Your research : 674 Results for տեսակ

Փիւնիկ, նկի, նկան

s.

cf. Արմաւ ;
phoenix;
Phoenician;
— աշխարհ, Phoenicia.

• «մի տեսակ առասպելական թրռ-չոմն» Անյ. պորփ. Տաթև. ձմ. ճխա. Վրդն. սղ. իա. Գիրք առաք 172բ (Փիւնիկ հաւն, որ է մի միայն, յետ 500 ամաց, յորժամ ծերանայ, ժողովէ զփայտս և թևօքն հար-կանելով հանէ զհուր, և այրի ի նմին. և յետ երից աւուրց դարձեալ ծնանի ի մոխրոյն յայնմանէ). գրուած է նաև փիւնիկս Բար. էջ 145, փիւնիկոս Բար. 146։


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• «կախարդութիւն» (չունի ԱԲ) Բրս. մրկ. 423. Առաք. պտմ. 503 (գրուած ըռամ). որից ռամտես «գրբաց» Տաթև. հարց. 429. ռամօարեի արուեստ «մի տեսակ կախարդու-թիւն» ԱԲ. ռամզարկութիւն «հողահմայու-թիւն, géomancie» (Նորայր, Բառ. ֆր. 546 բ), որի հետ նոյն է ըռըմբզարկ՝ նոյն նշ. Մաշտ. ջահկ.։ Նո՞յն է արդեօք աւելի հնից Սոկր. 127՝ ռամնական. Քանզի հայհոյիւր որպէս զռամնականսն (յն. τὴν μαϑηματιϰήν) ճգնեալ։


Ցուց, ցցոյ

s.

shouts of joy;
air, song, glee, ditty, ballad;
pomp, show;
— բառնալ, to sing a song.

• մեկնում է իբր ցոյց («զգործողութիւն գուսանին, որով սա հանդիսացելոց զգործս որևէ անձին ցուցանէ»)։ Հիւնք. ցոյց բառից։ Մառ, Христ. воcт. 2 (1913), 27 վրաց. თუთა թութա «լուսին» բառի հետ, որ նշանակում է նաև «շար-ժում». նոյնը գտնում է šuš ձևով՝ վրառ. āუმბარი շուշպարի, սվան. šuspar «մի տեսակ պար» բառերի մէջ։ (Բայց դըժ-բախտաբար հյ. շուրջպար բառն է1)։


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «մի տեսակ քաշ, լօ տափոր» Ե-հեկ. խե. խզ. Եւագր. Շիր. Վրք. հց. բ. 365. գրուած է նաև քսեստին Մաշտ. ջահկ. որ յն. հյց. հոլովի ձևն է և նշանակում է «ա-նօթ ինչ ջրոյ որ ունի կտուց և անգղ. թրք. երպրըգ, ֆր. aigulere» ըստ Նորայր. Բռ. ֆր. էջ 36 ա։


Տատրակ, աց

s. bot.

turtle-dove;
ձագ —ի, young -;
— վուվուս արձակէ —, the coos;
eryngo, sea-holly.

• , ի-ա հլ. «մի տեսակ թռչուն, տճկ. ղումրի» ՍԳր. Վեցօր. 170. Փիլ. Արծր. Նար.։

• = Սրա հետ նոյն են մի խումբ նոյնաձայն բառեր. ինչ. սանս. [other alphabet] tittiri, պրս. [arabic word] taδarv, քրդ. tiwīrk, յն. τέταρος, τατύρας, τετράων, τέτρας, τετρϰδων, τέτρις, լտ. turtur, իտալ. tortora, ֆրանս. tourterel-le, հիսլ. ϑiδurr, դան. tiur, հսլ. tetrčvi, tet-rja, ռուս. тeтиря, լիթ. tetervas, tetirvá, tē, tervinas, լեթթ. teteris, հպրուս. tatarwis, որոնք նշանակում են զանազան թռչուններ, ինչ. «մի տեսակ կաքաւ, փասիան, ցախաք. լոր, խայտահաւ, նաև տատրակ». վերջին նը-շանակութիւնն ունի լատինական խումբը, հմմտ. նաև լտ. tetrinnio, tetrissito «բադի ձայնը», յն. τέτραζω «կչկչալ» (Pokorny 1, 718, Walde 777, 800, Trautmann 320, Bo-isacq 962)։ Սրանց նախաձևը դրւում է հնխ. teter-, tetr-, իբրև կրկնաւոր բնաձայն ռառ։ Հայերէնը չի կարող բնիկ լինել, նախաձայն տ-ի պատճառաւ։ (Սպասելի էր teter->*թե-թեր, tetr->*թեւր)։ Լաւագոյն է կցել մարա-ևան τατύοας ձևին, ըր աւանդում է Athenaeus 9, 387, որից փոխառութեամբ բառը դար-ձել է նախ *տատուրակ՝ իրանեաններին յա-տուկ -ակ. մասնիկով և յետոյ միջին ու-ի անկումով էլ՝ տատրակ։ Յն. τετρας, τέτραϰος ձևի դէմ ունինք գւռ. տետրակ, որ նըյն-պէս փոխառեալ է մարական համապատաս-խան ձևից, թէև գրաբարի մէջ չէ աւան-դուած։-Հիւբշ. 395։


Բահուանդ, ից

s.

necklace, diamond to hang on the neck;
iron collar.

