Your research : 6 Results for դեղձ

Դեղձ, ից

s.

peach.

• «շէֆթալի» Վրք. հց. Բ. 422. Վստկ. 156, որից՝ դեղձենի «դեղձի ծառ» Վստկ. 156, կամ դեղձի Վստկ. 154. Մխ. առկ. կարմրադեղձ Ագաթ., դեղձուկ Մադ. և Երղն. քեր. ըստ ԱԲ զրուած է նաև դեղջ.

• = Բնիկ հայ բառ. նախապէս նշանակում էր «դեղին» (հմմտ. տակը դեղձան) և ծագում է դեղ արմատից՝ ձ աճականով. աւելի ըն-դարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

• Canini, Et. etym. 182 դեղին բառից Հիւնք. դեղ, ղեղին ձևից, իբրև «դեղին սալոր»։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, 370-371։ Patrubány, ՀԱ, 1908, 186 դեղին և դեղձան բառերի հետ։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. դ'եխձ՝, Ադլ. ղէղձ, Զթ. դ'էղձ՝, Երև. դ'էխց, Տփ. դիխց։ Նոր բառ է ղեղձաչիր «չորացրած դեղձ»։


Խոխ

s.

dressed victuals;
cf. Խահ.

• «դեղձ». նորագիտ բառ, որ մէկ այնգամ գտնում եմ գործածուած Վրդ. բար. 110՝ այսպէս՝ «Խոխիկտի ձիթով ի ճրագն վառէ». իմա՛ խոխի կտի «դեղձի կորիզի»։

• = Արաբ. [arabic word] xauxa «դեղձ», յգ. ❇ xaux (Կամուս, թրք. թրգմ. Ա. 539), որ և ասոր. [syriac word] xaxā «սալոր», [syriac word] xоxā. «սաւորենի»։-Աճ.

• ԳՒՌ.-Մշ. խախ կամ խոխ «դեղձ», որի հետ նոյն են խոխ Մկ. Ռշտ. Վն. «դեղձ», Մշկ. Ք. «մի տեսակ խոշոր ու կլոր սալոր». որից խոխի Վն. խոխենի Մշ. «դեղձի ծառ»։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

• = Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

• Հիւնք. դեղձ բառից։ Վերի մեկնութիւ-նը տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-1։

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

• ԳՒՌ.-Երև. նարինջ «գոյնը», Գոր. Ղրբ. Մշ. Ջղ. Շմ. նարինջ, Սլմ. նmրինջ, Սվեռ. լառանջ (վերջինիս մէջ ձայնափոխութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս սպան. naranja, laranja)։ Նոր բառեր են նարնջաքոլ «մի տեսաև ծաղիկ», նարնջի Մշ. Վն. «նարնջա-գոյն», Սվ. «նռնագոյն մի խաղող», Ղրբ. «ներկատու մի փայտ», Երև. «մի տեսակ դեղձ»։ Արդեօք այստե՞ղ է պատկանում նաև Ոզմ. նարէնջ «ներկուած թել»


Մամուխ, մխոյ

s. bot.

s. bot. sloe, wild-plum.

• ԳՒՌ.-Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Entries' title containing դեղձ : 10 Results

Ընդեղձանիմ, ձայ

vn.

to supplicate, to implore, to beseech, to entreat, to beg.


Ընդեղձանեմ

vn.

cf. Ընդեղձանիմ.


Դեղձան

adj.

yellowish, light.


Դեղձանամազ

adj.

fair-haired.


Դեղձանիկ

s.

canary-bird.


Դեղձենի

s.

peach-free.


Դեղձի, ձւոյ

cf. Դեղձենի.


Դեղձուկ

s.

small peach.


Կարմրադեղձ, ի

s.

carmine;
red ink;
red ochre.


Կարմրադեղձ, ից

s.

red peach.


Definitions containing the research դեղձ : 7 Results

Հիւս, ի, ոյ, ից

s.

texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.


Ձի, ոց

s.

