Definitions containing the research ալ : 10000 results

Անմատոյց

adj.

inaccessible, unapproachable.

· Calfa

NBHL (3)

Բնակեալ ի լոյս անմատոյց. (՟Ա. Տիմ. ՟Զ. 15։)

Եւ ոչ մատուցեալ. չնուիրեալ.

Անմատչելի. անհպելի. անմերձենալի. ἁπρόσιτος, ἅδυτος. inaccessus.


Անմարդանամ, ացայ

vn.

to be deserted, to be dispeopled.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՆՄԱՐԴԻՄ. Դատարկանալ ի մարդոյ. անմարդ՝ անշէն անբնակ լինել.

Անմարդացեալ էր ի բնակչաց աշխարհն ամենայն. (Յհ. կթ.)


Անմարդի

adj.

inhuman;
unkind, uncivil, brutal;
desert, uninhabited;
— կացուցանել, յ— դնել, to unman, to divest of humanity;
to depopulate.

· Calfa

NBHL (2)

Անմարդի զբոլորն ցանկալի թողուլ բնակութիւնս. (Պիտ.։)

Զիա՞րդ ասացից անձին իմում մարդ՝ գրեալս ընդ անմարդիս. (Նար. ՟Ի՟Ա։)


Անմարթ

adj.

impossible;
very difficult;
indecent, unseemly;
— է, it is not fit;
it is impossible.

· Calfa

NBHL (2)

Անմարթ է առն հրէի հպել կամ մերձենալ առ այլազգի. (Գծ. ՟Ժ. 28։ Մի՛ երեւեսցի քեզ ասացեալս անմարթ. Պրպմ. ձ։)

Գիտասցեն զասացեալս, որք յանմարթ առ ի յանել խորխորատ կործանեցան. (Կլիմաք.։)


Անմարմին, մնոց

adj.

incorporeal, immaterial.

· Calfa

NBHL (4)

Անմարթ է կապեցելոյ ի մարմին՝ զանմարմնոյ բնութեան զչափ իմանալ. (Լմբ. սղ.։)

Ի վեր համբարձեալ յանմարմնոցն ուրախակցութիւն. (Պիտ.։)

Ոմանք անմարմին զգալուստն քրիստոսի համարին. (ՃՃ.։)

ἁσώματος, ἅσωμος. incorporeus, ἅσαρκος, carnis expers. Որ չունի զմարմին, զմիս, եւ զնիւթ. հոգեղէն. աննիւթ. իմանալի. թէնսիզ, պիլա ճէսէտ.


Անմարմնաւոր

cf. Անմարմին.

· Calfa

NBHL (1)

Զգիտութիւն անմարմնաւորացն իմանալ. (Ոսկ. ես.։)


Անմարմնական, ի, աց

cf. Անմարմին.

· Calfa

NBHL (2)

Յանմարմնականացն մտօք սլացեալ ելանեն ի բնութիւնս. (Յհ. իմ. ատ.։)

ἁσώματος. incorporeus, incorporalis. Անմարմին, եւ անմարմնոց պատշաճեալ. աննիւթական. հոգեղէն.


Անմարմնութիւն, ութեան

s.

incorporality.

· Calfa

NBHL (1)

Երկակն եւ եռակ աճեցեալ (են քան) զըստ միոյն անմարմնութիւն. (Փիլ. այլաբ.։)


Անմարտ

adj.

impregnable, invincible

· Calfa

NBHL (1)

ԱՆՄԱՐՏ ԱՆՄԱՐՏԱԿԱՆ. ἅμαχος. inexpugnabilis. Ուր չկայցէ մարտ. ճէնկսիզ. եւ որում չկարէ մարտն ստնանել. անմարտնչելի. անյաղթելի. անպարտելի. գարշը գօնմազ, ալթ օլմազ.


Անմաքուր

adj.

impure, filthy, indecent, obscene, vile.

