Definitions containing the research այն : 10000 Results

Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

NBHL (2)

Արտաւազդ՝ որ սպարապետն էր ամենայն զօրացն հայոց մեծաց։ Ամենայն մեծամեծքն եւ սպարապետքն եւ զօրագլուխքն եւ իշխանքն. (Ագաթ.։)

Հազարապետաց կամ սպարապետացն։ Կոչեցին եւ զսպարապետ զօրուն ի խորհուրդն։ Զսկաւրոս զսպարապետն իւր։ Գաբիանոս սպարապետ զօրացն հռովմայեցւոց։ Մեռաւ սպարապետն ամենայն հայոց արտաւազդ մանդակունի. (Ագաթ.։ Փիլ. ՟ժ. բան.։ Եղիշ. ՟Գ։ Խոր. ՟Բ. 14. 15։ ՟Գ. 82։)


Սպարապետութիւն, ութեան

s.

rank of general in chief.

NBHL (1)

Ի ձեռս տայ նմա զսպարապետութիւնն՝ լինել ի վերայ ամենայն զօրաց հայոց. (Խոր. ՟Բ. 79։)


Սպեղանեմ, եցի

va.

to plaster, to poultice, to put on or apply a plaster, to cure, to dress a wound, to bind up.

NBHL (1)

Իմաստուն բժիշկ սպեղանէ քաղցր դեղով, եւ ապաքինէ զցաւն։ Իմաստութեամբ սպեղանեա՛ զվէրքն։ Սպեղանեա՛ զամենայն զվէրք հոգւոյս իմոյ. (Մարաթ.։)


Սպի, սպւոյ, սպեաց

s. fig.

cicatrix, scar, seam, mark;
stain, spot, stigma;
— կեղեքածի, scratch;
ածել զ—ս ի բժշկութիւն, to heal up, to cicatrize, to close.

NBHL (1)

Թէպէտ վէրք (մեղացն) անցանեն, այլ սպիքն՝ թէպէտեւ դարման ոք առնէ, չանցանեն, եւ կան մնան տեղիք սպեացն յամենայնի. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

NBHL (2)

Զայն՝ որ բաղդատական է աչաց՝ սպիտակ, եւ զներհակ նորին սեաւ. (Պղատ. տիմ.։)

Ատամունքն հնդկին ուստի՞ իցեն այնչափ սպիտակ. (Եզնիկ.։)


Սպիտակագոյն

adj.

white, white-coloured, whitish.

NBHL (1)

Գոյնք վայելչականք աստուածոցն թերեւս իցեն սպիտակագոյնք յոստայնէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Սպիտակազգեաց, եցից

cf. Սպիտակազգեստ.

NBHL (1)

Ի մէջ սպիտակազգեցաց միայն ինքն զգեցեալ աղտեղիս մտանէր. (Իսիւք.։)


Սպիտակազգեստ, ից

adj.

dressed in white;
— քորք, Nuns consecrated to the Holy Virgin.

NBHL (1)

Ի մէջ սպիտակազգեցաց միայն ինքն զգեցեալ աղտեղիս մտանէր. (Իսիւք.։)


Սպիտակահանդերձ

cf. Սպիտակազգեստ.

NBHL (1)

Զպատմուճանս եւս լուացեալ. մանաւանդ ի մէջ այնոցիկ սպիտակահանդերձք. (Փիլ. ՟ժ. բան.։)


Սպիտակամարմին

adj.

white-bodied, white-fleshed, of clear complexion.

NBHL (1)

էր սուրբ կոյսն երկայն հասակաւ սպիտակամարմին. (Հ. օգոստ. ՟Ժ՟Ե.։)


Սպիտակարար

adj.

whitening, rendering white.

NBHL (1)

Միթէ ա՞նդր միայն ոչ եհաս աստղն սպիտակարար. (Եզնիկ.։)


Սպիտակացուցանեմ, ուցի

va.

to whiten, to render white, to bleach, to blanch.

NBHL (1)

Թափիչք երկրի ոչ կարեն այնպէս սպիտակացուցանել։ Լուացին զարկանելիս իւրեանց, եւ սպիտակացուցին արեամբ գառինն. (Մրկ. ՟Թ. 3։ Յայտ. ՟Է. 14։)


Սպուժումն, ման

s.

delay, deferring, temporizing;
negligence, carelessness, heedlessness.

