Your research : 14 Results for նախկին

Նախկին

cf. Առաջին.


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

• = Ֆրանս. prince, ղերմ. Prinz, իտալ, prince ևն. ծագում են լտ. princeos «առա-ջին, նախկին, գլխաւոր» բառից։-Հիւբշ. 389։


Հաւատ, ոյ, ոց

s.

faith, belief, creed;
trust, confidence;
fidelity, faithfulness, good faith, sincerity;
proof, testimony, evidence;
Creed;
—ք, յոյս եւ սէր, faith, hope and charity;
քրիստոնէական —ք, the Christian religion;
դաւանութիւն —ոյ, profession of faith;
լոյս, ջահն —ոյ, the light of faith;
մասունք, սահմանք —ոց, articles of faith;
կենդանի, անյողդողդ or հաստատուն, գայթ ի գայթի, մեռեալ —ք, lively, resolute, constant or unshaken, tottering or wavering, dead faith;
անխտիր ի —ս, indifferent as to religious matters;
դաւանել զ—ս, to confess the faith;
ունել —ս, to have faith;
չունել ոչ —ս ոչ օրէնս, to regard neither law nor gospel;
գալ, դառնալ ի —ս, to become converted;
ածել, ձգել ի —ս, to convert;
հաստատուն լինել ի —ս, to be true to the faith;
—ս ի ներքս բերել, —ս բերել, to believe, to give credit to;
—ս ընծայել, to believe in, to give faith to;
—ս ունել յոք, to trust, to place faith in, to put trust in;
— տալ միմեանց, to make a contract, to contract an alliance, to enter into an engagement, to bind oneself;
ուրանել զ—ս, to deny or abjure the faith;
յորում ոչ գոյ —, unbelief;
անցանէ ըստ —ս, it is incredible;
—ոյ, worthy of credit;
cf. Թերանամ.

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 222 հայերէնից փոխառեալ է դնում հունգ. hit «հաւատք» և այս փոխառութիւնից եզրակացնում է որ Հունգարացոց նախկին հայրենիքում մազդե-զական կրօնը տարածողները հայերն էին։


Ստաշխն, խին

s.

storax;
essence or oil of myrrh.

• ՆՀԲ վրաց. ստախսի, յն. սդաքդի՛։ Lag. Arm. Stud. § 2058 ազգակից է դնում յն. σταxτή բառին։ Հիւբշ. 241 չի ընդունում ո՛չ նախկին ազգակցու-թիւն, որ մերժելի է այս կարգի բառերի համար, և ոչ էլ յունականիզ փոխառու-թիւն, որ անկարելի է ձայնական խո-շոր տարբերութեանց պատճառաւ, և տալիս է վերի մեկնութիւնը։ Հիւնո. յունարէնից է դնում։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

• ՀՀԲ «նախկին արարօղ կամ նախա-պետական առնօղ»։ Ինճիճեան, Հնախօս.

• Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

• ՀՀԲ նախկին պետ։ Ինճիճեան, Եղա-նակ Բիւզ. 1819, 151 իբրև նախապետ։ ՆՀԲ նախապետ կամ նահանոատետ. Էմին, Ист. Aсоxика 250 նախ և պետ բառերից։ Հիւբշ. 220 նոյնպէս համա-րում է բարդուած նախ+պետ բառերից։ Հիւնք. պրս. նուպէ «ծառի բուն»։ Մառ ЗВO 11, 172 համարում է գաւառական ձև շահապետ բառի (տե՛ս և նախարար)։ Ադոնց, Aрм. Юстин. 451 իրան. dañ hupati ձևից սղուած։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet REA 2. 1։


Ողոց

s.

end of a fishing net.