• «ակունքներով զարդարուած մի տեսակ կանացի զարդ». մէկ անգամ ունի Թղթ. դաշ. 17. նոյն բառը բահուբանդ ձևով գիտէ Հին բռ. «Մեհևանդ. անթանոց կամ բա-հուբանդ»։

• = Պհլ. գւռ. *bāhuvand «ապարանջան կամ թևի մի ուրիշ տեսակ զարդ» ենթա-դրեալ ձևից. սրա բուն պհլ. ձևը պիտի լի-նէր bāzūband, որի նոր պրս. ձևն է [arabic word] bazuband «ւուռութ. և թարգմանի բազկա-կապ, ուր գրեալ մաղթանս ինչ՝ կապեն ի բազուկ», կազմուած է [arabic word] bāzu «բազուկ» և [arabic word] band «կապ» բառերից. -bāzū բառի գւռ. bāhū ձևի ժառանգները գտնում ենք գեռ նորապարսիկ bohu, bohf, bahōi, boī, bāi (<*bahi) գաւառականների մէջ (տե՛-Horn, էջ 38, § 167). իսկ vand-band «կապ» բառի համար հմմտ. նոր. պրս. գւռ. wán-dam. windam (Horn, էջ 50, § 219), հյ. մեհևանդ, պախճաւանդ, պարաւանդ, դան-դանաւանդ, և սրանց համեմատ նաև մռառ ბაზვანდი բազվանդի=ბაზმანდი բազմանդի «բազուկին կապելու յուռութ», որ ներկա-յացնում է պհլ. *bāzuvand ձևը։-Հիւբշ. 116։


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.

• «մի տեսակ սալոր» Մխ. առ. Գա-ղիան. Ոսկիփ. Վստկ. 122, 135, որից դամո-նաչիր «չորացրած սալոր», ղամոն(ա)ջուր «սալորի քամուք» Մխ. բժշ. 27. Բժշ. (չունի ՆՀԲ), դամոնի «սալորենի» Բժշ. գրուած է նաև դամոյն (ըստ ՀԲուս. § 551)։

• ԳՒՌ.-Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։


Զմուռս, մռսոյ, ով

s.

myrrh.

• , ի-ա, ո հլ. «մի տեսակ անուշա-հոտ խունկ կամ իւղ» Սգր. «կնդրուկի ծառ» Կոչ. 404 (Չի բոյն շինէ իւր ի լիբան փայտէ և ի զմուռս փայտէ). ածանցման մէջ մըտ-նում է երեք ձևով. 1. ვր, ինչ. զմոսաբեր Նիւս. երգ., զմռսալիր Նար., զմռսալից Երգ. ը, զմռսել Մրկ. ժե. 23.-2. «մռն-, ինչ. զմոնաբեր Խոր. աշխ., զմռնախունև Գա-ղիան., զմռնենի Ել. լ. 23. Երգ. դ. 6.-3. «մռ-, ինչ. զմռել Եղիշ. թաղմ. Վրք. հց. Անկ. գիրք առաք. 56, 187(գրուած զմըռեաց), զմռալից Գնձ., զմռանալ Եփր. համաբ. 30, զմռաբեր Խոր. աշխ. 598. ըստ այսմ արմա-տը ունի երեք ձև՝ զմուռս, զմուռն, զմուռ. վերջինը գործածական է արդի գրականում՝ «կնքամոմ» նշանակութեամբ։ Սրանցից դուրս կայ նաև մուռ ձևը՝ Բժշ. Վստ. 100, 106, 206։

• ԳՒՌ.-Մշ. զմուռ, զմուռս, Խրբ. զըմուռ. Երև. զմուռ, զմբուրթ (ըստ Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 189), Տփ. զմբուր «կար-միր կնքամոմ», Ննխ. ձումուռ «մի տեսակ խունկ»։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

• = Պհլ. dram, պրս. [arabic word] diram «մի փոքրիկ կշիռ, դրամ. 2. դրամ, փող», քրդ. dirāw «փող»։ Իրանեան բառը փոխառեալ է յն. ὄραχμή բառից, որ նշանակում է «մի փոքր քաշ. 2. մի տեսակ դրամ, որ արժեր 6 օբոլ, մօտ 1 ֆրանկ». (անցել է *draxm, *drahm միջին ձևերից. հմմտ. արաբ. [arabic word] dirham).-յոյն բառը բուն նշանակում է «բուռ, մի բռան պարունակութիւնը (լատ-կապէս մետաղեայ ցպիկների մի բուռը)» և կցւում է δρασσομαι «բռնել, բուռով վերցնել» բային (Boisacq, 198-9)։-Հիւբշ. 145։

• ՓՈԽ-Վռար. თრამა« դրամայ կամ დრამი դրամի «դրամ» (Մառ, Teксть и paзc. IV յաւել. և VII էջ կդ. համարում է հալե-րէնից փոխառեալ). ըստ Չուբինով, էջ 48։ կայ նաև დრამა ղրամա «մի տեսակ հին դրամ. 2. պտղի կոչուած տուրքը, որ էր 2112 փութ ալիւր»։


Գալար, ից

s.

turn, rotation;
tenderness of heart, bowel.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «ոլորք» (օձի ևն) Վրդն. ի յհ. Ոսկիփ., «սիրտը գորովից ճմլուիլը» Վրք. հց. Ոսկիփ., որից գալարել, գալարիլ «ոլո-րել, ոլորուիլ, փաթաթուիլ. 2. սիրտը ճմլել, զաւից տրորուիլ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 28. Եզն.. գալարափող «մի տեսակ մեծ և գալարուն փող» Եղիշ. Գնձ., գալարեցուցանել Մանդ. Վրք. հց., գալարումն Պղատ. տիմ., գալա-րուն Սարգ.։

• ՆՀԲ յիշում է ոլորել, գլել, գլորել, գելուլ։ Տէրվ. Նախալ. 106 գիլ. գլորել, գալարել, ոլորել, բոլորել կցում է յն. εἰλόω, լտ. volvo, գոթ. valvjan, հյ. հո-լով ձևերին, իբր հնխ. varu, -varv ար-մատից։ Նոյն հեղինակը, Մասիս, 1881 մայ՛՛ 6 համեմատում է գելուլ բառի հետ, իբր հնխ. ghar «ոլորել, ժռել» արմատից։ Հիւնք. գլորել բայից։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 արմատը դնում է զալ և կցում է գիլ, գլել, զլորել բա-ռերին, իբրև յն. εἰλύειν, լտ. volvere։ Պատահական նմանութիւն ունին պրս. ❇ *gāl «մի տեսակ մանր ու դեղին կորեկ, 2. բամբակի խոզակ», ❇ gala

