adj.

patient;
abstinent, sober, continent, temperate, chaste;
— կեանք, continence;
— լինել or կալ cf. Ժուժկալեմ.

adj.

ἑγκρατής continens, temperans. Որ ժոյժ ունի ի հեշտալեաց. պարկեշտ, զգաստ. ողջախոհ. եւ Պահեցօղ, սակաւապէտ. ճգնօղ. զինքը զսպօղ.

Գիտացի՝ թէ ոչ այլազգ լինիցիմ ժուժկալ, բայց եթէ աստուած տացէ. (Իմ. ՟Ը. 21։)

Պարտ է եպիսկոպոսին անարատ լինել, սուրբ, ժուժկալ. (Տիտ. ՟Ա. 8։)

Անձն ժուժկալ՝ խնդրէ զանապատ. (Խոր. ՟Գ. 47։)

Աւելորդ է եւ մարտ խորհրդոց եւ ցանկութեանց ի վերայ ժուժկալին եւ անժուժկալին։ Յօժարութիւնն է որ մարտնչին ընդ ցանկութեանն, եւ յաղթեալ ժուժկալիւքն, եւ պարտեալ անժուժկալիւքն. (Նիւս. բն.։)

Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, այսինքն հաւատացեալ՝ ժուժկալ, համբերօղ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ակն որովայնամոլի խուզէ զերախանս. իսկ ակն ժուժկալի զժողովս սրբոց։ Զյիշատակս սրբոց թուէ անձն որովայնամոլի. իսկ ժուժկալն՝ վարուց նոցա ցանկայ նմանել։ Հոտ անոյշ բուրէ ի խնկոց. եւ աղօթք ժուժկալաց ի հոտոտելիս աստուծոյ. (Նեղոս.։)

Ի ժուժկալ պատկերէ սրբոյն ծանեաւ նաւապետն զառաքինութիւն նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

ԺՈՒԺԿԱԼ ἑγκρατής, καρτερός tolerans, patiens, validus, potens Տոկուն. համբերօղ. արի. քաջ. պնդակազմ. դիմացկուն. զօրաւոր.

Քանցէին գանիւք առ բագնովքն, եւ ոչ նուազելոյն, այլ առաւել ժուժկալին պարգեւս հատուցանէին։ Զժուժկալսն ի մրցմունս առ ասպարիզօքն շոճի ոստովք պսակէին. (Նոննոս.։)

Երիտասարդք եւ կուսանք անկեալ գլորէին. եւ այն՝ որ ժուժկալն էր, ձանձրացեալ էր. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Արասցեն աւերակ զտիեզերս ժուժկալ երիվարօք. (Մեսր. երէց.։)

Այնպիսի են ժուժկալացն ոգիք. ո՛րչափ այլք խափանել ջանան, նոքա եւս քան զեւս յորդորին. (Տօնակ.։)

ԺՈՒԺԿԱԼ ԼԻՆԵԼ, ԿԱԼ. cf. ԺՈՅԺ ՈՒՆԵԼ. եւ ԺՈՒԺԿԱԼԵԼ ἑγκρατεύομαι եւ այլն.

Ամենայն որ պատերազմի՝ ամենայնի ժուժկալ լինի. (՟Ա. Կոր. ՟Թ. 25։)

Ժուժկա՛լ լեր անձին, եւ յաղթեսցես սատանայի. (Ոսկ. ՟ա. թես.։)

Ստահակ հողմոցն մրրկացն ժուժկալ լինել հաշուիցէ. (Նախ. թղթ. կթղ.։)

Ժուժկալ լիցի բերդին, եւ մի ձեռս տացէ ի պարսիկս. (Բուզ. ՟Դ. 55։)

Ո. (կարէ ժուժկալ լինել առաջի քո. Սեբեր. ՟Թ։)

Յամենայնէ՝ յորոց օրէնքն աստուծոյ հրաժարեցուցանէ զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. (Շ. թղթ.։)

Վասն աստուծոյ երկիղին ժուժկա՛լ կացցես անշարժ. (Ոսկ. ՟ա. թես.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անժուժկալ

Անժուժկալութիւն, ութեան

Ժուժկալեմ, եցի

Ժուժկալութիւն, ութեան

Voir tout