NBHL (1)

Յոգնելով այնուհետեւ կշտամբութեանցն (աբաստանութեանցն) սպուժումն առնուին լսելիք. (Սոկր. ՟Ա. 31։)


Սպունգ, պնգի, պնգոյ, պունգի

s.

sponge;
սուտ —, bastard —, alcyonium;
— լսնոսկւոյ, spongy platina;
սրբել, ջնջել սպնգաւ, to sponge, to clean or wipe off with a sponge;
ընդ սպնգով ծածկել զերկաթ, զնետ, to admonish kindly, to warn gently.

NBHL (1)

ՍՊՈՒՆԳ որ եւ ՍՊՈՒՆԿ. յն. սբօ՛նղօս . լտ. սբօ՛նճիտ. σπόγγος spongia. ար. պ. սէֆէնճ, իսֆիւնճ. Սաթնուկ. բոյս ծովային որպէս սունկ՝ ծակոտկէն յամենայն կողմանց, փափուկ եւ թեթեւ, որ յինքն ծծէ զջուր, եւ դիւրաւ մաքրէ զխոնաւուտ աղաս. սիւնկէր, սօնկէր.


Սպտուր, տրոյ

s.

dung of ruminating animals.

NBHL (1)

Զո՛ր օրինակ ի բուրվառ ոք եդեալ խունկ անոյշ, եւ առ նմին գարշ եւ ընդունայն է սրբոց. (Եփր. ապաշխ.։)


Սպրկիկ

cf. Սպրկուկ.

NBHL (1)

Հարկաւոր է այնոցիկ (սպասուց) սպրկիկ լինել. (Լմբ. պտրգ.։)


Սպրկուկ

adj.

neat, tidy, spruce, clean, terse.

NBHL (1)

Հարկաւոր է այնոցիկ (սպասուց) սպրկիկ լինել. (Լմբ. պտրգ.։)


Սռինչք

cf. Սռիչք.

NBHL (1)

Կիսաձայնք ասին ... (իբր) ի մրմունջս եւ ի սըռինչս. (Թր. քեր.։)


Սռիչք

s.

blast, hiss, whistle, sound, song.

NBHL (1)

Կիսաձայնք ասին ... (իբր) ի մրմունջս եւ ի սըռինչս. (Թր. քեր.։)


Սռնակ, աց

s.

axle-tree, axle.

NBHL (1)

Զսռնակ լիգոնդ ոմանք զայն ասացին, թէ թեւօք լցեալ էր կառքն. բայց ոչ է այնպէս. այլ՝ սռնակ զայն ասէ, որ զերկու թաթս անուոցն բեւեռէ ընդ միմեանս. զոր մեք սովորաբար սռնակ ասեմք. զոր օրինակ սռնակն զերկուս թաթս անուոցն առ միմեանս պնդէ, սոյնպէս միտքն բարի զհոգի եւ զմարմին սեւեռէ առ միմեանս. (Լծ. եւագր. նոր։)


Սռնչանք

cf. Շռնչան;
cf. Սռինչք.

NBHL (1)

ՍՌՆՉԱՆՔ որ եւ ՍՌՆՋԱՆՔ. Սռինչք. եւ Շռնչան՝ որ հանէ զձայն որպէս շռնչիւն.


Ստաբանութիւն, ութեան

s.

cf. Ստախօսութիւն.

NBHL (1)

Զստաբանութիւն ատեա՛, քանզի կորուսանէ տէր զայնոսիկ, ոյք խօսին սուտ. (Ածազգ. ՟Ժ՟Բ։)


Ստադիոն, աց

s.

stadium;
furlong;
զվկայութեանն —ն ստանալ, to gain the crown of martyrdom.

NBHL (1)

Ցամաքային լայնութիւն է՝ սուղ ինչ պակաս ունելով՝ չորս բիւրս ստադիոն. (Արիստ. աշխ.։)


Ստախօս, աց

adj. s.

speaking lies, lying, mendacious;
liar, impostor, fibber, story-teller.


Ստածեմ, եցի

va.

cf. Տածեմ.

NBHL (1)

Ստածէ զամենայն նախախնամութեամբ. (տպ. տածէ) (Իգն.։)


Ստակարծ

cf. Ստակարծող.

