Your research : 3 Results for թիռ

Թիռ

cf. Թռիչ;
desire, eagerness, longing.


Այթիռ, Յայթիռս կալ

• (գրուած նաև աթիռ). ասւում է մի-այն յայթիս, յայթիռս, յաթիռս կալ. սրա հո-մանիշն է ակճիռ, աճիւռ, ակճիւռ, գործա-ծուած նոյն ձևով՝ յակճիռս կալ, լինել ևն. Ոսկ. Վեցօր. Փիլ. Լմբ. (յաճիւռ ունի Արծր. էջ 154). բայց այս երկուսը միևնոյն բառի տարբեր գրչութիւնները չեն, որովհետև գոր-ձաձ︎ ած են նաև միասին. ինչ. Յաթիռս և յակճիռս կան ընկճեալ. Վեցօր. դ. 66. եր-կուսն էլ նշանակում են «հետաքրքրութեամբ, ուշի ուշով լսել, ոտքի մատների վրայ յեցած եռկարիլ՝ ականջ դնելու համար». որից յայթ-ռել «ուրախութիւնից թռչկոտիլ» Փարպ. թուղթ (էջ 200). իսկ Ոսկ. մ. գ. 16 յայթիռ և ի թռիչս կայցէ=յն. բնագրում «հանդերձեալ ի վեր յառնել»։

• Բառ երեմ. էջ 218 դնում է յակթիռ «կայ-տառ կամ իմաստուն» և ճիշտ այս ի-մաստներով էլ ունի էջ 219 յայթ. որից երևում է որ այս վերջինը պէտք է հաս-կանալ յայթիռ։ ՆՀԲ թռչել (թիռ) արմա-տից ? Հիւնք. յն. αίνϑήρ «եթեր» բառից։


Փետուր, տրոց

s.

feather;
նուրբ, մանր —ք, down, soft feathers;
խոշոր —ք, master or longest quills;
յարդարել զ—ս, to preen, cleanse or dress the feathers;
աւել ի փետրոց, featherbroom.

• նոնութեանց պատճառով։ Տէրվ. Նա-խալ, 92 սանս. pattra, լն. πτερόν ևն ընտանիքի հետ։ Bugge KZ 32, 40 փետուր դնում է շրջուած թեպուր բա-ռից, իսկ այս էլ թև բառի հետ՝ կցում է յն. πτερόν, πτερυς ձևերին։ Հիւբշ. 500 մերժում է թէ՛ այս և թէ pattra, πτερόν ընտանքի համեմատութիւնը։ (Համապատասխան հյ. ձևն է թիռ, որ տե՛ս առանձին)։ Հիւնք. դարձեալ լն. πτερον։ Pedersen, Հայ. դր. լեզ. 226 փետել բայից է հանում։ (Այսպէս են նաև Petersson, Ar. u. Arm. Stud. 1ο7 և Scheftelowitz KZ 54 (1927), էջ 231,-Petersson յիշեցնում է լտ. plu-ma=լիթ. plunksna «փետուր» ծագած «պոկել» բայից. հմմտ. լեթթ. pluzu «փետել»)։ Մ. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 յն. πέτομαι, լտ։ prae-pets, հբգ. fedana ևն։ Karst, Յուշարձան 415 թև բառի հետ՝ մոնգոլ. dabi-debi, ճապոն. tobi, թրք. dai «թռչիլ»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 և սրանից անկախաբար Աճառ. Նորք 1925, N 5, էջ 393 կամիս. p'etar կամ pettar «փետուր, թև» բառի հետ։ Բայց որովհետև այս բառը նոյն է վերի pter-ընտանիքի հետ, որ տալիս է հյ. թիռ, թեր, թերթ, ուստի փետուր միայն փոխառութիւն պիտի լինի կա-միսերէնից։ Առանձին քննութեան կա-րօտ հարց է։


Entries' title containing թիռ : 4 Results

Թաթիռ, թռոյ

cf. Թաթառ.


Հրթիռ

cf. Հրատիկք.


Definitions containing the research թիռ : 6 Results

Ակճիռ

s.

sole of the foot;
յակճիռս կալ, յաթիռս եւ յակճիռս կալ, to listen, to look at with admiration, attention, to be all eyes, all ears, in suspens, enchanted.

• տե՛ս ԱՅԹԻՌ։


Դանդիռն

s.

sepulchral darkness, horror or rottenness.

• «դերեզմանի մութը կամ փտու-թիւն և կամ արհաւիրք». մէկ անգամ ունի Սարկ. քհ. «Դանդիռն և խաւարն ի ներքոյ, (գերեզմանի) շրջի և բուրումն ժահահոտ ա-պականութեան (արտաքոյ)» (հրտր. Սոփերք, հտ. Գ. էջ 20)։ Նոյն բառն է դանթիռն, որ Բառ. երեմ. էջ 72 մեկնում է «դանթիան կամ մութն»։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

• , ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։


Պատրիարք, աց

s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

• Ուղիղ մեկնութեան ծանօթ են հնե-րից Լմբ. մատ. էջ 82 «Դաս պատրիար-գաց, որ թարգմանին առաջին հարք, այսինքն հայրապետք... և կոչին ւունա-րէն պատրիարգք».-Յհ. արճիշ. էջ 20 «Պատրիարգն՝ որ թարգմանի հարանց հայր».-Տաթև. հարց. 607 «պատրի-արքունքն, որ թարգմանին՝ հայրապետ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 47, 382. նոյնը նաև ՀՀԲ ՆՀԲ,-Գ. Թիռաքեան, Մասիս 1881 մալ. 30 նոյն է դնում արաբ. badraaa «առաջնորդ»։ Տէրվ. անդ՝ յունիս 2 նոյ-նութիւնը ընդունում է, բայց արաբը դնում է փոխառեալ յոյնից կամ լատի-

• նից, որին համաձայն է Թիռաքեան, անդ՝ յունիս 11։


Տոռոմ, ոյ

s.

handle.

• Scheftelowitz BВ 29, 27 յն. δόρο «փայտ», սանս. dāru, զնդ. dauru բա-ռերին ցեղակից, որոնք ունին «փայտ, ծառ, կոթ» նշանակութիւնները։ Թիռե-աքեան, Բազմ. 1913, 342 հյ. տոռն «չւան» և թրք. թօռ «ցանց» բառերի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 1ՈԼ դնելով -ոմ մասնիկ, արմատը հա-մարում է տոռ <հնխ. dors, որ ևռում է կա՛մ անգսք. teors, գւռ. անգլ. tarse, հոլլ. teers, հբգ. zers «առնի», հյ. տառեղն «արագիլ» բառերին՝ մեկ-նելով «կարճ փայտ» նախնական նշա-նակութիւնից, և կամ յն. მωეον «ափ», δαριν, լակոն. δάρειր «թիզ», իռլ. dorn, կիմր. dwrn «բռունցք», dyrnaid «մի բուռ» բառերի հետ՝ մեկնելով «կոթ, բռնելատեղ» նշանակութիւնից։


Քնթռնոց

s.

folds of serpents;
rings or wrinkles in the elephant's trunk.

• «փղի կնճիթի վրայ ոլորք կամ գալարներ» Վեցօր. 195. որից քնթռնեցուցա-նել «քիթը այս ու այն կողմ դարձնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 159։ Երկուտը միասին ծագում են *քնթիռն արմատից։