Your research : 13 Results for ծագ

Entries' title containing ծագ : 63 Results

Definitions containing the research ծագ : 853 Results

Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• ՓՈԽ.-Վրաց. ნარდიონი նարդիոնի «նար-դոսի իւղը» հյ. նարդեան սեռականից է. (իւ-ղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3)։


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ յիշում է պրս. թրք. լտ. ևն ձևերը։ Peterm. 26 պրս. nāranǰ։ Böttich. ZDMG 1850, 358, 178 սանս. nārangā։ Müller SW-AW 38, 580 փոխառեալ է համարում։ Տէրվ. Altarm. 23 պրս. ձևի հետ։-Նա-րինջ բառի ծագման և բոյսի նախնա-կան հայրենիքի վրայ խօսած են Pott և Rödiger ZKM 7, 114, Wilson, Four-nier MSL 1, 422, Hehn, Kulturpflan-zen, 436։


Նարկա

cf. Նարկայ.

• = Յն, νάρϰα, νάρϰη, νάρϰης «թմբրաձուկ». ծագում է ναρϰόω «թմրեցնել» բայից։-Հիւռ». 367։


Նարտ, ից

s.

backgammon;
cf. Տապալի;
խաղալ ի —, to play at dice.

• = Պրս. [arabic word] nard՝ նոյն նշ. որից փոխառ-եալ են նաև արաբ. nard, վրաց. ნარდი նար-դի. բուն աղբիւրն է սանս [other alphabet] nard «խա-ղի քուէ, զար», որ ծագում է nard «բառաչել, մռնչել, գոչել» բայից (Böhtlingk, Sans. Wört. 4, 63 ա)։ Կամուս, թրք. թրգմ. Ա. 698 ասում է թէ այս խաղը Արտաշիր Բաբա-կանն է հնարել, որ յետոյ աւելի է զար-գացրել Բուզուրջմիհր. այս պատճառով էլ կոչւում է նաև ❇ [arabic word] nardšīr։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին վերագրում է Բուզուրջ-միհրի, որ Նուշիրվանի իմազտասէրն էր, և անձամբ տարաւ Հնդկաստան (Շահն. հտ. 6, էջ 312՝ Mohl-ի փոքրադիր հրատարակու-թեան)։-Հիւբշ. էջ 272։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

• = Իրան. *navasārd հոմանիշից, որ բար-դուած է nava-«նոր» (=զնդ. naya-, պրս. [arabic word] nav, աֆղան. nau, քրդ. nu) և sārd «տա-րի» (=զնդ. ❇ sarəδa-«տարի». ոսս. särd «ամառ», սանս. [other alphabet] carad-«աշուն, տարի», պրս. ❇ sāl «տարի», քրդ. kār, sāl «տարի») բառերից։ Նոյն իրանեան բառի շարունակութիւնն են սոգդ. nausarδ ռառաջին ամիսը», խորազմ. nausarǰe (տե՛ս Nö̈ldeke, Pers. Stud. 1, 34), իսկ նրանից են փոխառեալ ասոր. [syriac word] ︎ nausardīl «ամանոր. նոր տարի» (Brockelm. Lex. syr. 202) նեստորեան nausard-el «հոգե-գալստեան եօթներորդ կիրակին, ամառնա-մուտ», յունացեալ (և ո՛չ լիւդիական. հմմտ. G. Meyer IF 1, 326) νέον σάρδιν «նոր տա-րի», թալմ. [hebrew word] navsardī(ըստ WZKM 8, 366)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] navsāl «նորատի», պհլ. [syriac word] sālak «ծեր», հյ. երիտասարդ և աւսարդ բառերը։ (Իրան. sārd բառի ծագման մասին տե՛ս Meillet MSL 23, 146, վերի ձևերի մասին Horn § 691)։ -Հիւբշ. էջ 202։


Մծղնեայ, էի, ից

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

• = Ասոր. [syriac word] məsalləyāne «Մես-սաղեան կամ Euchitae (աղօթական) կոչ-ուած աղանդաւորները, Մծղնեայք աղանդա-ւորք՝ որ ծաղկեցան Դ դարի վերջում Միջա-գետքում». ասորի բառը ծագում է səlā «թեքուիլ, խոնարհիլ», [arabic word] səlūtā «աղօթք» արմատից (Brockelm. uex. syr. 303)։-Հիւբշ. 311։


Մղոն, ի, աց

s.

mile.

