Definitions containing the research աղ : 10000 results

Շրջապատ, ից

adj. s. geom.

surrounding, ambient;
turn, round, circumference, compass, outline, circuit, fence, wall, enclosure;
periphery, circumference.

· Calfa

NBHL (2)

Եւ էր գետն խուրիան շրջապատ (զքաղաքաւ). (Ուռհ.։)

Սուրբն գրիգորիոս աղօթիւք շրջապատ պարսպեաց զքեզ ո՛վ աստուածաբնակ լեառն. (Երզն. լուս.։)


Շրջապատեմ, եցի

va. vn.

to surround, to compass, to encircle;
to envelop;
շրջապատիմ.

· Calfa

NBHL (1)

Շրջապատեցին զինուորքն զեկեղեցին բազում սպառազինութեամբ։ Շրջապատէին զտաճարն աստուծոյ լինուք բազմօք։ Հասին ի վերայ, եւ շրջապատեցին զքաղաքն։ Շրջապատեալ հուրն զհրէայսն՝ կիզեաց արս եօթն. (Հ. կիլիկ.։ Ճ. ՟Բ.։ Լաստ. ՟Ժ՟Բ։ Խոր. առ արծր.։)


Շրջապատիմ, եցայ

vn.

to take a turn;
to turn round, to whirl;
to be surrounded, enclosed.

· Calfa

NBHL (1)

Շրջապատեցան զինեւ աղէտք չարեաց. (Պիտ.։)


Շրջափակ

adj. s.

enclosed all round;
surrounded, invested;
enclosure, fence, close.

· Calfa

NBHL (1)

Եւ էր ի քաղաքին եղէգն՝ կանգնոց երեսուն շրջափակ չափաւորութիւն ունելով. յորոց եւ քաղաքին ամենայն ձեղունքն յարկեալ են. (Պտմ. աղեքս.։)


Շրջափակեմ, եցի

va.

to shut up all round, to hem round or in, to enclose, to encircle, to surround, to beset.

· Calfa

NBHL (1)

Անդ ետեղագրեաց զքաղաքն, զորով շրջափակեալ խոր փոսիւ անդնդալիր հաստատեաց զհիմունս պատուարին. (Խոր. ՟Գ. 59։)


Շրջեմ, եցի

va. fig.

to overturn, to upset, to turn over, to capsize, to throw down;
to change, to transmute, to convert;
to turn aside, to pervert, to subvert;
ի բաց —, to avert, to turn away, to divert;
— զմիտս, ի մտաց ի խորհրդոց, to deter, to dissuade, to dehort, to discouncil;
ի փախուստ — զզօրս, to rout, to put to flight, to chase, to pursue hotly;
— զգոյն, to discolour;
— զբանն, to retract, to recant;
cf. Միտ.

· Calfa


Շրջեցուցանեմ, ուցի

adj.

to walk, to take or lead about;
to turn, to twirl, to wind.

· Calfa

NBHL (2)

Յաճախապէս շրջեցուցանէր յաղագս խորհրդոյն զբանն, եւ յայտ առնէր զկարեւորութիւն իրացն։ Զայս ի վեր եւ ի խոնարհ շրջեցուցանէր բանիւ։ Ամենայն ուրեք զանուն կենացն շրջեցուցանէ, որ էէր նոցա ճանաչական. (Ոսկ. յհ. ՟Բ. 1. 5. 13։)

(Ձանձղացկոտն) ի կալն՝ ի սաղմոսելն՝ զաչսն զվայրօքն շրջեցուցանէ. (Կլիմաք.։)


Շրջշրջիմ, եցայ

vn.

to turn round, to turn, to move about;
to walk;
— աչաց, to roll one's eyes wildly;
— յանկողնի, to be uneasy, to tumble and toss in one's bed, to move oneself restlessly from side to side.

· Calfa

NBHL (2)

Փոփոխիլ. շարժմամբ փոխիլ ի դրից. խաղալ. թեքթեքիլ. դառնալ. ձգձգիլ. յածիլ. դարձմշտըկիլ, թապըլտըկիլ, ծռմըռկիլ.

