s.

trailing gown, tail coat.

s.

ԶԱՌՔԱՇ կամ ԱՌՔԱՇ. Առքարշեալ ցգետին, կամ ոսկեթել (ի զէր ) հանդերձ.

Ագանին թագուհիք զառքաշ առ ստորոտովք. (Վրդն. սղ. ՟Խ՟Դ։)

• «ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։

• = Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։

• Որովհետև բառը հայցական հոլով է, ուստի ՆՀԲ դնում է զառքաշ կամ առ-քաշ. իբր թէ առ նախդիրով կազմուած՝ քաշել բայից. յիշում է նաև պրս. zer «ոսկի»։ Բայց հանդերձ գոյականը ա-ռաջ դրուելուց յայտնի է որ զ նախդիր չէ. բացի սրանից, պրս. և վրաց. ձևերը կասկած չեն թողնում, որ բառի բուն ձևն է զառքաշ, որի մօտ դրուած «առ ստորոտովք, ի վերջաւորս» բառերն էլ այնպես լաւ յարմարում են յիշեալ «ա-սեղնագործ» իմաստին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 658։