NBHL (1)

Կամի զայնոսիկ՝ որ երջանիկ համարին զայս միայն զհանդերձ մարմնովս կեանք, յանդիմանել ստակարծս. (Փիլ. լին. ՟Ա. 76։)


Ստակարծող

adj.

thinking falsely or erroneously.

NBHL (1)

Կամի զայնոսիկ՝ որ երջանիկ համարին զայս միայն զհանդերձ մարմնովս կեանք, յանդիմանել ստակարծս. (Փիլ. լին. ՟Ա. 76։)


Ստահակութիւն, ութեան

s.

waywardness, insolence, petulance, insubordination, mutiny;
ստահակութեամբ գնալ, to behave in a disorderly manner.

NBHL (2)

Զստահակութիւնս զամենայն յոգւոց ի բաց վարեալ հալածէր. (Փիլ. իմաստն.։)

Երկայնամիտ լինի առ նոցա ստահակութիւնն։ Խոստովանի զյանցանսն եւ զստահակութիւնն. (Իգն.։)


Ստամոք, աց

s.

stomach;
belly;
ոչ գոյ յիս — կերակրոյ, I have a weak digestion;
— իմ ցաւէ, I have the stomach-ache.

NBHL (2)

Սիրտ եւ ստամոք։ Գործարանք են կերակրականին՝ բերանն եւ ստամոքն եւ որովայնն։ Գործեալ կերակուրն առաքի յորովայնն ի ձեռն ստամոքին. քանզի ստամոքսն ոչ միայն գործարան է կարօտութեան, այլ եւ ճանապարհ կերակրոյն. (Նիւս. բն.։)

Լայնաբար, որպէս Արտաքին կողմն ստամոքսին. լանջք. կուրծք. փոր. որովայն.


Ստամոքացաւ, ի

adj. s.

having a pain in the stomach;
stomach-ache.

NBHL (2)

Օշինդրի գինի օգտէ քովուցն ցաւուն, եւ լերդին՝ որ ի հովութենէ ցաւի, եւ ստոմաքացաւի։ Ոսկէքարն դեղ է ստամոքսացաւից, եւ որովայնից, յորժամ լեսու ոք եւ ըմպէ. (Վստկ. ՟Ճ՟Ձ՟Է։ Տօնակ.։)

Եթէ ոք մատուցանէ նոցա խրատ՝ ըստ ստամոքսացաւացն նմանութեան, որոց դառն մաղձիւք ապականեալ իցեն։ Ոչինչ այլ, բայց զստամոքսացաւացն ախտանամք, որոց թէեւ զառաւել փափկագոյն կերակուրն ընձեռես, այնպէս է որպէս զանարգն. (Շ. ընդհանր.։ Ներս. աբեղ. ի լմբ.։)


Ստանամ, ացայ

vn.

to acquire, to gain, to obtain, to get;
to have, to possess, to hold;
to purchase, to buy;
to create;
վերստին —, to regain, to re-acquire, to recover;
փառս —, to achieve glory.

NBHL (5)

Ստացայ մարդ աստուծով։ Ագստակն եւ այրն՝ զոր ստացաւ աբրաամ յորդւոցն քետայ։ Ստացի՛ր զմեզ եւ զերկիրս մեր փոխանակ հացի։ Եւ ստացաւ յովսէփ զամենայն երկիրն եգիպտացւոց՝ փարաւոնի։ ժողովուրդ քո այս՝ զոր ստացար։ Կորուստ անձին իւրում ստանայ.եւ այլն։

Արթուն լինի գիւտի մարգարտին, որով ստացանի մարգարիտն այն. (Երզն. մտթ.։)

ՍՏԱՆԱԼ. κτίζω creo. Հաստել. հաստատել. ստեղծել. առնել. եւ նորոգել. կր. լինել, եղանիլ, ծնանիլ. ըստ հոմաձայնութենա յն. գդի՛զօ, եւ գդա՛օմէ.

Տէր ստացաւ զիս ի սկիզբն ճանապարհաց իւրոց. իմա՛ հաստատեաց, որպէս դնի յայլ ձեռ. այսինքն մարդկութիւն քրիստոսի՝ որ ծնաւ ի ժամանակի, նախասահմանեցաւ յառաջ քան զամենայն եղականս. զոր արիանոսք խեղաթիւրէին ի վերայ աստուածութեան քրիստոսի՝ զի արարած կամ եղական համարէին զբանն։

Ամենայն ինչ՝ որ միանգամ մեծանալոյ նիւթ է. յորոց ստացանի (այսինքն լինի) հաստատապէսն ունել եւ իշխել. (Փիլ. իմաստն.։)


Ստացական, ի, աց

adj. gr.

acquired, possessed, adventitious;
possessive;
created, made.

