Your research : 5 Results for բղջախոհ

Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

• «պղծասէր, ցանկասէր» Լմբ ժղ. Երզն. քեր. Գր. հր. Կաղկանտ. Ասող. յիշ. որից բղջախոհական Ճառընտ. բղջախո-հութիւն Շնորհ. ատ. Ոսկիփ. Լմբ. ժղ. Բռս-մրկ. Գր. հր. գրուած է նաև բողջախոհ Պիտ. բողջախոհութիւն Պիտ. Արծր.։

• = Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։

• Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։


Վաւաշ, ի, ից, աց

adj.

luxurious, profligate, licentious, dissolute, lewd, rakish, libertine, lecherous, obscene.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ցանկա-սէր, տռփոտ, բղջախոհ» Նխ. ծն. Պամ աղէքս. Խոր. Մագ. Տօնակ. Պիտառ. որից վաւաշոտ Փիլ. իմաստ. վաւաշոտել Կղնկտ. Նիւս. բն. վաւաշալից Պիտ. վաաշանալ Փիլ. իմաստ. Խոր. չարավավաշ Յհ. կթ.։


Ամբողջ, ից

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

• ՀՀԲ ամենևիմբ ողջ։ Աւետիքեան, Քեր. 1815. էջ 207 ան+բ բացասականներով ողջ բառից։ ՆՀԲ համբուն ողջ, կամ իբր ան-բողջ «ան-պիղծ»։ Էմին, Քերակ. էջ 38 և Հիւնք. ամ-բ-ողջ, ամ ևբ կրկին բացասական մասնիկներով, որոնք իրար են չեզոքացնում, իբր «ոչ-ոչ-ողջ»։ Իրօք էլ կայ ամբողջախոհ, ամբողջախոհագոյն Փիլ. իբր «ողջախոհ, ո՛չ-բղջախոհ». մին-չև անգամ երեք բացասականով՝ ան-ամ-բ-ողջախոն, իբր «բղջախոհ»։ Տէրվ. նախալ. 122 համ+ողջ՝բ յաւելուածով. ինչ. թմրիլ-թմբրիլ, արմաւ-ամբրաւ։ Վե-րի մեկնութիւնը տուաւ հայագէտ Meil-let MSL 8, 236 և 9, 156. որ Հիւբշ. 416 տարբերութեան պատճառով անապա-հով։


Ողջ, ոց, աց

adj. adv.

alive, living;
sound, safe;
complete, entire, integral;
wholesome;
uninterrupted;
— —, alive, all alive, altogether, cf. Կենդանւոյն;
— բովանդակ, wholly, entirely;
— եկիր, welcome ! you are welcome;
— լեր or եր, keep yourself hearty;
God speed you, good bye !
— լեր վարդապետ, hail Master !
— լեր թագուհի, Salve Regina! hail Mary!
— երթ, go in peace, adieu, farewell;
— մնասցեն, let them go to the devil;
— մնա, adieu, take care of yourself, my kind wishes.

• , ո հլ. «առողջ, կենդանի» ՍԳր. Ոսկ. ես. և եփես. «ամբողջ, անթերի, բոլոր, բովանդակ» ՍԳր. Կիւրղ. ծն. Եզն. Ոսկ. ես. «ողջամիտ, ողջախոհ, մաքուր» Փիլ. Վանակ յոբ. Լմբ. առակ. որից ողջամբ «ողջ և առողջ» ՍԳր. Փարպ. «ամբողջ» Ճառընտ. Նար. խչ. Օրբել. հրտր. Էմ. էջ 187 (Վճարեաց զամեն այն գինն ողջամբ). ողջանալ ՍԳր. Ոսկ. մ. գ. 14. ողջացուցանել «լաւացնել, բժշկել» Տոբ. ժբ. 3. Ովս. զ. 3. Ոսկ. եփես. «ամբող-ջացնել, լրացնել» Գ. թագ. ժը. 30. ողջոյն «բոլոր, բովանդակ» ՍԳր. Եղիշ. «մէկի որ-պիսութիւնը հարցնելը, բարևում, բարև» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. նախողջոյն Մրկ. ժբ 38. Ղկ. ժա. 43. առողջ Ղևտ. ժգ. 10. Եզն. Ոսկ. ես. ամբողջ (տե՛ս առանձին), ողջա-խոհ Փարպ. Յճխ. բղջախոհ (տե՛ս այս բա-ռը), անառողջ, ողջերթ (նոր բառեր) ևն։


Խորհ

• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Entries' title containing բղջախոհ : 1 Results

Բղջախոհութիւն, ութեան

s.

luxury, licentiousness, incontinence, lasciviousness.


Definitions containing the research բղջախոհ : 1 Results

Թողանամ, ացայ

vn.

to be left, given, conceded;
to be abandoned, outcast, rejected, derelict, forlorn, permitted, allowed, conceded, lawful;
to relent, to slacken;
— ի հաւատոց, to waver or vacillate in the faith;
— ի մտաց իւրոց, to change opinion;
բղջախոհութեամբ թողանալ, to give one's self up to luxury, to lead a dissolute life;
թողացեալ կին, divorced woman.