Թաղեալ ի տղմէ՝ շրջեսցի նա յայնմ տղմի՝ ըստ կամաց իւրոց, եւ ոչ ըստ կամաց իւրոց. շրջշրջի ըստ կամաց իւրոց, զոր ոչ այլ ոք շրջշրջէ զնա. եւ ոչ ըստ կամս իւր շրջշրջի, վասն զի ոչ ի ներքուստ անտի ցանկայ նա, թէ այսպէս շրջշրջեսցի. (Եփր. հռ.։)


Շրջումն, ման

s.

act of walking, walk, going and coming;
turn;
change;
overturning, upsetting.

· Calfa

NBHL (1)

Յաղագս անուաձեւ շրջմանց ժամանակացս. (Մխ. այրիվ.։)


Շրտնում, եայ

s.

to take fright, to be startled, to start with fear;
to take umbrage at, to be scare;
to be dazzled.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն ծխելոյ եւ շրտուցելոյ բոցոյ, որ շամանդաղ եւ խաւար գործէ. (Փիլ. լին. ՟Գ. 15։)


Շրտումն, ման

s.

umbrage, start;
digression, alienation;
dazzling.

· Calfa

NBHL (1)

Շամանդաղ եւ խաւար գործէ, եւ զաչաց շրտումն, ո՛չ զմարմնոյ, այլ զոգւոյ։ Շրտումն հպարտութեան. (Փիլ.։)


Շրտուցանեմ, ուցի

va.

to scare, to startle, to start;
to dazzle, to hallucinate.

· Calfa

NBHL (1)

Ընդոստուցանէ զխաղաղացեալ ոգին, եւ շրտուցանէ, որպէս զաչս լոյս կայծակեալ. (Նար. երգ.։)


Շփանամ, ացայ

vn.

cf. Խենեշանամ.

· Calfa

NBHL (1)

Եւ եթէ ուիցիմք բան եւ շնորհք վարդապետութեան, մի՛ շփասցուք այնուիկ։ Տե՛ս զմեծանձնութիւնն. զի յոլով մասն ամբոխին զարմացեալս ընդ իւր ունելով՝ ո՛չ շփանայ, այլ հեզութեամբ ընդ խիստսն բարբառի։ Ոչինչ էր մեծ (այսինքն դիւրին էր) շփանալ ի վերայ առն, որ իջեվանեալ էր առ մշակի (խաղախորդի). (Ոսկ. գծ.։)


Շփեմ, եցի

va. fig.

to rub, to scour;
to impute, to ascribe, to attribute, to accuse of, to charge with;
— ընդ ափ, to rub out in the hand.

· Calfa

NBHL (2)

Շփիցի ընդ այնոցիկ՝ որ տղմովն իցեն շաղախեալք։ Աղտեղացուցանել զմաքրութիւն, շփելով ընդ ախտս աշխարհիս։ Ոչ շփեցաւ ի նմա տեսակ ինչ ախտից։ Ոչ կարէ շփել զպատուական ակամբք. (Մանդ. ՟Ի։ Լմբ. սղ.։ Ի գիրս խոսր.։ Գէ. ես.։ Սկեւռ. աղ.։)

ψώχω, τρίβω, ἁποτρίβω եւ այլն. comminuo, tero, frico, excutio եւ այլն. եւ adhaereo, tango, tingo. Ափովք ճնշել. շօշափելով ճմլել՝ լեսուլ՝ մաշել՝ մանրել՝, տրորել՝ քերել. եւ Շօշափելով շաղել, շաղախել, մրոտել. քսել, քսքսել, ճզմել, աճռել, եւ մուր քսել, պլըշտըկել.


Շփոթաբար

adv.

confusedly, indistinctly, topsy turvy.

· Calfa

NBHL (1)

Շփոթմամբ, շփոթեալ գոլով. աղմկաւ, խառիխուռն. անխտիր.


Շփումն, ման

s.

friction, rubbing.

· Calfa

NBHL (2)

Շփելն, իլն. եւ Շաղախումն. յարումն. մածումն. ծեփումն.

