cf. Ողոք.
struck by love, or sadness.
• . գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։
protestantism.
tiara, mitre, diadem.
• «թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։
appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.
• , ո հլ. (յետնաբար կայ նաև յգ. ևես. -առ) «բարձրաձայն գանգատ» ՍԳր. Փարպ. Եղիշ. ոճով ասւում է բողոք արկանել, բողոք հարկանել, բողոք բառնալ, բողոք ու-նել «բողոքել, բղաւելով գանգատիլ» ՍԳր. Փարպ. Եղիշ. որից բողոքել ՍԳր. Ագաթ. Եզն. բողոքիչ Նար. բողոքումն Պիտ. Նար. մարգարէաբողոք Անան. եկեղ. նորաձև նշա-նակութեամբ գտնում եմ բողոք «մունետիկ» և բողոքել «մունետիկի բարձրաձայն յայ-տարարելը». հմմտ. «Եթէ ոք գտանէ ինչս և քարոզն բողոքէ և գտողն խորէ... Եթէ բո-ղոքն ոչ բողոքէ և զտէր ընչիցն ոչ ճանաչի-ցէ... իսկ եթէ բողոքն բողոքէ և զտէր ընչիցն ճանաչիցէ...» Աթան. հրց. էջ 429։ Նոր գրա-կանին յատուկ բառեր են բողոքական, բո-ղոքագիր, բողոքարկու, բողոքատու, բողո-Քոլդր ևն։
root.
• ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ
neessarian.
• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։