NBHL (3)

Զօրութեամբ բնականաւ, եւ ստացականւ։ Ոչ միայն զբնականն, այլեւ զստացական զուարթութիւնն ասէ. (Առ որս. ՟Է։ Լմբ. առակ.։)

Ուստի Ստացական անուն կամ դերանուն ըստ քերականաց՝ է յայտնօղ զայն ինչ, որ սեպհական է ումեք կամ իմիք.

Ոչ ստացական ոք, եւ ոչ ծառայ յերրորդութեանն։ Զօրութիւն անսահմանելի՝ ամենայն ստացականացս արարիչ. (Նիւս. ի սքանչ.։)


Ստացուած, ոց

s.

purchase, acquisition, property, possessions, goods, substance, power;
creature.

NBHL (4)

Ելցեն այսր բազում ստացուածովք։ Զամենայն ինչս իւր, եւ զամենայն ստացուածս իւր՝ զոր արար ի միջագետս։ Կեցցուք, եւ մի՛ մեռցուք, եւ մեք եւ դու, եւ ստացուածք մեր։ Յերկիրն՝ զոր ես տաց ձեզ ի ստացուածս։ Ստասցի ստացուածով արծաթոյ.եւ այլն։

Ամենայն ինչք եւ ստացուածք մեր ի ձեռս քո։ Ի գերութիւն վարեցին զարս եւ զկանայս ընչիւք եւ ստացուածովք. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)

Արարիչ ջուրց, թագաւոր ամենայն ստացուածոց քոց դու ես։ Քեզ ծառայեսցեն ամենայն ստացուածքս քո։ Օրհնեսցեն զքեզ երկինք, եւ ամենայն ստացուածք քո։ Լինել մեզ պտուղ ինչ ստացուածոց նորա. (Յուդթ. ՟Թ. 17։ ՟Ժ՟Զ. 17։ Տոբ. ՟Ը. 7։ Յկ. ՟Ա. 18։)

Մեծատուն ... ո՛չ ստացուածով այնպիսի լեալ, այլ՝ բնութեամբ այնպիսի երեւեալ. (Սեբեր. ՟Բ։)


Ստացուցանեմ, ուցի

va.

to cause to possess or acquire;
cf. Սըտացուցանեմ.

NBHL (2)

Ստացուցեալ նմա զիմասթեանն զհանճար։ Զի ի նմա ստացուսցէ զանախտութիւն։ Երկայն ժամանակօք ստացուցանէ։ խորհուրդ ստացուցանել (այսինքն խորհրդազգած առնել). (Փիլ.։)

ՍՏԱՑՈՒՑԱՆԵՄ (որպէս ըստացուցանել) κιβδηλεύω adultero. Ի սուտ հանել. ունայնացուցանել. խարդախել.


Ստգիւտ

cf. Ըստգիւտ.

NBHL (2)

cf. Ըստգիւտ. ա.գ. ըստ ամենայն առման.

Յաղագս կերակրոցն սրբոց, յոր եւ տէր եւ ամենայն ծառայք իւր ոչ ըստգիւտ համարեցան մերձենալ ի ժամանակի. (Սարկ. հանգ.։)


Ստեղագունդ

s.

go-cart.

NBHL (1)

Գունդն այն է, որ դիւրաւ շարժի եւ գլի. եւ Ստեղագունդն՝ երեքանկիւնի՝ տղայոց շինեն, որ ի վերայ գնան, երբ դեռ չեն հաստատեալ. (Լծ. փիլ.) (այսինքն շարժական ինչ ի վերայ երից անուոց մանունց)։


Ստեղծաբանութիւն, ութեան

s.

poetry;
fiction, invention.

NBHL (2)

Որ գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի։ Շունչ զօրութեան մեծիգ միասցի ի քո ինձ շնորհեալ ստեղծաբանութիւնս. (Նար. ՟Բ. ՟Գ։)

Սկսաւ վերաձայնել զնոսա ստեղծաբանութեամբն իւրով մոլորեցուցիչս եւ հերձուածողս. (Վրք. ոսկ.։)


Ստեղծագործ, ի

s.

creator.

