտօղ բանից, շաղակրատ. ունայնաբան. բանորսակ. պարսաւագէտ. բանսարկու.


Սերմնաբանեմ, եցի

va.

to play the telltale, to babble.

· Calfa

NBHL (3)

Յոլովս դեռեւս առ այսոքիւք եւ այլ ինչ սերմնաբանեսցես, եթէ կամիս բարդել. (Առ որս. ՟Գ։)

Կին քահանային մի իշխեսցէ սերմաբանել ի խրատ աշխարհականին. (Կանոն.։)

ՍԵՐՄՆԱԲԱՆԵՄ կամ ՍԵՐՄԱԲԱՆԵՄ. ըստ յն. ոճոյ. σπερμολογέω semina colligo, nugor, blatero. որպէս Սերմանաքաղ լինել ի բանս, բանս կրկտել. կցկցել, յօդել. շաղփաղփել. շաղակրատել.


Սերմնաբանութիւն, ութեան

s.

spermatology.

· Calfa


Սերմնակաթ, ից

adj.

gonorrheic, ill of the gonorrhea.

· Calfa


Սերմնակաթութիւն, ութեան

s.

gonorrhea.

· Calfa

NBHL (2)

Զբանիցն սերմնակաթութիւն. (Նար. ՟Խ՟Է։)

γονόρροια seminis profluvium. Ախտ սերմնակաթի. սերմներթութիւն. ծորումն ընդ վայր.


Սերմնական, ի, աց

adj.

seminal;
spermatic.

· Calfa

NBHL (4)

Զցօղն իբրեւ զսրմնական իմն բան ընկալեալ մեղուն՝ լինի յղի։ Սերմնական բանք։ Նշխարս թողլով սերմնական սկզբունս, ի ձեռն որոց վերստին լցցին ունայնացեալքն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Բ. 16։)

Զսերմնական բանն (աստուածասիրութեան) ի մեզ անկեալ։ Ի սերմնական է բանէ է հաւաստի. (Բրս. հց.։ Մաքս. ի դիոն.։)

Յաղագս ծննդականի կամ սերմնականի։ Գործարանք սերմնականին զօրութեան. (Նիւս. բն.։)

σπερματικός spermaticus, seminalis, in seminis modum, sativus. որ եւ ՍԵՐՄԱՆԱԿԱՆ. Որ ինչ հայի ի սերմն (ըստ ամենայն առման).


Սերմնակեր

adj.

feeding on seeds or grain.

· Calfa

NBHL (1)

Բրելով զերկիրն հաւուց սերմնակերաց. (Շ. յկ. ՟Կ՟Թ։)


Սերմնակերութիւն, ութեան

s.

eating pulse;
loss of sons.

· Calfa


Սերմնահեղութիւն, ութեան

s.

voluntary pollution.

· Calfa

NBHL (1)

Սերմնահեղութիւն, եւ ապարահութիւնք, եւ գոնջութիւնք. (Անյաղթ հց. իմ.։)


Սերմնառիմ, եցայ

vn.

cf. Յղանամ.

· Calfa

NBHL (2)

ՍԵՐՄՆԱՌԻՄ որ եւ ՍԵՐՄԱՌԵԼ. Սերմն առնուլ որդեծնութեան. սաղմնառել.

Կին՝ որ սերմնառիցի, սրբութիւն պահիցէ։ Օրէնքն սերմնառեալ կնոջն ասացին պահել սրբութիւն։ Թէպէտեւ ոչ էր սերմնառեալ կոյսն (ասէ ոսկեբերան), այլ անհնար էր զօրինօքն անցանել (քառասնօրեայ սրբութեան). (Կամրջ.։)


Պերճանամ, ացայ

vn.

to be proud of, to act the master, to make parade or show of, to strut, to pique oneself on, to tower or rise above, to domineer, to lord over;
to abound, to increase.

· Calfa

NBHL (9)

Մի՛ պերճանար՝ գործել զգործս քո , , . մի իմաստակեր. (Սիր. ՟Ծ. 29։)

Քաղաքացեաց՝ մի կարի առ գեղջկօքն պերճանալ։ Բայց եւ ոչ ի քահանայանալն եւ փառաւորել հօրն՝ երեւեալ պերճացան նոքա. (Խոր. ՟Բ. 7. 77։)

Պերճանային որդիս աբրահամու լինել. (Նանայ.։)

Որ մաքրութեամբն պերճանային օրինականացն վստահութիւնք. (Նար. ՟Ծ՟Գ։)

Յոլով տուեալ իմ ողորմութիւն, պերճանային՝ իբրեւ թէ զամենայն արքայութիւն ստացեալ եմ. (Ճ. ՟Գ.։)

Ընդունայն եւ ձիավարժն պերճանայ, յորժամ ոչ վարէ զձիսն. (Իսիւք.։)

Մերթ՝ Ճոխանալ յորդութեամբ.

Հոսանք ջուրց միաւորեալք՝ ի ծավալումն գետոց պերճանային. (Խոր. ՟Ա. 15։)

γαυριάω, γαυροῦμαι glorior, jacto, placeo mihi ἑντρυφάω oblecto me. Ճոխանալ ի վերայ այլոց. պանծանալ. պարծիլ. գոռոզանալ. սոնքալ. նազիլ.


Պինայ, ից

cf. Պին.