• «մանեւու պատրաստ ոլորած բամբակ» [arabic word] gāliya «մի տեսակ խոտ», որոնք գւռ. զալ բառին շատ մօտիկ են հնչու-մով և նշանակութեամբ։ Դարձեալ պա-տահական նմանութիւն ունի ասուր. galalu «գլորել, երերալ» (Muss-Arnolt, Ass. eng. Handwb. էջ 219) բառի հետ։


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

• , ի-ա հլ. «մի տեսակ ծովային խեցեմորթ՝ որ տալիս է ծիրանի ներկը. concha» Վեցօր. 152. (գործածուած է ռեռ խղունջնաց ձևով, որով ուղղականը պիտի լինէր *խղունջուն կամ *խղոյնջն. բայց բո-լոր բառարաններն էլ դնում են վերի ձևով). գրուած է նաև ուրիշ զանազան ձևերով. ինչ-պէս՝ խղընջոյն (խղնջոյն) Բրս. ընչեղ. խը-խընջիւն կամ խըխնջիւն Երզն. լս. և մտթ. 591. Մխ. առակ. խխընջունի (խխնջունի) Բրս. մրկ. խղնջուն ՆՀԲ. սեռ. խխնջիւնեաց Բրս. մկ. էջ 338. խխնջուն ՋԲ. խնջուն ՋԲ. խնճուղ Վրք. սեղբ. 781. խռնջայլ կամ խռըն-չող Գաղիան. Բժշ. այս բոլորի միջից արդի գրական լեզուն ընտրել է խղունջ (կամ նաև խխունջ) ձևը և յատկացրած է միայն նոյն խեցեմորթի հասարակ տեսակին. ֆրանս. colimaçon, որից խխնջաձև նորակերտ բառը։ (Տե՛ս նաև կողինջ)։

• ԽՈԽ.-Վրաց. ღვინჭილა ղվինճիլա կամ ოურინჭილა ղուրինճիլա «օրոճիկ, մի տեսակ խխունջ» փոխառեալ է թւում հայ. խռնջայլ կամ խոնչող ձևից։-Կայ նաև ուտ. միլղոնչ «խղունջ», որի հետ համեմատելի է գւռ. կոխլանճ։


Բալասան, աց

s.

balm;
balsam;
balsam-tree.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան, սեռ. պալասանայ Միխ. աս. 378) «արաբական մի տեսակ թուփ, նրա ծաղիկը, անուշահոտ իւղը. balsamina hor-tensis De.» Խոր. աշխ. 612. Մաշտ. յետին գրչութեամբ պալասան Բժշ. Միխ. աս. պա-լասամ Բառ. երեմ. յաւել. 571 (երկիցս). հր-նագոյն ձևերն են բաղսամոն (յունարէնից փոխառեալ) և ապրսամ (ասորերէնից կամ պարսկերէնից փոխառեալ). ասւում է և մե-ռոնի ծառ Բժշ.։


Խարամանի, անւոյ

s.

the devil, demon;
venomous serpent.

• (-նւոյ, -նեաց) «դև. սատա-նայ» Ոսկ. մ. բ. 18. Եզն. Եղիշ. «մի տեսակ չար օձ» Ոսկ. եփես. 833. Եփր. թուոց, էջ 234, դատ. 333, պհ. 181, Վկ. արև. էջ 69. Վրդն. լս. 62. Վանակ. յոբ. Սարգ. յկ. ե. էջ 75. գրուած է նաև խարամայնի, խարաման, հարամանի Զգոն 370, իբրև ածական՝ հրա-մանի «գէշ, դաժան» Արծր. ա. 1. գ. 21 (հրամանի բարուք)։


Գուսան, աց

s.

singer, musician;
player;
actor.

• = Պհլ. *gosan ձևից, որ թէև առանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] ︎ նշանաւոր մի ե-րաժշտի անունը. 2. մի տեսակ երաժշտա-կան եղանակ». սովորաբար այս բառը կար-դացւում է kusān կամ kōsān, որով նախա-ձայնը հայերէնին յարմար չի գալիս. բայց ցուիլ g, որով կարելի է պարսիկ բառի բուն հնչումը դնել gōsān կամ gusān, ինչպէս սրբագրում է նաև Stackelberg, ZDMG, 48, 495։


Երաշտ, ի

adj.

dry, arid, parched;
cf. Երաշտութիւն.

• , ի, ո, ու հլ. (բոլորն էլ յետնա-րար) «չորութիւն, անձրևի պակասութիւն» Խոր. Կաղանկտ. Նիւս. բն., «չոր, չորայեն» Սիր. լբ. 26, «չոր, ցամաք (հող)» Վստկ.. «անթաց, չոռոգուած» Ոսկ. ես., որից՝ երաշ-տութիւն «չորութիւն» ՍԳր. «ծարաւ, պա-պակ» Ոսկ. յհ. ա. 45, երաշտահար Թէոփ. խ մկ., երաշտանալ «չորանալ» Եղիշ. Խոր.. երաշտահաւ «մի տեսակ թռչուն» Վանակ. հց. գրուած է նաև երեշտ, երեշտութիւն Վրղն. լուս. Ճառընտ։


Կտուց, կտցի, կտցաց

s.

beak, mouth;
bill;
shoe-top.

