Your research : 92 Results for նշան

Entries' title containing նշան : 79 Results

Definitions containing the research նշան : 1431 Results

Գող, ոց

s.

thief, robber, bandit;
sharper.

• = Արտաքին նշաններից երևում է, որ բնիկ հայ բառ է. իր հետ անձուկ կերպով կապուած գաղել «ծածկել» և գւռ. գեղել «ծածկել, թագ-ցընել» բառերի հետ երևան է հանում գող, գեղ, գաղ ձևերը, որոնք մատնանիշ են անում հնխ. vol, vel, vl ձայնդարձները։ Հայե-րէն բառերը՝ իրար հետ կանոնաւոր համա-պատասխանութեամբ՝ աճած ենք գտնում նաև տ աճականով. այսպէս՝ գողտ-(որից գողտուկ), գաղտ և գեղտ (տե՛ս վերը գաղել և գաղտ բառերի տակ), որոնք ցոյց են տալիս հնխ. vold, veld, vld ձևերը։-«Գող» և «գաղտնի» իմաստների առնչութեան համար հմմտ. գերմ. stehlen «գողանալ» և ver, štohlen «ռաղտնի, ծածուկ», գոթ. Biubs «գող» և θiubjo «գաղտնի», գոթ. hlifa «գո-ռանալ» և պրուս. auklipts «գաղտնի, ծա-ծուկ», լտ. fur «գող» և furtim «ծածուկ», հսլ. tati «գող» և tai «գաղտնի», taiti «ծած. կել, կեղծել»։-Բայց հնխ. vol, vold ևն ար. մատները, որ այնպէս գեղեցիկ կանոնաւո-րութեամբ պահուած են հայերէնում, չեն գտնւում միւս ցեղակից լեզուներում. այստեղ են պատկանում թերևս միայն լեթթ. wilt «խաբել», welts «սնոտի, փուճ», լիթ. pri-vilti «խաբել», viltis «յոյս» (որ է «ինքնա-եւառէութեւն»). yeltui «սնոտի, անպէտք», հպրուս. prawilts «խաբել, մատնել», ս-րոնք յառաջանում են հնխ. vel արմատի ա-ճած velt ձևից։ Ըստ Pokorny, 1, 298 նոյն vel-արմատին են պատկանում նաև յն. οῦλος «խաբուսիկ (երազի համար ասու-ած)», իռլ. fell «կեղծութիւն, խարէութիւն», և bh աճականով՝ vele-արմատաձևից՝ յն. ἔλεσαιρομσι «խաբել, պատրել», լիթ. vilbinti «հրապուրել» (Boisacq, 243)։

• ՆՀԲ իրար է խառնում գաղտ, ղօղել, ղուղակել։ Bugge, Btrg. 38 համեմա-տում է զնդ. gadha և աֆղան. γal «գող, աւազակ» բառերի հետ։ Հիւնք. քօղ բառից։ Meillet, MSL, 9, 150 գող, գաղտ համեմատեց լեթթ. wilt «խա-բել» բառի հետ։ Հիւբշ. 431 աւելաց-նելով նաև վերի միւս եւրոպաևան ձև-վերը, միացնում է նրանք սանս. vrthā «ըստ կամս, ձրի, սնոտի, թիւր» բա-ռին և նշանակութեանց տարբերութեան պատճառով անստույգ է համարում։ Patrubány, SA, 1, 5 ֆրանս. vol-eur լտ. fur-are, in-vol-are։ Scheftelovitz, BВ, 29, 43, լտ. volare «թռչել», velox «արագ», ռուս. vilatl «վազվզել» բա-ռերի հետ, ինչպէս որ ֆր. voler է «թրռ-չել և գողանալ», Karst, Յուշարձ. 414 մոնգոլ. xulagai, կալմ. xulugai, թուն-գուզ. մանչու. xulxa «գողութիւն», ա-րևել. մոնգոլ. xulagu, կալմ. xulu, kulu «գողանալ», 418 ույգուր. okri, ok-rin «ծածուկ», okrik «գող», չաղաթ. ogri «գող», ogrin «ծածուկ», եակ. vor "գող-նալ», voru «գող» ևն։ Պատահական են թուշ. ղ'օլօ ևն։


Գողտր

adj.

mild, delicate, soft, morbid.

• «փափուկ և անուշ» Տիմոթ. կուզ, էջ 324. Սարկ. լս. Տօնակ. Վանակ. յոբ. Մխ. այրիվ. էջ 9, որից՝ գողտրիկ Փիլ. Լծ. կոչ. Խոսր. Վանակ. յոբ. Տօնակ., գողտրաբար-բառ Թէոդոր. մայրագ., գողտրական Նար. 115. -«ողտր բառը «լոյծ» նշանակութեամբ գործածում է երկու անգամ Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82-83)։


Գոմ, գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով

vd.

to be, to exist, to subsist.

• , ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։


Գոմ, ոց

s.

stable, sheepfold, stable for oxen.

• , ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։


Գոմէշ, գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց

s.

buffalo.

• + Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։


Գոյ, ից

s. adv.

being, existence, that is, substance;
goods;
ըստ գոյին, գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ, as much as his means or property allow, as much as he had;
entirely, completely;
ի — ածել, to create, to cause to exist.