· Calfa

NBHL (4)

Որպէս պինայքն եւ պինասպասայքն. (Վրդն. ծն.։)

Այն որ ըստ ծովուն ի պիննոսին եւ պիննասպասեկին հասարակութիւն միաբանութիւն յայտ է։ Ի վերայ պիննայն եւ պիննասպասեկին ասեցեալք. (Փիլ. լիւս.։)

Պիննեակն որսայ, եւ պիննասպասեկին տայ, եւ երկոքեանն ուտեն. (Լծ. փիլ.։)

ՊԻՆ ՊԻՆԱՅ. գրի եւ ՊԻՆՆՈՍ, ի. եւ ՊԻՆՆԱՅ. եւ ՊԻՆՆԵԱԿ. (Վրիպակաւ եւ Իպանիոս). Բառ յն. բի՛ննա. πίννα pinna. Խեցեմորթ մեծ կրկնապատեան՝ երկայն եռանկիւնի, որ բերէ մազս իբրու մետաքս խոշոր, կամ ասր կարմիր. եւ գտանի խրեալ յաւազուտս եւ ի տղմուտս. ունի եւ մարգարիտս մեծամեծս, այլ տգեղս.


Պինասպաս, ի, այք

cf. Պինասպասեակ.

· Calfa

NBHL (4)

ՊԻՆԱՍՊԱՍ ՊԻՆՆԱՍՊԱՍԵԱԿ. Սպասաւոր պինայի, այն է փոքրիկ խեչափառ, ազդարարօղ նմին զգալուստ որսոյ կամ թշնամւոյ. զի յայնժամ խփէ պինն զպատեանս իւր.

Են եւ ի ձկանց, որ սէր եւ բարեկամութիւն ունին, եւ զորցասեալսն ի միասին ճարակեն. որպէս պինայքն եւ պիննասպասայք (Վրդն. ծն.։)

Ի պիննոսին եւ պիննասպասեկին հասարակութիւն միաբանութեան։ Ի վերայ պիննային եւ պիննասպասեկին ասացեալք. (Փիլ. լիւս.։)

Պիննեակն որսայ, եւ պիննասպասեկին տայ. (Լծ. փիլ.։ 1)


Պինասպասեակ, եկի

s. zool. pinnophylax;
prawn, shrimp.

· Calfa


Պիտականամ, ացայ

vn.

to degenerate, to fall away.

· Calfa

NBHL (1)

Զի պատիւքն մի՛ պիտակասցին եւ օտարասցին, այլ կացցեն մնասցեն ի քահանայակսն կարգի հաստատուն պահեալք. (Փիլ. քհ.։)


Պիտանամ, ացայ

vn.

to want, to be in want of;
to be necessary, useful.

· Calfa

NBHL (9)

Ոչ պիտանամ ոսոխաց ի դատադրութիւն, ոչ պիտանամ վկայից ի յանդիմանութիւն. (Ոսկ. ղկ.։)

Ուսուցիչ եւ յարդարողի՝ մերս պիտանան մանկունք. (Սարկ. քհ.։)

Բազում աշխատութեամբ (թեան) պիտանայ՝ որ կարասցէ հալածել զնա ի քէն. (Եփր. մաքր.։)

Զի ըստ հըզօր ցաւոց վիրին՝ հըզօր դեզոց պիտանային. (Յիսուս որդի.։)

Այլն ամենայն (յիւղոց)՝ խառնուածովք (այսինքն խառնուածոց) այլոց պիտացեալ լինի առ ի ձիթոյ ազգ. իսկ ձիթենւոյն ըստ ինքեան իսկ առանձինն. (Փիլ. ել. ՟Բ. 103։)

Ստորոգութիւնքն արիստոտէլի պիտոյ են մեզ յամենայն իմաստասիրութիւն. իսկ ներածութիւնքս պորփիւրի պիտանան մեզ ի ստորոգութիւնքն արիստոտէլի։ Այսոքիկ առինչունակին են. յորում պիտանան յըստ միմեանց բանն. (Անյաղթ պորփ.։)

Ճրագ եւ կաւ (ձայնատու) ի միում տան բնակեն, եւ գիշերի պիտանան. իսկ ի տուընջեան ոչ են պիտոյ. (Անան. ի յհ. մկ.։)

Որ ինչ ընդ երկ նաւս պատկանաբար պիտանան՝ հաճոյ աստուածոյ եւ ընտիր մարդկան. (Արծր. ՟Ա. 3։)

Եթէ ի սակաւ ժողովս ռամկաց պիտանան տեսուչք եւ վերատեսուչք, ո՞րչափ եւս առաւել աստուածայնոյ մայրաքաղաքիս. (Գր. տղ. թղթ.)


Պիտանանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ ;
to use, to employ, to make use of.

· Calfa

NBHL (5)

Զհմտանալն՝ ամենայն իսկ կենցաղոյս իրք հարկաւորաբար խնդրեն ի մարդկանէ. բայց մանաւանդ պատերազմականս՝ պիտանայ (կամ պիտանայ) ամենավայելուչ խելամտութեամբ առնուլ զտեղեկութիւն. (Պիտ.։)

Այնոփիկ երկայն բանի պիտանանայ, եւ ժամանակի. (Լաստ. ՟Ծ՟Բ.) (ա՛յլ ձ. պիտոյ)։

Եւ որպէս՝ Պիտոյ լինել. պիտոյանալ. պէտք ըլլալ

Զգալի սրտի՝ լուսոյ ազդումն ոչ պիտանանայ. (Պիտառ.։)

Արդ եղծանելով զառաջին ձեռնարկութիւն եղծանողացն զիմաստասիրութիւն, պիտանանամք ընդդիմակայման եւ ընդդիմայարակայութեան. իսկ ընդդիմայարակայման պիտանացեալ՝ ասեմք եւ այլն. (Սահմ. ՟Ա։ 1)


Պիտանացու, աց

adj.

necessary, useful, advantageous;
—ք, necessaries, the needful;
ոչ ումեք է —, it is useful to no one;
ոչ եւս իմիք է —, it is no longer good for anything.

