v. auxil.

v. auxil. to be;
է զի, էր զի, է ուրեք, է երբէք զի ..., sometimes;
it happens, it turns out;
ես եմ Աստուած՝ որ Էն, I am that I am;
ես եմ՝ ես եմ նոյն որ ջնջեմ, I am, it is I, it is I who blot out and pardon;
առն միոջ էին երկու որդիք, a certain man had two sons;
էր ամաց երկոտասանից, he was twelve years old;
յունել եմ, I am eating.

εἵμι, εἷναι sum, esse (տե՛ս եւ Եղանիմ, Լինիմ, որք լնուն զայլ եւս ժամանակս չէզոքաբար)։ Էական բայ՝ իբր Այս ինչ գոլ, եւ այսպիսի ինչ. կամ պարզապէս՝ Գոլ, կալ, գտանիլ իրօք. թ. ... պ. էմ, կամ իյմ, տէն. Առնու զամենայն խնդիր պէսպէս առմամբ։ Ուղղ.

Ես եմ աստուած, որ էն։ Որ էն (յն. էօղն) առաքեաց զիս առ ձեզ։ Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ աստուած, եւ աստուած էր բանն։ Եմ եմ եւ ես մարդ մահկանացու. եւ այլն։

Ես քրիստոնեայ էի, եւ եմ, եւ եղէց. (Ճ. ՟Ա.։)

Էիր մարդ, եւ եղեր հրեշտակ. էիր մահկանացու, եւ եղեր անմահ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Սեռ. (իբր սեպհական ստացուած, կամ ա՛նկ է, կամ գո՛րծ է).

Քո՛ են երկինք, եւ քո՛ է երկիր։ Տեառն է երկիր լրիւ իւրով։ Իմ է վրէժխնդրութիւն։ Նոցա է արքայութիւնն երկնից։ Որ ինչ իմ է, ամենայն քո է. եւ որ ինչ քո՛ է, այն իմ է. եւ այլն։

Զգահս գտանեմ. եւ իմ են. (Փարպ.։)

Այդ խնդիր՝ մեր մոգաց է. (Եղիշ. ՟Ը։)

Դիւաց է կերպարանս ցուցանել։ Որ անհնարին յիմարութեանն է. (Եզնիկ.։)

Ոչ միայն չգնան ընդ նա, այլեւ կամին իսկ ոչ. որ վերջին իսկ ամբարտաւանութեան է. (ոճ յն) Ոսկ. մ. ՟Ա. 23։ Ո՛չ անգիտութեան է, այլ՝ հարկի. (Արշ.։)

Քրիստոսասիրաց, որ նորին լեզուոյ եւ ազգի են». այսինքն ի նոյն լեզուէ եւ յազգէ. (Յհ. իմ. ատ.։)

Նմա՛ն լեր վարդապետիս. (քանզի ա՛յս է աշակերտի. Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)

Ձե՛զ են աւետիքս։ Ո՛չ է ձեզ գիտել զժամս։ Ժամ է մեզ ի քնոյ զարթնուլ.եւ այլն։

Մեզ ի պէտս են, եւ կարգչին իւրեանց ի փառս. (Եզնիկ.։)

Ո՞ւմ ի կապելոցն եղեւ այսպիսի յայտնութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Բացառ.

Ի քէն է տէր աղբիւր կենաց։ Ի տեառնէ է բանդ այդ։ Ի մէ՞նջ ես, թէ ի թշնամեաց մերոց։ Ի նմանէ իսկ եմ։ Ես չեմ յայսմ աշխարհէ։ Եւ դու ի նոցանէ ես». այսինքն ի դասէ նոցա. (եւ այլն։)

Արեգակն չէ՛ ի բանաւորաց եւ ի մտաւորաց. (Եզնիկ.։)

Պատմ. զօրութեամբ յարակից բառին. զոր օրինակ.

Բանն էր զնմանէ.եւ այլն։

Պարառ. զօրութեամբ նախադր. Շուրջ. զոր օրինակ.

Որ զնովաւն էին։ Եւ այլ ինչ բազում նման սոցին էր զաստուծով». այսինքն յաստուած, ի միտս աստուծոյ. աստուծոյ քովը. (Եզնիկ.։)

Ներգոյ.

Որ էին ընդ նմա ի տապանի անդ։ Եւ էր ի տեղւոջն յայնմիկ պարտէզ.եւ այլն։

Մինչդեռ նա յայսր ի մտաց խորհրդի էր. (Եղիշ. ՟Ը։)

Յորո՛ւմ իցէ ոք, այն՝ յորում էն, քան զայն՝ որ ի նմա էն, մեծ գտանի. (Եզնիկ.։)

Թէ իցեմ յուտել, ասասցես՝ թէ ճաշակէ. (Վրք. հց. ՟Թ։)

Սոյնպէս վարի ամենայն նախադրութեամբք կամ մակբայիւք։ Տե՛ս եւ զդիմազուրկս ամենայն, ՎԱՅԵԼ Է, Ի ԴԷՊ Է, Ա՛ՆԿ Է, եւ այլն։

Է, ԷՐ. իբր պարզ դիմազուրկ առընթեր աներեւութիւն՝ հանգէտ ձայնիցս, Գոյ, լինի, ի դէպ է, մարթ է. պա՛րտ է, պիտի, եւ այլն.