• = Բնիկ հայ բառ, որ պատկանում է հնխ ves-արմատին. սրա բուն նշանակութիւնն է «մնալ, բնակիլ, տունուտեղ լինել», որից յա-ռաջացել են սանս. vásati «բնակիլ, մնալ, գիշերել», vasati-«բնակարան, բնակութիւն, բոյն», vastu-«տեղ, վայր, բան, իր», զնդ. vañhaiti «բնակում է», հպրս. a-vahana «բնակատեղի», յն. հոմեր. ἀεσα νύϰτα «գի-շերել», գոթ. wisan «մնալ, բնակիլ», հբգ. ωist և հիսլ. vist «բնակավայր», հիռլ. foss, feiss։ «մնալ, հանգիստ առնելը», կիմր. ar-os «մնալ, սպասել»։ Հնխ. ves կազմուած է նախնական au «բնակիլ» արմատից՝ -es-աճմամբ, իբր aves, կրճատ՝ ves (Walde, 829. Boisacq, 16)։ Վերի նշանակութիւն-ները բնաւ համապատասխան չեն հայերէ-նին. բայց նոյն ves արմատը գերմանական լեզուների մէջ ստացել է «լինել, գոյ լինել» նշանակութիւնը, որ ճիշտ համաձայն է մեր բառի նշանակութեան, այսպէս՝ գոթ. wisan «լինել», was «էի», wists «գոյու-թիւն, բնութիւն», հբգ. wèsan «լինել, գոյ լինել, ներկայ լինել», wist «էութիւն, գո-յութիւն», գերմ. war «էի», gewesen «ե-ղած», անգլ. was «էր, կար» ևն։ Հնխ. ves-արմատը պահուած չէ մեր մէջ ներկայի ձևով, ուր պիտի տար հլ. *գեմ, *գես, *գե, այլ միայն կատարեալի ձևով. հնխ. vóse> հյ. գոյ-և կամ ըստ Meillet. M 19. 18z ներկայի *vos ձևից է. հմմտ. հիռլ. foaid «զիշերը միասին անց կացնել, քնել» (Po-korny, 1, 307)։-Հիւբշ. 435։


Գոյն, գունոյ, ոց, գունի, ից

s.

colour;
complexion, ornament;
tint, dye;
jaundice;
թափել, հատանել or բառնալ զ—, to discolour.

• = Պհլ. gūn «դոյն, տեսակ», սոգդ. γwn «գոյն, եղանակ, ձև», պազենդ. gūn «գոյն». պրս. [arabic word] gūn «գոյն, երանգ», [arabic word] gūnāgūn «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, կանազան», զնդ. gaona-«կերպ, եղանակ, գոյն» (գտնւում է միայն բարդութեանց ծայ-րը, ինչ. zairigaona-«դեղնագոյն) (=պրս. [arabic word] zargūn), hamagaona-«նոյնագոյն»= պրս. [arabic word] hamgūnևն). (Horn, § 946, Bar-thiolomac, 482)։ Իրանեան բառի առաջին և նախնական նշանակութիւնն է «մազ, յատ-կապէս անասունների մազը. 2. մազի գոյն և յետոյ ընդհանրապէս գոյն. Յ. տեսակ, ձև, եղանակ»։ Այս երեք յաջորդական նշանա-կութիւնները պահում է դեռ զանդկերէն gaona-, մասամբ նաև աֆղաներէն γuna. որ նշանակում է «մազ. 2. գոյն»։ Իմաստի այս զարգացումը, որ ըմբռնելի է անասնա-պահ ժողովրդի կեանքի համար, գտնում ենք նաև (ըստ Lidén, IF, 19, 317) ֆիններէն լեզուի մէջ, ուր karva ունի ճիշտ նոյն նշա-նակութիւնները։-Հիւբշ. 128։

• ՓՈԽ.-Վրաց. ვვენი գվենի, ❇აინა գվինի, გუნი գունի «դալուկ, դեղնութիւն» փոխառեալ է հյ. գոյն «դալուկ» բառից, ըստ որում այս նշանակութիւնը չկայ իրանական լեզուների մէջ։-Իսկ ուտ. գոն, գոմ «գոյն» կարող է թէ՛ հայերէնից լինել և թէ՛ պարն-կերէնից։


Գոյն

prep. adv.

as, like;
so, thus, in this manner.

• = Պհլ. gūn «դոյն, տեսակ», սոգդ. γwn «գոյն, եղանակ, ձև», պազենդ. gūn «գոյն». պրս. [arabic word] gūn «գոյն, երանգ», [arabic word] gūnāgūn «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, կանազան», զնդ. gaona-«կերպ, եղանակ, գոյն» (գտնւում է միայն բարդութեանց ծայ-րը, ինչ. zairigaona-«դեղնագոյն) (=պրս. [arabic word] zargūn), hamagaona-«նոյնագոյն»= պրս. [arabic word] hamgūnևն). (Horn, § 946, Bar-thiolomac, 482)։ Իրանեան բառի առաջին և նախնական նշանակութիւնն է «մազ, յատ-կապէս անասունների մազը. 2. մազի գոյն և յետոյ ընդհանրապէս գոյն. Յ. տեսակ, ձև, եղանակ»։ Այս երեք յաջորդական նշանա-կութիւնները պահում է դեռ զանդկերէն gaona-, մասամբ նաև աֆղաներէն γuna. որ նշանակում է «մազ. 2. գոյն»։ Իմաստի այս զարգացումը, որ ըմբռնելի է անասնա-պահ ժողովրդի կեանքի համար, գտնում ենք նաև (ըստ Lidén, IF, 19, 317) ֆիններէն լեզուի մէջ, ուր karva ունի ճիշտ նոյն նշա-նակութիւնները։-Հիւբշ. 128։