· Calfa

NBHL (11)

Որ ոչ իմիք իցէ պիտանացու։ Չէր ինչ իմիք պիտանացու։ Փայտ որթուն միթէ պիտանացու ի՞նչ իցէ ի գործ։ Ապա թէ աղն անհամեսցի, ոչ յերկիր եւ ոչ յաղբ է պիտանացու. (Երեմ. ՟Խ՟Ը. 38։ ՟Ժ՟Գ. 1. 10։ Եզեկ. ՟Ժ՟Բ. 5։ Ղկ. ՟Ժ՟Դ. 35։)

Մեռեալ անդամ՝ չէ ինչ պիտանացու ի գործ մարմնոյն. (Շ. ընդհանր.։)

Եղեւ նա անօթ կազմեալ պիտանացու ի գործ տեառն իւրոյ. (Եզնիկ.։)

Տուեալ է մեզ զամենայն պիտանացու ջուրս. (Եղիշ. ՟Ը։)

Ոչ վայելէ աստուածոյ (բարկութիւն), այլ ի սպառնալիս պիտանացու էր. (Կիւրղ. թագ.։)

Ծածկեալ զինքն յարմար եւ պիտանացու էր։ Պիտանացու էր յայնաժամ անգիտանալ նոցա. (Իգն.։)

Ժառանգեն ծառայքն պիտանացուք զքաղաքս իւրաքանչիւր . իմա պատուականք, կամ յարգիչք տաղանդաց։

Որպէս զմարմինն ոչ միով կերակրով, այլ ամենայն պիտանացուօքն կերակրեմք. (Մաշտ.։)

Ցանկութիւն արկանէ՝ վասն պիտանացուացն ստէպ ստէպ յիշատակն. (Իսիւք.։)

Միջնորդեալ բաւականաբար երկաքանչիւրոցն կողմանց բնակչացն՝ յանկարօտ պիտանացու ացն ընդունելութիւն. (Պիտ.։)

Ի ձեռն քո բաշխիչին հաստատութիւնք պիտանացուաց համայնից կենաց. (Նար. ՟Ը։)


Պիտանացուցանեմ, ուցի

va.

to render useful, to make profitable.

· Calfa

NBHL (2)

Պիտանացու առնել. ընտիր ընծայեցուցանել. կամ պիտանի ցուցանել.

Հայեաց ի քեզ. այս քեզ բայ պայծառապէս բարեկրեցելումն եւ ամենայն կենաց քոց կատարումն բերէ, պիտանացուցանելով. (Բրս. հայեաց.) յն. χρησιμῶς παραστήσεται.


Պիտանաւոր

cf. Պիտանացու.

· Calfa

NBHL (1)

Քաջ եւ արգասաւոր ոչ միայն ի բանս եւ ի պիտակաւոր խոհականութիւնս, այլ եւ ի մեծամեծ եւ ի բազում գործս արժանափառս. (Խոր. ՟Ա։)


Պիտանաւորութիւն, ութեան

s.

usefulness.

· Calfa

NBHL (1)

Յղկեն ի պիտանաւորութիւն աստուածային գրոյն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։ 1)


Պիտոյանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ.

· Calfa

NBHL (13)

Եւ բնութեանցն երկուց երկու անուանք պիտոյանան։ Ըստ մեծի վնասուցն եւ մեծ ջանք եւ ապաշխարութիւնք պիտոյանան. (Յճխ. ՟Ղ. եւ ՟Ծ՟Թ։)

Երկու ձեռք միացեալք ի գործ պիտոյանան. (Խոր. առ արծր.։)

Բազում բանք եւ ճառք առ ի պատմել պիտոյանան. (Կոչ. ՟Ղ։)

Փոքր ինչ պիտոյացաւ ի նմանէ։ Ողորմելով տային նմա որչափ եւ պիտոյանայր նմա։ Եթէ ճգնէաք ի խոնարութիւն, ոչ պիտոյանայր մեզ այլ ճգնութիւն. (Վրք. հց. ՟Է. ՟Ը. ՟Ժ՟Ը։)

եւ ոչ եւս այլ պիտոյասցի քեզ մարմնաւոր կերակուր. (Վրք. ոսկ.։)

Հողմոց պիտոյանան ըստ ժամանակի՝ հովուց եւ ջերմութեանց. (Յճխ. ՟Է։)

Որոյ ոչ ինչ պիտոյանայր զմանկունսն կորուսանելոյ։ Ոչ իմիք պիտոյանալ ասէր, ոչ ընչից, ոչ տեղւոյ, ոչ տան. (Նիւս. մկ. բեթղ.։ եւ Նիւս. ի գր. սքանչ.։)

Յորժամ կերակրոյ ինչ պիտոյանայր, քաղէր զբանջար անտառին. (Վրք. հց. ՟Դ։)

Որպէս ոք հեդից եւ վանկից ուսման պիտոյանայ. (Ոսկ. գծ.։)

Ի լիութիւն հարկաւորացն՝ մի մեանց պիտոյանամբք. (Բրս. հց.։)

Վասն որոյ եւ տիրական գալստեան պիտոյանամբք ի փրկութիւն. (Ճ. ՟Բ.։)

Հաղորդել միմեանց, պիտոյանալ միմեամբք (այսինքն իրերաց). (Բրս. հց.։)

ՊԻՏՈՅԱՆԱԼ. δέομαι opus habeo. կարօտանալ. cf. ՊԻՏԱՆԱՄ.