• , ի-ա հլ. «թռչունի քիթ» Վրդն. ծն Նար. (գրուած կտնուց Վրդ. առ. 81). որից կտցաւոր Խոր. կտցել Փիլ. լիւս. սրակտուց Ոսկ. ա. տիմ. կարմրակտուց Երզն. ժ. Խո-րան. կորակտուց Վեցօր. ը. 171. որ և կռա-կտուց Ոսկիփ. կտցար «մի տեսակ երկա-րակտուց թռչուն» Բռ. ստ. լեհ. (իբր ֆրանս. bécasse «կտցար», որ ծագում է ֆր. bez կտուց» բառից). կտցահարել (նոր բառ)։


Ծիտ, ծտի

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Լ. Շմ. Տփ. ծիտ, Յղ. ծէտ, Գոր. Ղրբ. ծըէտ, Ագլ. ծայտ։ (Սրան-ցից փոխառեալ եմ կարծում Վն. ծիտ «ճըն-ճըղուկի նման մի տեսակ փոքրիկ թռչուն»), ծծկ. Ղրդ. Մրղ. Ջղ. «պարսկական մէկ շա-հի՝ որ մի կոպէկից մի քիչ պակաս է»։ Նոր բառեր են ծտաբոյն, ծտախաղող, ծտախըն-ձոր, ծտաճինճի, ბտապաշար (որ և տտը-պաշար), ბտատանձ, ծտաչք, ბտաճուտ, ծտենակ։


Կոծիծ

s.

wart, excrescence.

• ԳՒՌ.-Տփ. կըծիծ, Մշ. կօձիձ, Ոզմ. կո-ծոծ, Պլ. Ռ. գօձիձ, Մկ. կածօծ, Զթ. Հճ. գիձիձ, Սվեդ. գձէն, Սեբ. գօձիգ, Ննխ. գօ-ձիդ, Ասլ. գէօվիւ ձիձ (<կովու ծիծ. բա-ղաձայնի մօտ գէօվիւ ձիզ)։ Ալշ. Մշ. ու-նինք գ'օնձօձ, որ նշանակում է մի տեսակ փուշ (տե՛ս կոծոծ), բայց նաև «կոծիծ, ե-չունդ»։ Այլուր կայ կոծոծ «ծառերի վրայ դուրս եկած ուռեցք»։-Հմշ. գուձա «կոծիծ»։


Ծմել

s. bot.

s. bot. spinage;
beetroot.

• ԳՒՌ.-Խտջ. ձ'իմէլ «մի տեսակ բոյս՝ որ խաշելով ուտում են», Հմշ. ձմէլ (?) «կա-նեփի արտերի մէջ բսնող՝ մութ-կարմրա-գոյն մի բոյս է», Երև. զի՛մէլ «անուտելի մի բանջար է», Ղզ. զի՛մբէլ «մոլոշի նման մի աղցան է»։-Հայբուսակ յիշում է գւռ. ծի-միլ ձևը, որ ըստ Տիրացուեան, Contributo § 337 նշանակում է «mercurialis annua L բոյսը» =կմշտրուկ, օղուլ օթը, եապան ֆէս-լիյէնի։


Կակազ, աց

adj.

stammering, stuttering, lisping.

• ԳՒՌ.-Կր. Ոզմ. Վն. կակաչ, Ախց. Մկ, կակաճ, Ալշ. կագաչ, Մշ. կագաճ, Ասլ. գա-գաչ, գագաշ. -ըստ Արրտ. 1915, 585 Ալշ. կարկաչա «կակաչ»։ Ժողովրդական լեզւով կակաչ նշանակում է նաև «խաշխաշ, papa-ver rhoeas L» (Տիրացուեան, Contributo § 170), Ատ. «պուտ, հարսնուկ, coquelicot» «հաւի կատար, crète» (Նուպարեան, Բառ. ֆր. 237), Մշ. կակաչ կամ կակաչին «մի տեսակ ուտելի վայրի բանջար» (բոլորն էլ նմանութեամբ)։

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Կակաջ, ի, ից, աց

cf. Կակաչ.

• ԳՒՌ.-Կր. Ոզմ. Վն. կակաչ, Ախց. Մկ, կակաճ, Ալշ. կագաչ, Մշ. կագաճ, Ասլ. գա-գաչ, գագաշ. -ըստ Արրտ. 1915, 585 Ալշ. կարկաչա «կակաչ»։ Ժողովրդական լեզւով կակաչ նշանակում է նաև «խաշխաշ, papa-ver rhoeas L» (Տիրացուեան, Contributo § 170), Ատ. «պուտ, հարսնուկ, coquelicot» «հաւի կատար, crète» (Նուպարեան, Բառ. ֆր. 237), Մշ. կակաչ կամ կակաչին «մի տեսակ ուտելի վայրի բանջար» (բոլորն էլ նմանութեամբ)։

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Հացի, ցւոյ, ցեաց

s.

ash-tree;
հացեաց դրախտ, ash-grove;
— ծառոյ սերմն, cf. Ճնճղկալեզու.

• (-ցւոյ, -ցեաց) «վայրի անպտուղ մի ծառ է. ֆրանս. érable կամ frêne (Նս-5-241 րայր ՀԱ 1926, 68), տճկ. տիշպուտաք» Խոր. գ. 18. Յհ. կթ. որից հացուտ «հացի ծառեց շատ եղած (տեղ)» Բուզ. գ. 14։ (Սխալմամբ գրուած հազի Գաղիան. որ ՀԲուս. § 3346 կարծում է «մի տեսակ բիծխի», բայց Նո-րայր ՀԱ 1923, 54 հաստատում է ուրիշ ձե-ռագիրներով՝ որ պետք է կարդալ հացի)։


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• . ո հյ. «հարսնուկ, ծափկոտրուկ, կէ-ինճիք չիչէյի, anémone» Ոսկ. պօղ. ա. 160 (ըստ գեղեցիկ նկատողութեան Վարդանեա-նի, Բառաք. դիտ. Դ. 104), Գաղիան. «երկ-նագոյն շուշան» Բժշ. «մի տեսակ վայրի բանջար» Վանակ. որ և ասւում է պոյտ, պոյտն Տաթև. հրց. 349, պտի ծաղիկ, պուտ-պուտ։ (Կայ այս բոյսի առանձին մի տեսա-կը՝ որ կոչւում է anemone armena Boiss տե՛ս Տիրացուեան, Contributo § 177)։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

