s. bot.

s. bot. apple;
apple-tree.

s.

ԽՆՁՈՐ կամ ԽՆԾՈՐ. μῆλον malum, pomum. Պտուղ գեղեցիկ՝ սովորական ընդ ամենայն տեղիս հասարակօրէն բոլորշի, դեղին եւ կարմիր, անուշահամ եւ անուշահոտ (որպէս թէ խնկածոր, կամ խանձելի, ադամայ պտուղկարծեցեալ) խնծոր.

Կուտեցէք յիս խնձորս։ Հոտ ըռնգանց քոց իբրեւ զխնձոր (կամ զխնծոր). (Երգ. ՟Բ. 5։ ՟Է. 8։)

Խնձորն տեսակաւ զաչսն, հոտով զքիմսն, եւ ապա ի զօրութիւն կերակրոյ գայ։ Խնձոր մեսութեամբն եւ հոտովն յառաջ եւս քան զճաշակելն ախորժելի է։ Արժան է զբնութիւն խնձորոց տեսանել։ Խնծոր առողջ կերակուր է. (եւ այլն. Նար. երգ.։)

Այժմ զխնձորոցս կամկմք քեզ պուետիկոսել։ Պարգեւեալ խնձորիւքն որ յաստղկանէ շնորհս. (Մագ. ՟Կ՟Թ. եւ ՟Ժ՟Ը։)

Մանկանց խաղալեօք եւ հեշտութեամբ ուսանել, խնձորից իսկ եւ պսակաց բաշխմունք. (Պղատ. օրին. ՟Է։)

Լայնաբար՝ Որ եւ է պտուղ բոլորակ. μῆλον.

Եգիտ խնձոր մանրագորաց յանդի. (Ծն. ՟Լ. 14։)

ԽՆՁՈՐ ՎԱՅՐԻ. ռմկ. ալոճ, հալըճ։ Բժշկարան.։ որ է իբրմանր խնձոր թթուաշ եւ անոյշ, է՛ որ դեղին, եւ է՛ որ կարմիր. տ. hypomelis. իտ. lazzeruolo, -la.

ԳԵՏՆԻ ԽՆՁՈՐ, կամ ԽՆԾՈՐԽՈՏ. cf. ԵՐԻՑՈՒԿ. χαμαίμηλον camomilla. պապունիճ։

ԽՆՁՈՐ. նմանութեամբ. Այտք. (թ. շեֆթալի, այսինքն դեղձասի համբոյրն)

Այտիցն կարմրութիւնն. խնձորս զայն մասն ի դիմացն, որովք վարինն ի խօսս, կոչել է սովորութիւն։ Եւ նմանեցուցանէ զյտիցն խնձորս կեղեւոց նռան։ Իբրեւ զկեղեւ նռան խնձորք քո առանց լռութեան քո. (Նիւս. երգ.։)

ԽՆՁՈՐ. իբրու Խնձորենի կմ խնձորի. μῆλεα malus. խնծորի ծառ.

Որպէս խնծոր ի փայտս անտառի. կա Իբրեւ զխնձոր ի մէջ ծառոց անտառի. ա՛յլ ձ. խնձորի. (Երգ. ՟Բ. 3։ Նար. երգ.։ Վրդն. երգ.։)

Եղբորորդին իմ որպէս խնձոր պտղալից երեւիի մէջ անտառց. (Զքր. կթ.։)

Բազմութիւնխնձորոյն հովանին, որ ի փորձութեանց տապոյն պահէ։ Խնձորն՝ խաչն առեալ յուս պտղովն. (Վրդն. երգ.։)

• (յետնաբար ի, ռ հլ.) «խնձոր պտուղը» Երգ. բ. 5, է. 8. «մանրագորի պը-տուղը» Մն. լ. 14. «ալոճ» Բժշ. «այտ, երեսի ուռած մասը» Նիւս. երգ. «գմբեթի վրայ՝ խաչի տակի գունդը» Օգոստ. բաջ. 17. որից կարմ-րախնձոր Ագաթ. ոսկեխնձոր ԱԲ. խնձորի Երգ. բ. 3, ը. 5. Պիտ. Փիլ. Մխ. առակ. խըն-ձորենի Պտմ. աղեքս. Վրդն. երգ. խնձորա-բեր Ոսկ լս. խնձորակուլ Գաղիան. խնձո-րիկ Մագ. և Երզն. քեր. գետնախնձոր «երի-ռուկ ծաղիկը, čamomille» Գաղիան. (նոր առումով նշանակում է «patate, կարտոֆիլ, pomme de terre». տե՛ս Նորայր, Հայկ. բա-ռաքն. էջ 112). գրուած է նաև խնծոր ևն։