/Տեսանել է յամենեցուն ընթրիս։ Այլ մեզ քան զայդ ո՛չ իմանալ ինչ է, ո՛չ առնել։ Անդ էր լսել զձայն լալոյ։ Եթէ էր տանել առ բժիշկ. (Փարպ.։)

Ոչինչ է ընդ այն զարմանալ։ Ի յոբայ փորձանացն է տեսանել. (Եզնիկ.։)

Զոր իմանալ է առ փարաւոն եւ առ սատանայ». այսինքն իմանալի՛ է. (Արշ.։)

Զի՞նչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա. (Ես. ՟Ե. 4։)

ԵԼ, ելոյ. որպէս Գոլ, գոլոյ.

Ծնողացն բնութիւն՝ անմահի եւ մահկանացուի բնութեան երեւեցաւ ել միջասահման. (Փիլ. ՟ժ. բան.։)

Նոքա՝ միայն ելոյ պատճառ, իսկ վարդապետք՝ բարւոք ելոյ. (Մագ. ՟Դ։)

ԵԱԼ, ելոյ կամ ելոյր, ելով, ելոց. ὥν, οὕσα, ὅν, ὅντος, ὅντων որ ըստ հայումս բացատրի, Քանզի է, էր, եմք, են. գոլով. կամ մինչդեռ էր, եւ այլն.

Ամենայնի՝ որ ոչ սպիտակ է, սեւի ելոյ. (Փիլ. իմաստն.։)

Ելոյր հարկաւորի։ Սեռոյր եզոյր ելոյր. (Պորփ.։)

Իբրու ճարտասանի ելոյր արամազդայ. (Պղատ. մինովս.։)

Նախկին ելոյր սա տուն սպանման. (Անան. եկեղ։)

Ահեղ ելոյն։ Գոլոշի զօրէն խիտ ամպոց եալ. (Մաշկ.։)

Ի կերպարանս աստուծոյ ելով՝ ոչինչ յափշտակութիւն համարեցաւ եւ այլն. (Անան. եկեղ։)

Մեղաւորք ելով մեք՝ քրիստոս վասն մեր մեռաւ. (Անյաղթ բարձր.։)

Ի մարմնի ելով մեք. (Յհ. իմ. պաւլ.։)

Ըմբռնելով՝ ո՛չ իբրու ոչ ելոց, այլ իբրու մանաւանդ ելոց, եւ ոչ միով իւիք կասկածանս առտուելով՝ իբրու ոչ են. (Պղատ. օրին. ՟Ժ։ (որ են հելլենաբանութիւնք զգուշալիք)։)

ԻՑԷՐ. իբր Էր, լինէր. դուն ուրեք գտանի. եւ այն անպէտ. որպէս, (Կիւրղ. գանձ.։ Վեցօր.։ Իսիւք.։ Սարկ. հանգ. եւ այլն։)

ԻՑԻՒ, ԻՑԻՒ ԹԷ. cf. ի կարգէ Ի տառին։

Է ՈՐ, ԵՆ ՈՐ. cf. Որ, եւ cf. Է։

Է ԶԻ, ԷՐ ԶԻ. cf. ԶԻ, եւ ի Է։

ԵԼ ելոյ, ելով. cf. եմ։

ԵՐ ի բայէս Եմ, իբր Լե՛ր.

Ողջ եր թագաւոր հրէից. (Մտթ. ՟Ի՟Է. 29։)

adv.

Է՛ ԶԻ. Է՛ ԵՐԲԵՄՆ. Է ՈՒՐԵՔ. ԷՐ ԶԻ. մ. τὸ μέν, τὸ δὲ· τῃ μέν, τῂ δὲ, τότε μέν, τότε δὲ nunc, nunc;
tum, tum;
aliquando, sive quod, partim եւ այլն. Երբեմն. մերթ. եւ Իւիք, ըստ իմիք. ... եւ մէկ կողմանէ.

