Your research : 3 Results for հրաւիրակ

Հրաւիրակ, աց

s.

inviter, host, hostess.


Պատուիրակ, աց

s.

envoy, deputy;
commissary, emissary, agent, mandatary, proxy.

• -Պհլ. *patvεδak «ծանուցիչ, յայտառա-րող», որ իրանեան -ak մասնիկով կազմուած է պհլ. *patveδ>պատուէր բառից. ձևի և նշանակութեան համար հմմտ. նուիրակ, հրաւիրակ. աւելի մանրամասն տե՛ս պատ-ուէր։-Աճ.


Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

• , ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։

• = Պհլ. *nivēδak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. զնդ. nivaēδayemi «ծանուցանեմ» և պրս. [arabic word] nuvīd «աւետիք, լուր». կազ-մուած են ni-մասնիկով vid=զնդ. vaed-«գիտել, ճանաչել, հասկանալ» արմատից.-ըստ այսմ նուիրակ բուն նշանակում է «ծա-նուցիչ, ազդարարող, յայտարարող», որ և ճշտիւ համապատասխանում է բառի իսկա-ևան նշանակութեան։ Նոյն vid-vaēd «գի-տել» արմատից paiti->pat-և fra-մասնիկ. ներով կազմուած ձևեր են զնդ. paiti-vaēδay-emi «ծանուզանեմ», fravaēδ-«նկատել», որոնց պհլ. ձևից փոխառեալ են հյ. պատ-ուէր, պատուիրել, հրաւէր, հրաւիրակ, հրա-ւիրել։ Այս բոլորի նախնական և հիմնական ռառափարն է «իմացնել, գիտցնել, ծանու-ցանել». այսպէս պատուիրել ո՛չ թէ «խրա-տել» է, այլ անելիքը նախապէս իմացնել, հրաւէրը ո՛չ թէ «կոչ» է, այլ «հանդէսը ծա-նըւցանել» և հրաւիրակը այն անձն է՝ որ հանդէսի մասին յայտարարում կամ ծանու-ցում է հրաւիրեալ անձին։ Նոյն իսկ նուիրել (որ այս արմատից է դարձեալ. տե՛ս նուէր), բուն իմաստով «աստուածներին մի բան ձօ-նել», ո՛չ թէ «պարգևել» իմաստով է, այլ «քուրմի կողմից ծանուցում տալ ժողովուր-դին՝ ընծայ բերուած իրի մասին» և նուիրա-գործել (կամ սրբագործել)՝ նշանակում է «սրբազնագործեալ անձի կամ իրի մասին» բարձրից ցած (ni-) ժողովրդին յայտարարել կամ ծանուցանել»։ Այնուհետև աստուածնե-րին միայն յատուկ նուէրը, իր սրբազան ի-մաստը կորցնելով, դարձել է հասարակ ըն-ծայ ամէն մարդու համար, ինչպէս եղել է նաև ձօն բառը։-Աճ.


Entries' title containing հրաւիրակ : 1 Results

Հրաւիրական, ի, աց

adj. s.

inviting, alluring;
person invited, guest.