Your research : 3 Results for ոսկեթել

Ոսկեթել, ի

adj. s.

interlaced or interwoven with gold;
embroidered with gold;
gold-thread, gold-wire;
— դիպակք, կերպասք, brocade.


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

• , ի-ա հլ2 «մետաքսեայ մի տեսակ ոսկեթել գործուածք և նրանով շինուած հա-գուստ» Ես. գ. 21, 24. Եզեկ. իէ. 7. Կղնկտ. Ա. 321. Ղևոնդ 62. Ասող. 129, «դիպակից շի-նուած» Յայսմ., որից՝ դիպակագործ Ոսկ. ես., ղիպակազգեստ Վրք. հց., դիպակակի-տուած Նար.-Բառ. երեմ. 78 դիպակ մեկ-նում է «ծայր», որ ճիշտ այնպէս է՝ ինչպէս ճոթ, որ մեր արևմտեան բարբառներում նշա-նակում է «ծայր», իսկ արևելեան բարբառ-ներում «կերպասեղէն կամ այլ գործուածք»։

• = Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

• . ո Հյ. «թել, դերձան» Ել. լթ. 3. Երգ. դ. 3, զ. 8. որից ոսկեթել Յայտ. ժը. 12. Ոսկ յհ. ա. 39. թելադիր «խրատող, համոզող, յորդորիչ» Ոսկ. մ. ա. 3, 10. յհ. բ. Սեբեր. թելադրել Ագաթ. Եզն. թելադրութիւն Եզն (վերջին երեքի համար հմմտ. թել բանի «խօսքի թելը» Նար.)։-Նոր գրականի մէջ են կազմուած՝ անթել, թելաւոր, մետաքսաթել, մետաղաթել, հեռագրաթել, թելահայս, թե-լանման ևն։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Definitions containing the research ոսկեթել : 3 Results

Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

• «ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։

• = Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։


Նէեսա

s.

nessa;
ostrich.

• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։


Տարազ, ուց

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

• = Պհյ. *tarāz ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tarāz, արաբացեալ ձևով՝ [arabic word] ձi-rāz, tarāz «է նշանն այն զոր առնեն ոսկե-թելիւ և մարգարտօք ի յուսս և յօձիս պատ-մուճանի և ի բերանս թեզանեաց», [arabic word] ︎ tirāzidan «կարել ի հանդերձս և ի պատմու-ճանս զարդարիչ իրս», [arabic word] ❇ tirāzgr «այն որ առնէ նշան ոսկեթելիւ և մարգար-տօք ի յուսս և յօձիս պատմուճանի և ի բե-րանս թեզանեաց», արաբ. ❇ tarz «կերպ. ձև», ❇ tirāz «բարք, սովորոյթ, եղանակ». աֆղան. tarz «կերպ, ձև, եղանակ», քրդ. terz «կերպ, եղանակ», փոխառութեամբ՝ ռում. tarz «ձև, կերպ»։-Հիւբշ. 252։