speck, spot, speckle.
Որ ինչ նման է կորկոտի. մանր փշուրք. կիտուած. նիշ. սպի. կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ.
կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկուտ, կամ կորկոտիճ. (Փիլ. լին. ՟Գ. 36։) (եբր. ֆառամ, է փշրել. իսկ լտ. ֆառ, ցորեան. կամ ըստ որում կեղեւեալ՝ ձաւար, եւ հերիսայ. պուլղուր, քէշկէկ։)
Անասուն ղիդիրոն կոչեցեալ. ադի սորա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս դեղնագոյն. (Տօնակ.։)
«մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։
ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։