Որպէս ոք պայծառ պատմուճան զիւրեաւ արկեալ՝ խնամ տանի, մի՛ գուցէ շփումն ինչ կամ աղտ հասանիցէ։ Պէսպէս շփումն սեւութեան ի նմա միացուցանեմք։ Այսպիսի շփմունք ի դիւրաց կեղծեաց լինին. (Ճ. ՟Գ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ը։ Մանդ. ՟Ի՟Զ։)


Շքեղ, աց

adj.

glorious, magnificent, rich, sumptuous, pompous, splendid, superb, majestic;
honourable, august, illustrious, respectful, sublime;
elegant, fair, handsome, genteel, agreeable.

· Calfa

NBHL (1)

Շքեղով մտին յերուսաղէմ, իմա՛ շքեղութեամբ. կամ ընթերցի՛ր ըստ տպ. շքով։


Շքեղագեղ

adj.

of great beauty.

· Calfa

NBHL (1)

Շքեղագեղ երուսաղէմ. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Շքեղացուցանեմ, ուցի

va.

to decorate, to adorn, to beautify, to embellish;
to honour, to glorify.

· Calfa

NBHL (1)

Զադամ եւ զեւայ շքեղացոյց լուսով՝ եդեալ ի դրախտին աստուածային անկոցն. (Տաղ։)


Շքեղութիւն, ութեան

s.

splendour, magnificence, pomp, sumptuousness, majesty;
glory, honour, celebrity;
beauty, elegance, comeliness;
solemnity.

· Calfa

NBHL (1)

Զհոյակապ շքեղութիւն յաղթութեան ընդ ամենայն աշխարհ կացուցանէր. (Ագաթ.։)


Շքթիմ, եցայ

vn.

to be brazen-faced, to lose every sense of shame, to behave shamelessly, impudently.

· Calfa

NBHL (1)

Զարդասէր աղջկանց լկտեաց շքթելոց. (Թզթ. բարուք. (յն. լոկ, զարդասէր։))


Շքողիմ

vn.

to starve, to die with hunger.

· Calfa

NBHL (1)

Իբր Յոյժ նքողիլ, նուաղիլ. (կամ Սքօղիլ, ծածկիլ ընդ շքով.)


Շօշափական, ի, աց

s.

cf. Շօշափողական;
—ն, sense of feeling.

· Calfa

NBHL (1)

Ետ նոցա զգայութիւն զշօշափականն։ Ոչ միայն ընդունական գործարան կազմեաց արարչագործն զձեռս, այլ եւ շօշափական։ Յաղադս շօշափականին. (Նիւս. բն. Ա. Ը։)


Շօշափիւն

cf. Սօսափիւն.

· Calfa

NBHL (1)

(Բաղաձայնք) շօշափիւն միայն առնեն ի բերանն, եւ առանց ձայնաւորաց խառնմանն ոչ կարեն արտայայտել զձայնն. (Մագ. եւ Երզն. քեր։)


Ո (ouô)

s.

the twenty fourth letter of the alphabet and the sixth of the vowels;
six hundred, six hundredth.

· Calfa

NBHL (6)

Ո՜ ո՞. ո՛. Որպէս կոչական, կամ բացագանչական եւ աղերսական. ὧ! o! Ո՞վ. ոհ. քեզ կամ ձե՛զ ասեմ. աղաչե՛մ. օ՛, հէ՛յ.

Ո՜ տէր փրկե՛ա զանձն իմ։ Ո՜ տէր փրկեա՛, ո՜ տէր առաջնորդեա՛։ Ո՜ արք, ո՞չ ապաքէն զօրացեալ են մարդիկ։ Ո՜ քաղա՛ք արեանց։ Ո՜ հովիւք, որ կորուսին եւ ցրեցին զխարշինս։ Ո՜ հովիւք իսրայէլի, միթէ հովիւք զանձի՞նս արածեն.եւ այլն։

ո՜. Զարմացական եւ աւաղական եւ այլն, երբեմն զոյգ ընդ ուղղական անուն. իբր Ո՛վ ո՞րպիսի. բա՛բէ. աւա՛ղ. հէ՛յ.