• ՓՈԽ.-Վրաց. ვვენი գվենի, ❇აინა գվինի, გუნი գունի «դալուկ, դեղնութիւն» փոխառեալ է հյ. գոյն «դալուկ» բառից, ըստ որում այս նշանակութիւնը չկայ իրանական լեզուների մէջ։-Իսկ ուտ. գոն, գոմ «գոյն» կարող է թէ՛ հայերէնից լինել և թէ՛ պարն-կերէնից։


Գոյշ

adv.

God preserve us from it, God forbid;
take care.

• 177 = Երզն. քեր. Ես. նչ.։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. թրք. saqən-maq «զգուշանալ, վտանգից խուսափիլ» և saqən «մի՛ գուցէ»։

• =Բուն նշանակում է «լսի՛ր, ուշադրու-թի՛ւն արա» կամ «լսող, ուշադրութիւն անող» և իբր այն՝ փոխառեալ է իրանականից. հմմտ. պհլ. gōš, պրս. [arabic word] goš, բելուճ. gōš, հպրս. gauša, զնդ. gaoša-«ականջ», զնդ. guš, guoš «լսել, ականջ դնել» (Horn, § 943, Bartholomae, 486). տե՛ս նաև զու-շակ։-Հիւբշ. IF, 19, էջ 464։


Գոնջ

s.

scurfy.

• ԳՒՌ.-Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

• ՆՀԲ գոռ (իր բոլոր նշանակութիւննե-րով), գոռալ և գոռոզ դնում է նոյնտր-մատ։ Justi, Dict. kurde մեր բառին

• է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։

• ԳՒՌ.-Ջղ. գ'ոռալ, Պլ. գօռալ, Ալշ. Ախց. Երև. Մշ. Սեբ. գ'օռալ, Սչ. գ'օռգ'օռալ, Խրբ. գ'օռալ, գ'ուռալ, Ղրբ. կ'օռալ, Ռ. քօռալ, Տփ. գօրալ, Գոր. կմօռռալ, Շմ. կ'օռռօց տալ, կ'օռ-կ'օռալ, Ասլ. գ'էօռալ, Ոզմ. գ'ըռալ, Ագլ. գ'ըռ-ռօլ, Մկ. գ'ըոգ.ըռալ, Մրղ. գիւռռալ, Զթ. գ'ըռդադիլ, որոնք նշանակում են «բարձր բղաւել», բայց մանաւանդ «երկնքի որոտա-լը»։ Այս իմաստն ստանալու համար թերևս նպաստած լինին թրք. gurlemek «որո-տալ», կիրգիզ. kurgura «որոտ»։-Նոր բա-ռեր են՝ գոռացնել, գոռգոռալ, գոռգռտալ, գոռգոռոց, գոռգռտուկ, գոռոց, գոռուկ, գոռ-ռոզ, գոռուբչոց ևն։


Դիաթիկ

s.

testament, will.

• = Յն. διαϑήϰη «կտակ. 2. հին կամ նոր կտակարան». գալիս է τίϑμι «դնել» բայիղ՝ ბια-մասնիկով և բուն նշանակում է «տրա-մադրութիւն, կարգադրութիւն»։ Սրանից է փոխառեալ նաև վրաց. დიათიკა դիաթիկա «կտակ»։-Հիւբշ. 346։


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• , ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

• , ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։

• ԳՒՌ.-Տփ. դուր, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. դ'ուր, Ղրբ. տուր, Գոր. տիւր, տօր, Մկ. Սլմ. Վն. տիւր, առհասարակ դիւր գալ «ա-խորժելի լինել, հաճելի թուիլ» ոճի մէջ, բայց գործածական է նաև առանձին դուր «հարթ, տափարակ» (միայն դաշտի համար ա-սուած)։ Նոր բառեր են՝ դիւրկոկորդ, դուրու-րիկ, դուրեկան, անդուրեկան, անդուր, դուրե-լի, դուրիկ, դուրան, դուրել, դուրուկ «դաշ-տավայր» (Խրբ. և Ակն. արտասանւում է ո'օր. և վերջինի մէջ ունի «ճիշտ, ստուռ» նշանա-կութիւնը, ճիշտ ինչպէս որ ուղղորդ «ուղիղ, շիտակ» դարձած է Ննխ. խօրթ «ստոյգ, ճիշտ»)։


Եռմոս

s.

melody, song.

• = Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։


Երաժիշտ, ժշտաց

s.

musician, composer;
music;
—քն, the Muses.