· Calfa

NBHL (1)

Չեւ սրբեալ ի նշանաց դիւահարութեան. չեւ զերծեալ իսպառ ի լլկանաց այսոյն պղծոյ. այսահար.


Անմաքրական, ի, աց

cf. Անմաքուր.

· Calfa

NBHL (1)

Անմաքրական ստեւովն ծածկեալ ըստ տխրագոյն զգեստու նախահօրն. (Շար.։)


Անմաքրապէս

adv.

impurely, indecently.

· Calfa

NBHL (1)

Անմաքրապէս պատուել, կամ մերձենալ ի սրբութիւն, կամ համբառնալ զձեռս, կամ ի բաց մերկանալ զօծութիւն. (ՃՃ.։ Շար.։ Նար. ՟Է. եւ ՟Ղ՟Գ։)


Անմեծար

adj.

vile, abject, degraded.

· Calfa

NBHL (2)

ἅδοξος. inglorius. Ոչ մեծարեալ, անպատիւ. անարգ. անփառ.

Արդարեւ անմեծար մեծարեալ պատիւ հպարտութեան նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Անմեծարութիւն, ութեան

s.

want of respect;
— հիւրոց, inhospitality.

· Calfa

NBHL (1)

Չմեծարելն, չպատուելն զհիւրս. ըստ յն. օտարատեցութիւն. եւ ըստ լտ. անհիւրընկալութիւն. μισοξενία. inhospitalitas.


Անմեկին

adj.

not clear, indistinct, not evident, not explicit, not plain;
indivisible.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ մեկին. Չմեկնեալ. իբր Անբաժան. անանջատ. եւ Անբացայայտ.

Սա ոչ նուազ աստուածութեամբն, եւ անմեկին տնօրինեալ բնութեամբ. (Թէոդոր. մայրագ.։)


Անմեկնելի, լւոյ, լեաց

adj.

inseparable, indivisible;
inexplicable, inexpressible.

· Calfa

NBHL (1)

Կալայց զիս անմեկնելի ի բաւականին յուսոյ. (Պիտ.։)


Անմեղ, աց

adj.

impeccable;
innocent;
harmless, silly;
— կացուցանել, to acquit.

· Calfa

NBHL (2)

Ի բաց տարեալ տրոհէր զսուրն յարանցն անմեղաց. (Յհ. կթ.։)

Ոչ կարացաք անմեղ գնալ. (Լմբ. սղ. ՟Ի՟Դ։)


Անմեղադրելի, լւոյ, լեաց

adj.

excusable, pardonable

· Calfa

NBHL (1)

Անմեղադրելի առ ի քէն օրհնեալ. (Նար. ՟Ձ՟Ա։)


Անմեղադրութիւն, ութեան

s.

excuse, apology.

· Calfa

NBHL (1)

Եթէ գտցի ոք արարեալ, ընդ անմեղադրութեամբ է. (Կանոն.։)


Անմեղանամ, ացայ

vn.

to be innocent.

· Calfa

NBHL (3)

Անմեղ լինել կամ գտանիլ. անմեղութիւն զգենուլ. արդարանալ.

Կանայք բամբասեալ անմեղացան ապաշխարութեամբ. (Վրք. հց. ձ։)

Իբրեւ զձագս աղաւնեաց անմեղացեալք. (Նար. յովէդ.։)


Անմեղացուցանեմ, ուցի

va.

to acquit, to declare innocent, to clear.

· Calfa

NBHL (2)

Անմեղ կացուցանել. տալ անմեղանալ.

Անմեղացուսցէ զբժշկեալքս. (Վրդն. սղ.։)


Անմեղութիւն, ութեան

s.

innocence;
impeccability.

· Calfa

NBHL (4)

Զանմեղութիւն զգեցեալ (ի յարութեան)։ Անմեղութիւն մանկութեան. (Ագաթ.։)

Զբոլոր յանցանս շնորհեսցէ քել յանմեղութիւն. այսինքն մինչեւ իսպառ անմեղ գտանիլ կամ արդարանալ. (Եղիշ. հայր մեր.։)

Իբր Ոչ մեղուցեալ գոլն. անպարտ գրիլն ի մեղաց.