Յաղագս ո՞յց ( այսինքն որո՞ց իրաց) նշանակեցից, եւ վասն որո՞ց խոստովանեցայց. (Նար. ՟Ի՟Ը։)

Ո. Ի հայկական բառս լծորդ գտանի երբեմն ընդ այլ ձայնաւորս, մանաւանդ ըստ գաւառական սովորութեան այլեւայլ գրչաց. զոր օրինակ, սիրօղ, սիրօղք, որ եւ սիրաւղ, սիրաւղք, կամ սիրող, սիրողք. մորուք, մօրուք կամ մաւրուք կամ մուրուք. քօղ, քող. մոլոր, մոլար. ոռոգանել, առոգանել. խոհարար, խահարար. փողփողեալ, փաղփաղեալ, կամ փայլփայլեալ, եւ այլն։

Քառիւք ձայնաւորօք, ոիւ, հիւնիւ, եչիւ, այբիւ։ Փաղառութեամբ՝ եչիւ, այբիւ. եւ վարատմամբ՝ ոիւ, հիւնիւ. (Մագ. խչ.։)


Ոգեթախանձ

adj.

anxious, eager.

· Calfa

NBHL (1)

Ելի գտանել զքեզ հեծեծանօք, եւ ոգէթախանձ մաղթանօք. (Մարաթ.։)


Ոգեթափ լինիմ

sv.

to be emaciated, exhausted;
to wear oneself out.

· Calfa

NBHL (1)

ՈԳԵԹԱՓ ԼԻՆԵԼ. Թափիլ յոգւոյ զօրութեան. լքանիլ վհատիլ. նուաղիլ. անշնչանալ.


Ոգեծնութիւն, ութեան

s.

creation or animation.

· Calfa

NBHL (2)

Զորս եւ պղատոն ի տիմէոսին յիշէ յաղագս ոգեծնութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

ψυχογονία origo animae. Շնչածնութիւն. եղանութիւն ոգւոյ եւ շնչոյ ի սաղմն. ստեղծումն հոգւոյ ի մարմնի.


Ոգեմ, եցի

vn.

to utter, to pronounce, to say;
to sing.

· Calfa

NBHL (2)

Երգս առեալ գոչեն ... պարառեալ՝ երգ նոր ոգեն ձայնիւ. (Տաղ.։)

Յաղագս ոգելոյ զչար՝ այս իցէ օրէն առ ամենեսեան։ Ի բաց կալ յամենայն ոգելոյ զչարն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Ոգեսէր

cf. Հոգեսէր.

· Calfa

NBHL (1)

Զխայթոց մահուն զնոյն իսպառ սատակեա՛ տէ՛ր ոգեսէր. (Սարկ. աղ.։)


Ոգեսպառ

adj. fig.

out of breath;
exanimate, half-dead;
knocking down, killing.

· Calfa

NBHL (1)

Պահապանացն սրտաբեկ ոգէսպառ ի քաղաքն անկեալ՝ պատմելով քահանայիցն. (Ագաթ.։)


Ոգեվար

cf. Հոգեվար.

· Calfa

NBHL (2)

Յաւուր ոգէվարին իւրեանց։ Յոգեվարին իւրում աղաղակէր։ Յաւուր ոգեւարի առաքեցից հրեշտակ խաղաղութեան։ Որպէս մարմին յոգեվարի մերձ է ի վախճան. (Ճ. ՟Գ.։ Հ. կիլիկ.։ Հ=Յ. մարտ. ՟Ի՟Է.։ Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Նուազիմ ընդ ոգեւարիդ, տապանամ ընդ տքնեցելոյդ. (Կեչառ. աղեքս.։)


Ոգորիմ, եցայ

vn.

to brandish the horns, to butt with the horns;
to butt, to run against, to contend, to fight, to come to blows, to make war;
ընդ անձին —, to contend with oneself.

· Calfa

NBHL (1)

Մշակ ընդ տօթ եւ ընդ տապ եւ ըիդ փոշի ոգորի։ Ընդ ալիսն ոգորել. (Ոսկ. գաղ.։)


Ոլորակ, աց

s. mus.

cf. Ոլոր;
flexion of voice, accent;
tone — աւագ, mode major;
— կրտսեր, minor tune.