• Հիւնք. պրս. ֆէրաշթու «ծիծառ» բա-ռից։ Աճառ. Բանաս. 1899, 252 -իշտ դնում է մասնիկ (հմմտ. նաժիշտ) և ար-մատը երաժ-, որ կցում է երգ բառին՝ գ և ժ ձայների փոխանակութեամբ, հմմտ. ոյժ և առույգ, տուգանք և տու-ժել, արգ և արժել, բագ և բաժին։ Ny-berg, Hilfsb. 2, 191 իբան. *raji-sta ձևից, որի հետ կապում է սանս. rajya-te «գրաւուիլ, հրապուրիլ, սիրահարուիլ», պհլ. ranǰak, պրս. [arabic word] ranj «ցաւ». սը-րանց հետ նաև հյ. երախտիք, ատե-րախտ, պատարագ։ Նշանակութիւնը անյարմար է և չի թոյլ տալիս այս միա-ցումները։


Երախ

s.

mouth, muzzle.

• ԳՒՌ.-Ղրբ. ռէխ, ռըխ, Երև. Շմ. ըռէխ, Հւր. ըռաէխ. նոյն բառը գիտեն նաև Ագլ. Գնձ. Դվ. Լ. Ղզ. Ղրդ. յատկապէս գործած-ւում է «անասունի բերան» նշանակութեամբ, բայց նախատաբար նաև մարդոց համար։ (Այս ձևի աւելի հին գործածութիւնն ունի Զքր. սարկ. Բ. 69, 120 ռեխ, սեռ. ռխի, բց. ռխէ ձևերով)։-Նոր բառեր են՝ ռեխալի. ռե-խակալ (կամ ըոկալ), ռեխակալել, ռեխա-հարուստ, ռեխել, ռեխաւոր։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

• «անկնունք, քրիստոնէական մը. կըրտութիւն դեռ չստացած, չմկրտուած» Ոսկ. մ. ա. 19, 23. Եզն. «նորածին կամ դեռ անխոս մանկիկ» Ճառընտ. Մանդ. էջ 95, «տղայամիտ, անմիտ» Սեբեր.-հիմնական նշանակութիւնը առաջինն է. երախայութիւ-նը կապ չունէր տարիքի հետ. կային չափա-հաս երախաներ և մկրտութիւնը կատարւում էր չափահասութեան ժամանակ. յետոյ, երբ սովորութիւն դարձաւ մկրտութիւնը կատարել մանուկ ժամանակ, երախայ բառն էլ ստա-ցաւ «մանկիկ» նշանակութիւնը, որից էլ յա-ռաջացաւ վերջապես «տղայամիտ» նշանա-ևութիւնը (հմմտ. Մալխասեան, Մշակ, 1913, K 103)։ Սրա լաւագոյն ապացոյցը տալիս է Վրք. սեղբ. 733 «Սրբոյն՝ Սեղբեստրոսի եդեալ զաջ իւր ի վերայ գլխոյ թագաւորին, օրհնեաց զնա և արարեալ երեխայ՝ գնաց» (յետոյ մը-կըրտելու համար)։ Սրանից՝ երախայական Մխ. ապար., երախայացեալ Կամրջ., երա-խայացուցանել «մկրտել» Կամրջ. Շնորհ, թղթ., երախայապէս «անկնունք մարդու պէս» Կանոն. 156, երախայամիտ (նոր գրականի մէջ). գրուած է նաև երեխայ (երկրորդ ձայ-նաւորը նմանեցնելով առաջինին). որից ե-րեխայութիւն Յհ. իմ. ատ. Կանոն. ևն։


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

• , ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

• = Պհլ. *rang «գոյն» բառից (Nyberg, HMfsbuch, 1, 51 և 2, 191). նոյն են պազենդ. rang, պրս. [arabic word] ︎ rang, քրդ. reng, renk, աֆ-ղան. բելուճ. rang, սանս. ran'ga-, բոլորն էլ «զոյն» նշանակութեամբ (Horn, § 623)։ Պարսիկն ունի նաև arang, ranj հոմանե» ձևերը։ Իրանեանից են փոխառեալ արևել թրք. reng, rang «գոյն, երևոյթ, տեսակ». սերբ. renk, renják «գոյն»։-Հիւբշ. 148։


Երաշտ, ի

adj.

dry, arid, parched;
cf. Երաշտութիւն.

• = Պհլ. *rašt «ցամաք, չոր» բառից, որ ա-ւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] rašt «very dry, շատ չոր» (չգիտէ ԳԴ), որի երկ-ռորդ փոխաբերական նշանակութիւնն է «հող, ցամաք երկիր» (այս իմաստը գիտէ ԳԴ)։ Նկատելի է, որ «երկիր, հող» նշանակող բա-ռերը ծագում են «չոր» նշանակող բառերից. այսպէս՝ լտ. terra «երկիր, հող» գալիս է հնխ. ters-«չորանալ» արմատից. հիռլ. tīr «երկիր» գալիս է tīr «չոր» բառից. հյ. ցա-մաք «հող» ծագում է նախաւոր «չոր» նշա-նակութիւնից ևն։ Բայց հայերենի մէջ էլ ե-րաշտ ունեցել է «հող» նշանակութիւնը, ինչ-պէս ցոյց է տալիս Ղրբ. ըրըշտա՛ վրէտ<ե-րաշտահոտ «անձրևը նոր սկսած ժամանակ հողի հոտը»։-Աճ.


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

• = Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.

• ԳՒՌ.-Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։


Գագաթն, աթան, աթանց

s.

top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.