Անմեղութեամբ, ոչ գիտացեալ զերկդիմի միտս թագաւորին, խաղացին գնացին. (Եղիշ. ՟Դ։)


Անմիաբան

adj.

discordant, different, dissonant, diverse, divided, not agreed, at variance, contrary;
irreconcilable;
— լինել, to differ, to disagree.

· Calfa

NBHL (2)

Անմիաբանք լեալ միմեանց՝ արձակէին. (Գծ. ՟Խ՟Ը. 25։)

Նախարարք աշխարհիս մերոյ անմիաբանք լեալք. (Յհ. կթ.։)


Անմիաբանիմ, եցայ

vn.

"cf. Անմիաբան լինիմ."

· Calfa

NBHL (1)

Զամենայն զօրսն պարսից կոտորեալ, անմի արարեալ սպառեցին. (Բուզ. ՟Դ. 31. 47։ ՟Է. 5։)


Անմիաբանութիւն, ութեան

s.

discord, dissension, disagreement, difference, misunderstanding;
— ձայնի, discordance, dissonance.

· Calfa

NBHL (1)

Անմիաբանութիւն իմն կարծեցին։ Անտի լուծանիցեմք զկարծեալ բազում անմիաբանութիւնսն. (Ոսկ. մ. ՟Ա 4։)


Անմիջաբար

adv.

immediately, directly.

· Calfa

NBHL (1)

Անմիջաբար յիմանալիսն կոյս յարձակիլ տեսութիւնս. (Դիոն. երկն.։)


Անմիջնորդ

adj. adv. without mediator.

· Calfa

NBHL (1)

Զոր առեալ էր միջնորդօք, կամի՝ զի առցէ անմիջնորդ. (Վրդն. ծն.։)


Անմիտ, մտի, աց, ից

adj.

mad, silly, brainless, senseless, stupid, foolish, irrational, crazy.

· Calfa

NBHL (3)

Անմիտ գոլով (ասէր ապողինար) զմիաւորեալն ընդ բանին մարմին։ Մարմին անանձն (անհոգի) եւ անմիտ ոչ ընդունի յինքն տրտմութիւն։ Ոչ զանանձն եւ անմիտ մարմին առեալ. (Պրպմ. ՟Լ՟Ե։)

որպէս Անիմանալի. անիմաստ. ἁνόητος. qui intelligi non potest.

առաւել՝ որպէս Թափեալ ի մտաց. խելագար. յիմար. մորոս. անիմաստ. տգէտ. անհանճար. եւ Յիմարական. անխելք, խենդ, խեւ. ագըլսըզ, տէլի, շաշգըն. ἅφρων, ἁσύνετος, ἅνους, ἁνόητος, μωρός. amens, demens, insipiens եւ այլն.


Անմխիթար

adj. adv.

disconsolate, inconsolable;
disconsolately.

· Calfa

NBHL (4)

Մնալոյ ի նոցանէ որբք եւ անմխիթարք. (Փարպ.։)

Անմխիթար տրտմեալս. (Նար. ՟Հ՟Ա։)

Անմխիթար տրտմութիւն, կամ սուգ, խորհուրդ, ապաշաւ, սպառնալիք. (Եղիշ. ՟Բ։ Փարպ. ՟Գ։ Սկեւռ. յար.։ Սարգ. յկ. ՟Բ։) Թէպէտեւ սուղ ինչ իցեն տրտմութիւնքն, սակայն նա անմխիթարս կարծեցուցանէ. (Մանդ. ՟Է։)

Հեծել, կամ տրտմիլ, կամ ողբալ անմխիթար. (Փարպ.։)


Անմշակելի, լւոյ, լեաց

adj.

incapable of cultivation.

· Calfa

NBHL (1)

Որ չէ մշակեալ. չվարած. չբանած.