• = Յն. μίλιον «մղոն», որ ծագում է լատ. mille «հազար» բառից. յունարէնից են փո-խառեալ նաև թրք. պրս. արաբ. [arabic word] mil «մղոն», որից է հյ. միլ ձևը։ Բուն աղբիւրն է լտ. mille passuum «հազար քայլ», որից ջնջուելով յետոյ «քայլ» բառը, մնաց միայն mille, որից և փոխառեալ են ֆր. mille, հբգ. mila, milla, գերմ. Meile, հոլլ. miǰl, անգլ. mile, իտալ. miglia, բոլորն էլ «մղոն» նշա-նակութեամբ։-Հիւբշ. 365։


Մնաս, ի, ից, ու, ուց

s.

mina (weight and money);
pound;
mark.

• = Յն. μνα, μνας հոմանիշից, սր իբր կշիռ արժէր 100 դրախմի = կէս կիլօգրամ, իսկ իբր դրամ 60 արծաթ մնասը արժէր մէկ տաղանդ, ոսկին վեց անգամ աւելի։ Յոյն բառը ծագած է եբր. [hebrew word] māne բառից, -այս էլ փոխառեալ է բաբել. manū ձևից, որից են նաև եգիպտ. mano, հարամ. ma-nah, արաբ. [arabic word] manā, [arabic word] mann, ասոր. [syriac word] maniā, ինչպէս նաև սանս. mana «կշիռ ոսկւոյ»։ Բուն արմատն է սեմ. manā «հաշուել, թուել»։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց. 96ა մնա, მნახი մնասի, լատ. mina, ֆրանս. mine, գերմ. Mine ևն (Gesenius17 436, Boisacq 641). տե՛ս նաև ման, որ պահ-լաւականից է. իսկ մէն՝ յետին արաբական իոխառութիւն։-Հիւբշ. 365։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

• ԳՒՌ.-Պրս. [arabic word] mušāq «սպասա-ւոր, ծառայ» կամ նախաձայնի փոփոխու-թեամբ էլ [arabic word] višāq «մատաղօրեայ սպասաւոր» (երկուսի մէջ էլ վերջաձայն q մատնանիշ է անում օտար ծագումը), քրդ. [arabic word] mišāq «տան ծառայ, մշակ, ախո-ռապան»։


Մոլոշ, ի, ից

s. bot.

s. bot. mallow, marsh-mallow.

• = Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։


Մոյկ, մուկաց

s.

galoche.

• = Պհլ. պազ. mōk «կօշիկ» բառից, որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] muq, ասոր. ❇ muqā, թալմ. [hebrew word] muq, վրաց. მოვვი մոգվի «կօշիկ», յն. βαυxίς «մի տե-սակ կանացի կօշիկ» (Boisacq 117 այս բառի ծագումը անյայտ է համարում)։-Հիւբշ. 196։ [arabic word]


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։


Մունետիկ, տկի, տկաց

s.

public crier, herald.

• = Արաբ. [arabic word] munādī նոյն նշ. որ ծագում է [arabic word] nidā «կանչել, բացագանչել» արմատից։-Աճ.


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

• = Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։


Մառան, աց

s.

pantry, store-room, cellar, larder, buttery;
wine-cellar, wine-vault, canteen.

• -Թուի թէ. ծագում է *մարան ձևից (ինչ-պէս ունին մի քանի բարբառներ) և այն ժա-մանակ փոխառեալ է ասոր. [syriac word] madā-nā>maδānā «horrcum, cellaria, շտեմա-րան, մառան, ցորենի ամբար» բառից (Brockelm. Lex. syr. 180)։-Աճ.


Մառուլ

s.

cos-lettuce.

• = Յն. μαρούλιον, նյն, μαρούλι «հազար բոյսը, lactuca saligna, պրս. քեահու» բա-ռից։ Ըստ Bailly, Dict. gr.-ir. I9l0, էջ 12277 թերևս ἀμαρούλιον ձևից, որ գա-լիս է լտ. amarus «դառն» բառից։ Ըստ այսմ Մագիստրոսի բացատրութիւնը՝ որ ենթա-դրում է թէ բառը ծագած է μάῖος «մայիս» և ἰούλιις «յուլիս» ամսանուններից, ժողո-վըրդական կամ քմածին ստուգաբանութեան արդիւնք է։ Նոր յունարէնից է փոխառեալ թրք. [arabic word] marul «հազար», որից էլ Պլ. Սեբ. մառուլ։-Աճ.