• ԳԴ կցում է պրս. [arabic word] čakād բառին, որ այստեղ գործ չունի և որ մեր ճակատ բառն է։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 եբր. kodkod ձևի հետ։ Հիւնք. պրս. ւեւքեատ և «յունական գաւառաբարբառ չաքաթի, նոյն նշանակութեամբ»։ Ուղիղ մեկնեց նախ Բ. Խալաթեան, ՀԱ, 1902 309, յետոյ Jensen, ՀԱ, 1904, 275 և Karst Յուշարձան, էջ 399։-Schefte-lowitz, BВ 28, 306 սանս. kakud, ka-kuda «լեռան զագաթ, դլխաւոր, պետ», պրս. čakād «ճակատ» բառերին ցեղա-կից։ (Այս բոլորը, ինչպես և լտ. ca-cumen «կատար, գագաթ, ծայր», որ ըստ Fick, I*, էջ 19 և Walde, էջ 105 նոյն սանսկրիտ բառին է կցւում, պա-աահական նմանութիւն ունին)։ Patru-bány, ՀԱ, 1908, 26 զոգ «զիրկ» բառի հետ միացնելով՝ կցում է այն ձևերին, որ տալիս է Lidén իբրև գոզ բառին ցեղակից (այս ձևերը տե՛ս զոզ բառի տակ)։

• ԳՒՌ.-Սեբ. գ'ագ'աթ, Կր. գ'ագ'ադ՝, Ալշ, Մշ. գ'ագ'ատ, Զթ. գ'ագօթ, գ'ագոթ, Ոզմ. գ'.mգ'.mթ, Երև. գ'աքաթ, Մկ. Սլմ. Վն. կ.m-կ.mթ, Տիգ. քաքաթ, Շմ. կ.mկ.mտ, Ագլ. գե-*գմաթ. այս բոլորը նշանակում են «գագաթ». իսկ Ննխ. (գիւղերում) գ'ագ'ադ՝ «վէգի գլու-խը»։


Գազ, ի

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• = Պրս. [arabic word] gaz, որից փոխառեալ են նաև քրդ. gez, չաղաթ. gez, kez, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 124։

• ըստ Քաջունի, հտ. Գ, էջ 42 նշանա-կում է նաև «pie», բայց ֆրանս. pie ունի եր-կու իմաստ՝ «կաչաղակ» և «ճանճկէն ձի»։ Յայտնի չէ, թէ Քաջունին այս երկուսից ո՞րն է ակնարկում, չէ յիշուած անդ, հտ. Բ, էջ 330 կրկնակ pie բառերի տակ։


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

• ԳՒՌ.-Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։


Գազար

s. bot.

s. bot. carrot;
parsnip.

• = Պրս. [arabic word] gazar «ստեպղին, գազար». որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ia-zar. ասոր. [other alphabet] gczārā (Brockelm. 54ա) ն. ասոր. gizara, քրդ. ❇ gizir, չաղաթայ (Խիվայի բարբառով) [arabic word] kešir, գնչ. ge-Ն2r. վերջինիս հետ Paspati համեմատում է սանս. garjara, հինդուստ. [arabic word] gaǰur, աֆ-ղան. gāzara, բոլորն էլ «գաղար» նշանա-կութեամբ։ -Հիւբշ. 273։


Գերան, աց

s.

beam, rafter, joist.

• =-Բնիկ հայ բառ՝ հնխ. vernnā-ձևից, որի համազօրները գտնւում են միայն կելտական լեզուներում և ալբաներէնում. այսպէս՝ բրըտ. gwern և մ. բրըտ. guernenn «կայմ. 2. լաստենի. 3. լաստենիների անտառ», կորն. guern «կայմ», gwern-en «լաստենի», կիմր. cмвrn «ւաստենիների անտառ, ճահճոտ տեղ», gwern-en «նաւի կայմ, լաստենի» միռլ. fern, fernog «լաստենի», նոր իռլ. fearn «կայմ, լաստենի» (սրանից փոխա-ռեալ են պիէմոնտ. verna, պրովանս. verna, verno, ֆրանս. verne, vergne «լաստենի»), ալբան. verε «սպիտակ կաղամախի, populus Alba»։ Կելտական բառերի նախաձևն է *yer-nā, որը տալիս է նաև ալբաներէնը։ Ծառի անունը իբրև ընդհանուր «գերան» նշանա-կութեամբ գործածելու համար հմմտ. տճկ. perdu և Ղրբ. փարդու «գերան», որոնք ծագում են հյ. բարտի բառից (տե՛ս անդ), Pokorny, 1, 292։


Գերանդի, դեաց

s.

scythe, sickle.

