ԱՆՊԱԿԱՍ եւ ԱՆՊԱԿԱՍԱԲԱՐ. ἁδιαλείπτως, ἑνδελεχῶς, indesinenter, assidue, continenter, ἑξ εκτένειᾳ, in extensione. Առանց պակասելոյ, դադարելոյ. անթերի. ամբողջ. եւ Անդադար. յաճախ. յաւէժաբար. անընդհատ. միշտ.

Լուցցեն առաջի տեառն անպակաս։ Մատուցանիցէք հանապազ յողջակէզ անպակաս։ Անպակաս յիշեմք մեք զձեզ։ Առաջի անկեալ թաւալէին անպակաս զերիս աւուրս։ Անպակաս զցայգ եւ զցերեկ պաշտեալ։ Գոհանամք զաստուծոյ անպակաս. (Ղեւտ. ՟Ի՟Դ. 3։ Թու. ՟Ի՟Ը. 3։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 11։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 12։ Գծ. ՟Ի՟Զ. 7։ ՟Ա. Թես. ՟Բ. 13։)

Զպատարագին. մասն անպակաս մնալ ի խորանին. (Յհ. իմ. եկեղ.։)

Անպակաս յարուցանես. (Նար. ՟Զ։)

Անպակաս աղօթեցէք. (Վրք. հց. ՟Բ։)

Անպակասաբար իբրու յաղբերէ հանելով. (Փիլ. նխ. ՟բ.։)