Անմոլար, ի, ից, աց

adj.

infallible, unerring;
— աստեղք, fixed stars.

· Calfa

NBHL (9)

Զմոլորեալն յանմոլար հաստատութիւնն ածել. (Ձիլ. ել։)

ԱՆՄՈԼԱՐ ԱՍՏԵՂՔ. Հաստատուն աստեղք հաստատութեան, հակադրեալ մոլորակաց.

Ի պարունակեալ աստեղացն՝ անմոլարքն ամենայն ընդ նմին ընդ երկնի շրջաբերեալ լինին։ Անմոլարիցն բազմութիւն անգիտելի է մարդկան. (Արիստ.։)

որ եւ ԱՆՄՈԼՈՐ. ἁπλανής. non erraticus, inerrans. Որ չէ մոլար. ոչ մոլորեալ. անսխալ. անխոտոր. ուղիղ. ողջամիտ. սափմազ. եանըլմազ. խադասըզ.

Ի վայր է լուսինն քան զայլ լուսաւորսն՝ սկսեալ յանմոլար գնդիցն. (Շ. բարձր.։)

Զանմոլար շրջաբերութիւն ընկալաւ։ Զանմոլարն շրջաբերութիւն ամենայն երկնի. (Փիլ.։)

ԱՆՄՈԼԱՐԱԲԱՐ, ԱՆՄՈԼՈՐԱՊԷՍ, ԱՆՄՈԼԱՐԱՊԷՍ. Առանց մոլորելոյ, կամ խոտորելոյ. անվրէպ. անսխալ.

Անմոլար զհետ երթալ. (Նար. երգ.։)

Անմոլար՝ աստուածաւանդիւք առաջնորդութեամբք հետեւեցելոց ձեռն տուեալ. (Դիոն. եկեղ. ՟Բ։)


Անմոլոր, ի, ից, աց

cf. Անմոլար.

· Calfa

NBHL (2)

Առատացեալ անմոլոր (կամ անմոլար) հանճարով. (Պիտ.։)

Արեգական լոյս, եւ լուսնի, եւ այլոց մոլորակացն, եւ անմոլորից։ Որոշեալ ի մոլորակացն եւ յանմոլորացն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին. ստէպ.) ուր անխտիր գրի՝ Անմոլոր, կամ Անմոլար։


Անմոլորութիւն, ութեան

s.

infallibility.

· Calfa

NBHL (2)

Անսխալութիւն. անվրիպութիւն.

Որպէս ի բոլորակի իմիք անմոլորութիւն պարգեւեալ նմա. (Դիոն. ածայ.։)


Անմոռացութիւն, ութեան

s.

eternal remembrance.

· Calfa

NBHL (1)

Չմոռանալն. անմոռաց յիշատակաութիւն.


Անմուղ, մղից

adj.

indomitable, unbroken.

· Calfa

NBHL (3)

Չտան թոյլ բազում ժամանակս յաւանակին՝ անմուղ անվարժ շրջել։ Ածէ՛ք զպարարեալ զուարակն՝ զանմուղն, որ զմեղաց լուծն ոչ ընկալաւ։ Անմուղ երիվարաց նմանեցաք. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յհ.։)

Եդին ի վերայ սայլի՝ լծեալ անմուղ զուարակս. (Մարթին.։)

ἁδάμαστος. indomitus. Չեւ եւս մղեալ ի գործ. տրմուղ. անվարժ. անկիրթ. անսանձ. կինճ. եավաշլանմամըշ (հայվան).


Անմտաբար

adv.

foolishly, stupidly, inconsiderately, ignorantly, rashly, madly.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ անմիտ. անմտութեամբ. անխելքի պէս, անխելքութեամբ, չմտմտալով.


Անմտանամ, ացայ

vn.

to lose senses, to become crazy or stupid.

· Calfa

NBHL (2)

Դադարեսցեն յանմտանալոյ. (Առ որս. ՟Թ։)

ἁφρονεύομαι, ἁσυνετέω, ἁνοηταίνω. desipio, insipienter ago. Անմիտ լինել. անմտութեամբ գործել. անխելք ըլլալ, անխելք բան ընել. ագըլսզլըգ էթմէք.