• ՆՀԲ և Հիւնք. գերան բառից։ Pictet, 2, 220 սանս. karanda, քրդ. kerendl։ Petersson, KZ, 47, 290 դնում է հնխ, uer «ծռիլ, կորանալ» արմատից (տե՛ս զերան բառի տակ), ինչպէս որ լն. ἀρπή, հսլ. srupú «մանգաղ» = ռուս. serp, լեթթ. sirpe «մանգաղ» բառերը նշանակում են բուն «կոր»։


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] garizmān, garazmān, փարս. garz-mān, պազենտ. garōθmān «երկինք», պհլ. garōtmān «մազդեզանց արքայութիւնը, երկինք», զնդ. sarō nmāna-, աւելի հին ձևով՝ oarō (lsmāna-, որ բուն նշանակում է «գո-վեստի տուն» և հասկացւում է «մազդաւա-կանների երկնային օթևանը, արքայութիւն երկնից» (Horn, § 706 b, Bartholomae, 512)։ Պահլաւ ձևը որոշ չէ և կարդացւում է մի ռա-նի տեսակ. մանաւանդ որ անծանօթ է հիւս պհլ. ձևը, որից փոխառեալ պիտի լինի հայե-րէնը։ Մեր բառը կարելի է մեկնել *əarezmau ձևով, որ *գարեզման դառնալուց յետոյ՝ ա-սաջին վանկի ա ձայնաւորը յաջորդ ձայնա-ւորի հետևողութեամբ դարձել է ե. հմմտ դալապր, փիլիսոփայ, երեխայ ևն։ Հնադոյն *գարեզման ձևը պահում է դեռ Ջղ. գ'արեզ-ման, որի առաջին վանկիա ձայնաւորը չի կարող ձայնաբանական օրէնքներով յառաջա-ցած լինել ե ձայնաւորից։ Գալով իմաստի տարբերութեան՝ գերեզման և երկինք գաղա-փարները համաձայնում են իրար հետ՝ առա-ջինը երկրորդի իբր նախադուռը համարելով հմմտ. նաև դժոխք, որ «գերեզման» նշանա-կութիւնն էլ ունի՝ «Եթէ ելանեմ յերկինս, դու անդ ես. և եթէ իջանեմ ի դժոխս, և անդը մօտ ես» Սղ. լր. 7, որի համար Յճխ. էջ 151 տալիս է այս մեկնութիւնը՝ «Դժոխս ասէ ըզ-գերեզմանն ապականիչ՝ որ Աստուծոյ խնա-մովքն պահի ի յոյս յարութեանն»։ Նոյնպէս և Եզն. 279 «Գերեզման երկրի. զոր Գիրք դր-ժոխք կոչեն»։


Գերմաստ, ոյ

s. bot.

s. bot. lupine.

• = Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

• , ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

• = Բնիկ հայ բառ, որ կարող է գալ հնխ. թէ՛ veid և թէ՛ void ձևից. այս երկուսից են ծագում նաև միւս հնդևրոպական ձևերը, ինչ-պէս ցոյց են տալիս յատկապէս յն. οἰδα և εἰδω։ Այս արմատի նախնական նշանակութիւններն էին «տեսնել, գտնել», որից յետոյ էլ «գիտե-նալ, իմանալ», իբրև արդիւնք տեսած լինե-լու։ Հայերէնի մէջ «տեսնել» իմաստը չէ՛ պահուած, իսկ «գտնել» իմաստի համար յատկացուած է գիտ, գիւտ ձևը, որ միևնոյն ծագումն ունի։ Միւս լեզուներից համեմա-տելի ձևերն են՝ սանս. [other alphabet] vé́da-«գիտեմ», véda-«Ս. Գիրք», vεtti «գիտէ», ῥz -vid (բարդութեաց ծայրին՝ ճիշտ հայերէնի պէս) «-գէտ, գիտցող», vidatha «գիտուն, իմաս-տուն, ջերմեռանդ», զնդ. vaēδa «գիտեմ». յն. fοῖδα «գիտեմ», εἰδω, εἰδον, ἰδε, ἰδοιμι, εἰδομαι «տեսնել, նկատել, քննել», լտ. vldeo «տեսնել», գոթ. witan «գիտենալ», wltaida «նկատել», հբգ. wlzzan, գերմ. wissen «գի-տենալ», weise «իմաստուն», անգլ. wit «զիտենալ», հսլ. vidēti «տեսնել», vêdêti «գիտենալ», ռուս. вeдать «գիտենալ, ճա-նաչել», видeть «տեսնել», вижу «տեսնում եմ», вeдьмa «վհուկ, գէտ», հպրուս. wal-dima «գիտեք», գնչ. վացա «գիտութիւն», վաթաշ «գիտուն, կղեր», հիռլ. ro fetar «գի-տեմ», հիսլ. vitr «իմաստուն», լիթ. yéizd-mi «նայել, դիտել» ևն (Walde, 834, Boi-saqq, 688, Trautmann, 357-8, Kluge, 533, Pokorny. 1, 236-9, Ernout-Meillet. 1062-3). միւս ձևերը տե՛ս գիւտ արմատի տակ, -Հիւբշ. էջ 435։

• ՓՈԽ.-Տ. Վ. Պալեան, Բիւրակն, 1898, էջ 712 հլ. անգէտ ձևից է համարում Կեսարից։ թուրք և յոյն ժողովուրդի գործածած angəd բառը, որ նշանակում է «տխմար». օր. gotl be hey angəd adam «գնա՛, ո՛վ տխմար մարդ»։ Ըստ իս կասկածելի է, որովհետև անգէտ բառը հայոց մօտ գործածական չէ։ Աւելի հաւանական է դնել անկուտ բառից, որ փոխաբերաբար Այն. Պլ. նշանակում է «անխելք, անմիտ» (տե՛ս իմ Գաւառական բառարանը, էջ 102)։


Գի, ոյ

s.

juniper-tree.