Պղատոնական, ի, աց

adj. s.

Platonic;
— սէր, platonic love;
Platonist.

· Calfa

NBHL (3)

Ատտիկոս պղատոնիկեան ճանաչէր. (Եւս. քր. Բ։)

Զպղատոնականն համարձակագոյն այժմ բարբառիմ։ Եւ այսոքիկ պերճ եւ պայծառ՝ պղատոնականքն իբր եղանիլ բանք. (Խոր. Ա. 35։)

Արիստոտէլէս ըստ պղատոնականին հետեւ իւր բանից. (Ճ. Ա։)


Պղատոնականութիւն, ութեան

s.

platonism.

· Calfa


Պղերգանամ, ացայ

vn.

to be idle, to neglect.

· Calfa

NBHL (4)

Մի պղերգասցին ի բարեպաշտութեան ճգնացն. (Յճխ. ՟Ծ՟Թ։)

Մի պղերգասցուք գոհանալ զտեառնէ։ Զիա՞րդ է՝ զի առ նորա փառաբանութիւն պղերգանան բազումք. (Խոսր.։)

Ոչ է պարտ հնարաւորութեանցն գիտութեանց աստուածայնոցն պղերգանալ. (Դիոն. ածայ.։)

ὁκνέω, ῤᾳθυμέω, ἁμελέω piget me, deses sum, supersedeo, negligo. Հեղդալ, հեղգանալ. ծուլանալ. յուլանալ. անփոյթ առնել. վերջանալ.


Պղնձանամ, ացայ

vn.

to be coppered, changed into bronze.

· Calfa

NBHL (3)

χαλκοῦμαι in aes vertor. Որպէս պղինձ լինել. պնդանալ. խստանալ երկնից իբրեւ զպղինձ, եւ ոչ տեղալ զանձրեւ յերկիր.

Երկինք պղնձանան, եւ երկիր չորանայ. (Ճ. ՟Ը.։)

Երկինքն որ պղնձացաւ ի վերայ հարցն նոցա ըստ անիծից օրինացն. (Լմբ. զքր.։)


Պղպջանամ, ացայ

vn.

cf. Պղպջակեմ.

· Calfa

NBHL (1)

Խմորեալն պղպջացեալ համբառնայ, իսկ անխմորն նուաստանայ. (Փիլ. ել. ա. 15։)


Պճղնաւոր

adj. s.

descending to the heels;
toga, long gown or robe.

· Calfa

NBHL (4)

Զպճղնաւոր պատմուճանն ի բեհեզոյ։ (Ի) պճղնաւոր հանդերձին էր ամենայն զարդն։ Պատմուճան պճղնաւոր. (Ել. ՟Ի՟Ը. 39։ ՟Ժ՟Ը. 24։ Յայտ. ՟Ա. 13։)

Ականս գրոյ ի գործ վակասին եւ զպճղնաւորն։ Արասցես վտաւակս պճղնաւորս համակ կապուտակ։ Այր մի զգեցեալ պճղնաւոր։ Ագուցէք դմա պճղնաւոր եւ այլն։ Գայ ոչ պճեղնաւորին վայելչութեամբ շքեղացեալ, այլ հայրենի փառօք վայելչացեալ. (Արիստակ. ի մկրտ.։)

Տե՛ս, զի չէ մարդն եղջիւրաւոր եւ ոչ պճղնաւոր , իմա՛ որպէս, պճղակաւոր, կամ ճիրանաւոր ըստ անասնոց։

եւ գ. ποδήρης, κόσυμβρος, κοσυμβώτος vestis talaris ad pedes usque dependens, tunica fimbriata, nodata. (գրի եւ Պճեղնաւոր). Մակդիր զգեստու՝ որ հասանիցէ մինչեւ ցպճղունս եւ ցթաթս ոտից, կամ ցգարշապարս. ըստ այլոց՝ եւ ծոպաւոր, կամ զարդարեալ վերջաւորօք.


Պճնագեղիմ

vn.

to bedeck or ornament oneself gaily.

· Calfa


Պճնազարդ

adj.

bedecked, ornamented, embellished.

· Calfa

NBHL (1)

Պճնազարդ գեղեցկութեամբն հարսնանայ քրիստոսի. (Երզն. ՟ժ. խորան.։)


Պճնազարդիմ, եցայ

vn.

cf. Պճնեմ.

· Calfa


Definitions containing the research նա : 10000 results

Բազմագանձ

adj.

wealthy, opulent, very rich;
precious, very dear.

· Calfa


Բազմագթելի, լւոյ, լեաց

adj.

very slippery, where one slips, stumbles often or very easily.

· Calfa


Բազմագին, գնի

adj.

very dear, precious.