Մատն, տին, տանց

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. māt-արմատից. այս ձևը երևան են հանում միջ. բրըտ. meut, ն. բրըտ. meud, հկիմր. maut, նկիմր. bawd «բութ մատ», որոնք ծագում են կելտական *māto-նախաձևից։ (Թերևս այստեղ պատ-կանի նաև հիռլ. mèr «մատ», որի ձայնա-կան դիրքը կարելի չէ հաշտեցնել միւսների հետ)։ Հայերէնի մէջ māt-ձևի դէմ սպասելի էր *մաթ-ն, բայց թ դարձել է տ, յաջորդ ռնգականի ազդեցութեան տակ. ճիշտ ինչ-պէս որ ունինք ակն՝ փոխանակ *աքն, ուր կ դրուած է փոխանակ ք ձայնի՝ յաջորդ ռըն-գականի պատճառով։


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

• = Յն. μαρτύριον «վկայարան» բառից, որ ծագում է μάρτυρος «վկայ, նահատակ» բառից. սրանից է փոխառեալ նաև լատ. martyrium «վկայարան»։ Յոյն բառը դար-ձել է նախ մարտուռն, որից յետոյ ր ընկ-նելով՝ մատուռն։-Հիւբշ. 363։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

• = Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

• ՓՈԽ.-Justi, Dict. Kurde, էջ 404 (տե՛ս և իր Kurd. Gram. 95) հայերէնից է դնում քրդ. [arabic word] magrit «մարզարիտ», որ ան-ռուշտ ծագած է գւռ. մարգրիտ ձևից՝ ր-ի անկումով։ Բնիկ քրդ. ձևերն են mirari, mrá-ri. mervar։ Հայերէնից են թերևս նաև վրաց. მარვარიტი մարգարիտի, მარგალიჯი մար-գալիտի, թուշ. მარგალიჯ մարգալիտ, ավար. margal, բոլորն էլ նոյն նշանակութեամու


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

ծագում է թիբա «խոտ» բառից։ Ըստ Վանականի՝ մարգ բառից են հանում ՆՀԲ, ՋԲ, Dulaurier, Chron. arm. II, Բազմ. 1897, 334, 339, 391։ Մորթման մօտենում է առաջին անգամ ուղիղ մեկ-նութեան, համեմատելով Շօշական ար-ձանագրութեան markazanas ձևի հետ։ Պատկ. O назван. древ. aрм. мъсяцевъ 41 մերժում է Մորթմանի մեկնութիւնը և դնում է մարգ բառից։ Marquart, Philologus 55, 235 ձևաւորելով Մորթ-մանի մեկնութիւնը և ենթադելով որ շօշական ձևը ծագած պիտի լինի հպրս. ձևից, հասնում է ուղիղ մեկնու-թեան։ Karolides, Iλ. συγϰρ. 91, 190 մեր բառի հետ է ուզում համեմատել կապադովկ. μαρϰάλτζα «առասպե-լական հրէշ»։ Յակոբեան, Բանաս. 1900, 42 եբր. մարխէշվան «յունիս» ամսանունից։


Մարգիզ, աց

s.

marquis, marquess;
marquee.

• = Հֆրանս. marchis բառից, որ իշխանա-կան մի աստիճան է՝ դուքսի և կոմսի մէջ-տեղ. ծագում է գերմ. Marka, ֆրանս. mar-che բառից, որով նշանակւում էին «կայսրու-թեան սահմանակից զինւորական ցաւառնե-րը»։ Նոյն են ֆրանս. marquis, իտալ. mar-chese. յն. μαρϰήσιος։-Հիւբշ. 390։


Մարկեղ, ի

s.

hoe.