• ՓՈԽ.-Վրաց. ղվիա «զիհի», թուշ. ղվիէ խե «գիհի ծառ (Խէ «ծառ» բառով). ըստ Анненковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 181-2 (գրում է rpla, ria, mbia, gywa) նշանակում են ǰunīperus L կամ ǰuniperus sabina L, վրաց. გია զիա «գիհի ծառը» Չու-քինով 321։


Դղորդ

s.

shivering, shudder, horrour.

• «սարսիլը, ցնցում, շարժիլը» Փարպ. Իսիւք. յոբ. 122. գրուած նաև դղուրդ Մար-թին. սեռ., դղրդի (ինչ. ձայն դղրղի «դղրդոցի ձայն») Զենոբ. էջ 32, որից՝ դղորղել կամ դղրղել «ցնցել, սարսել, սասանեցնել, վա-խեցնել, թնդացնել» Ոսկ. ես. և մ. ա. 7. Մտթ իա. 10, դղրդալ «թնդալ» Գնձ. Ճառընտ-ղղորդեցուցանել Ճառընտ. կամ դղրդեցուցա-նել Դատ. ը. 12, դղորդումն «երկրաշարժ» (այս նշանակութիւնը չունին բառարանները, Լաբուբ. 21, 27 (Վասն մեծի դղորդմանն՝ որ եղև ի ժամու խաչելութեանն նորա. Ահագին դղորդմունքն որ եղեն յայնմ ժամու), «սար-սիլը» Եղիշ. դտ. Փարպ., դղրդիւն Եւս. քը. անդղորդելի կամ անդղրդելի Նար., ուռնա-դըղորդ ԱԲ։ Նոր բառեր են՝ մեծադղորդ, ա-հագնադղորդ։


Դմակ, աց

s.

tail of a sheep.

• ԳՒՌ.-Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։


Դնդղանք

s. pl.

s. pl. wave, billow;
contest, contrariety.

• . մէկ անգամ ունի Ոսկ. բ. տիմ. ա. էջ 168 «Մինչդեռ սկիզբն էր քարոզութեա-նըն, մինչդեռ ամենայն ինչ եղծ զեղծ էր, մինչդեռ կարի թշնամութիւնն էր, մինչդես յամենայն կողմանց դնդղանք (այլ ձ. դան-դաղանք) էին».-ՆՀԲ և ՋԲ մեկնում են «ա-յիք, ծփանք. 2. վէճ, հակառակութիւն» և ա-ռաջին նշանակութեամբ ուզում են կցել գւռ. դնդեղ, դնդող «ալիք» բառին։


Դոխն, խին

s.

mill-hopper.

• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Դող, ի

s.

tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. դ'ող, Ննխ. Պլ. դօղ, Ախց. Երև. Կր. դ'օղ, Սլմ. տող, Մրղ. տօղ, Ռ. թօղ, Ակն. Սեբ. դ'էօղ, Ասլ. դէօղ, Գոր. Ղրբ. Մկ. Շմ. տէօղ, Հմշ. տէօ՞ղ, Ագլ Տփ. դուղ, Ոզմ. դ'ուղ, Տիգ. թուղ, Զթ. դ'իւղ. -բայական ձևով՝ Ջղ. դ'ողալ, Ննխ. Պլ. Տփ. դօղալ, Ախց. Երև. Խրբ. Կր. Սչ. դ'օղալ (Սչ. նշանակում է նաև «երերալ, շարժիլ»), Մրղ. Սլմ. տօղալ, Ռ. թօղալ, Տիգ. թօղmլ, Հմշ. տօ-ղուշ, Ասլ. դ'էօղալ, Վն. տէօղալ, Ոզմ. դ'ու-ղալ, Ագլ. դղղօլ։ Նոր բառեր են՝ դօղահար, դողաղբիւր, դողացկան, դողդղալ (Պլ. Տփ. դօղդըղալ, Ագլ. դղդղօլ, Գոր. Ղրբ. տրղտէօ՛-ղալ, Զթ. դ'ուղղ'ուղօլ), ղողղողալի, դողղո-ղոց, դողիկ, դողկոտ, դողոցք, դողուկ, դող-տաքցոց, դողցւոր ևն։


Ագի, ագւոյ

s.

tail.

• (-ւոյ, եաւ, ւով) «պոչ» (յատկապէս մաղաւօր տեսակը, ինչ. ձիու, եզան ևն, բայց ս՛չ ոչխարի, շան, ձկան, թռչունի, օձի ևն)։ Բուռ Գ. 6. Յայտ. Թ. 10, 19. որից ագևոր Խոր. աշխ. ագետակ Վստկ. ագատ Ոսկիփ. կարճա-գի Պտմ. աղեքս. նոր գրականի մէջ ագեվաց «կենգուրու անասունը».-ըստ. Տաթև. հարց. 371 ագատ «անդամը կտրած», որից երևում է թէ ագի նշանակում էր նաև «առ-նի», ինչպէս է և պոչ։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• = պրս. ❇ agūr «աղիւս». բնիկ սե-մական է, ուստի և պարսկերէնն էլ փոխա-ռեալ մի սեմական լեզուից. հմմտ. ասուր. agurru, ասոր. [arabic word] agurā, արաբ. [arabic word] aǰur կամ [arabic word] ajūr, որից քրդ. [arabic word] aǰūr «աղիւս». պարսկերէնից են նաև վրաց. ա-գուրի «աղիւս», ագուրխանա «աղիւսի գոր-ծարան», ափխազ. անգուր, մինգր. անգու-րա, սվան. անգուրյ, թուշ. ագուր, բոլորն էլ «աղիւս» նշանակութեամբ։-Հիւբշ. 91, 510։

• ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։

• ԳՒՌ.-Նբ. ագուռ, Տփ. ագուր. վերջինս նշանակում է նաև «խաղաթուղթի մէջ կար-միր գոյնով քառակուսի նշանը, օրիա, ֆր. carreau, ռուս. бубнь», ճիշտ ինչպէս որ նոյնը Ղրբ. կոչւում է ք'mրփիւճ (=թրք. ker-pij «աղիւս»)։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

• (սեռ.-ի. գրուած նաև ադա-մանտ անոամանդ, անդամանտ) «թանևա-գին քարը, ալմաս» Ամովս. է. 7, 8. Փիլ. եփր. արմաւ. 55. Մագ. «մագնիս» Շիր. բժշ. Ոսկիփ. «անխորտակելի, բուռն» Վրդն. ծն. ժմ. որից ադամանդեայ «ադամանդէ» Ամովս. է. 7, «մագնիսէ» Շիր. «կարծրակուռ» Երեմ. ժէ. 1, Ոսկ. մտթ. ա. 15, բ. 8. ադա-մանոան «կարծր, պինդ, ամուր», գրծ. ադա-մանդանիւք էլ. արիստ. էջ 6 (նորագիւտ բառ) ևն։ Նոյն բառը «մագնիս» նշանակու-թեամբ. ստացած է նաև հ յաւելուածը և յա-ջորդական ձևափոխութիւններով դարձել է հանդամանտ, խանտումանտ, խանդումանդ, խունդամանտ Երզն. Մխ. բժ. 120. Տօնակ. Բրս. մրկ. 359, որ և վերջապէս Բառ. երեմ. էջ 200՝ անկնմատն։ Զարմանալի է որ Kivo-la. Բառ... Հալոց 1633, էջ 165 խանդումանդ մեկնում է *calamitas2.

• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Ադեն, ի

s.

cf. Ադին.

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ադին, այ

s.

Eden, paradise.

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։


Ազգ, ի, աց

s.

nation, people;
generation;
race;
gender;
kind, sort, quality;
sex, age, epoch;
century;
manner, way;
Գիրք —ազգաց, Book of Judges;
յագէ յազգ, from age to age, from generation to generation;
ազգ Հայոց, the Armenian nation;
Անգլիացի յազգէ, of the English nation, English;
Ամերիկացի եմ ազգաւ, I am American by birth;
— կանանց, the female sex, the fair sex, the woman kind;
— մարդկան, the human kind, humanity;
ազգով, with all the nation;
մի —, the same, the same manner, equally;
ազգք ազգք բանասիրութեան, the different kinds of literature;
ազգք եւ ազինք, all nations, all people.

• ԳՒՌ.-Ագլ. Երև. ազգ, Ղրբ. ազկ, Ալշ. Մրշ. Շմ. Տփ. ասկ, Ախց. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ոզմ. Ռ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. ասք, Ակն. Պլ. ասգ, Տիգ. mսք, Ասլ. աս՝, Զթ. օսգ, ոսգ'. Մկ. ազկ-mզկըտակ «գերդաստան», գաւառականներում շատ տեղ (ինչ. Ոզմ. Սչ. Նբ.) ազգ նշանակում է նաև «ազգական»։ Թրքախօս հայոց մէջ Անկ. Ատն. այլասքի «մահմետական», Ատն. ասկաղան «առռա-կան» (Արևելք 1888, նոյ. 8-9)։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• = հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։

• ՓՈԽ.-Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։


Ազոխ, ից

s.

sour grapes.

• ԳՒՌ.-Հճ. ազոխ, Խրբ. ազօխ, Տիգ. mցուխ, Զթ. mզիւխ կամ mծիւխ. իսկ Արբ. ազօխ նշանակում է թէ՛ ազոխ և թէ՛ որևիցև խակ պտուղ.-Բիւթ. լայնաբար «խաղողի սարփինայ», Ակն. «մատղաշ, երիտա-սարդ».-Ազոխ կտրիլ Սեբ. «շատ թթուիլ» (խմորը ևն)։


Ալի, լւոյ, լոյ

s.

axle;
millstone;
pulley;
phantom.

• Այս վկայութեան մէջ ալի անշուշտ ուղ-ղական է. բայց ՆՀԲ կարծում է, որ կա-րող է նաև սեռական լինել, ուստի և նշանակում է ալ, սեռ. ալի, կամ ալի, սեռ. ալւոյ։ ՋԲ ունի միայն ալի ձևը։ Պէտք է կարծել, թէ ՆՀԲ-ի ենթադրած ալ ձևը ճիշտ չէ։-Բառիս մեկնութեան հա-մար ՆՀԲ յիշում է յն. ἀλη «թափա-ռումն» և αλέω «աղալ»։


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

• (սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.