Անմտութիւն, ութեան

s.

madness, craziness, fatuity;
phrensy;
folly, silliness, imprudence, extravagancy, absurdity.

· Calfa

NBHL (1)

Անմտութիւն բորբոքեալ ի սիրտ երիտասարդի։ Սկիզբն բերանոյ նորա անմտութիւն. Եւ այն է անհնարին անմտութիւն։ Միւս եւս անմտութեան խորհուրդ. եւ այլն։


Անյագ, աց

adj. adv.

insatiable, greedy, gluttonous;
— ուտել, to devour;
cf. Անյագաբար.

· Calfa

NBHL (4)

Անյագ եղեալ սիրովն. (Ոսկ. յհ. ՟Է. 27։)

Այնպէս եղաք անյագ անդադար՝ երթալ զհետ ճառիցն. (Վեցօր. ՟Զ։)

ἁκόρεστος, ἅπληστος. insatiabilis, inexplebilis, avidus. Որ ոչ յագի, կամ ոչ գիտէ յագուրդ առնուլ ի կերակրոց, ի հեշտալեաց, եւյինչ եւ է իրաց. անլիր. դժոխորովայն. քաղցեալ. սովեալ. մոլեալ. անգահ, անկուշտ, ծակաչք. անգահ. անկուշտ. ծակաչք. տօյմազ. աջ կէօզլիւ.

ԱՆՅԱԳԱԲԱՐ. ἁκορέστως. avide, κατακόρως, ad satietatem, immodice. Առանց յագելոյ. անյագութեամբ, անչափ բաղձանօք. ցյագ. ցյափրութիւն. յանչափս. անդադար. անխոնջ. սերտիւ. եւ Անխնայ. առանց կշտանալու, անհագաբար.


Անյագութիւն, ութեան

s.

insatiableness, greediness, gluttony.

· Calfa

NBHL (2)

Որք անյագութեամբն համակեալք ոսկւով. (Փարպ.։)

Անյագութեամբ զներքին կողմն այրին խուզեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անյաղթ, ից

adj.

invincible, unconquered, insurmountable, ungovernable.

· Calfa

NBHL (1)

ԱՆՅԱՂԹ որ եւ ԱՆՅԱՂԹԱԿԱՆ ԱՆՅԱՂԹԵԼԻ. ἁνήττιτος. invictus, invincibilis. Որ ոչն յաղթի յո՛ր եւ է կարգի. անպարտելի. վերագոյն հանդիսացեալ. հզօր. աննուաճելի. անվանելի. որ չյաղթիւր, տակ չի մնար. եէնիլմէզ, տայմա մուզաֆֆէր օլան.


Անյայտ, ից

adj.

not evident, not manifest, obscure, hidden, secret;
apocryphal.

· Calfa

NBHL (4)

ἅδηλος. non manifestus, occultus, obscurus, nonnnotus. Որ չէ յայտ կամ յայտնի. անգիտելի. անծանօթ. ծածուկ. գաղտնի. մթին. անհաւաստի. անստոյգ. պէլիրսիզ, նամալիւմ, սըրր, կիզլի.

Մուտ անյայտ։ Իբրեւ զգերեզմանս անյայտս։ Զանյայտս եւ զծածկեալս. (Դան. ՟Ժ՟Դ. 12։ Ղկ. ՟Ժ՟Ա. 44։ Սղ. ՟Ժ. 8։)

Ի քոյն յուսալով բարիս, որ անյայտ է թէ առից. (Խոր.։)

Անջրպետելով ի միմեանց զբանակեալսն, եւ անյայտ յիրերաց առնելով. (Պիտ.։)


Անյայտագոյն

adj.

more or very obscure.

