Definitions containing the research ստակ : 972 results

Ստաքտիկէ

cf. Ստաշխն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ստաշխ» Պտմ. աղէքս. 126 (մէկ անգամ). սրանք գիտական ձևեր էին և ժողովրդի մէջ անգործածական. ժողովուր-դը գիտէր միայն ստաշխ. հմմտ. Ոսկ. ես. 243. «Ջոսկոյ և զարծաթոյ և զստակտէից, որ է ստաշխն»։


Ստորովենի

cf. Սոճի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ծառ». մէկ ան-գամ Ճառընտ. և մէկ անգամ էլ Անկ. գիրք առաք. 25. ուղիղ ձևն է ստրոբողոն «սոճի, վայրի պիստակենի» Եփր. երաշտ. 203 (մէև անգամ), որ ՀԲուս. § 2837 գրում է ստրո-փողոն։


Սոճի

cf. Շոճի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վայրի պիստակենի, pinus» Արիստ. i-204s աշխ. Մագ. թղ. 221. որ և շոճ Ագաթ. շոնի նոնն. էջ 81. Ածաբ. կարկտ. և կիպր. Պղատ. օրին. 118. Պտմ. վր.-շոճի ձևի մէջ շ ծա-գած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցու-թեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստի-ճան>աշտիճան, *պատսաճ>պատշտհ. և մինչև անգամ գւռ. սուջուխ>շուջուխ։


Դեկան

cf. Դահեկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Դահեկան բառի կրհատ ժողովրղական ձևն է. միջին աստիճանը ներկայացնում է վրաց. დაეკანი դաեկանի, որ փոխառեալ է հյ, դահեկան բառից՝ հ-ի սովորական սրղ-մամու-Հմմտ. նաև ստակ, որ սղուած է սպիտակ հոմանիշից։-Աճ


Խիստ, խստաց, խստից

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։


Ծոր, ոյ

s. bot.

dropping, trickling;
barberry;
new-mown hay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ծօ՛րէլ, Ալշ. Ախց. Մշ. Սլմ. ծօրալ, Ննխ. ձօրալ, Մկ. ծուոալ, Շմ. ծէօ-րիլ, Զթ. ձիւյիլ, ձիւրիլ.-Երև. Ղրբ. δοι «մեղրից կաթած ու երկարած թելը», Ախց. ծօր մէրղ «պարզ մաքուր մեղր».-նոր ձևեր են ծոր անել, ծոր գցել, ծոր ընկնել, ծոr կապել, ծոր տալ, ծորել «խօսքի ծայրը եր-կարելով արտասանել», ծորեցնել Հմշ. «զը-տել, մաքրել», ծորթփել «հունձը փռել՝ որ չորանայ», ծորան «յստակ (ջուր)», ծո-րորդ, ծորւոր «չորացնելու համար հունձքը փռող մշակ», ծործորոտ Ղրբ. «դարուփռս տեղ», ծորուցք «հունձը փռելով չորացնելը»։


Փախ

s.

flight;
— ի —, running away.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փախուստ, փախչիլը» ԱԲ. որից փախ ի փախ Գնձ. փախչիլ, փախնուլ ՍԳր. Ոսկ. փիլիպ. փախուցանել ՍԳր. Փարպ. փախուստ ՍԳր. Եւս. քր. փախուցիչ Ոսկ. մտթ. փախչութիւն «փախուստ» Եփր. հա-մաբ. 159. փախստական ՍԳր. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. փախստեայ ՍԳր. Կոչ. յետնա-բար կայ փախատ «փախստական» Կղնկտ. հրտր. Շահն. Ա. 290 (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. 37). գրուած է և փաղ-չիլ Վրդ. ադ. 106։ սաստկական ձևն է զը-փախչիլ (սխալ գրուած զփաղչիլ) Վեցօր.։


Փաստ, ից

s.

reason, ground, argument, proof.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ապացոյց, պատճառաբա-նութիւն» Յհ. կթ. որից փաստասէր Փիլ. լին. փաստական Մագ. թր. քեր. փաստա-պատիր Կղնկտ. փաստաբանական Փիլ. լին. դժուարափաստաբանելի Փիլ. նխ. անփաստ Փիլ. լին. նոր բառեր են փաստաբան, փաս-տացի, փաստաթուղթ, փաստօրէն, փաստել ևն. անստոյգ նշանակութեամբ է փաստումն Կնիք հաւ. 146 (Եւ կամ զի՞նչ են բնութիւնքն փաստմռւնս. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 101)։


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Փստուղ, տղոյ

s.

pistachio.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պիստակ» Բառ. երեմ. էջ 326. ծագումը տե՛ս Ղիստակ։


Տապաստ

med.