• «ուռկանի չորս ծայրերը» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գտնում եմ գործածուած Եղիշ. տիբ. էջ 342. «Եւ եթէ յիշէք՝ ես յա-ռաջագոյն ասացի, թէ երկնային ուռկանին չորք ողոցք (այլ ձ. ողցք) են և զչորեսին ան-կիւնս երկրիս ի ներքս արգելեալ փակէ». (իր նախկին ասածն է «Երկու են լարք ուռկանին և չորք ծագ լարացն», անդ՝ էջ 338, որից մի քիչ ցածր «Մովն աշխարհս է, ուռկանն քպ-րոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւե-տարանք»)։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

• -Բարդուած է երա-«նախկին, առաջին, նախ» +խայրի «պտուղ» բառերից. եր-, երա-նոյն է առ «առջևը» բառի հետ և իբր բնիկ հայ կցւում է սանս. purás, յն. πρίν, լտ. per, pro, prae, հլտ. pri «առաջ» (որից primus, prior «առաջին») բառերին (տե՛ս նաև հ. երի, գւռ. հերի). հնխ. pr->հւ. եր-ձայնափոխութեան համար հմմտ. լտ. pris-cus=հյ. երէց. իսկ եր=առ փոխանակու-թեան համար հմմտ. երասանակ=առասան, երկուսն էլ իրանեանից փոխառեալ։ Ըստ այ-սրմ հյ. երախայրի կազմուած է ճիշտ այն-պէս, ինչպես լտ. praeceptus «նախապէս բռնուած», praecerpo «առաջուց քաղած», praecerptus «նախաճաշակ» ևն։-Աճ.


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

• ԳՒՌ.-Անկախ գոյութիւն ունի միայն երկ-րորդական նշանակութեամբ. ինչ. Տփ. հուր և Պլ. հուրք «վէրքի կսկիծը՝ այրուցքը», Սեբ. հուր (միայն անէծքների մէջ գործածուած) Ատն. հուր ու կէյծանք «հուր ու կայծակ, երկնային պատուհաս», Ակն. Երև. Եւդ. Ղզ. հուրք «կրակի ցոլքը», Ղզ. հուրք տալ «ձեռ-քի մէջ փչելով տաքացնել», Խրբ. Ննխ. հու-րը գնաց, մուրը մնաց (առած) «նախկին փառքը կորաւ, խեղճացաւ», Ախց. հուրուբ'օց «վառվռուն (տղայ)»։ Ածանցներից ունինք Ոզմ. խրախանգ՝ «հրահան», Պլ. հրահրէլ «արծարծել, բորբոքել», Ղրդ. հուրհանք «ա-րեգակ», Երև. Ղրբ. հուրհրատել, հուրհրա-տին տալ «փայլատակել», Խբ. հէրտղան ռա-հագին», Վն. խուրնիկ, խուրնիխրեղէն=Բլ, հուրնիկ, հուրն ի հրեղէն «շատ գեղեցիկ, իբր թէ հրեղէն էակ»։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• «առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։

• ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։


Սալոր, ի, ոյ

s.

plum;
— դամասկեան, damson;
— վայրենի, sloe, wild plum;
— չոր, prune, dried plum, French plum;
օշարակ ի —ոյ, plumwine.

• ՀԲուս. § 2683 և յետոյ Patrubány SA 1, 106 կցում են հսլ. sliva, լեհ. šliva հունգ. szilva, լիթ. slyva, հբգ. sleha, նբգ. Schlehe, անգլ. sloe հոմա-նիշների հետ։ Յիշատակուած ձևերի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pic-tet, բ. տպ. Ա. 281, բայց կասկածով։ Հիւբշ. IF Anz. 10, 49 յիշում է կաս-կածով։ Յիշեալ բառերը ըստ Solmsen KZ 37, 598, Walde 437, Trautmann 269-230 կցւում են լտ. līveo «կապ-տիլ», līvor «կապտագոյն», lyidus «կապտաւուն», հիռլ. li «գոյն, փայլ» ևն բառերին («սալոր» բուն նշանակում էր «կապտագոյն») և ծագում են հնխ. sleivā ձևից, որից չի կարող յառաջա-նալ հյ. սալոր։ Այս պատճառով Patru-bány ՀԱ 1906, 343 մերժելով նախկին մեկնութիւնը, դնում է հնխ. kale, kelā «տաքանալ» արմատից (հմմտ. լտ. ca-lere «տաքանալ»), իբր հնխ. kaloris «տաք ժամանակի պտուղ»։ Մառ ИАН 1913, 318 -որ յոգնակերտ մասնիկով վրաց. քլիավի «սալոր» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի սպան։ ciruela «սալոր»։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

• ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Definitions containing the research նախկին : 1 Results

Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.