• ԳՒՌ.-Կր. մօղէզ, Սեբ. մօղէս, Մկ. Վն. մօղօզիկ, Ալշ. Մշ. մօղօզիգ (Մշ. նաև մօղ-լօզիգ), Մրղ. Սլմ. մօղօզիկ1, Խրբ. Տիգ. մըգ-լէզ, Մշկ. Ք. մգըլդրէզ, Ննխ. մռխլէզ, Ապ. Սր. մողոզրիկ (ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 111 ծան.). անշուշտ նոյն բառն է նաև մողորիկ Տր. «մի տեսակ կարճ և ան-թոյն օձ»։ -Բառիս ձևափոխութեան վրայ անշուշտ ազդել է խլէզ հոմանիշը և փոխա-դարձաբար։

• ՓՈԽ.-Ըստ Ղափանցեան (անդ) գւռ. մո-ղոզրիկ ձևից է փոխառեալ տեղական քրդ. makizark «մողէս»։ Այլուր մողէսը կոչւում է քրդ. makamā'r (տե՛ս իմ Kecueil de mots Kurdes, էջ 12), որ կազմուած է ըստ իս քրդ. mā'r (=պրս. mār) «օձ» բառից. Հաճինի բարբառով էլ մողէսը (մեծ տեսակը) կոչւում է «Օձին թոյն ուտող»։ Ուտ. մօղօծ «մողէզ».


Հրէշ, հրէշից

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

• Պատև. խոր. աշխ. 1877, էջ 80 տար-բեր արմատից է դնում հրեշերէ, իբր արաբ. [arabic word] hiriš կամ haris «մէկ եղջիւրով խառնագազան, մի տեսակ օձ, ռնգեղջիւր»։ Հիւնք. հրեշտակ բառից։ Կաա ունի՝ արդեօք վրաց. რამი րաշի «առասպելական ձի», որի հետ նոյն է Ախց. հրաշ, պահուած միայն Հրաշին պէս եկաւ դարձուածում։ Ֆնտգլեան, Կոչնակ 1931, л 40 զնդ. frayaši «ամէն մէկի պահապան ոգին»։


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

• = Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.


Վարքայ, ից

s.

bark, barge, boat.

• = Յն. βάρϰα «նաւակ» բառն է, որ նոր հըն-չումով արտասանւում է varka։ Բառս բուն եգիպտական է (հմմտ. խպտ. barī) և նշա-նակում էր Նեղոսի վրայ բանող մի տեսակ նաւ. սրանից փոխառեալ յն. βάρις, որից լտ. bāris և նւազականը՝ լտ. *bārica>barca. վերջին ձևով անցաւ բազմաթիւ լեզուների, ինչ. բիւզ. յն. βάρϰα, իտալ. barca, ֆրանս-barque, գերմ. barke, անգլ. bark, ռուս. баp-


Քիստ, քստոյ

s.

awn, beard of corn.

• Lag. Urgesch. 905 զնդ. xvāsta «կե-րակուր»? Տէրվ. Altarm. 15 սանս. ka-sāyā, յն. ϰνήϑω, լտ. carduus «ուղտա-փուշ» բառերի հետ՝ սանս. kaš «զօծել, քսել, քերել»=հյ. քսել արմատից։ Հիւնք. կուշտ բառից։ Petersson 1) IF 34, 243 յն. σίστρος, σῖτος «մի տեսակ բոյս, ցորեն» բառերի հետ ևն. 2) KZ 47 288 միացնում է տանս. késara. ke-ça, լտ. coesaries «մազ, գէս» բառերի հէլր։


Դափնի, նւոյ

• (նւոյ, նեաւ), որ և գրուած է դաբ-նի, դափնէ, դափնիղ, դաբնիդ «մի տեսակ բոյս, կասլայ, laurus» Ագաթ. Վեցօր. 92. Փիլ. լին. Մագ. Նոնն. Ճառընտ. Յայսմ. -այլ ձևեր են՝ դաբնիա Անկ. գիրք նոր կտ. 238. դաբնիդայ Ոսկ. ճառք 879, դաբնիդեայ Անկ. գիրք նոր կտ. 251, 252, դափնիտեայ 265, դաբնընդեմ 238. -որից դաբնային Շնորհ, վիպ. նոր գրականում ընդունուած է միայն դափնի ձևը, որից դափնեվարդ «oléandre»։


Դորակ, աց

s.

jar, pitcher;
half a bushel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, սակայն ա-ռանց վկայութեան. Ս. Գրքի վկայութեանց մէջ գտնում ենք միայն սեռ. դորակի, իսկ Յհ. ի-մաստ. տպ. Վենետ. էջ 112 ունի սեռ. դորա-կից, որից հետևում է ի հլ.) «մի տեսակ չափ է (ջուրի, իւղի, գինիի ևն)» ՍԳր. Եղիշ. ը. էջ 112, որից՝ դորակաձև Վեցօր. 166։

• = Պհլ. dorak, dolak «բաժակ, պարունա-կութեան մի տեսակ չափ է», պրս. օკ» dō-ra «սկահակ գինւոյ, սկաւառակ»։ Իրանեա-նից փոխառեալ են նոյնպէս ասոր. [syriac word] dauraqā «amphora ansata, ունկնաւոր մեծ աման». արաբ. [arabic word] dauraq, յոգնակին da-variq (տե՛ս Իբն-ի Բատուտա, Ա. 319), վրաց. დორა դորա «հեղուկների մի չափ է, որ պարունակում է 30 շիշ կամ 54 ֆունտ», დორაკი դորակի «15 շիշ առնող հեղուկա-չափ», დურაკი դուրակի «կաթ կթելու ա-ման»։-Հիւբշ. 144։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• (կամ շաւարշարիւն) «նուիկ խոտը և հիւանդութեան մի տեսակ. լտ. dra-runculus. dracontium, serpentaria» Գա-ղիան. Ստեփ. լեհ.։

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Ոլոռն, ռան, ռունք

s.

pea;
chick peas;
grain;
globule;
wood-worm, beetle;
— —, drop by drop;
պատիճ կամ կեղեւ ոլեռան, peascod, peashel;
նմանք են միմեանց իբր հատք ոլոռանց, they are as like as two peas.

