vn.

to lose ones head, to rave, to talk nonsense;
to surpass, to go to extremes.

չ.

ԱՌԱՆՑԱՆԵՄ կամ ԻՄ Քաջիկ անցանել ըստ ժամանակ, ըստ չափ, ըստ տեղի. զանցանել. հնանալ. ծերանալ. զառամիլ. խռուիլ ալեօք. շատ անցնիլ, առնել քալել կամ անցնիլ.

Յաւէտափթիթ ամենեցուն գոլ, եւ ոչ երբէք առանցանելով սաղարթաթափ լինել. (Փիլ. լին. ՟Ա. 9։)

Զանցեալ զառանցեալ ժամանակն ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Որ առանց ընդ երկինս երկնից ինքնիշխան զօրութեամբ. (Լմբ. ստիպ.։)

Այր առանցեալ. (Նիւս. կազմ. ՟Ի՟Է։)

Զառանցեալն եւ զամուլն արգանդ սառայի. (Նար. ՟Լ՟Ա։)

Մարմինս մեր ահա առանցաւ (ծերութեամբ). (Փիլ. այլաբ.։)

ἑξίσταμαι, ληρέω, ληραίνω. mente excedo, deliro, nugor, ineptio. Արատաքոյ ելանել անձին կամ քան զչափն անձին, զառանցանել. բանդագուշել. աղճատիլ. ցնորիլ. շաղփաղփել.

Եթէ առանցաք ինչ, այն աստուծոյ է. (՟Բ. Կոր. ՟Թ. 11։)

Քանի՛ցս ստէպ զնոյն ասեմ, եւ թուիմ թէ առանցեալ ինչ իցեմ. (Ոսկ. եփես. ՟Ի՟Ա։)

Առանց առանցանելոյ բարբաջելոյ զգաստութեամբ կերակրիմք։ Յորժամ առանցանիցէ եւ բարբաջիցէ եւ խելագարիցէ անձնս։ Յառողջամիտ խորհրդոց առանցեալ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟ա.։)

(Արբեցութիւնն առնէ) շատխօս զհանդարտաբանն, առանցեալ՝ զիմաստունն. (Իսիւք.։)

Մարգարէդ առանցեալ է, ո՛չ գիտէ զի՛նչ խօսի. (Ոսկ. ես.։)

Տողս առանցելոցն բանից յեռուս. (ՃՃ.։)