· Calfa

NBHL (4)

ԲԱԶՄԱԳԻՆ ԲԱԶՄԱԳՆԻ. πολύτιμος, πολλοῦ ἅξιος magni pretii Որ ինչ ունի զգին եւ զյարդ բազում. մեծագին, ծանրագին. պատուական. սուղ, գնոջ. Զի մի՛ զրկեսցի նա ի բազմագին մարգարտէն. (Վրք. ոսկ.։)

Կազմեաց դեղ ինչ բազմագին, եւ նախ ինքն ճաշակեաց. (Ոսկ. փիլիպ. ՟Ծ՟Ա։)

Մատանեաւ բազմագնով (կամ բազմագնեաւ) շքեղացոյց զնա. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

Արբցէ ասէ գան բազմագին՝ քան զայն որ ոչ գիտէր բնաւին. (Շ. եդես.։)


Բազմագնի

cf. Բազմագին.

· Calfa

NBHL (3)

ԲԱԶՄԱԳԻՆ ԲԱԶՄԱԳՆԻ. πολύτιμος, πολλοῦ ἅξιος magni pretii Որ ինչ ունի զգին եւ զյարդ բազում. մեծագին, ծանրագին. պատուական. սուղ, գնոջ. Զի մի՛ զրկեսցի նա ի բազմագին մարգարտէն. (Վրք. ոսկ.։)

Կազմեաց դեղ ինչ բազմագին, եւ նախ ինքն ճաշակեաց. (Ոսկ. փիլիպ. ՟Ծ՟Ա։)

Մատանեաւ բազմագնով (կամ բազմագնեաւ) շքեղացոյց զնա. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)


Բազմագիր

adj.

written in many manners;
polygraph.

· Calfa

NBHL (1)

Ընդունարան բազում գրուածոց. գրեալ բազմօրինակ.


Բազմագլխեան

adj.

that has many heads.

· Calfa


Բազմագլխի

cf. Բազմագլխեան.

· Calfa


Բազմագլուխ

cf. Բազմագլխեան.

· Calfa

NBHL (2)

Զոր ոմանք բազմագլուխ գազան կարգեցին զպարարումն մարմնոյն, տե՛ս զի նոքա նախ զնա սպանին. (Եղիշ. երէց.)

Գլխատեսցո՛ւք այսուհետեւ զբազմագլուխ գազանն (զնախանձ). քանզի բազում կերպարանք են չարակնութեանն։ Չա՛ր է փառաց ցանկութիւն, եւ բուռն գազան է զայրացեալ եւ բազմագլուխ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)


Բազմագոյն, գունից, աց

adj.

of many colours;
more, much, various.

· Calfa

NBHL (8)

ԲԱԶՄԱԳՈՅՆ, գունի, ից կամ աց. ա. Որպէս բարդութիւն Գոյն բառիս. πολυχρώματος multicolor Բազում գոյնս ունօղ. գունագոյն. բազմերանգ. գունզգուն.

Որ բազմագոյն օրինակօք գուշակեցեր. (Շար.։)

Բազմագոյն եւս իցէ այն՝ որ մնացեալն կայցեն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Թէպէտեւ վկայք բազումք էին ասացելոցն, սակայն եւ թշնամիքն ե՛ւս բազմագոյն. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Յասպիսի բազմագոյն. (Տօնակ.։)

Զբազմագոյն երանգսն։ Պտղոց բազմագունացեւ համանդամից. (Միսայէլ խչ.։)

ԲԱԶՄԱԳՈՅՆ. մ. πολυειδῶς multifariam Բազմատեսակաբար. բազմօրինակ. շատ կերպ.

Ջուրք անձրեւաց միանգամայն (յն. միատեսակ) իջանեն, եւ բազմագոյն զօրանան (այսինքն ներգործեն). (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Բազմագով

adj.

very celebrated;
very praiseworthy;
that praises or is praised much.

· Calfa

NBHL (1)

Զբազմագով զիմաստութիւն (կամ զիմաստասիրութիւն). (Առ որս. ԺԳ. Ի բազմադով կեանսն ուրախանան. Յճխ. ՟Ժ՟Ա.)


Բազմագովեստ

cf. Բազմագով.

· Calfa


Բազմագութ

adj.

very mild, merciful, full of fondness, compassionate.

· Calfa

NBHL (2)

Բազագութ ասէ զԱստուած, զի զանազան է գթութիւն։ Միա՛յն բազմագութ. (Լմբ. սղ.։ Նար. ՟Ղ՟Ա. եւ այլն։)

Բազմագութ խնամով սնուցանէին (տարերք բանիւ տեառն) զիմաստիցն զարմն. (Պիտ.։)


Բազմագումար

adj.

of a great assembly.

· Calfa

NBHL (1)

Յոքնախումբ. բազմաժողով. յոքնաթիւ. շատւոր, շատ.


Բազմագունեան

cf. Բազմագունակ.

· Calfa


Բազմագունդ

adj.

very numerous, of many forces.

· Calfa

NBHL (3)

Բազմախումբ. գունագունդ. շատ, շատւոր.

Բազում պաշտօնէիւք, եւ բազմագունդ քահանայիւք. (Եղիշ. ՟Ա։)

Նմանօղք լիցուք այնպիսւոյ բազմագունդ միայնացելոց. (Եղիշ. միանձն.։)


Բազմագունի

adj.

of several colours or shapes, diverse, multifarious;
— ակն, succinum (yellow amber), cf. Սաթ.