• , ն հլ. (-ռան, -րան, -ռունք, -ռանց, -րանց, յետնաբար նաև ոլեռն, սեռ. ոլռանց) «բակլայի կամ մաշի նման մի ընդեղէն. pisum sativum L. (Տիրացուեան, Contributo § 267). փխբ. խոշոր կաթիլ (քրտինքի, ար-ցունքի)» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. 60. «կտրուած կաթի մէջ ձևացած գնտիկները» Սասն. 67. «կարկուտի մէկ հատիկը» Ոսկ. յհ. բ. 1 (ւե-տին). «մի տեսակ որդ փայտի» Գաղիան. որից ոլոռնացեալ «ոլոռի պէս կոլորացած (կաթիլ)» Նիւս. կազմ. Երզն. մտթ. ոլոռնա-ձև Շար.։

• ԳՒՌ.-Մշ. օլոռ, Ննխ. ուլէռ (գիւղերը) և շրջմամբ՝ ուռէլ (քաղաքում), Խտջ. օռէլ, Գոր. հի՛զէօռնը, Ղրբ. հի՛ւլէռնը «ոլոռ». որից իւլլէ՛օռնէգ՝ «մի տեսակ պալար». բացի ա-ռաջինից միւս ձևերը ծագում են ոլեռն ձևից. որի հին գործածութիւնը ունի Վրք. հց. ա-582։-(Նո՞յն է թէ տարբեր բառ է Ջղ. (գիւ-ղերը) հոռալ «ոլոռի նման մի բոյս»=պրս. holar)։


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

• , ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։

• ԳՒՌ.-Ագլ. տօրմ, Բ. դամր «մի տեսակ թռչուն»։-Ըստ Դիւան, հտ. ժ, ծանօթ. 2 Տփ. տարբ՝ Մասիսի մորեխասպան թռչունն է, որով ո՛չ միայն տարբ միանում է տարմ ձևին, այլ և ցոյց է տալիս, որ՝


Բնդեռն

s.

cantharides.

• , ն հլ. (ռան, ռունք, ռանց) «աղբերում ապրող մի տեսակ սև բը-զէզ» Նիւս. Երգ. Մագ. թղ. 113. Վրդն. ծն. Սկևռ. աղ. 38. գրուած է նաև բնդերն Առաք. մու. փնդեռն Ոսկ. Եզեկ. Տօնակ. նոր գրա-կանում ընդունուած է միայն բնդեռ ձևով։ Ո-րից փնդեռնաքատակ «կեղտոտ բզէզի պէս» Յիշատ. պրպմ. էջ 515 (նորագիւտ բառ), կո-յադնդիռ «աղբի բզէզ» Ոսկ. մ. բ. 15, որ պէտք է կարդալ կոյաբնդիռ։


Խորիսխ, րսխոյ

s.

honey-comb;
honey-cake.

• ԳՒՌ.-Ալշ. Խտջ. Հմշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. խօրիս, Մկ. խուրիս, Ոզմ. խուրէս, Ախց. Երև. Տփ. խօրիզ, Պլ. խօրիձ, Ջղ. Սլմ. խո-րինձ, Հճ. խէլիզ, Ագլ. խրազ, որոնք սովո-րաբար նշանակում են «գաթայի մէջ դնե-լու հայս». -տարբեր նշանակութիւններ են տուած Հմշ. «թզենիի, եղէգի ևն թոյլ միջու-կը», Հմշ. Տր. «ձուի դեղնուց». հմմտ. նաև խորոճ Տր. «մեղրադդումով, սոխով և ուրիշ կանաչեղէններով պատրաստուած մի տեսակ հայս»։


Գուպար, աց

s.

war, combat;
wrestling;
assembly;
dispute;
—ս նստիլ, to assemble or sit down altogether;
ի — կռուոյ մտանել, to enter the lists, to wrestle.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «ըմբշա-մարտութիւն, կռիւ, պատերազմ, վիճաբա-նութիւն» Պիտ. Փիլ. լին. Նար. կ. 153. Սրկ. քհ., «մի տեսակ օդերևոյթ» Բրս. ծն., որից գուպարել կամ գուպարիլ «կռուիլ, մաքա-ռիլ» Սիր. ժա. 9. Ոսկ ես. 155. Մծբ., գու-պարած Եւս. պտմ. և քր., գուպարադիր Փիլ. նխ. բ. 47, գուպարայաղթ Գր. տղ., գուպω-րումն Պիտ., անգուպար «ըմբշամարտու-թեան մէջ անվարժ» Իրեն. հերձ, էջ 182։


Գրտակ, աց

s.

small loaf, roll.

• = Իրանեան փոխառութիւն, է. հմմտ. պրս. ❇ girda «կլոր հաց», ❇ girdak «մի տեսակ խմորեղէն», որից չփոխառեալ են նաև ասոր. [arabic word] grdg «իւղով ան-խմոր հաց», արաբ. ❇ jardaqa «կար-կանդակ»։ Պրս. բառը ըստ Hlorn, § 901 ծագում է gird «կոլոր» =սանս. vrttá-«կլոր» բառից. հնագոյն ձևն է պհլ. vartak «կլոր կարկանդակ». իսկ ըստ Հիւբշ. Pers. Stud 41. 157 հայերէնի հետ'ենթադրում է պհլ. *Ջirtak. հպրս. *grta-։-Հիւբշ. 132։


Դուն, — ինչ

cf. Դոյզն;
— ուրեք, seldom, rarely. cf. Դաշոյն.