mange, scab in cattle;
— արկանել, to strike or fell to the ground, to stretch dead, to kill on the spot;
— անկանել, to be struck dead, to fall dead on the spot, to be slain;
— անկանել ի փոշւոջ, to bite the dust or the ground, to be killed;
— անկանել ի սայր սուսերի, to fall by the edge of the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «օթոց, սփռոց, գորգ» Ժղ. հռոմկլ. Յայսմ. մրտ. 22, որից երկրա-տապաստութիւն «գետնախշտութիւն» Աթան. էջ 538. աւելի հին և ընտիր է տապաստակ «բազմոց, դիվան» Ոսկ. մ. գ. 17։


Տապաստ, ի

s.

mat, carpet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «օթոց, սփռոց, գորգ» Ժղ. հռոմկլ. Յայսմ. մրտ. 22, որից երկրա-տապաստութիւն «գետնախշտութիւն» Աթան. էջ 538. աւելի հին և ընտիր է տապաստակ «բազմոց, դիվան» Ոսկ. մ. գ. 17։


Տառ, ից

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ըստ հրատարակչի Վաստակոց գրոց (էջ 36 ծան.) թուի արաբ։


Տատասկ, աց

s. bot. star-thistle;
caltrop;
— երկաթի, iron-thistle, instrument of torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է եբր. տարտար հոմանև-շը։ Վերի մեկնութիւնը տւաւ Տէրվ. Նա-խալ. 75։ Հիւնք. դաստակ բառից։ Պա-տահական նմանութիւն ունի վրաց. დახო դասո «փուշ»։


Տրցակ, աց

s.

bundle, bunch;
— խոտոյ, truss, bottle;
— փայտի, faggot, bundle of wood;
— մագնիտական, pencil of magnetic rays;
առնել տրցակ or տրցակեմ, to truss, to tie in a bundle, to bottle, to bind up in faggots.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] dasta «փունջ, տրցակ» բառից. աւելի ընդարձակ տե՛ս տստակ բա-ռի տակ։-Աճ.


*Տցակ

cf. Տրցակ;
sack;
pocket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և ՋԲ կապում են տրցակ բառին։ Աճառ. ՀԱ 1908, 123 տե՛ս տստակ։


Տեռ, ից

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ոտքի կոշտ, թրք. նասրր, ռուս. մառօլ» Պիտ. առ Լեհ. որից տեռել քկոշտ կապել կամ կաշին քերթել» Եղիշ. ը, էջ 137. Վրդն. Մն. տեռազերծ առնել «կո-ռոպտել» Եւս. պտմ. Եզն. տեռազերծել «կողոպտել» Պիտ. (բուն նշ. «կաշին մռա-յից հանել, պոկել, սկրթել». նշանակութեան զարգացման համար հմմտ. գւռ. պլոկել և տճկ. soymaq «կաշին հանել. 2. կողոպտել»), տեռազերծ «կողոպտող, գող-աւազակ» Եւս-պտմ. տռնաւոր «հաստակաշի» Նիւս. կազմ. ողնտեռ «կռնակի՝ մէջքի կաշին քերթուած» Վստկ.։-Կայ նաև տեռատես «ախտացեալ դաշտանաւ» Ղևտ. ժե. 33. Մտթ. թ. 20, Եւս. պտմ. 557, տեռատեսութիւն. Մրկ. ե. 25, Ղկ. ը. 43, որ անշուշտ այս արմատից է, սակայն իմաստի յարաբերութիւնը դժուար է բացատրել։


Տես, ոյ

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. derk'-արմատից հմմտ. սանս. drç, darç-«տեսնել», dadárça «տեսայ», darçana-«աչք, երես», զնդ. dar-❇sa-«հայեացք», dādarəsa «նայիլ», յն։ δέρϰομαι, անկ. ἔδραϰον, կտր. δὲδορϰϰ «յառած նայիլ», հիռլ. derc «աչք», drech «երես», ad-con-darc «նայիլ, նկատել», միռլ. an. drocht «մութ» (an-բացասականով), կիմր. drych «երևոյթ, հայելի», drem «դէմք», բրըտ. ϑremm «դէմք», derc'h «հայեացք». գոթ. ga-tarhjan «նկատել, նկատելի դարձ-նել», հբգ. zoraht «պայծառ, յստակ»=ան-գսք. հսաքտ. torht, ալբան. dritε «լոյս» ևն, որոնց նախաձևերն են հնխ. derk'-, dork'. drk-. հայերէնը ծագում է առաջին ձևից՝ միջին ր-ի անկումով, փխ. *տերս (Boisacq 178, Pokorny 1, 806-7)։-Հիւբշ. 497։


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

անուանեն», Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191։ Տե՛ս նաև վսեստակ։


Արդ, ուց

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Կերմոս, ի

Etymologies (1) · Adjarian

«դրամ, ստակ, փող» Վրք. հց. Ա. 713 և Բ. 350։


Նա

Etymologies (1) · Adjarian

Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։