• = Յն. μαϰελη, μάϰελλα «բրիչ, փայտատ» բառից, որի ծագումը մութ է (Boisacq, էչ 602)։-Հիւբշ. 364։


Մարմենի

s.

distaff.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Մարտ, ից

s.

war, battle, combat;
wrestling;
dispute, quarrel;
ի — պատերազմի պատրաստիլ, to prepare for war;
ելանել ի — պատարազմի ի վերայ ուրուք, to take up arms against;
— գնել, մղել ընդ ումեք, տալ — պատերազմի ընդդէմ ուրուք, to give battle, to make war on, to wage war;
— ընդ միմեանս հարկանել, —եդեալ կռուել, to fight, to combat, to attack;
միշտ —իւ լինել ընդ ումեք, to be in perpetual hot water with, to be continually at war with;
— ի վերայ ուրուք յարուցանել, ի — պատերազմի գրգռիլ, to incite to battle, to excite or create war against;
— պնտերազմի էր նոցա ընդ միմեանս վասն, they were at war for;
անագորոյն —իւ պատերազմաւ, by a bloody battle, by a sanguinary conflict;
—ն յերկոցունց կողմանց մնայր անպարտելի, the battle remained undecided;
cf. Պատերազմ.

• = Յն. μάρτιος «Մարտ» հոմանիշից. որ ծագում է լտ. martius բառից. բուն աս-ւում էր Martius mensis «մարտ ամիս», որ է «Մարսի՝ Արէսի ամիսը»՝ Mars պատերազ-մի աստուծոյ անունից (տե՛ս մարտ «կռիւ» բառի տակ). փոխառութեամբ տարածուել է բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. ֆրանս. mars, իտալ. marzo, թրք. [arabic word] mart ևն. -Հիւբշ. 367։


Մարտ

s.

month of March.

• = Յն. μάρτιος «Մարտ» հոմանիշից. որ ծագում է լտ. martius բառից. բուն աս-ւում էր Martius mensis «մարտ ամիս», որ է «Մարսի՝ Արէսի ամիսը»՝ Mars պատերազ-մի աստուծոյ անունից (տե՛ս մարտ «կռիւ» բառի տակ). փոխառութեամբ տարածուել է բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. ֆրանս. mars, իտալ. marzo, թրք. [arabic word] mart ևն. -Հիւբշ. 367։


Մաքառ, ի

s.

combat, fight;
wrestling;
contest, strife, litigation, quarrel, dispute.

• ՆՀԲ լծ. յն. μαχή «մարտ, կռիւ»։ Տէրվ. Altarm. 74 յն. μάχ-εεϑαι «ևռո-ուիլ», μάχαιρα «դանակ» կամ սանս. marǰ «քերել, քերթել»։ Karolides, Iλ ουγϰρ. 92 վերջինիս աւելացնում է նաև կապադովկ. μαρϰαόνω «կռուիլ»։ Հիւնք. յն. μάχομαι։ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 398 ասուր. mahāru «դէմ, ընդ ա-ռաջ»։-Յոյն բառի ծագումը անստոյգ է. տրուած զանազան մեկնութիւնները տե՛ս Boisacq 616։


Մեկոն, աց

cf. Մեկոնիոն.

• = Յն. μήϰων «խաշխաշ», μηϰώνιον «ա-փիոն, խաշխաշի հիւթը» բառերից։ Սրանց ծագումը անյայտ է. թերևս միջերկրեան բար լինի, որովհետև բոյսը միջերկրական ծագու-մից է (Boisacq 632)։ Յունարէնից են փո-խառեալ նաև հբգ. māgo, մբգ. māge, mān, māhen, գերմ. mohn, հսլ. mañu, լեհ. mak, ռուս. макъ, լեթթ. magone, հպրուս. moke հոմանիշները (Kluge 334)։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

• = Հպհլ. *mihrakān հոմանիշից փոխառ-եալ. սրա հետ հմմտ. հպրս. Νιϑράϰανα (այսպէս պէտք է ուղղել Ստրաբոնի τοίς Νιϑραϰινοις) «Միհրի տօնը», պհլ. mihra-gān (գրուած է mitrugān), պրս. [arabic word] mihrgān (կամ արաբացեալ [arabic word] ︎ mihriiān) «պարսից եօթներորդ ամիսը, սեպտեմբեր, աշնանամուտ կամ աշուն, սեպ-տեմբեր 16-ին կատարուած մեծ տօն ի պա-տիւ Միհր աստուծոյ»։ Այս բոլորը ծագում է պհլ. Mihr (գրուած է [other alphabet] Mitru), պրս. [arabic word] mihr բառից, որ Միհր աստու-ծոյ անունն է և նշանակում է նաև «պարս-կական եօթներորդ ամիսը», որ նուիրուած էր Միհրին. հմմտ. պրս. [arabic word] mihri-Gāh, mihrmāh «սեպտեմբեր ամիսը»։-Չայնական փոփոխութեանց համար հմմտ. մեհեան (Միհր բառից) և ահեկան<պհլ. *aϑrakān, *ahrakān։-Իրանականից է փո-խառեալ նոյնպէս վրաց. მიჭრაკნი միհրակ-նի ամսանունը (Մառ, Փизiолотъ 1904, էջ xxxVII)։-Հիւբշ. 194։


