barbarian, cruel.
(յորմէ պարպարըշ) Բառ յն. վա՛ռվառօս, βάρβαρος barbarus, -a, -um (իբր ծանրածանր). Օտարազգի համարեալն առ յոյնս. այլազգի. վայրենի. խուժ դուժ. խուժադուժ.
Յունաց եւ բարբարոսաց։ Մատնեցից զքեզ ի ձեռս արանց բարբարոսաց։ Մատնեցից զքեզ ի ձեռս արանց բարբարոսաց։ Բարբարոսքն շնորհեցին ոչ սակաւ մարդասիրութիւն մեզ.եւ այլն։
Առ անտեղեակս ոմանս, եւ կամ առ բարբարոսս, ո՛չ առ ստոյգ հելլենացիսն։ Տիրէր բնաւից իսկ շուրջ զիւրեւ բարբարոսացն. (Պիտ.։)
Քաղաքական կարգօք, եւ ոչ որպէս զբարբարոսս. (Խոր. ՟Բ. 57։)
Վասն ժանտագորժ ազգին բարբարոսաց. (Կորիւն.։)
Մեկնազէն բարբարոս գնդից խաւարասիրաց։ Ի խժականաց բարբարոս ազգաց։ Զհրէայն եւ զխուժն, զհնդիկն եւ զբարբարոսն։ Անարի բարբարոսս քան զտիկինն հարաւային. (Նար.։)
Ազգաւ եւ տոհմին բարբարոս, թէպէտեւ բարքն ոչ ըստ բարբարոսի. (Ճ. ՟Ա.։)
Իբր Բարբարոսական.
Քննեալ զբարբարոս զբանս աղուաներէն լեզուին՝ առնէր ապա նշանագիրս. (Կորիւն.։)
Եռմոսս բարբարոսս. (Վրք. հց. ՟Բ։)
Փոխեա՛ զբարբարոս միտս սոցա. (Ճ. ՟Բ.։)
Յայսմիկ ի բարբարոս աշխարհիս, ի բարբարոս եւ յանուսումն տեղի աշխարհիս. (Ագաթ.։ Բրսղ. մրկ.։)
• , ի-ա հլ. «այլազգի, օտարազ-գի, վայրենի ժողովուրդ» (իբր գոյ.), «վայ-րենաբարոյ, բարբարոսական» (իբր ած.) ՍԳր. Կորիւն. Ագաթ. որից բարբարոսական Ագաթ. Կորիւն. Պիտ. Փիլ. բարբարոսիկ Եւս. քր. ևն։
• = Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։
• Schröder, Thesaur. 56, 57 հայերէն ռա-ռի արմատը դնում է բառ, բարբառ. հա-յերէնից է փոխառեալ յունարէնը, որից էլ անցել է միւս լեզուներին։ Ուղիղ մեկ-նեց նախ Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօ-ղոսի Ա. 957(?) և յետոյ ՆՀԲ։