Կրակ ... է՛ զի շիջանի, եւ է՝ աճեալ բորբոքի. (Փարպ.։)

Է՛ միոյ, եւ է երբեմն՝ զի երից երեւոյթ։ Պտղոց անբերութիւն եղեալ բազում ժամանակս, է՛ր երբեմն՝ վասն բազում անչափ թօնից անձրեւաց, եւ էր երբեմն վասն խորշակի եւ խռովութեան. (Փիլ. իմաստն.։)

Է՛ ուրեք, զի քաջապէս յաղթեցաք թշնամեացն, եւ է՝ զի նոքա մեզ յաղթեցին. եւ բազում այն է՝ որ յաղթօղ գտեալ եմք, եւ ոչ յաղթեալք. (Եղիշ. ՟ե։)

Է՛ ուրեք՝ ուր բանիւ վճարէ, եւ է՛ զի ձեռն դնէ. (Իգն.։)

Է՛ ուրեք, զի փոքր է սոցա մաքրութիւն, եւ էր՝ զի զազգն ոչ կամեցաւ անբաժ լինել. (Փիլ. քհ. ՟ժա.) իմա՛, ըստ իմիք, եւ ըստ իմիք։ Նոյնպէս է եւ այն.

Է՛ր զի նշանօք ցնորիցն պակչէին, եւ է՛ր զի ոգւոցն մատնութեամբք լքանէին. (Իմ. ՟ժէ. 14։)

Այլ յասելն (Փարպ.)

Ծառայեն մեզ. է՛՝ զի եւ սովորութիւն առնուն յանկչել յօրէնս մեր. իմա՛, գոյ եւ այս, կամ դէպ լինի, զի. եւ եւս. որպէս եւ (Նար. ՟ժ.)

Է՛ զի եւ զչափն ... զննեալ աստանօր, զայս պատկեր բանի ընկալաք։

Է ՈՐ, ԵՆ ՈՐ. իբր Ոմն, ոմանք. cf. ԵՄ եւ ՈՐ. Բայց ասի նաեւ՝ Է որ, իբր Է՛ զի, զոր օրինակ.

(Ատելութիւն) առ տգէտս եւ վայրենաբարոյս առաւել զօրանայ. է՝ որ վասն յափշտակելոյ ի ժողովրդենէ միմեանց՝ ագահութեան ախտիւ, եւ է՝ որ յաղագս հարստահարելոյ զընկերն՝ փառասիրութեան աղագաւ. (Շ. ընդհանր.։)

ԷՐ ԵՐԲԵՄՆ. ԷՐ ԶԻ. ԷՐ ՈՐ. cf. Է ԶԻ, եւ ի բայն ԵՄ։

ԻՑԷ՞ կամ ԻՑԷ ԱՐԴԵՕՔ. (բայ ըղձական). Լինիցի՞ երբեք. միթէ կամ արդեօք կամ ե՞րբ լինիցի.

Իցէ՞ ակն ունել նայել։ Իցէ՞ արդեօք տեսանել։ Իցէ՞ արդեօք, թէ տեսից. (եւ այլն. Նար. ՟Ի՟Ե։)

adv.

ԻՑԷ ԶԻ. իբր մ. երբեմն երբէք. Է զի.

Իցէ զի արհամարհել տայ, իցէ զի խրատէ եւ այլն. (Կլիմաք.։)

adv.

շ. մջ. ԻՑԷ՜ ԹԷ. մ. շ. մջ. εἱ; si? ἅρα, οὗ num ergo Որպէս նշանակ երկբայութեան կամ անհնարին գոլոյ. Եթէ՞, այսինքն միթէ. ա՛րդեօք. աճապա.

Իցէ՞ թէ արշաւեսցեն երիվարք ընդ վէմս։ Իցէ՞ թէ արդարասցի կաշառովք անօրէնն։ Իցէ՞ թէ սրբեսցի. (Ամովս. ՟Զ. 13։ Միք. ՟Զ. 11։ Անգ. ՟Բ. 13։)

Կամ որպէս նշանակ յուսոյ, եւ ըղձից. Ե՞րբ իցէ. երանի թէ. իցի՞ւ.

Արդ իցէ՞թէ տեսցեն պատուհանք աչացս. եւ այլն. (Նար. ՟Ի՟Ե.)

Ըղձական մակբայն է, որ նշանակէ զցանկութիւն ցանկալեացն. իցէ՞ թէ տեսանիցեմ զայդ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ագահեմ, եցի

Ագամեմնոն, նիւ

Ագուցանեմ, ուցի

Ազազեմ, եցի

Ազատաբանեմ, եցի

Ազատագրեմ, եցի

Ազատեմ, եցի

Ազատեցուցանեմ, ուցի

Ազգաբանեմ, եցի

Ազգատ առնեմ

Ազդեմ, եցի

Ազդեցուցանեմ, ուցի

Ազնուացուցանեմ, ուցի

Ալէկոծեմ, եցի

Ախորժեմ, եցի

Ախորժեցուցանեմ, ուցի

Ախտակրեմ, րեցի

Ախտակցեմ, եցի

Ախտացուցանեմ, ուցի

Ածանցեմ, եցի

Voir tout