Մեղեդի, դւոյ, դեաց

s.

melody;
canticle, song.

• = Յն, μελφδια «երգ, մեղեդի» բառից, որ ծագած է μέλος «երգ» (ծագումը տես Boi-šacq 625) և ἀδω «երգել» բառերից։ Փո-խառութեամբ անցած է նաև ուրիշ լեզունե-րի. ինչ. գերմ. Melodie, ֆրանս. mélodie, իտալ. melodia ևն։-Հիւբշ. 364։


Մեսեդի

s.

anthem at vespers.

• Հներից արդէն Յհ. իմ. եկեղ. էջ 105 մատնանիշ է անում յունարէն ծագումը. «Երգ նոր երգեն՝ միսիդի անուանելով,


Մետաղ, ի

s. fig.

metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.

• = Յն. μέταλλον «հանք, մետաղ և ջուր հանելու համար բացուած փոս, այդտեղից հանուած մետաղը» բառից։ Այս բառը հնե-րը հանում էին μεταλλάω «որոնել, խուցար-կել» բայից, իսկ այս էլ μετα «ընդ» և ἀλλα «ուրիշ» բառերից։ Նորագոյն մեկնութեամբ դրւում է μετϰλλαν «պրպտել, որոնել» բա-յից, որի բուն ծագումը անյայտ է (Boisacq 630)։ Փոխառութեամբ անցած է շատ լեզու-ների, ինչ. լտ. metallum «մետաղ, հանք», ֆրանս. métal, անգլ. metal, գերմ. Metall ևն. ոճով ասւում է լտ. damnare in me-tallum կամ condamnare ad metalla «աք-սորել, հանքային աշխատութեանց դատա-պարտել»։-Հիւբշ. 365։


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

• = Յն. μέταςα հոմանիշից, հմմտ. նաև ասոր. [syriac word] ︎ mitaksā, արաբ. [arabic word] midqas (Կամուս, թրք. թրգմ. Բ. 292), [arabic word] dimqas (անդ, էջ 378), [arabic word] diqmas (էջ 239). [arabic word] dimaqs կամ dimqas (էջ 241) (շրջուած *midaqs -ից), լազ. մետաքսի, մետաքսէ, մեքտասի, ռում. mätasá. վերջին երկուսը ծագում են յունարէնից, բայց յայտնի չէ յոյնի և ասո-րու ծագումը, որովհետև անծանօթ է մե-տաքսի էլ բուն հայրենիքը։ Մատենագրու-թեան մէջ յոյն բառը ծանօթ է Դ դարից, իսկ ասորի և արաբ բառերը՝ Զ դարից.-Հիւբշ. 394։


Մետէորայ

cf. Օդերեւոյթ.

• = Իտալ. meteora բառից, որ փոխառեալ է յն. μετέωρον «վերին բարձրագոյն (յատկա-պէս օդի խաւերի համար ասուած)» բառից. ծագում է μετα «ընդ»+ αείρω «բարձրաց-նել» բառերից։-Աճ.


Հորդ

adj.

trodden, frequented.

• ԳՒՌ.-Ալշ. հօռտել, Բլ. հօրտել, Մշ. հօր-թել, Սլմ. խորթել, Հմշ. Տր. հօրթէլ, Վն. խորտել, Մկ. խուրտիլ, Ոզմ. խուռտիլ «տու-նը աւլել, մաքրել, սրբել», Հճ. հիյթել «ձիւնը տանիքից թափել» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 197), որից Կր. հօրթունք «յարդարանք, մաքրել ու սրբելը», Սեբ. հօր-դ'էլ «ծառը յօտել» (այսպէս նաև Ռ. երևի յօտել բառի հետ խաչաձևմամբ)։ Ուրիշ է ջորդել, խորդել «շինել, յարդարել, յօրինել», որ ծագում է ղորդ<ուղղորդ բառից։


Հորիզոն, ի

s. fig.

horizon;
-;
— զգալի, երեւոյթ, ուսումնական, իմանալի, sensible, apparent, mathematical, rational -;
քաղաքական —ն մթագնի, ամպէ, the political-horizon begins to lower, to become cloudy;
—ն սկսանի պարզել, the-begins to clear up.