NBHL (2)

Զամենայն գիտէր յիսուս, վասն զի ինքն էր ստեղծագործ բնութեան մարդկան։ Ինքն էր ստեղծագործ բնութեանս. (Նանայ.։)

Ստեղծագործ ամենայնի գանեալ եղեւ ի նոցունց. (Ճ. ՟Բ.։)


Ստեղծագործեմ, եցի

va.

to create.

NBHL (2)

Ոչ յաստուած այնոյն բնութենէ զսրբազանն զայն ստեղծագործեաց մարմին, այլ ի կուսէ էառ զնա. (Պրպմ.։)

Ինքն անձամբ իւրով կուսէն ընկալեալ մարմին՝ ստեղծագործեցաւ մարդ։ Ամենայն մարմինն ստեղծագործի. (Լաստ. ընթերց.։ Մաքս. ի դիոն.։)


Ստեղծագործութիւն, ութեան

s.

creation.

NBHL (1)

Որ ի լուսոյ զէակս ամենայն սկիզբն արարեր ստեղծագործութեան. (Գանձ.։)


Ստեղծակից լինիմ

sv.

to be created together.

NBHL (2)

ՍՏԵՂԾԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συγκτίζομαι una creor συμπλάττομαι , conformor. Համանգամայն ստեղծանիլ. եւ Տնկակից՝ կերպարանակից լինել.

Պարտ էր նմա եւ մարդկայնոցս չափուց ստեղծակից լինել, եւ անվնաս պահել զաստուածավայելուչ պատուոյն գերունակութիւն. (Պրպմ.։ 4)


Ստեղծանեմ, ծի

va.

to create, to produce from nothing, to form, to figure;
to find out, to invent, to contrive, to forge.

NBHL (3)

ՍՏԵՂԾԱՆԵՄ. որ եւ ՍՏԵՂԾՈՒԼ ռմկ. ստեղծել. κτίζω creo, condo πλάσσω, -ττω formo, fingo. տե՛ս եւ ԱՌՆԵԼ. ποιέω . Նոր ինչ կազմել, հնարել, կերպարանել. ձեւացուցանել. որպէս առնել աստուծոյ զամենայն յոչնչէ. արարչագործել. հաստել.

Ստեղծ տէր աստուած զմարդն հող յերկրէ։ Եւ ստեղծ եւս տէր աստուած զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից։ Միթէ ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան։ Զգարուն եւ զամառն դու ստեղծեր.եւ այլն։

Զայս ամենայն ստեղծցո՛ւք ի միտս, եւ յեղյեղեսցուք. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)


Ստեղծուած, ոց

s.

creature;
invention, production.

NBHL (1)

Լցաւ երկիր ստեղծուածովք քովք։ Հնազանդ լերուք ամենայն մարդկեղէն ստեղծուածոյ վասն տեառն։ Զի նա գիտաց զստեղծուածս մեր, եւ յիշեաց թէ հող եմք։ Մի՛ թէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր.եւ այլն։


Ստեղծումն, ման

s.

creation;
invention.

NBHL (2)

Ստեղծանելն, իլն, ըստ ամենայն նշ.

Ամենայն արուեստիս զօրութիւն եղծմամբք եւ ստեղծմամբք դատեալ լինի. (Պիտ.։ 1)


Ստեղն, ղան, ղին, ղունք

s. anat. gr. mus. bot.

branch, bough, shoot;
stalk, stem, trunk;
focil;
dactyle;
key, stop;
cf. Ստեղի;
umbel;
— ծխոյ, pillar of smoke;
ստեղունք աշտանակաց, branches of a candelabrum;
ստեղունք եղջերուաց, antlers or branches of stags' horns;
ստեղունք դաշնակի, keys, key-board, finger-board of a piano-forte;
— արձակել, to branch out, to ramify.

