Definitions containing the research սկիւթացի : 1 Results

Բարբարոս, աց

adj. s.

adj. s. barbarous, savage;
barbarian, cruel.

• = Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։