adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

adj.

ὀλόκληρος. integer Համբուն ողջ, կամ անթերի մասամբք, բովանդակ. կատարեալ. պիւթիւն. թեմամ. թէքմիլ. քեամիլ.

Հիւանդաց, ողջից. յապաւելոց, ամբողջից. (Փիլ. այլաբ.։)

Ամբողջս եւ պատարունս։ Պատճառ ամբողջ շինութեան աշխարհի։ Ամբողջ յաղթութիւն, կամ կատարումն. (Պիտ.։)

Որք ի հրէիցն ընկալեալ զօրէնս՝ ամբողջ պահեցին։ Անպակաս ի լրութենէ անբողջ նոյնութեան. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Հ՟Է։)

Եւ ամբիծ, (իբր ան՛բողջ, անպիղծ) անարատ. անվնաս. անեղծ. անապական. անփորձ. փաք. լէքեսիզ. զարարսըզ. քետէրսիզ. պիր թէմամ.

Ամբողջ պահելով զհոգի եւ զմարմին մեր. (Ժմ.։)

Ամբողջ ի յապականագործ արկածիցն վնասուց. (Պիտ.։)

Եւ զիս պահեսցէ մինչեւ ցվախճան ամբողջ ի մոլորութեանց քոց. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Զիւրոյ ամուսնին դաշն ամբողջ եւ հաստատուն պահեսցէ։ Պահել զպարկեշտութիւնն ամբողջ. (Պիտ.։)

adv.

Յապահովի. ողջանդամ. անվնաս.

Օդ խաղաղական եհան զնա ամբողջ ի ցամաքն. (Հ=Յ. դեկտ. ՟Բ.։)

Աներկիւղ ընդ այն եւ ամբողջ իցէ գնալ. (Պիտ.։)

• , ի հլ. «բոլոր, բովանդակ. 2. ողջ, անարատ, անվնաս» Պիտ. Անկ. գիրք նոր կտ. էջ 138. որից ամբողջանալ, ամբողջապէս, ամբողջան «ամբողջովին» ևն, բոլորն էլ յե-տին. ինչ. Պիտ. Փիլ. Նար. և այլն։ Գրուած է ամպողջ Իրեն. հերձ. էջ 164 և 180։

• = Կազմուած է ողջ բառից՝ ամբ-մասնիկով, որ թէև միայն այս բառի մէջ է գործածուած, բայց սղեալ ըմբ-ձևով գոյութիւն ունի նաև ըմբոստ բառի մէջ։ Համեմատությունները տե՛ս Pokorny 1, 54, Boisacq 58, Walde 33, Ernou-Meillet 40, Traumann 1։ Նախա-ձևն էր ambhō (երկակի), որ կազմուած է ambh + bhō բառերից. առաջինի համար հմմտ. լտ. amb-igō «վարանիլ, կասկածիլ, երկու մտքի վրայ լինել», amb-ulō «երթալ գալ, ման գալ» ևն, իսկ երկրորդի համար՝ գոթ. bai (գերմ. beide. անգլ. both. անգսք, bá ϑá, հհիւս. baϑer կազմուած նոյն բառից որոշեալ յօդով Kluge 46) «երկուսն էլ», որ ցոյց է տալիս թէ հնխ. bhō առանձին էլ նշանակում էր «երկուսն էլ»։ Այս bhō բառն է դարձեալ, որ նախադիրների յաւե-լումով դարձել է լիթ. a-bu, հսլ. o-ba. վեդ. u-bhā, զնդ. u-bā (Ernout-Meillet 40) «երկուսն էլ»։

• ՀՀԲ ամենևիմբ ողջ։ Աւետիքեան, Քեր. 1815. էջ 207 ան+բ բացասականներով ողջ բառից։ ՆՀԲ համբուն ողջ, կամ իբր ան-բողջ «ան-պիղծ»։ Էմին, Քերակ. էջ 38 և Հիւնք. ամ-բ-ողջ, ամ ևբ կրկին բացասական մասնիկներով, որոնք իրար են չեզոքացնում, իբր «ոչ-ոչ-ողջ»։ Իրօք էլ կայ ամբողջախոհ, ամբողջախոհագոյն Փիլ. իբր «ողջախոհ, ո՛չ-բղջախոհ». մին-չև անգամ երեք բացասականով՝ ան-ամ-բ-ողջախոն, իբր «բղջախոհ»։ Տէրվ. նախալ. 122 համ+ողջ՝բ յաւելուածով. ինչ. թմրիլ-թմբրիլ, արմաւ-ամբրաւ։ Վե-րի մեկնութիւնը տուաւ հայագէտ Meil-let MSL 8, 236 և 9, 156. որ Հիւբշ. 416 տարբերութեան պատճառով անապա-հով։

• ԳՒՌ.-Նոր գաւառականներում բառս ջըն-ջուած է. կայ միայն Ոզմ. ամփուխչ։ Հին գա-ւառականներից յայտնի է համբողջ. ոռե հա-մար Խոսրով Անձևացին գրում է. «Ամբողջ է՝ զոր մեք համբողջն ասեմք. բովանդակ, ասէ, ամեներեան ամբողջ պահեսցին». (Խոսր. պտրգ. էջ 55)։ Սրանից երևում է որ ժ դարում բառս Անձևացեաց գաւառում համբողջ ձևն ունէր։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամբողջական, ի, աց

Ամբողջանամ, ացայ

Ամբողջապէս

Ամբողջացուցանեմ, ուցի

Ամբողջութիւն, ութեան

Voir tout