Your research : 9 Results for վիթ

Վիթ, վթի

s.

gazelle;
antelope.

• «այծեամ, յամոյր» Գաղիան. Հին բռ. (սրանք մեկնում են «վիթ. դարկոն», որով Ստեփ. լեհ. հասկանում է «թարխուն կանաչին», իսկ ՆՀԲ «յն. δορϰά́ς այծեամն»). գրուած է նաև վիդ, վիթն. սրանից է վթիկ «եղնիկի որթ» Վրք. հց. բ. 262. ունինք դար-ձեալ վիդոն «վայրի արու ա՞յծ» Մագ. քեր. 239=Երզն. քեր. և բութէն «փոքր եղջերու» Հին բռ. Բառ. երեմ. էջ 57, որոնց բոլորի կապակցութիւնը անորոշ է։

• ԳՒՌ.-Սվեդ. վէթ։ Կապ ունի՞ն սրա հետ վիթ (Rivola) «ոստիւն», վիթվիթ քալել, վթվթալ Մշ. «թռչկոտելով քայլել», վիթվիթ Ալշ. Մշ. «սրածայր ականջներով», Ալշ. «դիւ-րաբորբոք բնաւորութեամբ»։ (Kivola, Բառ. հայոց 1633, էջ 352 հանելով այս վիթ «ոս-տիւն» արմատից՝ վիթն մեկնում է «վազելու ժամանաև ոստոստող անասուն»)։

Որիւքս

s. zool.

s. zool. oryx, wild buck.

• «այծքաղ կամ վիթ». մէկ ան-գամ ունի Փիլ. ել. 533։

Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

• ՓՈԽ.-Վրաց. იამოაირი իամոաիրի կամ ჩიაორი նիամորի «վիթ», գործածուած Օր. ժդ. 5 հայ բառի դէմ, որից տառադարձւած է. թարգմանութեան ժամանակ։

Վիկն

s. bot.

s. bot. vetch.

• «չոր». ունի միայն Բառ. երեմ. էջ 300։ Կարծում եմ թէ պէտք է կարդալ «վի-գըն. ոլոռ», մանաւանդ որ դրուած է վիթ-խարի բառից առաջ, իսկ վիգն բառը չէ յիշ-ուած։

Վիթխարի, րեաց

adj.

colossal, gigantic, of great stature, of enormous magnitude;
— արձան, colossus;
— այր, giant.

• «հսկայ, մեծամարմին, յաղթան-դամ» Խոր. Յհ. իմ. պաւլ. Յհ. կթ. Պիտառ. գրուած նաև վիթխար Վանակ. յոբ. որից վիթխարութիւն Նար. վիթխարանալ Մագ. սոսկավիթխար Նար.։

• ՆՀԲ «գուցէ իբր պրս. պէթ խար «ան-ճոռնի էշ»։ Հիւնք. յն. χάρυβὸις «անդըն-դային»։ Ալիշան, Հին հաւ. 170 վիթ «աւծեամն»+խար «էշ»? (Իբր թէ նա-խապէս նշանակում էր առասպելական մի հրէշ)։

Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• = Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։

• ԳՒՌ-Ում. կաղամար «պարսկական դի-վիթ», Մշ. կաղամար, Պլ. Սչ. գաղամար, Ախց. Կր. կաղամպար, Ջղ. ղամբար։

Արտիկ

s.

wild sheep.

• «վայրի ոչխար». մէկ անգամ ու-նի Վեցօր. թ. էջ 192 «Այծաքաղք և արտիկք բազում անգամ երկուորեակս ծնանին»։ Սրա հետ նոյն է արտի, որ մէկ անգամ գործա-ծուած է Խոր. աշխ. հրտր. Սուքրեանի, էջ 30. «Բարձր Հայք. ունի երէս, եղջերու, այծ և ռա-ղըս, առն և արտի, վիթ և կրկիթ և խոզ. և ի հաւուց ճարակաւորս, զորս կաքաւ, զարաւշ, զանիդ և զայլս»։

Գաւիթ, ւթի, ւթից, ւթաց

s.

vestibule, court, forecourt, porch, portico, —, — ոչխանրաց, sheepfold, sheepcote;
— եկեղեցւոյ, parvise.