· Calfa

NBHL (4)

Որպէս Բազմագունեան, կամ բազմաբիծ եւ բազմագունակ. ազգի ազգի. զանազան.

Դարձեալ վառեալ առ նա չարին՝ զիւր մեքենայս բազմագունին. (Յիսուս որդի.)

Լայնաբար երեւի նշանակել զԲազմագունեան գոհարս. գունզգուն գոհարներ.

Սեղան չորեքկուսի ականակապ՝ ի բազմագունի ականց ընդելուզեալ։ Ի սուրբ սեղանն՝ որ էր ընդելուզեալ ի բազմագունի ականց. (Փարպ.։)


Բազմադարեան

adj.

of several, ages;
— հնութիւն remote antiquity;
— ժամանակ, a long suite of centuries.

· Calfa


Բազմադարման

adj.

that is carefully nourished, of which much care is taken.

· Calfa

NBHL (2)

πολύτροφος alimenti abundans Առատ կամ լի դարմանօք, քաջ բուծիչ ամենայն փութով, եւ բուծեալ.

Ի խնամս բազմադարմանս վայելեսցէ յուսով երանելի կենացն։ Բազմադարման երախտիքն. (Յճխ. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Ա։)


Բազմադեւ

adj.

who is possessed by demons;
idolator of many gods.

· Calfa

NBHL (1)

Բարեպաշտն ոչ անաստուած է, եւ ոչ բազմադեւ. (Նիւս. կուս.։)


Բազմադէզ

adj.

much hoarded up.

· Calfa

NBHL (1)

Ոտք փղաց ... իբրեւ զսիւնս հաստատունս ... բառնալ զմեծաբեռն ծանրութիւն բազմադէզն մարմնոյ. (Վեցօր. ՟Թ։)


Բազմադէմ

adj. adv.

polyedrical;
equivocal;
multiform, diverse, manifold, multifarious;
of many different manners.

· Calfa

NBHL (5)

ԲԱԶՄԱԴԷՄ. որ եւ ԲԱԶՄԱԴԻՄԻ. Բազմատեսակ. բազմապատիկ. բազմազան. զանազան. պէսպէս. կերպ կերպ, շատ կերպ.

Բազմադէմ տեսչութեամն խնամէ զարարածս. (Յճխ. ՟Ժ՟Ը։)

Անօրէնութիւնս զանազանս եւ բազմադէմս. (Բենիկ.։)

Բազում օրինակաւ. բազմօրինակ.

Փակումն եւ բացումն ասել՝ բազմադիմօք երեւի յաստուածայինս մատեան. (Տօնակ.։)


Բազմադիմի

cf. Բազմադէմ.

· Calfa

NBHL (5)

πολυπρόσωπος, πολυειδής multiformis, diversas species habens, multifarius, multiplex, varius Բազմադէմ. բազմազան. զանազան. պէսպէս. բազմապատիկ. եւ Բազմաւորական. եւ Այլեւայլ ըստ տեղւոյն.

Եւ քանզի բազմադիմի է նահատակութեանդ անուն, եւ նա բազմադիմի շնորհս բաշխէ ամենացուն. (Եղիշ. ՟Ա։)

Հա՛յր մեր ... փրկեա՛ զմեզ. ամենայն ուրեք բազմադիմի բանիւս այսուիկ հրամայէ (Քրիստոս) վարել։ Յամենայն կողմանց առնիցէ բազմադիմի զճառն. յն. բազմաւորական բանիւ. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 19։)

Բազում օրինակաւ. բազմօրինակ. շատ կերպով.

Բազմադիմի ջանայր շիջու. ցանել զհաւատ քրիստոնէութեան։ Եւ որպիսի շուք բազմադիմիս արարին առ ի պատիւ դիւոյ. (Խոր. ՟Գ. 12. եւ ՟Բ. 57։)


Բազմադուռն

adj.

of many doors.

· Calfa

NBHL (1)

Մի մի ի բանից անտի առաքելոյ բազմադուռն է, սակայն ոչ եթէ հարկ վտանգի է ինձ ելանել ընդ ամենայն դրունս նոցա. (Եփր. հռ.։)


Բազմազան

adj.

very various, of many kinds.

· Calfa

NBHL (6)

πολυποίκιλος, ποικίλος multiformis, varius Զանազան. պէսպէս. բազմապիսի. բազմադիմի. ազգի ազգի. բազմապատիկ. շատ կերպ.

Պէսպէս օրինակաւ.

Յոյժ խաբեբայ եւ բազմազան ի ձեռնարկութիւնս. (Ածաբ. կիպր.։)

Ի բազմազան շնորհէն լցեալ կատարեցաւ վայելչութիւն կենցաղւոյս։ Բազմազան ինչք, կամ բուսակք, կամ հալածանք։ Մրցանակք բազմազանք. (Պիտ.։)

Գնացին յաշխարհն իւրեանց բազմազան աւարաւ. (Կաղանկտ.։)

Բազմազան կերակրել. այսինքն զանազան կերակրովք, կամ բազմօրինակ. (Պիտ.։)


Բազմազանութիւն, ութեան

s.

great variety, diversity.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ ոք բազմազանութեամբ ընդ իմանալւոյն խառնեսցի. (Նիւս. կազմ.։)

Որպէս զի ուսցուք զգալեօք պատկերօք զերկնայինսն, եւ բազմազանութեամբ զծածուկսն. (Լմբ. պտրգ.։)


Բազմազարդ

adj.

tbat is adorned magnificently;
that has many ornaments.

