Your research : 1 result for մաղզմայ

Մաղզմայ, ից exact entry

s.

patine;
plate, dish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

NBHL (2)

Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. (Ճ. ՟Գ.։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)


Definitions containing the research մաղզմայ : 6 results

Միափերթ

adj.

of a single piece.

· Calfa

NBHL (1)

Զոսկեղէն զսկիհ, եւ զմաղզմայ ի միափերթ ականց տպազիոնաց բազմակշռաց. (Թղթ. դաշ.։)


Նախասարկաւագ, ի

s.

archdeacon.

· Calfa

NBHL (1)

Առ որ մատուցեալ նախասարկաւագն՝ զնշխարն դնէ ի մաղզմայն։ Յետ որոց գայ հայրապետն՝ պաշտպանեալ յիւրոց նախասարկաւագացն. (Պտրգ. ոսկեբ։ Մաշտ.։)


Մարմնակալ, ի

s.

corporal, a fine linen-cloth on which the priest places the chalice at mass.

· Calfa

NBHL (1)

ՄԱՐՄՆԱԿԱԼ որ եւ ՄԱՐՄՆԱՊԵՏ. Սինդոն փոքր, կամ սուրբ կտաւ, որ դնի ի ներքոյ սկհւոյ եւ մաղզմայի՝ իբրու վերընկալ կամ պատանք մարմնոյն քրիստոսի. (Մաշտ. կիլիկ.։)


Սկի, կւոյ

s.

cup, bowl;
chalice.

· Calfa

NBHL (2)

Օրհնութիւն սկոյ եւ մաղզմայի։ Եւ ի սկիհն ասէ. օրհնեա զբաժակ խորհրդական քո նուիրացն. (Մաշտ.։)

Զմաղզմայն եւ զսկիհն. (Լմբ. պտրգ.։)


Սկուտեղ, կտեղ, կտեղի, տեղբ

cf. Սկտեղսկտեղ.

· Calfa

NBHL (1)

ՍԿՈՒՏԵՂ կամ ՍԿՏԵՂ (ուղղ. եւ սեռ). լծ. յն. եւ լտ. σκυτάλη scutella πίναξ (պնակ). discus. Պնակ ի ձեւ վահանի. սկաւառակ. ափսէ. մաղզմայ.


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նախ միացնում է մաղզմայ բառի հետ! և յետոյ ասորի բառին է կցում։