head-ache.
that comes, foreign.
• «ծղի, բազուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. 69 «Ապա թէ գլխացաւութիւն խիստ լի-նի, զերկու զեկաւորսն՝ որ է ծղին՝ կապէ՛»։ (Այս մասին տե՛ս նաև Seidel, § 190, որ Գաղիանոսի մօտ էլ գտնում է ծայրերի կա-պումով գլխացաւի դարմանման եղանակը)։
• = Պհլ. փոխառութիւն. հմմտ. պհլ. [arabic word] šamblīt (գործածուած է Bundeheš-ում), պրս. [arabic word] šanbalī̄d «ծաղիկ իմն դեղ-նագոյն, որ ըստ ձևոյն և ըստ հոտոյն նման է ծաղկան թուրնջի և եթէ հոտոտիցի, փա-րատէ զգլխացաւութիւնն» (գործածել է Ֆիր-ռուսին, և համարւում է «սորնջան, Her-bstzeitlose», որ է ըստ Aнненковъ-ի բու-սաբանական բառարանի, էջ 104 լտ. colchi-cum autumnale L, ըստ դեղագործների cro-cus pratensis, ֆրանս. colchique, tue-chien, mort-chien, veilleuse, safran des prés, saf-ran bâtard, անգլ. tuberoot, ռուս. бeзвpe менница ևն). ասւում է նաև պրս. [arabic word] šanbalīt, ❇ šamlī̄d. ունինք նաև︎ [arabic word] šanbalīda «բուրումն ազգի ազգի ծաղկանց»։ Պրս. բառի յետին հյ. ձևն է շաբալութ, որ տե՛ս առանձին։ Այլ է պրս. [arabic word] ︎ šanbalil, որի վրայ տե՛ս բաղեղն բառի տակ։-Իրան, եան բառի արաբ. տառադարձութիւնն է ըիմ-լիտէճ (ըստ Նորայր ՀԱ 1924, 71), որ ներ-կայացնում է պհլ. šamlīdag ձևը։