Your research : 14 Results for խայծ

Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

• . նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։

• ՆՀԲ խանծ, խանձ բառի հետ։ Տէրվիշ. Altarm. 29 և Նախալ. էջ 111 խայծ «ձը-կան կեր» բառը խածի և խածանել ձե-ւերի հետ=սանս. khād «ծամել» ևն իսկ խայծիլ=սանս. čand «փայլիլ». լտ. candere և հյ. շանթ։ Հիւնք. խածա-նել բայից խայծ, իսկ Մառ. Гpaм.

• др.-аpм. 42 խայծ-ից խածանել։ Schet-telowitz BВ 28, 312 և 29, 55 նոյն ընդ խածանել, սնս. khā̄dva ևն։


Կուլ

s.

swallowing.

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։


Գինձ, գնձոյ

s.

coriander.

• = Բնիկ հայ բառ, որ յառաջացած է գինղ «կլոր» բառից. այսպէս է կոչուած բոյսը սերմի կլորիկ ձևից առնելով. այս նախնա-կան նշանակութեան համար հմմտ. վրաց քինձի, որ է «գինձ», բայց քինձիս-թավի «գնդասեղ» (բառացի. «գինձի գլուխ»). Նոր-Ջուղայի բարբառով էլ գինձը կոչւում է բո-ւորգինձ։-Աճման ձևի համար հմմտ. փո-խինդ-փոխինձ, խեղդ-հեղձ, պիղծ-պղտոր, խայծ-խայտ ևն։-Աճ։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.

• ՆՀԲ. Պատկ. Изслeд. էջ 15 և Bugge KZ 32, 47, IF 1, 450 իրար հետ լծորդ են դնում խայծ և խայտ։ Տէրվ. Altarm 27 խայտ, խայտալ, խայտուցք, խայ-տառան համեմատում է սանս. skand, լտ. Scando «վեր վազել, վեր բարձ-րանալ» ձևերի հետ։ Մորթման ZDMG 26, 588 բևեռ. khaitiani=հայ. խայտ։ Scheftelowitz BВ 29, 31 խալտ և խայծ=հնխ. khaidyo-։

• ԳՒՌ.-Մշ. խէդ «խաղողի խայծ» (օր. խա-ղող խէդ ընկեր է), խէդել «խաղողի խայծիլ, հառունանալու մօտ կարմրիլ», Շիր. խէտ, Զթ. խmդ «խատուտիկ, գոյնզգոյն»,-նոր բառեր են՝ խայտիւ Սվ. «խայտուցք», խայ-տիւել Սվ. «վրան գոյնզգոյն զարդեր շինեւ». խատխտած Վն. «նախշուն», խատուտ Ակն. խատուտիկ Ակն. (=Ախց. խատուտիկ, Սեբ. խադուդիգ), խատուլիկ Տր. «գոյնզգոյն, սի-րուն», խետուկչուանիկ Զթ. «նարօտ»։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

• «մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։


Որս, ոց

s.

chase, hunting, hunt, sport;
prey;
venison, game;
զբօսանք —ոյ, field-sports;
եղանակ —ոյ, shooting-season;
այր հմուտ —ոյ, skilful hunter, a good sportsman, a mighty huntsman;
պահապան —ոյ, game-keeper;
— ձկանց, fishing, fishery;
— թռչնոց, shooting, fowling;
— աղուեսուց, fox-hunting;
— վագերց, tiger-hunting;
— հեծանել, to go a hunting or shooting;
յ— ածել, to shoot wild beasts.