• ՆՀԲ «որպէս թէ խնկածոր կամ խան-ձելի՝ նախանձելի, Ադամայ պտուղ կար-ծեցեալ»։ Թաղիադեան, Առաջն. մանկ, 12z «իւնռութեւն ծորող»։ Böttich. Rudi-menta 41, 109 և Lag. Urgesch. 821 արամ. xazzūr։ Հիւնք. արաբ. խընզիր «խոզ» անասունի անունից։ Patrubány SA 1, 194 հհիւս. hanga, գերմ. han-gen, գոթ. hāhan «կախել, կախուիլ» ձևերի հետ հնխ. kheng'ho-արմատից, իբրև kheng'ho-ro «կախեալ»։ Նոյն, ՀԱ 1908, 152 խինձ «գոգ, ծոց» բառի հետ՝ պտուղի կլորութեան համար այս-պէս կոչուած։ Մառ ИАН 1913, 318 և Яф. cборн. 2, 152 ձ և որ յոգնակերտ մասնեևներով, ինչպէս են և տանձ. ռա-լոր (արմատն է ուրեմն խն-)։ Ustir, Btrg. alarodisch. 51 հսլ. grusa, կու-բազի hinče ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. խնձոր, Վն. խնձոր երև. Խրբ. Պլ. Ռ. խնձօր, Ախց. Կր. խնծօր, Սչ. խնձօր, խնձը՛ր, Ոզմ. Տիգ. Տփ. խնձուր, Ննխ. խունձօր, Ագլ. Մկ. խնձիւր, Գոր. Ղրբ. Սեբ. Սլմ. խնձէօր, Ասլ. խնձէօ՝ր, Զթ. խէօն-ձիւյ, խէօնձիւր, Շմ. խունձէօր, Հւր. խիւն-ձtօր, Հճ. խը՛նձոյ, Մրղ. խուինձիր։-Նոր բառեր են խնձորախոտ, խնձորաչիր, խնձո-րահոտ, խնձորոտինք, խնձորուկ, խնձորտուն. խնձորւոր, խնձորքաղի, խնձորքենի, ծտա-խնձորի, քոլախնձորի ևն։-Հմշ. խընձիւր կամ խընձէօյ։

• ՓՈԽ.-Կայ ասոր. [syriac word] xazzura, արամ. [hebrew word] xazzūr «խնձոր». սրանց նախաձևն t *xanzūrā, xanzūr. բնիկ ասորական չեն, որովհետև չեն գտնւում ուրիշ սեմական լե-զուների մէջ, ուստի փոխառեալ են հալերէ-նից։ Այսպէս են ընդունում Lag. Arm. Stud. § 993 և Հիւբշ. 305։-Կովկասեան լեզուներն էլ ունին մեր բառին մասամբ նմանող ձևեր. բայց որովհետև նմանութիւնը կատարեալ չէ, ուստի համարում ենք պատահական. այս-պէս՝ վար. խինչ, խինզ, կաբ. հինչէ, հինզէ, կայ. ինցէ, էնչ, ինչ, հինցի, ակու. էնչ, ինց, խիւր. ինց, անդ. ինցի, ուտ. էշ, կիւր. իչ, չեչէն. ազ ևն, բոլորն էլ «խնձոր» նշանակու-թեամբ։ Հմմտ. Patrubány SA 2, 32։-Տե՛ս և հազոր, հազորան բառը։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Գետնախնձոր, ոյ

Խնձորակուլ

Խնձորենի, ենւոյ

Խնձորի, ձորւոյ

Խնձորօղի, ղւոյ

Կարմրախնձոր, ոյ

Սիրախնձոր

Voir tout