s.

September.

s.

september. Անուն ամսոյ հռովմայեցւոց իբր եօթներորդ կոչեցեալ ի մարտէ եւ անդր. (վր. եւ ռմկ. սեկտեմբեր )։ Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։

• «հռովմէական իններորդ ա-միսը» Իգնատ. թղ. 95 (ոսկեդարեան). Տո-մար. Յայսմ. (գրուած նաև ռմկ. սեկտեմ-բեր)։

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։

• ԳՒՌ.-Գործածւում է սեկտեմբեր (Շմ. սէկտէնբէր) ձևով, որի մէջ կ յառաջացած է նոկտեմբեր և դեկտեմբեր բառերի ազդեցու-թեամբ. այսպէս են նաև վրաց. սեկտեմբերի, թուշ. սեկտեմբեր։