• = Ֆրանս. horizon հոմանիշից. սրա հետ նոյն են իտալ. orizzonte, գերմ. Horizont, անգլ. horizon, լտ. horizon ևն. բոլորն էլ ծագում են յն. ὄρίζων հոմանիշից, որ ներկ, դերբայն է ὄρίζω «սահմանորոշել» բայի. այս էլ ծագում է ὄρος «սահման» բառից։


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

• ԳՒՌ.-Անկախ գործածութիւն ունի միայն Բլ. Մշ. հուն. բայց կան նաև հետևեալ ձևե-րը. Ակն. Եւդ. Մշ. Չն. հուն ելնել. Եւդ. հու-նատրիլ, Սեբ. հնավօրիլ «մէկի հետ մաքա-ռելով գլուխ ելնել, յաղթել», (տե՛ս նաև հը-նար բառի տակ).-հունաւորուիլ Վն. «բնա-կութիւն հաստատել», անահուն Խրբ. «ան-հուն» (ծով), Ապ. Բլ. «անսահման» (Աստ-ուած).-Կայ նաև ուն-բուն Վն., ունքուրունք Երև. Ղզ., հունք ու բունք Տփ. «մի գործի բռ-լոր մանրամասները, մէկի ամբողջ գերդաս-տանը և ծագումը», որ կարծեմ հուն և բուն բառերի կրկնութեամբ է ձևացած։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

• , ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։


Հռոգ, ի, իւ

s.

salary;
bursary.

• = Բիւզ. յն. ῥὸγα «ժողովրդին բաշ-խուած դրամ», որ փոխառեալ է լտ. eroqatio ձևից (Sophocles 971). սա էլ ծագում է ero-go «ծախսել, դրամ բաժանել՝ յատկապէս ժողովրդական ծախսերի համար» բայից. յոյն բառը նշանակում է նաև «զինւորներին տրւած թոշակ, տարեթոշակ» (Կոստ. պերփ. de admin. imp. էջ 185, 187). յունարէնից է փոխառեալ նաև վրաց. როკი րոքի, როღაი րողաի «ռոճիկ. 2. պարգև»։-Հիւբշ. 362։


Հռչակ, աց

adv.

cf. Համբաւ;
exultation, rejoicing;
solemnity, pomp;
—աւ, solemnly, pompously;
— հարկանել, cf. —եմ;
— լինել, to be heard, published, divulged;
— հարկանիլ, to be spread the fame of;
եւ երթայր — զնմանէ ընդ ամենայն կողմանս, and the fame of him went out into every place of the country round about;
— ընթանայ, it is reported, there is a report, they say;
the report is spread;
it is rumoured.

• = Բնաձայն բառ. ծագում է հ ձայնից՝ ռ զօրացուցիչ մասնիկով, չ ածանցականով և -ակ մասնիկով. ձևի համար հմմտ. խռչակ բառը, ինչպէս նաև կռչել, ճռչել, շռիչ, շռիճ, սռիչ, խռչափող, խռչոտիլ. իսկ արմատի հա-մար հմմտ. հնչել, հռնչել բառերի տակ յիշ-ուած ձևերը։-Աճ.


Հրաման, աց

s.

command, order, injunction, ordination, behest;
permission, authorization, license, leave;
decree, edict;
հակառակ —, counterorder;
—ք, destiny, fate, lot, fatality;
doom;
— հաւատոց, doctrine of faith;
— պատասխանւոյ, oracle;
անդարձ —, irrevocable order;
— հանել, դնել, տալ, to command, to order, to dispose;
to appoint, to decree;
to give leave, to permit;
— առնուլ, — պատուիրանի առնուլ, to obtain leave;
to receive orders or directions;
— տալ վասն տանն իւրոյ, to make one's will;
ես եդի զ—ս զայս, յինէն ել —ս այս, I have signed this decree;
cf. Զէն;
fire-pot.