· Calfa

NBHL (2)

Անյայտագունիցն փոփոխեալ ի յայտնագոյնսն. (Ածաբ. ի պասեք.։)

Անյայտագոյն թուի ասացեալս. (Մխ. երեմ.։)


Անյայտեմ, եցի

vn.

to annihilate;
to hide.

· Calfa

NBHL (1)

Մինչդեռ յերկրի է ոսկին, յուզեն զհողն. յորժամ յայտ եղեւն, դարձեալ յերկիր անյայտացուցանեն. (Բրս. ընչեղ.։)


Անյայտիմ, եցայ

vn.

to be annihilated, to vanish, to disappear.

· Calfa

NBHL (1)

Այնքան՝ մինչ զի արեգակնս այս ծածկեալ անյայտի. (Իգն.։)


Անյայտնութիւն, ութեան

s.

obscureness, occultness, secretness.

· Calfa

NBHL (5)

Եւ Անհաւատութիւն. անստուգութիւն. խիթալի գոլն. τὸ ἅδηλον. incertitudo եւ այլն.

Զամենեւին անյայտնութեանն յօդէ առասպելաբանութիւն։ Սխալանաց եւ անյայտնութեան բերէ նշանակ։ Զանյայտնութեանն ցուցանէ բան. կամ զանյայտութիւն պարծանացն. (Պիտ.։)

Յուսալ ի հարստութիւն՝ անյայտութիւն է. (Ճ. ՟Ա.։)

Հայելով ի յառաջիկայ իրացն անյայտութիւն՝ կասկածեալ զգուշացաւ. (Փարպ.։)

Մարդկան տկար են բարքն եւ անհաստատք, որպէս իրքն բազում անյայտութեամբք լի են։ Եւ ոչ հաւատ ի վերայ անյայտութեան բերեալ՝ հաւատ ասասցի. (Աթ. ՟Դ։)


Անյայտութիւն, ութեան

s.

cf. Անյայտնութիւն.

· Calfa

NBHL (5)

Եւ Անհաւատութիւն. անստուգութիւն. խիթալի գոլն. τὸ ἅδηλον. incertitudo. եւ այլն.

Զամենեւին անյայտնութեանն յօդէ առասպելաբանութիւն։ Սխալանաց եւ անյայտնութեան բերէ նշանակ։ Զանյայտնութեանն ցուցանէ բան. կամ զանյայտութիւն պարծանացն. (Պիտ.։)

Յուսալ ի հարստութիւն՝ անյայտութիւն է. (Ճ. ՟Ա.։)

Հայելով ի յառաջիկայ իրացն անյայտութիւն՝ կասկածեալ զգուշացաւ. (Փարպ.։)

Մարդկան տկար են բարքն եւ անհաստատք, որպէս իրքն բազում անյայտութեամբք լի են։ Եւ ոչ հաւատ ի վերայ անյայտութեան բերեալ՝ հաւատ ասասցի. (Աթ. ՟Դ։)


Անյանգ

adj.

rhymeless.

· Calfa

NBHL (1)

Սէր՝ խոտորեալ եւ անյանգ է ի ձաղանաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Անյապաղ

adj. adv.

prompt, diligent;
promptly, diligently, without delay.

· Calfa

NBHL (1)

Անյապաղ փութալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)


Անիշխան

adj.

without a prince, — chief, — governor, in anarchy;
vulgar, plebeian.

· Calfa

NBHL (4)

Անիշխանն (է) յառաջնորդ է զրկեալ. (Գե. Ես.։)

Եւ զրկեալն ի սեպհական իշխանէ իւրմէ. անտերունչ. անթագաւոր. անառաջնորդ, ստրուկ. անգլուխ. պաշսըզ, ռայէ.

Չիշխօղ. որ չունի իշխանութիւն ինչ. մերկեալ յիշխանութենէ. ո՛չ ազատ. ո՛չ ինքնիշխան, անզօր.

Այն՝ որ անիշխան եղեւ ընչիցն, լաւ էր նմա՝ թէ չէր զարգացեալ. (Լմբ. ժղ.։)