• , ո հլ. «որսալը, որսորդութիւն. 2. որ-սացած անասունը» ՍԳր. Փարպ. Խոր. «ող-սի անասուն, վայրի կենդանի» Վրք. հց. ա. 715. «խայծ» Շնորհ. հրեշտ. որից որսալ ՍԳր. Ագաթ. Եփր. ծն. որսալի Եփր. մատ. Դ. 224. որսաբանել Եւագր. որսակից Ղկ. ե. 7, 10. որսող Սղ. զ. 3. ճիգ. 7. Առակ. ժա-8. որսորդ ՍԳր. Սեբեր. Եղիշ. որսորդախաբ Վեցօր. 163. հաւորս ՍԳր. ձկնորս ՈԳր. ձըկ-նորսութիւն Ագաթ. բանորսող Փարպ. դժուա-րորս Վեցօր. դիւրորսալի Խոսր. դժռխորսալի Բրս. հայեաց. մկնորսակ Յհ. իմ. պաւլ. շըն-չորսական Փիլ. նխ. գաղտորսակ Բենիկ. որ-սատեղ (նոր բառ) ևն։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. խոց, Երև. Խրբ. Հմշ. Շմ. Պլ. խօց, Ախց. խօցօտ (չկայ խօց), Սեբ. խէօց, Ասլ. խէօ՞ց, խէօ՞ս, Մկ. Ոզմ. Տփ. խուց, Մրղ. խուից, Զթ. խիւց.-իսկ Սչ. խօ-ցել և Ննխ. խօցէլ «խօսքով վիրաւորել».-խոստել ձևից են Ակն. Պլ. խօսդէլ, Զթ. խուս-տուկ «կծու ցաւ», խիսդգիլ «խոստել»,-նոր բառեր են խոցաւոր «սգաւոր», խոցոտիլ, խոստկոտիլ, խոստկահար, նաև խոց «փտու-թեան նշաններ պտուղների վրայ»։-Այմ վերջինի հետ կապ չունի խեց Երև. «խաղո-զի և այլ պտուղների հասնելու նշան երևելը» (Ամատ. Հալոզ բառ ու բան, էջ 275), որ պէտք է հասկանալ խէծ<խայծ (տե՛ս այս բառը)։ Խրբ. խօսդուգ «փորի ևն ցաւ», բա-յական ձևով Խրբ. խոսդալ, Սչ. խօսդ'ել։


Խեղ, աց

adj.

crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.

• =Բնիկ հայ բառ՝ հնխ. sqel-«ծռել, կո-րացնել, շեղել», բարոյական առումով «շե-կել, բարքը ապականել» արմատից։ Այս ար-մատի միւս ժառանգներն են՝ յն. σϰολιός «շեղ, ծուռումուռ, մէկ կողմ դարձած (գլուխ, ոտք ևն)», σϰαληνός «ծուռ, շեղ, կաղ», σϰε-λίς «ետևի ոտքը», σϰελος «սրունք», լտ. scelus «յանցանք, չարագործութիւն, ոճիր», անգսք. sceolh, հիսլ. skialgr. հռռ. sršlah «ծուռ, շեղ», գերմ. scheel, schel «շիլ, աչքը ծուռ». -արմատի qol-ձևից են՝ յն. ϰελλόν «ծուռ, շեղ», ϰολλός «ծուռ (ձեռք), ծուռու-մուր. տձև». ϰλλαίνω «ծռել», ϰυλλω-ποδfων «ոտքերը ծուռ» (Boisacq 873, 533, Walde 685, Kluge 416, Pokorny 2, 598)։ Հայերէնի մէջ նոյն արմատը (տակաւին լաւ չպարզաբանուած ձայնաբանական օրէնքնե-րով) տուել է մի կողմից խեղ և միւս կող-մից շեղ, որի ձայնդարձներն են շաղ և շիլ (տե՛ս այս բառերը). հմմտ. խայտ, խայծ <հնխ. (s)qaid-, (s)qait-։ Տե՛ս նաև կեղ և կաղ բառերը։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• = Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