· Calfa

NBHL (1)

Յաղագս ոլորակի։ Ոլորակ է բացագանչութիւն պատկանաւոր ձայնի. թէ ըստ վերսաստութեան, շեշտիւըն. թէ ըստ հարթութեան, բըթիւըն ( ՝ ). թէ ըստ պարբեկութեան, պարուկտւն (՜ ՞ )։ Առոգանութիւնք սեռականք են երեք, ոլորակ, ամանակ, հագագ։ Ոլորակք են երեք. շե՛շտ, բո՝ւթ, պարո՞յկ. (Թր. քեր.։)


Ոլորեմ, եցի

va. fig.

to entwine, to twist, to twine, to wreathe, to braid, to plait;
to plot, to hatch, to frame.

· Calfa

NBHL (1)

Զքահանայի զմեղս եթէ ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաստան. (Կանոն.։)


Ոլորտք, տից

s.

bounds, limits, extremities;
ring, circuit, circumvolution;
— երկրի, the universe;
— երկնից, airy space, the vault of heaven;
— բանից, ambages, circumlocution, tricks;
ընդ —տս մտանել (թռչնոց), to fly about or round;
to flap, to flutter in the wind, to wheel about;
to turn on one's hands and feet like a wheel, to tumble, to fall head over heels, to turn a somerset.

· Calfa

NBHL (2)

Պարփակեալ պահել անընդոստ խաղաղութեամբ ի յոլորտս։ Ի խորշ եւ յոլորտս եւ յընդհանուր մասունս երկրի. (Պիտ.։)

Բաղխելով մագլացն պատառեալ զհողմն թեթեւ, եւ հերձեալ բռնութեամբ ընդ ոլորտս մտանէ. (Իմ. ՟Ե. 11։)


Ոխակալ, աց

adj.

spiteful, rancorous, malevolent, outrageous, malicious, harbouring hate, revengeful;
— լինել, to nourish hate.

· Calfa

NBHL (1)

Միթէ իբրեւ զմարդիկ ոխակա՞լ իցեմ, եւ կամ իբրեւ զայր ոք աղքատ ի մարդասիրութենէ. (Ոսկ. ես.։)


Ոխակալութիւն, ութեան

s.

harbouring revenge, hatred, rancour.

· Calfa

NBHL (1)

Անհամբոյր խուլ իժ՝ ոխակալութիւն. (Անյաղթ հց. իմ.։)


Ոխամ, ացայ

vn.

cf. Ոխանամ.

· Calfa

NBHL (1)

Ոխանային ընդ նմա արք աղեղանց։ Հերովդիա ոխացեալ էր ընդ նմա. (Ծն. ՟Խ՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 19։)


Ոխանամ, ացայ

vn.

to devise, to foment hatred;
to resent an injury, to be resentful, bitter, hating.

· Calfa

NBHL (1)

Ոխանային ընդ նմա արք աղեղանց։ Հերովդիա ոխացեալ էր ընդ նմա. (Ծն. ՟Խ՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 19։)


Ոխացուցանեմ, ուցի

va.

to create, to excite rancour, to exasperate, to provoke to enmity.

· Calfa

NBHL (1)

Զքաղաքս խռովեցուցանեն, եւ զամբոխս ոխացուցանեն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ոխութիւն, ութեան

s.

cf. Ոխ;
revenge;
wrath, anger, indignation.

· Calfa

NBHL (1)

Պատճառս եդեալ զոխութիւն՝ որ ունէին ընդ ամենայն հեթանոսս։ Զոխութիւն խորհրդոցն գաղտնեաց. (՟Գ. Մակ. ՟Է. 3։ ՟Դ. 1։)


Ողբ, ոց

s.

lamentation, complaint, groaning, wailing, moans, tears;
—ք, elegy;
—ս առնուլ, յօրինել, զ—ս հարկանել, cf. Ողբամ.