• . ո հլ., որից՝ դունոյ հատիկ «մի տևսայ բոյս. csperus rotundus, ֆր. sou-chet odorant» (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1158 բ և ՀԲաս § 602). «cyperus longus L» (ըստ Տիրացուեան, Contributo § 42), «լոբի» (ըստ ՋԲ և ԱԲ) Մժշ.-կայ դուն Մշ. «մի տեսակ վնասակար խոտ, որ մօտ *), արշ. խորութեամբ արմատներ է ձգում հողի մէջ, ունի կոտորակի (գնտիկ) մեծութեամբ ա-մուր հունդի պէս կորիզներ. մեծ վնաս է տալիս բամբակի արտին»։


Կապիկ, պկաց

s.

ape;
— փոքր, marmoset;
— մեծ, baboon;
— երկայնաձետ, monkey.

• = Պհլ. kapik «կապիկ» բառից, որից և պրս. ❇ [arabic word] kabi «կապիկ». պահլաւերէն բա-ռըն էլ հին ժամանակ փոխառեալ է սանս. [other alphabet] kapi-հոմանիշից, որից առնուած են նաև հ. եգիպտ. kephi, ասուր. ukupu?, եբր [hebrew word] qoр, ասոր. ❇ qupā և յն. ϰήπος ϰῆβος «մի տեսակ երկարապոչ կապիկ» (Boisacq 445)։ Հնդ. kapi-«կապիկ» հա-մարւում է գոյնի անուն. հմմտ. kapila-kapiça-«գորշագոյն, կարմրաւուն»։-Հիւբշ. ,65։


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

• «թեփը հանած և կոտրտած ցորեն gruau», Գաղիան. (իբրև հոմանիշ է դնում յն. χόνόρος բառին, որ իրօք ի մէջ այլոց նշանակում է «կորկոտ, gruau», ըստ Bail-ly, Dict. gr.-lr. 215ա). Հալել. էջ 9 «կորկոտի չափ մանր ջարդած» Վստկ. 56, 113. որից գարեկորկօտ Վստկ. էջ 8. Մխ. բժշ. 50. կորկոտապուր «կորկոտով պատ-րաստուած մի տեսակ ապուր» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 130 (գտնւում է նաև արդի բարբառներում)։


Պարկ, աց

s.

sack, bag, purse, budget, wallet, satchel;
— զօրաց, knapsack;
— թղթաբերի, courier's bag.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 152 պրս. պէրխ (իմա ❇ [arabic word] barx «սակաւ ինչ»)։ ՆՀԲ լծ. յն. πὴμα, լտ. pera «պարկ»։ Karolides, Γλ. συγϰρ. 95 կա-պադովկ. παγρί «սափոր»։ Հիւնք. պրս. barg «պատրաստութիւն պիտոյից ճա-նապարհի, պաշար»։ Թիրեաքեան, Ա. րիահայ բռ. 319 պրս. [arabic word] barak «ուղ-տի բրդից գործուած կտոր, որից դար-վիշները գլխանոց կամ կապայ են շի-նում. 2. մի տեսակ կարճ հագուստ»։


Սափոր, ոց

s.

urn, amphora, pot, pitcher, jug, jar.

• 2ՀԲ և Աւետիրեան, Քերակ. 1815. էջ 313 ըստ հին քերականների՝ սա է փոր։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 160 պրս. ❇ sabū «սափոր» կամ շա-ֆուլ(?)։ ԳԴ պրս. սէպու։ ՆՀԲ «որպէս թէ փորով աման, լծ. և այլազգ. սէպու, շաֆուլ»։ Հիւնք. պրս. սէպու։ Յակո-բեան, Բիւզանդիոն л 743 պրս. սէպու-եբր. էսըբար, եթովպ. սաֆարա, մասի-ֆարի։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] zābūrā «մի տեսակ հողէ աման»։


Ջնարակ, ի

s.

sandarac;
varnish;
glaze.

• «սանդարակ խէ-ժը, sandaraque» Գաղիան. բժշ. «մի տեսակ եղիճ» Գաղիան. (ըստ ՀԲուս. § 1889). որից ջնարակագոյն «ջնարակի պէս փայլուն» Բռ. q-ор4s ստեփ. լեհ.։ Սրա հետ նոյն է չնարէկ «կար-միր ծծմբաւոր զառիկի, sulfure rouge d'ar-šénic, sandaraque, réalgar», տր գիտէ մի-այն Նորայր, Բառ. ֆր. 1036 ա, որից և Քա-ջունի, Գ. 197։ Արդի գրականում ջնարակ նշանակում է «սըռ, հողէ ամանների ներսի փայլուն ապակեփայլ ներկը»։


Նապաստակ, աց

s. ast. s. bot.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

• , ի-ա հլ. «նապաստակ» ՍԳր. Իւս. օր. Վեցօր. 192. որից նապաստակի ա-կանջ «մի տեսակ խոտ. լտ. auricula leporis կամ chantarellus» Բժշ. նապաստակակեր «նապաստակ շատ ուտող». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մե-ծոփ. 122, իբր նախատական վերադիր Վրաց. «Եւ անարի և որովայնամոլ, արբեցող և լա-պաստակակեր ազգն Վրաց, որ հանապազ չի գիներբուս նստեալ պարծէին»։ Գրուած է ալապազտրակ Վրդ. առ. 195, լապաստակ Վրդ. առ. 196։


Շիղ, շղի, շղոյ, շղից

s.

fescue, mote;
bit or slip of straw;
little branch.

