lamentation, complaint, mourning, weeping, tears;
blow;
undulation;
— առնել՝ առնուլ՝ դնել, to wear mourning, to complain, to lament, to deplore;
— դառնութեան առնուլ ի վերայ ուրուք, to make great lamentation;
to chant mournful hymns, to sing dirges over;
— ջերմացուցանել, to cause to weep with exceeding bitterness;
ի — մրրկաց ծփիլ, to rise or toss about in waves, to be agitated, billowy.
κοπετός planctus, quo pectus manu funditur. (լծ. ծեծ, եւ գոչ, ճիչ, կանչ) Ողբ եւ սուգ՝ բախմամբ կրծոց, ծեծելով կամ տատանելով զգլուխ, եւ ճչելով. աշխար. Ծեծկըւիլը, ողբ, լաց.
Կոծեցան զնա կոծ մեծ։ Կո՛ծ առէք ի վերայ տանն։ Կոծ դառնութեան առցեն։ Կո՛ծ եդին, լացին զնա։ Կոծեա՛ կոծ ողորմ։ Արասցէ կոծ իբրեւ զվիշապաց։ Յամենայն հրապարակս կոծ։ Ի կոծ նոցա մի՛ երթիցես։ Աղաղակաւ կոծով ի վերայ նոցա չէին լցեալ ճչալով։ Իբրեւ զկոծ նռնենեաց կոտորելոց.եւ այլն։
Դարձցի սուգն յուախութիւն, եւ կոծն ի խնդրութիւն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Ի սուգ տրտմութեան ի գլուխ կոծոյն նստեալ լայր։ Ի կոծ մտանել, եւ ողբալ գոչմամբ. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)
Ո՛չ ի կոծս մտանել, ո՛չ ուսովք մերկանալ։ Նոքա լալոյ եւ ողբալոյ արժանի են եւ աշխարհաց եւ կոծելոյ մեծի. (Մանդ. ՟Է։)
Կոծ կսկծելի։ Զկոծ սաստկութեան վշտաց. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ի՟Թ։)
Շրջին կոծով. (Շ. յիշ. առակ.։)
ԿՈԾ. Իբր Կոծանք. Ալեկոծութիւն, հողմակոծութիւն. բախումն. ծուփք.
Ի կոծ մրրկաց ծփիմ. (Նար. ՟Կ՟Զ։)
• , ո հլ. «կուրծքը ծեծելով լաց լինել ու բղաւելը» ՍԳր. Կոչ. Ոսկ. յհ. բ. 16. «ալե կոծութիւն» Նար. որից կոծել «ծեծել, զար-նել» ՍԳր. Ոսկ. եբր. ե. Վեցօր. կոծիլ «լալ, ողբալ» ՍԳր. «ալեկոծուիլ, ծփիլ» Վեցօր. կոծալ «ողբալ, լաց լինել» Ոսկ. յհ. ա. 39. բ. 38. կոծական «ողբական» Ոսկ. լհ. բ. 38. կոծանք «ալիքների բաղխումը» Ոսկ. ե-փես. կոծօնք? «ողբ» Եւս. պտմ. 118 (ըստ սրբագրութեան Վարդանեանի՝ ՀԱ 1914, 325), կոծադիր «մեռել ողբացող» Կանրն էջ 69. կոծապար «լալկան՝ գանձ ասող կա-նանց խումբ» Պիտ. կոծատեղի «լացի վայր» Մանդ. քարկոծել ՍԳր. քարկոծանք Եփր. ել Կիւրղ. ել. ալեկոծ Ոսկ. մ. ա. 24, Վեզօր. ալեկոծութիւն Մանդ. Պիտ. ձեռակոծ Ոսկ. ես. նաւակոծիլ Ա. տիմ. ա. 20. պատուհա-սակոծ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. թքակոծ Լաստ. ծովակոծութիւն Ոսկ. մ. ա. 5. լու-սակոծիլ Փիլ. նխ. երասանակակոծել Փիլ. Պիտ. համբաւակոծ Կոչ. 312. հանա-պազակոծ Գէ. ես։ Բառիս առաջին և նախնական իմաստն է «զարնել, ծեծել». որից՝ անցնելով «կուրծք ծեծել» նշանակու-թիւնից՝ յառաջացել է «ողբալ, լալ» նշանա-կութիւնը։ Նշանակութեանց այսպիսի զար-գացման համար հմմտ. լիթ. plaku, plakti «զարնել, պատժել» և հսլ. plakati «լալ»։
• ՆՀԲ լծ. ծեծ, գոչ, ճիչ, կանչ։ Schei-telowitz BВ 28, 296 հբգ. hecken «խը-փել, զարնել» բառի հետ՝ իբր բնիև հայ։ (Pokorny 1, 382 keg-, kek-առ-մատի տակ՝ մերժում է այս համեմա-տութիւնը, ըստ որում հյ. կ չէ՛ հնխ. q)։ Հիւնք. կծել բայից։ Մառ ИАН 1917 330 ավար. 'odi և վրաց. kodebay «լաց»։
• ԳՒՌ.-Սովորաբար պահուած լացուկոծ բարդի մէջ՝ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոծ, Ալշ. կոձ, Ախց. Երև. Կր. Տփ. կօծ, Ննխ. Պլ. գօձ, Մրղ. կուիծ, Ասլ. գէօ՝ձ, գէօ՝զ, Զթ. գիւձ.-կայ և Սեբ. քարգօձէլ, Պլ. քարգօրձէլ, Ատն (թրքախօս հայոց բարբառով) քարգօձէլ էթ-մtք «քարկոծել».-ր յաւելման համար հմմտ-յետին հայերէնի մէջ ալէկործումն «ալեկո-ծութիւն» Օգոստ. բաջ. 12։
• ՓՈԽ.-Վրաց. კოკოცება կոկոցեբա «ող-բալ, կոծել». ծագում է *կոկոծ կրկնակա-նից և պահում է միայն հայերէնի երրորդ նշանակութիւնը։-Չուբինով 622 ևս համա-րում է հայերէնից փոխառեալ։