Your research : 81 Results for ներ

Entries' title containing ներ : 290 Results

Definitions containing the research ներ : 2155 Results

Վարունկ, րնկոյ

• = Իրանեան անծանոթ մի ձևից, որի այլ ներկայացուցիչներն են պհլ. vātrang, vāt-reng, vatrēg, պրս. [arabic word] bādrang, bādi-rang «սերմացու խոշոր վարունգ, կիտրոն», որ և [arabic word] ︎ vārang, [arabic word] bālang, մա-զանդ. vāreng. իսկ Տաշքենդի և Թուրես-տանի թաթարական բարբառով badreng «վարունգ» (Будaговъ 1, 220)։-Հիւբշ. 245։


Փնթի

• =Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.

• ՓՈԽ.-Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։


*Փուճ

• «րատարկ, սին, պարապ» Ադամ. 136, որ և փուչ Տաթև. հարց. 276. Ադամ. 137, 265, Առաք. պտմ. 438, որից փչացնել Ադամ. 265. փուչ փուչ «մէջը ծակոտկէն» Առաք. լծ. սահմ։ 639։ Նոր գրականում արև-մտեանը գործածում է փուճ ձևը, արևելեանը փուչ ձևը. այսպէս նաև նրանց ածանցները՝ փճանալ կամ փչանալ ևն։


Փունջ

• (սեռ.-ի) «բոյսի ցօղուն» Ծն. խա. 5, 22. «տրցակ բոյսի կամ կապոց ծաղիկ-ների» Տաղ. Վրդն. սղ. Երզն. լս. Միսայէլ, որից ոսկեփունջ Յհ. կթ. Ասող. նոր բառեր ևն ծաղկեփունջ, վարդափունջ, փնջակ, փըն-չիկ։


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

• Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։