• Հներից Տաթև. ամ. 108 կապում է խոտան բառի հետ։ Klaproth, As. polygl 102 օտս. chos, բենգալ. gos բառերի հետ։ ՆՀԲ լծ. թրք. ot «խոտ», otləq «արօտատեղի», յն. γόρτος «խոտ»։ Peterm. 259 յն. χόρτον։-Lag. Btrg. baktr. Lex. 40 արաբ. qut։ Նոյն, Arm. Stud. § 1011 մերժելով այս՝ ուզում է հանել թրք. ot բառից? Մորթման ZDMG 24, 80 թրք. ot «խոտ»։ Տէրվ. Նախալ. 21 համառեւով թէ բուն նշանակութիւնն է «կտրուած», դնում է հնխ. kud «կըտ-րել, կոտրել» արմատից։ Հիւնք. պրս. xōdrū «ինքնաբոյս» բառից։ Canini, Et. étym. 56 թրք. ot, սանս. kutha, Tomaschek, Die alt. Thrak. II. 30 թրակ. ϰοτίατα «սէզ», լիթ. kótas «ցողուն», իռլ. coth «կերակուր» բառե-րի հետ։ Bugge KZ 32, 69 կցում է յն. χόρτος «խոտ», լտ. hortus «պարտէզ», հիռլ. gort «ցանածը, ցանք» բառերի հետ, որով մեր բառի նախաձևը լինում է *խորտ։ Srheftelovitz BВ 28, 312 նոյն է դնում հյ. խածանել, խայծ բա-ռերի հետ, իբրև սանս. khāda «եւռտ»։ Pedersen. Հայ. դր. լեզ. 196 համեմա-տում է հսլ. sadū «բոյս», սլովեն. sad


Կեր, ոց

s. fig.

nourishment, food;
prey;
bait, decoy, allurement, lure;
— առնուլ, to take nourishment;
— արկանել, to bait, to lure, to allure, to decoy;
— լինել, to be food for, the prey of;
to allow, to let itself to be decoyed or allured;
— լինել սուսերի, to be put to the sword.

• , ո հլ. «կերակուր, ուտելիք» (մա-նաւանդ անասունների ուտելիք կամ ձկան խայծ) Ոսկ. յհ. ա. 1. Եփր. թգ. և ծն. Մծբ. Ագաթ. որից կերութիւն, աւելի ճիշտ այլոց-կերութիւն «ուրիշի ինչքը ուտելը» Բուզ. կե-րեցութիւն «որկրամոլութիւն» Եփր. հռ. 24 կերիչ ՍԳր. կերող Յհ. զ. 13. շատակեր Խոր մսակերութիւն Եւագր. Եզն. արմատակել Ոսկ. փիլիպ. Ագաթ. Բուզ. կաթնկեր Եբր. և 13. կաթնակերագոյն Կոչ. խոտակեր Սղ. ճե. 20. Ագաթ. գիշակեր Եզն. Վեցօր. մարդակեր Կոչ. ընդակեր Ստեփ. սևան. ընթրեկերք Դան ռ. 14. ժանգակեր Սիր. իթ. 13. Ագաթ. անկերակուր Եղիշ. գաղտակեր Ամբ. գ. 14 գայլակեր Ոսկ. լս. դալարակեր Փիլ. լիւս. երդմնակեր Մանդ. կերևուրաց «ապերախտ» Թղ. պրոկղ. ՀԱ 1921, 22, Գիրք թղ. էջ 6 գազանակեր Ճառընտ. կերղի «կաշառք» Պատմ. ժԹ դարից (Դիւան ժ. էջ 399). այս արմատով են կազմւում նաև ուտեմ բայի պակասաւոր ժամանակները, ինչ. կերայ, կերի, կերայց, կերեալ ևն։-Տե՛ս նաև ըն-կեր։-Այս արմատի երկրորդ ձևն է կուր «անասունների ուտելիք» Գ. մակ. ե. 18, Եզն. «ապրուստ, շահ» Կոչ. 116. որից կե-րակուր, ո հլ. ՍԳր. Եփր. ծն. կերակրել ՍԳր. կերակրիկ Ոսկ. մտթ. և յհ. Եփր. պհ. 175. կերակրիչ Օր. լբ. 18. Բար. դ. 8. Վեցօր. Եփր. ծն. կերակրչութիւն Եւս. պտմ. գա-զանակուր Ծն. խդ. 28. գետակուր Խոսը. զերեզմանակուր Սեբեր. դեղակուր Խոր. ծո-վակուր Ոսկ. մ. ա. 13. Պիտ. Ճառընտ սատանայակուր Ագաթ. վաճառակուր Սե-բեր. Ոսկ. մ. բ. 8, 24. Եփես. Եւս. քր. ջըր-հեղեղակուր Ոսկ. ես. 193 ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2er-արմատից, որի միւս ժառանգներն են յն. βορά «կեր, ճարակ անասնոց», βοςός «որկրամոլ», βρῶuα «կերակուր», կրկնութեամբ βι-βρω-σϰω, βε-βρω-ϑω «ուտել, լափել, ճարակել», լտ. voro «կուլ տալ, լափել», vorus «ուտող» (ինչ. carnivorus «մսակեր»), հբգ. querka «կոկորդ», querdar «խայծ ձկան ևն», լիթ. geriu, gérti «խմել», gerklմ «կոկորդ», gur-klys «խածի», հսլ. žira, žrčti «կուլ տալ». grulo «կոկորդ», ռուս. гoрлo և լեհ. gardlo «կոկորդ», ալբան. ngrans «կերեալ», hε-ngra «կերաւ» ևն։ Այստեղ են պատկանում նաև հլ. կոկորդ և նրա ընկերները, որոնց վրայ տե՛ս կոկորդ բառի տակ։-Վերի առ-մատից տարբեր է հնխ. gel-«կուլ տալ», որ մի քանի լեզուների մէջ շփոթուած է վերո-յիշեալ g'er-արմատի հետ, այնպէս որ կա-րելի չէ որոշել թէ իրապէս ո՛ր արմատին ևն պատկանում. այսպէս են սանս. σiráti «կուլ է տալիս», gará «ըմպելիք», զնդ. gar «ևուլ տալ», հսլ. glutati «կուլ տալ», glutu «կոկորդ»։ Հայերէնը հարազատօրէն պահած է երկու արմատներն էլ մի քանի ձայնռառձ-ներով. այսպէս կեր, կուր, *կոր (կոկորդ բառի մէջ), կել, կուլ. տե՛ս և այս վերջինը (Walde 858, 356, Boisacq 127, Berneker 369, Trautmann 89-90, Pokorny 1, 682, Ernout-Meillet 1091)։-Հիւբշ. 452։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Entries' title containing խայծ : 8 Results