• , որ և շիւղ, շեղ, ռ հլ. (ՆՀԲ դնում է նաև ի հլ. բայց առանց վկայութեան) «ճիւղի կամ ծղօտի բարակ կտոր» ՍԳր. Վեցօր. 101 169. «մի տեսակ բոյս. festuca altissima All» (Տիրացուեան, Contributo § 36). որից շղաբեր Եղիշ. մկրտ. 208, Յհ. իմ. եկեղ. Զքր. կթ. շղաբերել Զքր. կթ. խչ. շղագոյն Խոսր. պտրգ. կամ շիղաբեր (իմա՛ շիւղաբեր) Ուռհ շիւղադէտ Ներս. աբ. լիւղահան «աչքի շիւղը հանող» (չունի ԱԲ) Տարօն. էջ 315։


Ողկոյզ, ուզի, ուզոյ, ուզից, ուզաց, ուզոց

s.

bunch of grapes.

• , ո, ի, ի-ա հլ. «խաղողի ճութը, կուզ» ՍԳր. Վեցօր. 94. «արմաւենու կամ նո-ճու ողկոյզ» Երգ. ա. 13, է. 17. «նորահաս, մատղաշ» Ածազգ. «գունդ մեղուաց» (այս նշանակութիւնը գիտէ միայն Տիրոյեան, Հանրագր. էջ 552). որից ողկուզաբեր Թէոդ. ողկուզալից Մծբ. եփր. մն. էջ 467. ողկու-զուկ «մի տեսակ խոտ» Փիլ. լիւս. ողկուզօրէն Պիտ. Նոնն. գեղեցկողկոյզ Պրպմ. քաջողկոյօ Փիլ. նխ. խնկողկուզիկ Մխ. առակ. մահող-կուզեան Նար.։


Տօսախ, ից

s. bot. adj.

s. bot. box, box-tree;
փայտ —ի, box-wood;
—ի, box-wood, made of box.

• , ո հլ. (ՆՀԲ դնում է ի հլ., բայց առանց վկայութեան. գտնում եմ սեռ. տօսա-խոյ Եփր. թուոց, էջ 253) «մի տեսակ կարծր փայտ և նրա ծառը. շիմշիր. լտ. buxus» Ես. խա. 19. Վեցօր. 92. Ագաթ. գրուած է նաև տուսախ. որից տօսախի Կիւրղ. ծն.-փոխաբերաբար ասւում է հիւանդոտ դեղ-նած գոյնի համար՝ Ոսկ. Ճառք, էջ 61 և 355 (վկայութիւնները մէջ է բերում Նորայր, Բառ. ֆրանս. 710բ)։


Լոր, ոյ

s. ornith.

s. ornith. quail;
ձագ —, young -.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայու-թեան) «մի տեսակ թռչուն. տճկ. պրլտրրճին» Վեցօր. 89. Լաստ. որից լորամարգ կամ լո-րամարգի՝ նոյն նշ. ՍԳր. Եփր. ել. էջ 169 լորանոց «թռչունի վանդակ» Պտմ. աղէքս. էչ 168 (ՆՀԲ և ՋԲ ըստ յն. բնագրի ուղղում են այսպէս. իսկ ձեռագիրները վրիպակով գրում են լարանոց. ԱԲ ունի միայն վերջին ձևը)։

• = Թերևս բնիկ հայ բառ հնխ. lor-ձևից, ո-րի ժառանգն է նաև յն. λάρος «մի տեսակ ծո-վային գիշակեր թռչուն» (սրանից փոխա-ռեաւ լտ. larus նոյն նշ.), որ և λαρίς, -ίδος։ Հաւանաբար բոլորն էլ բնաձայն են և կապ ունին յն. ληρος «դատարկաբանութիւն». ληρεῖν «դէլ տալ», ληρώδης «ցնդաբանող», սանս. ráyati, լտ. lātrāre, ալբան. l'eh, հսլ. lajati, լիթ. lótl, լեթ. lát, ռուս. лаять «հա-ջել», գոթ. lailōun «անարգել», միռլ. līim «դատապարտել» ևն (բուն արմատը հնխ. lā(i)-,lə-, lo-) բառերի հետ։


Մահիկ, հկաց

s.

lunula, crescent, waxing or waning moon;
crescent shaped ornament, lunette;
meniscus;
— եղջիւրք, the horns of a crescent.

• , ի-ա հլ. «նորածին լուսին, լուս-նի եղջիւրը» Փիլ. սամփս. Գէ. ես. «այս ձևով մի տեսակ զարդ» Ես. գ. 19. Գէ. ես. Արծր. որից մահիկեղջիւր Վեցօր. 115, 131, Շիր. էջ 51, 53. մահկաբար Նիւս. երգ. մահ-կաձև (նոր բառ)։

• = Պհլ. *māhik «լուսնակ, մահիկ» բառից փոխառեալ. պհլ. բառը կազմուած է [other alphabet] māh «ւուսին» բառից՝ -īk նուազական մաս-նեևոմ. հմմտ. պրս. [arabic word] mah «լուսին», որից նուազական [arabic word] mahča «մահիկ, է լուսնաձև իմն տափարակ՝ զոր յարծաթոյ և ի պղնձոյ արարեալ դնեն ի գլուխս դրօ-շակաց, մէնարէից և գմբէթեայ շինուածոց» (ԳԴ)։ Վերջինից է փոխառեալ Վն. մահչա «կանացի ճակատազարդ», որ և համապա-տասխանում է հների մահիկ «մի տեսակ զարդ» իմաստին։ Պհլ. բառը աւանդուած է գաղափարագիր ❇ր lbirhiq ձևով, որ պէտք է կարդալ māhīk, ինչպէս որ յոգնակին էլ գրուած է ճշտիւ māhīkān «ամիսնէր» (Ny-berg, Hilfsb. 1, 34, 52 և 2, 143)։ Աւելի ըն-դարձակ տե՛ս ամիս բառի տակ։-Հիւբշ. 191։


Entries' title containing տեսակ : 70 Results

Definitions containing the research տեսակ : 81 Results