languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.
ἁμυδρός, ἅρροστος, ἅτονος , λεπτός languidus, obscurus, exilis, tenuis σμικρός parvus, mediocris եւ այլն. Նուազ ըստ որակի. որպէս Աղօտ. մեղմ. թոյլ. դաշն. տկար. հիւծեալ. թալկացեալ. ներգեւ. լուսը քիչ, մարմրած, թուլ, քաշուած, կամա՛ց, ցած, վատուժ.
Ճրագն, յորժամ ծագեսցէ արեգակն, այնուհետեւ ոչ կարէ ցուցանել զնուաղ նշոյլս լուսոյ իւրոյ։ (Ի յարդգողն) խիտ աստեղք են բազումք՝ նուաղք. (Նանայ.։ Շիր.։)
Ասէ ցիս նուաղ եւ տկար ձայնիւ. (Ճ. ՟Ա.։)
Խօսեսցիս նուաղս եւ աղօտս. (Բրս. մկրտ.։)
Խօսիս նուաղս եւ աղօտս, եւ լսօղ ոչ ոք. (Մաշկ.։)
Ողբան տկար ձայնիւ նուաղ. (Շ. յիշ. սողոմ.։)
Խոնարհէ զունկն առ շուրթն հիւանդին, եւ լսէ զնուաղ խօսսն. (Վրդն. սղ.։)
Նուաղ հեծութեամբ, նրբական ձայիւ։ Թէ զհոգիս էր զիմ տեսանել տգեղս եւ նուաղս եւ ամենեւին ներգեւեալս. (Նար. ՟Հ՟Գ. եւ ՟Ի՟Ա։)
Ես նւաղ միշտ, եւ դու այդքան ստուար. (Մխ. առակ.։)
ՆՈՒԱՂ. որպէս շփոթեալ կամ նոյն ընդ Նուազ՝ ըստ գրութեան եւ ըստ նշանակութեան.
Նուաղ էին միտք գիտութեան նորա։ Նուաղ եմ յաստուծոյ յանբաւ յարդարութենէն, բայց մարդկանս արդար եմ ըստ քոյում վկայութեան։ Նուաղ է քան զքեզ (ո՛վ սուրբ կոյս՝) քերովբէական կառքն։ Երկիրդ հեռի է, եւ մեք անկար ի նուաղ կենացս եւ ի պանդխտութենէս։ Զի՞նչ քան զհեշտութիւն՝ սնոտի եւ նուաղ. (Եւս. պտմ. ՟Գ. 39։ Իսիւք.։ Եփր. ծն.։ Զենոբ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 33։)
Ողորմութիւն նուաղ իցէ. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Զ. յն. ἑλλιφθεῖσα . պակսեալ։)
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «աղօտ, տկար, մեղմ (ձայն, լոյս ևն)» Շիր. Նանայ. Նար. «պակասաւոր, թերի» Եւս. պտմ. Եփր. ծն. Ոսկ. յհ. ա. 35. բ. տիմ. զ. որից նուաղիլ «լոյսը թուլանալ, հանգիլ. 2. թալկանալ, թառամիլ, ուշագնաց լինել, մարիլ» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. ես. Եւս. քր. նուաղեցուցանել Ագաթ. Ոսկ. մտթ. (այս բառերը շատ անգամ շփոթուած են նուազ բառի հետ՝ ղ և զ տառերի նմանութեան պատճառով)։
• Հիւնք. հանում է նուագել բայից։ Նման ձևեր են ներկայացնում լիթ. nó-vyti «չարչարել, տրորել, վնասել», չեխ. unaviti «յոգնեցնել», ռուս. уныть «տխրիլ, քաջութիւնը կորցնել, թուլա-նալ». գոթ. nauъs «կարիք», որոնց նա-խաձևը Trautmann 201 դնում է nulō «անցնիլ, գունաթափ չինիլ ևն»։
• ԳՒՌ.-Երև. Մրղ. նվաղէլ, Ագլ. Տփ. նվա՛.-ղիլ, Լ. Ղզ. Շշ. նղավէլ «ուշքը գնալ, մարիլ»։ Նոր բառեր են նվաղկտալ Վն. «նուաղիլ, սիր-տը խառնուիլ», նվաղկոտ Ղզ. «ընկնաւոր, լուսնոտ», նվաղկտոց Վն. «սրտի նուաղում». -ունինք նաև նվաղել Ակն. «ափսոսալ, ա-ւաղել»։