horse;
մատակախազ, որձի —, stallion, stone -;
մալեալ, որձատ —, a gelding;
մատակ —, mare;
ռազմամուղ —, war horse, charger;
որսոյ —, hunter;
ասպարիզական —, race horse;
լծաբարձ, կառաձիգ —, draught horse, carriage or coach horse;
ազատ —, blood horse;
հեծելութեան —, riding horse, saddle horse;
պալարակապ —, prancer;
բեռնաբարձ —, led, packhorse;
սայլաձիգ —, cart horse;
— հեծանելի կամ կառայց, a — fit to ride or drive;
— մեքենական, horsepower;
մատաղ —, — փոքրիկ, (բռչոյ), nag, pony;
քուռակ ձիոյ, colt, foal, filly;
ահիպարանոց, աշխոյժ, խրոխտ, եռանդուն, աներկիւղ, ուժեղ, հլու, հնազանդ, փափկերախ —, fiery or superb, highmettled, prancing or frisky, spirited, bold, mettlesome, tractable, well-bitted or well-broken, easy upon the hand -;
խստերախ, ախտաւոր, անհլու, կատաղի or խենդ, կիցընկէց, խրչան —, hard-mouthed, vicious, untractable, furious or moon-eyed, restive or kicker, skittish horse;
անպիտան —, jade;
դեղձան, գորշ or մողոշիկ, պիսակ, ճանճկէն or ճանճաճերմակ, ճարտուկ, աշխէտ, ճարտուկ-ճանճկէն, շիկակարմիր or շառատ —, yellow-dun, grey, dappled, flea-bitten, piebald, chestnut or sorrel, roan, light-bay -;
միս ձիոյ, horse flesh;
գաւակ ձիոյ, rump, croup, hind-quarter;
բաշ ձիոյ, horsehair;
խար, կեր ձիոյ, forage, provender, horse-meat;
ջրարբ ձիոց, horse-pond;
աղբ ձիոյ, horse-dung;
պայտ ձիոյ, horse-shoe;
քերոց ձիոց, curry-comb;
ողնուլար ձիոյ, crupper;
տապճակ ձիոյ, horse-blanket or horse-cloth;
վարաւանդ, կազմածք ձիոյ, horse-trappings;
ընթացք ձիոյ, the paces of a -;
ճախր ձիոյ, caracol, wheeling about;
զբօսանք ձիոյ, a ride (on horseback);
դարմանել զ—, to groom, to curry, to comb a;
պայտել զ—, to shoe a -;
վարժել զ—, to break in a -;
սանձել զ—, to master a -;
ի — ելանել, վերելակել, աշտանակել, —ի ներքս տանել, առնուլ, to ride, to get or mount on horseback, to take horse;
երթալ ի —, to ride, to go on horseback;
զգնալ, զբօսնուլ ձիով, to take a ride, to go on a party of ride, to go out for a ride;
ճախր առնուլ ձիոյ, to caracole, to move in caracols, to wheel about;
արձակերասան զ—ն առնել, to give a — the bridle, to gallop, to run full speed;
խոպալ եւ ընդվղել ձիոյ, to prance, to rear;
կատաղել ձիոյ, to run away, to take the bit between the teeth;
իջանել, թափել զինքն ի ձիոյ, to dismount, to alight, to to get down;
շրջածել երախաձգութեամբ զ—, to lead a — hither and thither, to and fro;
լծեալ ի չորից ձիոց, drawn by four horses;
—ն զուլամբ չոգաւ, թալալեցաւ or նստաւ ընդ նովաւ, his horse fell under him, fell heels upwards;
խխնջէ, վրնջէ —ն, the — neighs;
որ ձրի էառ զ—ն՝ ոչ սպասէ սանձին, you must not look a gift — in the teeth.


Գեղձ, ից

s. bot.

s. bot. yew;
cartilage, kernel, gland;
cf. Գեղձումն.

• «սաստիկ փափագ» Լմբ. սղ., որից՝ գեղձալ կամ գեղձիլ «սաստիկ փափագիլ, փղձկիլ, վառիլ» Պիտ. Պտմ. աղէքս. 69, գեղձումն «ուժգին փափագ, տենչանք, փղձը. կումն, գութ, արգահատանք» Նիւս. կազմ. Փիլ. լին. Պիտ. Լամբ. մատ. 381. Տօնակ., գեղձանք (գրուած գղձանք) Աթան. էջ 354 (նորագիւտ բառ), ընդ գեղձանիլ «սաստիկ լալ, փղձկիլ» Ոսկ. մ. բ. էջ 739 և Բ. տիմ. ա. էջ 171 (առաջին վկայութեան մէջ բոլոր ձե-ռագիրներն ունին ընդեղձանէր, իսկ երկրոր-դից մի ձեռ. ընդեղձանալ). արմատն ունի ու-րեմն կրկին նշանակութիւն՝ «փափագ և լաց. մորմոք». (գեղձումն կերակրոյ «ախորժակ» Նիւս. կազմ.). հմմտ. տենչալ «փափագիլ», Սուրմալուի գաւառականով «սիրտը կսկծալ, մորմոքիլ»։


Դեղբ

s.

yellow

• «դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «կարմիր» ՍԳր. «կարմիր գոյնով բան, ծիրանի, որդան կարմիր» ՍԳը. «ոսկի դը-րամ» Անսիզք 31, Վրդ. պտմ. էջ 162. Հա-յել. 17. -որից կարմրանալ ՍԳր. Եզն. կարմ-րացուցանել Իմ. ժգ. 14. Ոսկ. ա. կոր. Եզն։ կարմրութիւն Ես. կգ. 1. կարմրագոյն Ղևտ. ժգ. 43. կարմրադեղձ Ագաթ. կարմրախնձոր Ագաթ. կարմրայտ Եւս. քր. ծայրակարմիր Բ. մակ. ժ. 28. շիկակարմիր Ել. իզ. 14 Բուզ. նոր բառեր են դեղնակարմիր, կարմ. րաթշիկ, կարմրամորթ, կարմրերես, կար-մըրուկ ևն։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Մազ, ոց

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

• , ո, ի հլ. «գլխի կամ մարմնի մազ» ՍԳր. Ոսկ. եփես. սրանից մազագործ Թուոց լա. 20. մազապուր «մազից ազատած» ՍԳր. Եւս. քր. մազեղէն ՍԳր. Եփր. ա. մն. մա-զեղ Կոչ. մազկռինչ «վերջին թելը հասած, հոգեվարք» Ոսկ. մ. բ. 1. մազմզուկ «թելա-ւոր արմատներ» Վստկ. անմազմզուկ Վստկ, սպիտակամազ Ոսկ. ես. թաւամազ Դամասկ, դեղձանամազ Ոսկիփ. ձաղկամազ Պղատ. եւթ. մազնատեսակ «մազանման», որ մէկ անգամ ունի Գիրք. առաք. 190 ա. «ի ձեռն մազնատեսակ ջլացն որք են արմատացեալք ի գլուխն»։ Ենթադրում է մազն ձևը, բայռ անշուշտ ազդուած է մզնատեսակ բառից (տե՛ս միզն)։ Մազոտ, մազմզոտ, մազխիլ (նոր բառեր) ևն։