end of a fishing net.
Ըստ Հին բռ. մեկնի՝ Ոմանց. եւ ողոցն տալ, Տագնապել. կամ շտապել. որ են անստոյգ. թերեւս առեալ ի գրոց Եւս. քր. ուր դնի ողոց, իբր յն. ա՛ւթիս, այսինքն դարձեալ. գուցէ ընթերցեալ որպէս յն. օ՛լօս, որ է բոլորովին, ամբողջ։
• «ուռկանի չորս ծայրերը» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գտնում եմ գործածուած Եղիշ. տիբ. էջ 342. «Եւ եթէ յիշէք՝ ես յա-ռաջագոյն ասացի, թէ երկնային ուռկանին չորք ողոցք (այլ ձ. ողցք) են և զչորեսին ան-կիւնս երկրիս ի ներքս արգելեալ փակէ». (իր նախկին ասածն է «Երկու են լարք ուռկանին և չորք ծագ լարացն», անդ՝ էջ 338, որից մի քիչ ցածր «Մովն աշխարհս է, ուռկանն քպ-րոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւե-տարանք»)։
• ԳՒՌ.-Rivola, Բառ. Հայոց 1133, էջ 34 և Նորայր, Ֆրանս. բառ. chas բառի տակ ունին գւռ. ողց «ասեղի ծակը», որ թերևս կարելի լինի կցել այս բառին։
• «ոմանց» Հին բռ.=Բառ. երեմ. էջ 251։
• Բառիս համար գրում է ՆՀԲ. «Թերևս առեալ ի գրոց Եւս. քր. (ա. 358 և բ. 35), ուր դնի ողոց, իբր յն. άυϑις, այսին-քըն «դարձեալ». գուցէ ընթերցեալ որ-աէս յն. δλως, որ է «բոլորովին, ամբողջ»։