· Calfa

NBHL (1)

Շինեցաւ նարեկ յըռշտունեաց գաւառին՝ նոյն կարգադրութեամբ, բազմազան, պաշտօնապայծառ երգեզողօք, եւ գրական գիտողօք. (Ասող. ՟Գ. 6։)


Բազմազաւակ

adj.

that has many children.

· Calfa

NBHL (1)

Բազմազաւակ կոյս՝ ծնեալ անախտաբար զազգս որդւոց մարդկան սուրբ աւազանաւն յորդէգրութիւն հօրն երկնաւորի. (Գանձ.։)


Բազմազբաղ

adj.

wandering;
busy, eager;
meddlesome.

· Calfa

NBHL (1)

Միայնացեալ ի բազմազբաղ կենցաղավարութենէս. (Արշ.։)


Բազմազգի

adj.

of several species, sorts or kinds, diverse, manifold.

· Calfa

NBHL (2)

Բազմազգեան. եւ Ազգի ազգի. բազմազան. բազմօրինակ.

Թէպէտեւ հոգին մի է, սակայն բազմազգի մերում ըստ փրկութեանն՝ բազմօրինակ եւ խորհուրդ փրկութեանն հրաշագործի. (Յհ. իմ. ատ.։)


Բազմազեղ

adj.

copious, abundant.

· Calfa

NBHL (2)

Ամենիմաստ ամենից հայր՝ բազմազեղ՝ խնամող։ Որ զբազմազեղ ներողութիւնդ քո ցուցեր. (Շար.։)

Արքայն Սմպատ՝ բազմազեղ նախախնամութեամբ յինքն զնա ածէր յանձանձէր. (Յհ. կթ.։)


Բազմազեղուն

adj.

cf. Բազմազեղ.

· Calfa

NBHL (1)

Ամենալոյս՝ աննախանձ եւ բազմազեղուն գովեալ արարչութեանդ զօրեղութեան. (Նար. ՟Լ՟Է։)


Բազմաթիւ

adj.

very numerous.

· Calfa

NBHL (1)

πολυάριθμος numerosus, multiplex Բազում թուով. բազմահամար. յոգնահամար. անհամար. շատ, շատւոր.


Բազմաթիւր

adj.

very wrong;
perverse.

· Calfa

NBHL (1)

Ցասուցեալ մեր ի վերայ այնպէս բազմաթիւր եւ բեզմայեղանակ բարոյիցն։ Զբազմաթիւր մտածութիւնն յեղյեղուլ եպերական բանիւք. (Խոսրովիկ.։)


Բազմաժողով

adj. s.

populous, numerous;
great assembly, meeting, party;
crowd, multitude.

· Calfa

NBHL (4)

Զիա՜րդ զատաւ նստաւ միայնացեալ քաղաքն բազմաժողով. (Ողբ. ՟Ա. 1։)

Ոչ է պատշաճ, եթէ այրի մնասցէ այսքան բազմաժողով թագավորական քաղաք։ Այնքան անուանի եւ բազմաժողով քաղաքի առաջնորդել. (Վրք. ոսկ.։)

Զի թէ նախ միտքն եւ բանն ընդ միմեանս ոչ միաբանին, ընդ բազմաժողով խորհուրդ գոռոզին պատերազմել ոչ կարեն. (Լծ. կոչ.։)

Բազմաժողովն հովուաց ոչ կարացին բանալ զջրհորն. (Մծբ. ՟Դ։)


Բազմալար

adj.

of many chords.

· Calfa

NBHL (1)

Որպէս զբազմալար քնար տարածեցին զձայնս զանազան. (Երզն. քեր.։)


Բազմալի, լիք, լեաց

adj.

surgy, billowy, tempestuous, agitated.

· Calfa

NBHL (1)

Ծովն օրինակէ զայս բազմալի կենցաղս. Զխռովական կեանս եւ զբազմալիս՝ ծովու նշանակէ անուամբ. (Լմբ. յայտն.։)


Բազմալոյս

adj.

full of lights.

· Calfa

NBHL (1)

Առատ եւ բազմալոյս ճառագայթն Աստուած պետականին արեգակնածագութեան. (Դիոն. երկն. յորմէ եւ Շ. հրեշտ.։)


Բազմախաբ

adj.

that deceives or that is much or often deceived.

· Calfa

NBHL (3)

πολυπλανής, πολύπλανος erroris plenus Լի խաբէութեամբ. յոքնապատիր. մոլար. խաբեբայ. որ ստէպ խաբէ կամ խաբի.

Երկրագործութիւն ի բազմախաբ ի վեր եւ ի վայր յարշաւանացն փրկէ զերկրագործն. (Բրս. հց.։)

Հրաժարեալք նայապէս ի մարմնական բազմախաբ զբօսանաց։ Շնչաւոր իմաստութիւն, որ խարդախն է եւ բազմախաբ։ Տեսութիւն բազմախաբ է, ի վերին երեսն հայցելով՝ զգունաւորութիւնն տեսանէ։ Բազմախաբ մեքենայիւքն ծառայեցոյց զմարդիկ. (Սարգ.։)


Բազմախաղ

adj.

gambling, sporting place.