• մայր» բառերի հետ։ Պատկանեան, Փորձ, 188Ո մարտ, էջ 84 պրս. gāv «կով» բա-ռից։-Տէրվ. Նախալ. 108, vas «բնակիլ» արմատից, իբր> գահ-իթ> զաւիթ. «կրնայ նաև զնդ. գաւյա-իտի, հնդ. գա-ւյու տի «մակաղատեղի» բառերուն հետ համեմատութեան բերուիլ և այն թերևս աւելի հաւանականութեամբ»։-Հիւբշ. 126 մերժում է զնդ. և սնս. բառերի հա-մեմատութիւնը, որոնք ո՛չ նշանակու-թեամբ և ո՛չ էլ ձայնապէս համաձայն են հայերէնին.-Հիւնք. գօտի բառից։-Datrubány, ՀԱ, 1908, 154 հնխ. vəbhā-«հիւսել» արմատիզ։ ԳԻՌ.-Առհասարակ պահուած է «եկեղե-ցու գաւիթ» նշանակութեամբ. այսպէս՝ Պլ. գավիթ (հին լեզւով), քավիթ (նոր լեզւով։, Ախց. Երև. Զթ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ա-վիթ, Ռ. քավիթ, Ասլ. գ'ավիթ, գ'ավի՝ ևն։

Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

• ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.

Entries' title containing վիթ : 3 Results

Սոսկավիթխար

adj.

gigantic, colossal, huge, monstrous.

Վիթխարութիւն, ութեան

s.

gigantic stature or size.

Վիթովն, եայ

cf. Հարցուկ.

Definitions containing the research վիթ : 18 Results

Անդրի, րւոյ, րեաց

s.

statue;
bust;
վիթխարի, colossus.

Ամբարտաւան, ի, ից

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Կր. ամբարտավան. Մշ. Ոզմ. ամպարտավան, Շմ. ամբարդավան, Սչ. ամբ'արդավան, Երև. անբարտա՛վան, Մրղ. Սլմ. Վն. ամպառտավան, Խրբ. Ննխ. ամփար-դավան, Սեբ. ամբ'արդըվան, Ասլ. ամփարդը-վա՛ն, Պլ. Ռ. ամփըռդավան. Ակն. անփարդա-վան, Տիգ. mմփmրդmվmն. Ննխ. նաև ամ-բարդըգվան (ժողովրդական ստուգաբանու-թեամբ պարտկուիլ բայից).-տարբեր իմաստ են ստացել Դվ. «շատ մեծ, վիթխարի» (Ինչ ամբարտաւան տուն է). Եւդ. «կօշտ, ան-կիրթ». թրքախօս հայերից Ատն. ամբըրդա-վան «շատակեր» (Արևելք 1888, նոյ. 8-9)։-Հճ. ունի անբ'այդավոն ձևով։

Արդ

conj. adv.

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

• ՓՈԽ.-Կալ կիրգիզ. [arabic word] kožur «խո-շոր, վիթխարի (քար)». ունի Будaговъ 2, 412. թուի թէ պատահական նմանութեւն ու-նի և կամ ուրիշ ճամբով յառաչացած։

Գուգազ

s.

union of irregular troops.

• ՆՀԲ յն. γίγας, լտ. gigas «հսկայ, վիթխարի» բառերի հետ համեմատե-լով՝ մեկնում է «ամբոխ զօրու կամ քա-ջաց և հսկայից»։-Գ. Փառնաև. Անա-հիտ, 1904, 26 աքքադ. guk «կռուիլ»։

Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։

Անարի, րւոյ, րեաց

adj.

weak, feeble, unmanly, timid, pusillanimous, cowardly;
gigantic, enormous, monstrous.

• (-րւոյ, եաց) «չափազանց մեծ, անհեթեթ, անճոռնի, վիթխարի» Եզն. Բուզ. Վեցօր.

• ՆՀԲ լծ. թրք. իրի, հա՛մ իրի «խոշոր»։ Տէրվ. Altarm. 85 անարի «հսկայ» և ա-նարի «երկչոտ» բառերը նոյն համարե-լով՝ դնում է զնդ. anarya, ինչպէս որ արի «քաջ» = զնդ. airya, որով երեք բա-ռերն էլ հաւասարապէս Արեաց անունից ծագած են լինում։ Հիւբշ. 25-26 թէև Անարի ազգի անունը զնդ. anairya-ձևին է կցում, բայց սխալուելով ՆՀԲ-ից, ա-նարի «երկչոտ» և անարի «վիթխարի» բառերը հայերէն այր բառից ծագած է համարում անխտիր։

Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• ՓՈԽ.-Վրաց. კოჭი կոճի «տղայոց խաղի վէգ, ոտքի կոճ, գարշապար, գերան, հե-ծան, ծունկերը բռնած մի տեսակ պար (присядка)», յოკვა կոճվա «ծունկերը բըռ-նելով պարել», კოჭა կոճա «կոճապղպեղ. gingembre». ვვითელი კოჭა ղ' վիթելի կոճա «կոճապղպեղ, հյ. դեղին կոճ», კოჭაკი կոճակի «կեռ», ճանկ», լազ. կոճի, կոնճի «ոտքի կոճ», թուշ. կոճ «կոճապղպեղ», քրդ. [arabic word] koč «ծառի կոճղ, արմատ, փայտի մեծ կտոր» (Justi, Dict. Kurde, էջ 346. իսկ անդ՝ էջ 80 piš̌koz «զգեստի կամ ծաղկի կոճակ» կասկածելի է համեմատել հյ. կոճակ բա-ռի հետ, ինչպէս անում է Justi, վերլուծելով piš «առջևը»+ հյ. կոճակ). թրք. գւռ. Եւդ. ❇, [arabic word] gōjāg «ծառի կոճակ, կոկոն» (Յուշարձան 330 ա և Բիւր. 1899, 798), գւռ. թրք. և յն. Ատն. gōjeg «ցորենը հողի տակ արմատներ ձգելը» (Արևելք 1888 նոյ. 8-9), թթր. (Տոբոլսկի բարբառով) [arabic word] kučuk «ծառի կոճակները» (Будaговъ 2, 146), ն. ասոր. kocá «կորիզ (=գւռ. կոն)», հարա-ւային Ռուսիոյ գնչ. kučak «զգեստի կոճակ» (անձամբ քաղած եմ այս բառը Ռոստովի գնչուներից)։-Հայերէնից փոխառեալ եմ կարծում նաև թրք. [arabic word] qopča «զգեստի եոճակ», [arabic word] qopčalə «կոճակաւոր», [arabic word] qopčalamaq «կոճկել», ո-րոնք չեն կարող բացատրուիլ թուրքական արմատներով և որոնց դէմ Будaговъ 2, 68 չի տալիս որևէ թաթարական ձև. (բուն թուրքերէն բառն է [arabic word] duyme «կոճակ») Թուրքերէնի միջոցով բառը անցել է արե վելեան Եւրոպայի զանազան լեզուներին, ինչ. ալբան. kopše, komtše, ռում. copee, հունգ. kapocs, բուլգար. kopca, սերբ. kópca, սլ. kgpca նոյն նշ. (Berneker 564)։ Ուտ. qoǰ «տանիքի թեք գերանը»։

Կինճ, կնճաց

s. zool.

s. zool. wild boar;
— մատակ, wild sow.

• = Թերևս իրանական փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] kinj «վիթխարի փիղ», որ և [arabic word] kinǰar։

Կնճիթ, ճթաց

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

• ՀՀԲ և ՆՀԲ կնճի քիթ։ Հիւնք. պրս. kinǰ «վիթխարի փիղ»։ Գաբրիէլեան ՀԱ 1911, 595 քիթ<քինթ արմատից։ Պա-տահական նմանութիւն ունի սանս. [other alphabet] čunja «ծնօտ. ատամ»։

Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։

Կաթ, ից

s.

drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.

• գութուր, թէգէթթուր «կայլակել, կաթկը-թիլ» (արմատը gatra «կաթիլ»)։ Pe-term. 20, 22 լծ. հյ. շիթ և լտ. gutta։ Հիւնք. կաթ և կաթիլ հանում է լտ. gut-ta բառից, իսկ կաթոտ, կաթոգին, սրտակաթ ևն կատաղի բառից։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 և Arm. Gram 162 պրս. [arabic word] kāt «կաթիլ» բառին է կցում, իբրև իրանական փոխառու-թիւն։ (Այս բառը թէև ո՛չ ԳԴ գիտէ և ոչ Horn, բայց կայ Բուրհանի մէջ «կա-թիլ» նշանակութեամբ)։ Patrubány ՀԱ 1908, 188 կաթն «կաթ, lac, γάλα» բառից՝ -իլ նուազականով։ Մառ ЗВО xIx, 0157 յաբեթական ղյթ արմատից. հմմտ. վրաց. ბվեթի «կայլակ», ծթոլա «կայլակում», որի տուբալկ. ձևը պիտի լինէր *ճվիթի>*ճիթ, որից փոխառեալ է հյ. շիթ։ Պատահական նմանութիւն ունի սանս. gad «մզիլ, կաթիլ կաթիլ վազել»։ Meillet BSL 21, 201 կարծում է որ նոյն է լտ. gutta բառի հետ. բայց այս մասին վճռական բան չի կարելի ասել, որովհետև լտ. բառի ստուգաբպ-նութիւնը յայտնի չէ. տե՛ս Walde 357։ Petersson, Heteroklisie 62 և LUA 1922, 11 (չեմ տեսած) հնխ։ g2et-ար-մատից է հանում հյ. կաթ, կաթն, լիթ. gintarās «սաթ», յն. δετή «ջահ», սանս. játu «խէժ», լտ. bitumen «ձիւթ» ևն (տե՛ս Pokorny 1, 672)։ Meillet, Dict. etym. It. էջ 420 կրկնում է իր մևևնութիւնը, լատին բառի նախաձևը դնելով g29t-, որին կցում է հյ. կաթ։

Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

• ՓՈԽ.-Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։

Սկայ, ից

s.

giant;
— կին, giantess;
— անարի, huge giant.

