august, empress;
— Տիրուհի, Holy Virgin, Queen of heaven & earth.
• = Յն. αύγουστος «օգոստոս ամիսը» որ փոխառեալ է լտ. augustus-ից. այսպէս է կոչուած հռովմայեցոց Օգոստոս կալտեր ա-նունով. բուն ծագումը և նշանակութիւնը տե՛ս օգոստա։-Հիւբշ. 367։
• = ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։
September.
• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։