· Calfa

NBHL (2)

Ուր են բազում խաղք զբօսանաց։

Ու՞ր բազմախաղ ձինթացիցն եւ այլոցն տեսարանաց թէատրոնքն. (Ոսկ. ննջ.։)


Բազմախաղաղ

adj.

composed of various materials.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԲԱԶՄԱԽԱՌՆ. Բազմօք ընդ միմեանս խաղաղեալ կամ խաղացեալ, այսինքն աղխաղխեալ, խառնեալ, զօդեալ. իբր յն. πολύζυγος եւ այլն. եւ կամ Հալեալ ի միասին եւ ձուլեալ. խառնակ ի զանազան իրաց.


Բազմախառն

adj.

much mixed;
in various voices.

· Calfa

NBHL (1)

πολυμιγής, πολύμικτος e multis mistus, permixtus Ի բազում իրաց կամ ի նիւթոց խառնեալ. խառնակ.


Բազմախիտ

adj.

very thick;
very frequented (way);
very difficult;
very abundant.

· Calfa

NBHL (3)

Զանջուրն անապատ՝ դրախտ բազմախիտ Աստուծոյ արարին. (Հ. կիլիկ.։)

Երթայր ընդ աներկիւղ յապահով ճանապարհն բազմախիտ. (Եփր. թագ.) իմա՛, կուռ պողոտայ բազմութեան։

Երկատութիւն բնաբանականին եւ աստուածաբանականին բազմախիտ է, եւ մեծի լսողութեան պէտս ունի ... է՛ եւ այլ բազմախիտ երկատութիւն, որք ի խորագոյն իրողութիւնսն ասասցին. (Սահմ. ՟Ժ՟Է։) իմա՛, հոծեալ բազմապատիկ մասամբք։


Բազմախխայթ

adj.

ulcerated, full of wounds.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱԽԽԱՅԹ կամ ԲԱԶՄԱԽՂԽԱՅԹ. Խխայթեալ կամ թարախեալ յոյժ. զոր օրինակ են վէրք, խոցուածք։ ՃՃ.։ Ոսկիփոր.։


Բազմախղխայթ

cf. Բազմախխայթ.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱԽԽԱՅԹ կամ ԲԱԶՄԱԽՂԽԱՅԹ. Խխայթեալ կամ թարախեալ յոյժ. զոր օրինակ են վէրք, խոցուածք։ ՃՃ.։ Ոսկիփոր.։


Բազմախոյզ

adj.

a much sought;
— լինիմ, to make researches, to be curious, inquisitive, cf. Բազմախուզեմ, cf. Հետազօտեմ.

· Calfa

NBHL (1)

Մի՛ բազմախոյզ լիցուք առ Աստուած, զոր ինչ արար, եւ զոր առնէ։ Մի՛ բազմախոյզ լինիր՝ եթէ զիա՛րդ, կամ որո՛վ օրինակաւ. (Ոսկ. հռ. եւ Ոսկ. ՟ա. կոր.։)


Բազմախորտիկ

adj.

full of victuals, splendid, magnificent entertainment or fare.

· Calfa

NBHL (3)

Զխրախճանութեանն հանդէս՝ բազմախորտիկ եւ դիւցազնական երախանացն. (Մագ. ՟Ժ՟Գ։)

Զբազմախորտիկս զճաշոյ կազմածս ընդունայն է՝ յառաջ քան զայնոսիկ, որ զծախսն տան, դնել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Վայելէին սուղ ինչ եւ դոյզն ռոճկովնլ որպէս բազմախորտիկս անուշահոտութեամբ. (Փարպ.։) (յորս մա՛րթ է եւ իբր գոյական իմանալ յոքնակի։)


Բազմախումբ

adj.

cf. Բազմաժողով.

· Calfa


Բազմախուռն

adj.

of a great concourse;
thick, thronged, mixed.

· Calfa

NBHL (5)

Խռնեալ յոյժ. ուր իցէ խուռն բազմութիւն՝ անձանց կամ իրաց. կուտակեալ. յաճախեալ. բազմապատիկ. խռնած, խռկած.

Ի սկիզբն քարոզութեանն ոչ եկն նա ի մէջ բազմախուռն մարդկան. (Շ. մտթ.։)

Ի բազմախուռն ժողովոյն շինեաց եկեղեցի ի վերայ պետրոսեան վիմին. (Անան. ի պետր.։)

Յոքնազան եւ բազմախուռն չարութիւն. (Յհ. իմ. պաւլ.։)

Պարսպելով ընդդէմ հակառակորդացն բազմախուռն ընթերցուածովք. (Տօնակ.։)


Բազմախտեան

adj.

unhealthy, that is subject to many maladies.

· Calfa

NBHL (1)

Մարդկայինս բնութիւն ի սկզբնուստն յաստուածայնոցն բարութեանց անմտաբար սահեալ՝ զբազմախտեան զկեանս ընդունի, եւ զապականացուցիչ մահու վախճան։ Ի բազմախտեանն այլայլութիւն մոլորեալ։ Զնիւթեղէն եւ զբազմախտեան այլայլութիւն ցանկացեալ. (Դիոն. եկեղ.։)


Բազմախօս

adj.

cf. Բազմաբան.

· Calfa

NBHL (1)

Բազմախօսն ոչ ծանեաւ զանձն՝ որպէս պարտն էր։ Որպէս զբազմախօս արգելուին զնա արտաքոյ վանիցն. (Կլիմաք.։)