s. adj.

confusion, tumult, trouble, disorder, sedition, insurrection;
confused, confounded, troubled;
— կալ ընդ ումեք, to have quarrelled with, to fall out, to be at variance, to disagree with.

s.

ταραχή conturbatio, tumultus. (Արմատ Խռովելոյ. իսկ արմատ իւր է Խեռ, կամ Հեռ. լծ. եւ գրգիռ. ռմկ. խըռխըռ. կամ է տատանիլն որպէս զխռիւ) որ եւ ԽՌՈՎՈՒԹԻՒՆ. Վրդով. աղմուկ. շփոթ.

Զի էր խռով յամս նորա։ Անդէն վաղվաղակի մեծ խռով ի տեղւոջն կացուցանէին։ Անդր մի՛ իջանիցէք նոցա։ Իբրեւ զխռով եղէց եփրեմի, եւ իբրեւ զխայթոց տանն յուդայ. (Տոբ. ՟Ա. 18։ ՟Գ. Մակ. ՟Ա. 2։ Յուդթ. ՟Ժ՟Դ. 3։ Ովս. ՟Ե. 12։)

adj. adv.

ԽՌՈՎ. ա.մ. Խռովեալ. խռովայոյզ. խռովեալ գոլով. խռոված, պղտոր.

Վամսն խռով շարժմանն՝ որ պատրաստեալ է լինել ընդ այս ժամանակս. (Մծբ. ՟Ե։)

Անհնար է արդար լինել. եւ ընդ աստուած խռով կալ. (Լմբ. սղ.։)

Ա՛յլ դառնագոյն տեսիլ՝ զոր տեսանեն յերազի, վասն խռո՛վ ննջելոյն լինի, եւ անհաշտ մնալոյն առ ընկերն. (Կիր. ՟ը. խհ.։)

Ես եմ խռով զանհաշտելին՝ ընդ գերեզմանդ աստուածածնին. այսինքն ցասուցեալ եմ անհաշտելի. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

• «շփոթութիւն, կռիւ, պատերազմ» ՍԳր. «խռոված, շփոթուած» Մծբ. որից խը-ռով հարկանել «պատերազմի սկսիլ» Յուդթ. 4ռ. 2. խռովել «տակնուվրայ անել, յուզել, վրդովել» ՍԳր. խռովիլ «շփոթիլ, այլայլիլ, յուզուիլ» ՍԳր. խռովութիւն ՍԳր. Ագաթ. խռովական Ոսկ յհ. բ. 15. խռովիչ ՍԳր. Եւս. պտմ. խռովուտ Փիլ. իմ. խռովարար Յճխ. անխռովութիւն Ոսկ. յհ. ա. 36. խռովայոյզ Մծբ. ևն։

• = Կրվկասեան լեզուախմբից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց ხრო խրո, ხროვა խրո-վա, ხროობა խրոոբա «խումբ, հօտ, երամ (անասունների կամ մարդոց)».-«խումբ. բազմութիւն» իմաստից «շփոթութիւն, կռիւ» իմաստին անցնելու համար օրինակներ շատ կան թէ՛ հայերէնում և թէ այլուր. ինչ. գրոհ «խումբ, բազմութիւն» և գրոհել «յարձաևեւ» ամբոխ «բազմութիւն. 2. խռովութիւն, շփո-թութիւն. 3. կռիւ, պատերազմ», խումք «բազմութիւն», որից խմբել «հաւաքել զօրք» խմբիլ «պատերազմի դուրս գալ» և յատկա-պէս ոճով՝ խմբիլ ի պատերազմ.-գումա-րիլ «կռուի դուրս գալ. 2. կռուիլ. 3. շշկըլ, ուիլ, շփոթուիլ», վրաց. ջոգի «ջոկ, երա-մակ» և դաջոգեբա «ամբոխիլ, խմբիլ, խու-ժել», լատ. tumultus «խռովութիւն, շփոթու-թիւն, խումբ, պատերազմ»։ Որովհետև նախ-նական նշանակութիւնը (խումբ) գտնւում է միայն վրացերէնում, ուստի հայերէնն է փոխառեալ և ո՛չ ընդհակառակը։-Աճ.

• ՆՀԲ խեռ կամ հեռ արմատից. «լծ. և գրգիռ, ռմկ. խըռխըռ. կամ է տատա-նիլն որպէս զխռիւ»։ Peterm. 73. լծ. կռուիլ։ Böttich. ZDMG. թ. 1850, էջ 356, Arica 88, 444, Lag. Urgesch. 954 զնդ. xrui, սանս. krura «կատա-ղի», ասոր. [syriac word] qrb «կռիւ»։ Հիւնք խռիւ բառից։ Պատահական նմանութիւն եւնի թրք. [arabic word] xər «խռովութիւն», որ Տ. Վ. Պաւեան (Բիւր. 1898, 712) հայե-րէնից փոխառութիւն է համարում։ Meil let, Altarm. Elementarb. էջ 187 խուռն բառից է դնում։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. խռօվել, Մկ. Սեբ. Գոր. Շմ. Տիգ. խռօվիլ, Տփ. խրօվ, խրօվիլ, Երև. Մրղ. խռօվէլ, Ղրբ. խռավէլ, Ննխ. խօ-ռօվէլ, Ագլ. հռօվ, հռա՛վիլ, Զթ. խէօռէօ՝վ, Հճ. խէյէվ. այս բոլորը նշանակում են «սըր-ռողիլ, մէկի դէմ նեղանալ, քեն պահել, ջո-րիլ». (իսկ Մկ. միայն հորթերի համար է ասւում)։ Նոր բառեր են խռովկան, խռով-կոտ, խռովուկ, խռովխոտ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազգախռով

Անխռով

Անխռովաբար

Անխռովութիւն, ութեան

Խռովայոյզ

Խռովասէր

Խռովասիրութիւն, ութեան

Խռովարար

Խռովարկու

Խռովեմ, եցի

Խռովեցուցանեմ, ուցի

Խռովեցուցիչ

Խռովիմ, եցայ

Խռովիչ, չի, չաց

Խռովութիւն, ութեան

Ռահինախռով

Voir tout