adj. adv.

ԿԱԹՈԳԻ եւ ԿԱԹՈԳԻՆ. Որոյ ոգին եւ սիրտն կաթէ կղկաթի. սրտակաթ. խանդակաթ. կարօտեալ առ սիրելին. անձկայրեաց. մեծափափաք. սրտառուչ.

Կղկաթ կաթոգի լինէին զիւրեանց քաջ զօրավարէն. (Բուզ. ՟Բ. 44։)

Է՞ր կաթոգի լինիս ի յանցաւոր կեանս. (Ոսկ. եբր.։)

Արքայ կաթոգին էր զկնի իմ, եւ անց հայր քո. յն. արքայ զկնի իմ անց հայր քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 30։)

Կաթոգին (կամ կաթոգի, կամ խանդակաթ) եմ ես ի սէր քո. յն. խոցեալ սիրոյ եմ ես. (Երգ. ՟Ե. 8։)

Կաթոգին բաղձանօք ասէր ցաստուած. (Խոսր.։)

Յոր եւ մարգարէն կաթոգին տենչացեալ՝ ասէր. (Ագաթ.։)

Որ զնմանէ կաթոգին լինեցի, փախչել (սովոր է՝ մամոնայն). (Ոսկ. մ. ՟Ա. 9. յն. հետամտեսցի։)

Զաստի՞ պաճուճանացս կաթոգին ես. յն. բուռն հարկանես, կամ ձկտիս. (անդ. 12։)