s.

ՀԱՄԲԱՐՈՒ եւ ՀԱՄԲԱՐԻ. Պարիկ. յուշկապարիկ. պրս. փերի. Կենդանի ջրային կամ ցամաքային՝ խառնակ, եթէ՛ իրական իցէ՝ եւ եթէ բանաստեղծական. ճիւաղ. եբր. պէնօթ խանաթ (դստերք ճչոյ). եւ թաննին, թաննիմ (վիշապ, նհանգք). ըստ սիմաքոսի՝ ջայլամուղտ.

Եղբայր եղէ համբարուաց. (Յոբ. ՟Լ. 29.)

ուր (Իսիւք.) գրէ.

Զհամբարու այլք յուշկապարիկք թարգմանեցին. եւ համբաւ է վասն սորա՝ թէ ծովային կենդանի է, ի միջոյն ի վայր ձուկն, եւ ի վեր կնոջ կերպարան. եւ այնքան քաղցրաձայն, մինչ զի պակնուն լսօղքն. վասն որոյ եւ յն. սիրին, կարծի նշանակել իբր սիրայիւ կամ պարանաւ ձգօղ։

Անդ հանգիցեն համբարուք։ Եղիցի բնակութիւն համբարեաց, եւ հանգիստ ջայլամանց։ Գազանք անապատի, համբարուք, եւ դստերք ջայլամանց. (Ես. ՟Ժ՟Գ. 21։ ՟Լ՟Դ. 13։ ՟Խ՟Գ. 20։)

Դստերք համբարեաց։ Արասցէ կոծ իբրեւ զվիշապաց, եւ սուգ իբրեւ եւ սուգ իբրեւ զդստերաց համբարեաց. (Երեմ. ՟Ծ. 39։ Միք. ՟Ա. 8։)

Այլ ասեն, համբարուաց ծնունդք գոն։ Բայց թէպէտեւ ասին իչ անուանք ի գրոց՝ յուշկապարկաց, կամ համբարուաց, կամ պարկաց, ըստ կարծեաց մտաց մարդկան ասին, եւ ոչ ըստ բնութեան. (Եզնիկ.։)

Համբարուք ասին, եւ ոչ են. (Մխ. երեմ.։)

Համբարուք եւ յուշկապարիկք ... սոսկ անուանք, եւ լոկ համբաւք. (Գէ. ես.։)

• , ի-ա հլ. կամ ՀԱՄԲԱՐԻ (-րւոյ, րեաց) «պարիկ, յուշկապարիկ, իրա-կան և կամ երևակայական ճիւաղ»՝ ՍԳր. Եզն. Եղիշ. Հրց. էջ 52։

• = Պհլ. *hambaru ձևից, որ թէև աւան. դուած չէ, բայց կայ պրս. hambaruna «տան ոգի, դև»։

• ՆՀԲ պրս. parī «պարիկ» բառի հետ։ Պաւասանեան, Պատմ. գրակ. 197 «համ. բարների կամ շտեմարանների պահա-պան աստուած»։ Հիւնք. պրս. հիւպարի «կարապ»։ Մէնէվիշեան, Արդի լեզուա-գիտ. էջ 61 հունգ. hämā «մթին»+պա-րիկ բառերից, իբր թէ համբարու «սև աառեև»։ Stackelberg, Дрeви. Bocт 1901, թրգմ. Բազմ. 1902, էջ 121 կցում է պրս. hambaruna ձևին, որ չունի ԳԴ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst. Յու-շարձան 402 սումեր. amar-baruu «մա-տաղ եղնիկ»։ Ուղուրիկեան (տե՛ս Գաբ. բռ. էջ 771 և 1405) ֆրանս. vampir բառի հետ։ Meillet, Rev. ét. arm. 1, 10 իրան. *ham-paru-ձևից, որի հետ նոյն. է parikā>պարիկ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hān-bar «բորենի և նման վայրի գազան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 155)։ 11. Եզն. որից համբաւել «կոչել, հռչակել, յայտարարել, անուն կամ լուր հանել» Մտթ. թ. 31. Եզն. համբաւաւոր Եփր. եբր. համբա-ակոծ առնել Կոչ. համբաւահան Բուզ. համ-բաւատենչ Փարպ. Խոր. չարահամբաւ Պիտ. Բրս. մրկ. բազմահամբաւ Սիսիան. բարե-համբաւ Բ. մակ. ժդ. 37. մակբայական գոր-ծածութեամբ՝ համբաւու «ի լրոյ» Կղնկտ։ հրտր. Էմ. էջ 40։