• , ի հլ. «հզօր, յաղթանդամ, վիթխա-իի մարդ» ՍԳր. Եւս. քր. Խոր. որից սկայա-գործ Բուզ. սկայազն Եփր. թգ. ծն. և թուոց. Բուզ. սկայազօր Ագաթ. սկայանման Փարպ. սկայաբար Խոր.-նոյն բառից հ սաստկա-կանով՝ հսկայ ՍԳր. Եզն. որից հսկայազն Մծբ. Եփր. յես. և թգ. (կրճատ հսկազն), հսկայազօր Ագաթ. հսկայաձև Կալլիսթ. ևն։

Տիտան, այ, ի

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• , ի-ա հլ. «հսկայ, վիթխարի մարդ» Ա. թագ. ե. 18. Եւս. քր. Եզն. Խոր. որից տիտանեան Խոր. Յհ. իմ պաւլ. տի-տանեանք Փիլ. լին.։

Քար, ի, ամբ, ինք, անց

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

• ՓՈԽ.-Վրաց. ჭარაუი քարափի «ժայռ», ჭარაფოვანი քարափովանի «ժայռուտ, քա-րոտ», ჭარაგოზა քարագոզա «քարի վրայ մամուռ» (առաջին երկուսը գալիս են հւ. քա-րափն բառից, որ հին իմաստով նշանակում էր «ափն քարի, քարաժայռի եզը, վերնա-կողմն և ստորոտ ապառաժ լերանց» Լծ փիլ. Վրք. հց. Ուռհ. իսկ նոր իմաստով «ծո-վի կամ գետի եզերքը շինուած սալայատակ, quai», գւռ. «ժայռ» Երև. Լ. Շլ. Տփ.-եր-րորդը գալիս է քարաքոս ձևից). უირუზკარი փիրուզքարի «փիրուզակ», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա, էջ 56 249 (հաղորդեց Գ. Ասատուր)։-Կպդվկ. յն. x2ρ3 «փոքրիկ քար, որով մեծ քարերը ամ-րացնում և հաստատում են» (Kαρολίδης, Iλ. συγϰρ. 85, 167), ϰϰσϰά́ρα «կայծքար» (անդ, 87), ϰερίρ «քարայր» (անդ, 88, որ թէև ճշդի կցում է հյ. քարայր բառին, տակայն զուր տեղը միացնում է նաև հյ. քերել, լտ. cella, cellarium).-թրք. գւռ. Եւդ. kuirú-kend «քարուքանդ» (Գազանճեան, Բիւր. 1899, 314), Կր. Karqəlux, Karmeč տեղա-նուններ, որոնց վրայ տե՛ս Գլուխ և Մէջ. հմմտ. նաև թոթոշ բառի տակ։-Հյ. քարա-փակ ձևից եմ համարում վրաց. ჭარაბაკი քարաբակի «ցանկապատ» (որ առաջ քա-րերից էր շինւում, յետոյ դարձաւ ճիւղերից). -պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ [arabic word] karkūzā «cynoglossum al. planta-oo psyllium բոյսը».-հմմտ. նաև քարտունի «քարայրների մէջ մի թաղ Անիում» (Կոստ. Վիմ. տար. x7II)։-Շինարարական տե-սակէտից առանձին կարևորութիւն ունին պրս. ❇ ︎ kargīr «ամրութիւն շինուածոյ», քրդ. kagīr «հաստ պատ» (Justi, Dict. Kur-de 323), թրք. kyargir, գառ. kyavgir, ռմկ, քլավկիր «քարաշէն», որոնք փոխառեալ են հյ. քարուկիր բառից (տե՛ս Մ. Աբիկեան, Բառ. տճկ. հյ. գաղ. էջ 807)։ Այս բառը կազմուած է քար ու կիր բառերից, իբր «քարով ու կրով շինուած». նախնական ռործածութիւնը ունի Ուռհ. «Քարուկրով կալան զդուռն քաղաքին». յետոյ դարձել է «քարաշէն» Վստկ. 30 (ՆՀԲ ունի քարակիր. տպագրում քարուկիր). հմմտ. Ալշ. Մշ գ'աջուկիր «քարուկիր, քարաշէն»՝ գրեթէ նոյն կազմութեամբ։ Հայերէնից է կազմուաձ թարգմանաբար՝ վրաց. ჭვით-კირი քվիթ-կի-րի «քարուկիր», իսկ պրս. ձևափոխուելով kārgīr, իբր թէ կազմուած [arabic word] kār «գործ» և [arabic word] gīr «բռնել» բառերից, որ «քարաշէն» նշանակութեան համար անմիտ է։-Քարման բառի մասին տե՛ս մանել, քարաման։

Արդ, ուց

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

Հոյ