• = Պհլ. [syriac word] framān «հրաման» բա-ռից, որի հետ նոյն են հպրս. framānā, պրս. [arabic word] farmān հոմանիշները. վերջինս փոխառութեամբ տարածուած է շատ հեռու. ինչ. թալմ. [hebrew word] hrmn, քրդ. ferman, firman, թրք. ferman, լեհ. ռում. ferman, հունգ. fermány, ֆրանս. սպան. firman «սուլթանական հրամանագիր, հրովարտակ»։ Բառիս ծագման մասին տե՛ս հրամայել։-Հիւբշ. 182։


Հրամանատար, աց

s.

commander.

• = Պհլ. framātār «հրամանատար» բառից. սրա հետ նոյն են պրս. framaδār, հպրս. framātar-(հյց. framātāram) «հրամայող, իշխանաւոր». սրանք ուղղակի տալիս են հյ. հրամատար։ Բուն ծագումը տես նրամայել և հրաման բառերի տակ։-Հիւբշ. 182։


Հրատարակ, աց

s.

publisher, announcer, crier;
bill, poster, advertisement;
— մարտի, declaration of war.

• = Պհլ. *fratarah ձևն է ենթադրում, որ կազմուած պիտի լինի fra-մասնիկով՝ tar «այն կողմ անցնիլ» արմատից. հմմտ. վտա-րել, վտարակ, որոնք ծագում են նոյն ար-մատից՝ vi-մասնիկով։-Աճ


Հրեշտակ, աց

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

• -Պհլ. *frēštak բառից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] frištag «մարգարէ, հրեշտակ» (Salemann, Manicháische Stud. ЗАН 8, 119), պրս. [arabic word] firesta, նորը՝ [arabic word] firista «հրեշտակ», հպրս. *fraišta-և զնդ. fraēš, ta-«պատգամաւոր». բուն նշանակութիւնն է «ուղարկուած, առաքեալ» և ծագում ի fra-մասնիկով՝ aēš-«շտապել, շարժու-մի մէջ դնել, ուղարկել (զօրք, բանակ ևն)» բայից (անց. դերբ. išta-). ձևի հա-մար հմմտ. հպրս. frāišayam «ուղարկեմ», սանս. prēšayati «ուղարկել» (Bartholomae 975, Horn § 8196*), իսկ իմաստի զար-գացման համար հմմտ. արաբ. [arabic word] ma-lāk «հրեշտակ. 2. դեսպան», բուն «ուղար-կուած» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 72 և 110), ինչպէս նաև չեչէն. elča «մարգարէ», որ թրք. ︎ elči «դեսպան» բառն է։ Պրս. բառից փոխառեալ են նաև բելուճ. p'irištaγ, ուտ. faršta (Մ. Լ. Բարխուդարեանց, Առուա-նից երկիր, էջ 93), քրդ. firište։ Հայերէնի մէջ հրեշտակ համապատասխանում է իրան. firešta (>*հիրեշտակ) ձևին.-պհլ. *frēstak տալիս է *հրէշտակ>հրիշտակ, իսկ նորա-գոյն firišta(k) ձևը տալիս է հիրիշտակ >հրշտակ. երկուսն էլ գործածական միայն գաւառականների մէջ-Հիւբշ. 184։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

• «հայկական տարւայ վերջին ա-միսը, որ ըստ անշարժ տոմարի սկսւում է յուլիսի 7-ից» Փարպ. Եղիշ. Ասող. գրուած է նաև հրորտից. երկուսն էլ յոգն. սեռական ձևով են և ծագում են նախաւոր ուղ. *հրոտ կամ *'հրորտ ձևից, որ չէ գործածուած։


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

• Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

• ՓՈԽ.-Pedersen. Հայ. դր. լեզ. 219 ձըգ-տել բայի արմատը դնելով *ձգուտ<*ձիգու-տա «նետ». սրանից փոխառեալ է դնում լտ. sagitta «նետ» և թրք. sōgút, եակուդ. uöt. չուվաշ. šuza «ուռենի»։ (Շատ լեզուների մէջ «ուռի» բառը ծագում է «նետ» բառից. հմմտ. շվէդ. pil «նետ, ուռի»)։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։