· Calfa

NBHL (2)

Ողբովք եւ արտասուօք անկեալ աղաչէին զաստուած։ Ողբս առէք։ Ողբասցեն ողբս ձայնիւ։ Ողբաց դաւիթ զողբս զայս ի վերայ սաւուղայ եւ ի վերայ յովնաթանու։ Ասաց ողբս երեմիաս ի վերայ յովսիայ. եւ ահա գրեալք են ի ճառս ողբոցն. եւ այլն։

θρήν, θρῆνος planctus, lamentatio ὁδυρμός ploratus. Լալիւն. աշխար. կական. կոծ. ճիչ. աղի արտասուք. աղիողորմ հեծութիւն ընդ աղէտս. ձայն բողոքանաց եւ աւաղանաց, եղերերգութիւն.


Ողբագին

cf. Ողբալից.

· Calfa

NBHL (1)

Զվէր հոգւոյս իմոյ լուացից ողբագին արտասուօք. (Եփր. աղ.։)


Ողբալի

cf. Ողբալից.

· Calfa

NBHL (1)

Տօնելի՛ է, այլ ո՛չ ողբալի՛ զբարեգործութիւնսն. (Ածաբ. աղք.։)


Ողբալից

adj. adv.

lamentable, deplorable, plaintive;
tragical;
lamentably, plaintively.

· Calfa

NBHL (2)

Ողբալից ուրախութեամբ անկեալ յոտս նոցա աղաչէին. (Եղիշ. ՟Ը։)

Զարհուրեալք ողբալից պատասխանի տացեն թշուառացեալքն, եւ ասասցեն, տէ՛ր ե՞րբ տեսաք զքեզ յայսպիսի աղէտս. (Զքր. կթ.։)


Ողբաձայն

adj. adv. s.

plaintive;
with a lamentable tone;
lamentation.

· Calfa

NBHL (1)

Ողբաձայն սաղմոսիւք։ Տաղ ողբաձայն։ Ողբաձայն ասել. (Կամրջ.։ Տաղ.։ Տօնակ.։)


Ողբամ, ացայ, ացի

vn. va. to lament, to bewail, to groan, to complain, to weep, to deplore;
to wear mourning;
ողբամ զքեզ հայոց աշխարհ, ողբամ զքեզ հանուրց հիւսիսականաց վեհագոյն, I mourn for you, Armenia! I mourn for you, oh chief among the nations of the North !.

· Calfa

NBHL (2)

եւ ն. ὁλολύζω, ὁλοφύζω ululo, ejulo θρηνέω plango, lamentor, ploro, fleo. Ողբս առնուլ կամ ասել. լալ աղաղակաւ. աշխարել. կոծիլ. կականիլ. ճչել. աւաղել. արտասուել. լալ ու ողբալ.

Ողբացէ՛ք դրօշեալք։ Ողբասցեն յարկք տաճարին, կամ սարոյք։ Ողբացէք կաղնիք։ Ողբացին յանկողինս իւրեանց։ Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ի վերայ առն իւրոյ ամո սնոյ։ Ողբացէ՛ք ի վերայ ցորենոյ, եւ այլն։ Ի վերայ իմոցն ողբալով ասեմ. (Խոր. ՟Բ. 89։)


Ողբերգակ, աց

adj. s.

singing plaintively;
singer of laments;
tragedian, tragic author.

· Calfa

NBHL (1)

θρηνωδός, τραγῳδός qui lamentationes vel carmen lugubre canit, tragoedus, tragicus poeta. Ողբերգօղ. յօրինօղ եւ նուագօղ զողբերգական տաղս. որպէս մարգարէ, կամ քերթող. որ եւ ՆՈԽԱԶԵՐԳԱԿ.


Ողբերգական, ի, աց

adj.

tragical.

· Calfa

NBHL (3)

Ողբերգական պաղատանք, կամ արտասուք, կամ եղանակք, կամ մեղադրութիւն, կամ բան. (Նախ. սղ.։ Յհ. կթ.։ Եպիփ. թղմ.։ Խոր. ՟Բ. 89։ Ածաբ. խչ.։ Շ. եդես.։)

Բան ողբերգական (կամ ողբերգական) վասն առմանն երուսաղէմի. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Ողբերգական կանայքն կականէին. (Կաղանկտ.։)