female of domestic animals, she-cat, hitch.
• ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։
• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։
• , ի հլ. (ՆՀԲ դնում է նաև ռ հլ. թէև առանց վկայութեան) «խումբ (կենդանինե-րի, մեղուների, զօրքի, մարդոց, վկայու-թեանց)» Պղատ. օրին. Պիտ. Ղևոնդ. Յհ. կթ. որից հոյլ ի հոյլ «գունդագունդ» Նար. տաղ. միահոյլ Վեցօր. 71, 174. բազմահոյլ Վեցօր. 18Չ. Պիտ. Յհ. իմ. եկ. Մանդ. երկնահոյլ Անան. եկեղ. Մաշտ. մարդահոյլ Նար. յոգ-նահոյլ Անան. եկեղ. գրուած է նաև հոլ Նա-նայ. որից հոլեալ «հաւաքուած, խմբուած» Սհկ. կթ. արմաւ. հոլոնեալ «միասին հաւա-քուած» Շար. լէ. Անկ. գիրք առաք. 336։