NBHL (8)

Անկան ոստք նորա, խորտակեցաւ ստեղն նորա։ Ի ստեղն նորա հասին ամենայն գազանք վայրի։ Եղիցի ստեղն նորա անտառ ացեալ շուրջ զնովաւ։ Ո՞վ է սա՝ որ ելանէ յանապատէ իբրեւ զստեղն ծխոյ խնկեալ (կամ իբրեւ զծուխ ծառացեալ բարձրացեալ)։ Արասցես աշտանակ. բունն եւ ստեղունքն եւ սկահքն եւ գնդակք եւ շուշանքն անդստին ի նմանէ։ Ի միում ստեղանն։ Վեցեցունց ստեղանցն արձակելոց յաշտանակէ անտի. (Եզեկ. ՟Լ՟Ա. 12. 13։ Երեմ. ՟Ժ՟Է. 8։ Երգ. ՟Գ. 6։ Ել. ՟Ի՟Ե. 31=36։ ՟Լ՟Է. 18=25։)

Նման էր ծառոյ, որոյ զոստսն կոտորեալ, եւ ստեղն միայն կայցէ. (Ճ. ՟Ա.։)

Ուղէշք (եղջերաց եղջերուաց) այսր անդր բուսեալք զօրէն ոստոց ի ստեղունս։ Կաղնահասունս կոչեն զայնս՝ որ ի վերայ ստեղինն հասանեն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Դ. 1։)

ՍՏԵՂՆ, կամ ՍՏԵՂ, որ եւ ՍՏԵՂԻ, ասին նմանութեամբ երկու ձայնք ի շարականի՝ իբր հաստաբեստ եւ աճունաճեղ ի նուագս ծանր երգոց.

Երկրորդի (ձայնի) ստեղն. զորս գտեալ հրոյն՝ ճարակ եւ կերակուր իւր առնէ զամենեսեան. իսկ վերջին ստեղն պատրաստէ սիրելեաց իւրոց բաժակ փրկութեան եւ անմահութեան յարքայութեանն երկնից. (Քերթ. եկեղ.։)

Երկրորդ ձայնի կողման՝ ողբերգականաւ ասել զսաղմոս յաղուհացսն. իսկ որ ստեղ նորուն կոչի, կարգեալ է շաբաթուն մեծի։ Իսկ կողման ձայնի չորրորդի ... իսկ որ վերջին ստեղն կոչի. եւ այլն. (Տօնակ.։)

Եռավանգք ութ, ստեղն ներկայնէ եւ ներկուց աղօտաց՝ քառամանակ. ո՛րբար. ա՜բրաամ. (Թր. քեր.։)

Ստեղն, որ ունի կարճ զմիջին եւ զվերջին վանգն՝ սակս ամփոփելոյ բաղաձայնիցն զերկամանակն. որպէս աբրաամ, ա՛րեգակն։ Սղացուցանելով առնէ ստեղն զհաւեղն։ Առնել սուղ, որ է ստեղն. (Երզն. քեր.։)


Ստեղնաձիգ

adj.

ramifying, ramified.

NBHL (1)

Որոյ ձգեալ եւ երկայնեալ է զստեղունս իւր.


Ստեղնաչափութիւն, ութեան

s.

dactyl meter.

NBHL (2)

Չափ ոտից յերաժշտութեան՝ վարելով առաւել զստեղն, կամ զսուղ վանկս որպէս ի շտապաձայնութիւնս.

Ըստ երաժշտական չափոց շտամբաձայնութեան ստեղնաչափութեան. (Քերթ. եկեղ.։)


Ստեղնիմ, եցայ

vn.

to shoot, to sprout, to bud forth, to pullulate, to grow.

NBHL (1)

Ստեղնեալ ծառոյ մահաբերին, այն որ բուսաւ ի մէջ դրախտին. (Շար.։)


Ստեպղին, ղնի, ղնոյ

s.

carrot;
վայրենի —, parsnip;
վայրի —, madder, athamantha.

NBHL (1)

σίσαρον siser. իտ. sesaro, carota, pastinaca. Արմատ բանջարոյ՝ որպէս բողկ կամ ճակնդեղ, երկայնաձիգ՝ դեղին եւ կարմիր՝ քաղցրահամ. հավուճ, հէվճ, գազար, ապզար.


Ստերդումն, ման

s. adj.

perjurer;
taking a false oath, perjuring.

NBHL (1)

Մարդելուզաց, ստոց, ստերդմանց։ Ամենայն գողոյ, եւ ամենայն ստերդման։ Հրէայք ապստամբօղք, եւ ստերդմունք բնակիչք սորա յաւիտեան. (՟Ա. Տիմ. ՟Ա. 10։ Զաք. ՟Ե. 3։ ՟Ա. Եզր. ՟Բ. 23։)