Խայծեմ, եցի

vn. va.

vn. va. to begin to ripen, to ripen, to grow ripe (grapes).


Խայծիմ, եցայ

vn.

cf. Խայծեմ.


Խայծեցուցանեմ, ուցի

va.

to ripen, to mature;
to ripen grapes.


Խայծոտ, ի, աց

adj.

spotted, speckled.


Խայծուած, ոց

s.

colouring, beginning of ripeness in grapes.


Պտղախայծ

adj.

ripe, dark or deep coloured, spotted, speckled.


Պտղախայծութիւն, ութեան

s.

the beginning to ripen, dark or deep colour of fruits.


Նորախայծ ողկոյզ

sn.

ripening grape.


Definitions containing the research խայծ : 2 Results

Մաղթ, ից

cf. Մաղթանք.

• «խայծղանի հոտ ունեցող մի խէժ է» Բժշ. և Հին բռ.։

• = Յն. μαλϑϰ, μαλϑη «մոմով և ձիւթով պատրաստուած խայծղան» բառից, որից են նաև լտ. maltha, ֆրանս. malthe «մաղթ, խայծղանի հոտով մի խէժ»։ Յոյն բառը *μάλϑος «կակուղ» ածականի իգական ձե-ւից է յառաջացած՝ ըստ Boisacq 605։


Մաղթ

s.

asa or assa-foetida (gum);
adhesive past.

• «խայծղանի հոտ ունեցող մի խէժ է» Բժշ. և Հին բռ.։

• = Յն. μαλϑϰ, μαλϑη «մոմով և ձիւթով պատրաստուած խայծղան» բառից, որից են նաև լտ. maltha, ֆրանս. malthe «մաղթ, խայծղանի հոտով մի խէժ»։ Յոյն բառը *μάλϑος «կակուղ» ածականի իգական ձե-ւից է յառաջացած՝ ըստ Boisacq 605։