Definitions containing the research աղ : 10000 results

Մեծվայելչութիւն, ութեան

s.

magnificence, majesty.

· Calfa

NBHL (1)

Զի՞նդ օգուտ է ի մեծվայելչութենէ տան՝ յորմէ կաթիցէ ոսկի, եւ ինքն (տանուտէրն) թաղելոց է ի խոնարտ քան զերիս կանգունս. (Իսիւք.։)


Մեկին

adj. adv.

explicit, clear, evident, formal, precise;
distinct, only, sole;
simple, ordinary, obscure;
clearly, explicitly, distinctly, precisely, expressly, intelligibly.

· Calfa

NBHL (2)

Կրկին ապաքէն, եւ ոչ մեկին սորա է զօրութիւն. (Անյաղթ բարձր.։)

Կրկին զմեկին առանց խառնակութեան (դաւանել զբանն մարմնացեալ). (Պիսիդ. իմա՛ բաղկացեալ գոլ զպարզն։)


Մեկնակազէն

s.

marauder, freebooter, bandit.

· Calfa

NBHL (1)

Առաքեաց նմա տէր զմեկնակազէնսն քաղդէացւոց, եւ զմեկնակազէնսն ասորւոց, եւ այլն. (տե՛ս ՟Դ. Թագ. ՟Ե. 2։ ՟Զ. 23։ ՟Ժ՟Գ. 20. 21։ ՟Ի՟Դ. 2։)


Մեկնակաձի

adj.

having only one horse.

· Calfa

NBHL (1)

Եւ թէ ասիցեմք եզաձի, նշանակեմք զոմն մեկնակաձի. (Անյաղթ պերիարմ.։)


Մեկնաւոր, աց

adj.

alone, solitary.

· Calfa

NBHL (2)

Օրն միանձն մեկնաւոր՝ որ ունի հաղորդութիւն ընդ այլ աւուրսն. (Վեցօր. ՟Բ։)

Արկանեն եւ աղաբողոնս մեկնաւորս. (Եղիշ. միանձն.։)


Մեկնեմ, եցի

va.

to separate, to divide, to detach, to loose, to remove;
to explain, to expound, to develop, to resolve, to interpret, to comment upon;
to hold out or stretch forth;
— ի ստենէ, to wean;
թուղթ մեկնելոյ, bill of divorce;
cf. Թիւր.

· Calfa

NBHL (1)

Զոր աստուած զուգեաց, մարդ մի՛ մեկնեսցէ։ Ո՞վ մեկնեսցէ զմեզ ի սիրոյն քրիստոսի։ Մեկնեցէ՛ք զդոսա ի միմեանց ի բաց, եւ քննեսցուք զդոսա։ Մեկնեաց աստուած ի մէջ լուսոյն եւ ի մէջ քաւարին։ Մեկնեսցեն զչարս ի միջյ արդարոց։ Մահ մեկնեսցէ ընդ իս եւ ընդ քեզ։ Մեկնեսցուք զնոսա ի քաղաքէ անտի.եւ այլն։


Մեկնոց, աց

s.

cloak, mantle, surtout.

· Calfa

NBHL (1)

ἁναβολή amictus, pallium περίζωμα cingulum, cinctura. Վերարկու՝ իբրու զանձամբ տարածելի. թիկնոց. աղաբողոն. կրկնոց. արկանելի. սփածանելի. սինդոն


Մեկնոցակ, աց

s.

short cloak;
mantlet.

· Calfa

NBHL (1)

Մեկնոց փոքրիկ կամ աղքատին.


Մեկնութիւն, ութեան

s.

explication, explanation, interpretation, commentary;
separation, removal, retirement.

· Calfa

NBHL (2)

Մի ըստ միոջէ մեկնութիւն ընծայեցուցանէ անուանելոյ կախաղանաւոր բուարաստանին. (Եւս. քր. ՟Ա։)

Զցանկութիւն թարշամեցուցանէ քաղց եւ վաստակ, եւ մեկնութիւն։ Ի մեկնութենա անդ յառաջադէմ լինել. (Եւագր. ՟Ե. ՟Ժ՟Բ։)


Մեկոն, աց

cf. Մեկոնիոն.

· Calfa

NBHL (1)

ՄԵԿՈՆ ՄԵԿՈՆԻՈՆ. ռմկ. մեգ. դաղմ. մագ. յն. միգօն. μήκων papaver. Բոյս՝ որ ունի ծաղիկ գեղեցիկ, այլ դիւրաթօթափ. եւ ունդ նորա մանր՝ բազմաթիւ, որ լինի թմրադեղ.


Մեկոնիոն, ի

s. bot. poppy.

· Calfa

NBHL (1)

ՄԵԿՈՆ ՄԵԿՈՆԻՈՆ. ռմկ. մեգ. դաղմ. մագ. յն. միգօն. μήκων papaver. Բոյս՝ որ ունի ծաղիկ գեղեցիկ, այլ դիւրաթօթափ. եւ ունդ նորա մանր՝ բազմաթիւ, որ լինի թմրադեղ.


Մեհենազարդ

s.

neocorus, guardian or maintainer of the temples.

· Calfa

NBHL (3)

Ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ գիտէ զեփեսացւոց քաղաքս (գոլ) մեհենազարդ մեծին արտեմեայ դիցն եւ դիոպետեայ. (Գծ. ՟Ժ՟Թ. 35։)

Նուէրս (առնել) զոհից մեհենազարդ խնճոյիւք աստուածոց իւրոց. (Կաղանկտ.։)

Տապարք հոգւոյն տապալէին զմեհենազարդ տաճարս դիցն մեռեալ պատկերացն. (Տաղ.։)


Մեհենային

adj.

cf. Մեհենական.

· Calfa

NBHL (1)

Եւ կայ ներքնագիրս այս նուիրական մեհենային գրովք. (Պտմ. աղեքս.։)


Մեղադիր

adj.

blamable, blameworthy;
— լինել, cf. Մեղադրեմ.

· Calfa

NBHL (2)

Քեզ ոչ կարեմք մեղադիր լինել։ Զինուորացն մեղադիր ոչ կարէք լինել. (Եղիշ. ՟Ը. եւ Եղիշ. թաղմ.։)

Գաղատացւոցն յորժամ գըրեաց՝ մեղադ. (Շ. ոտ. բարձր.։)


Մեղադրանք

s.

blame, obloquy, accusation, reproof, reproach, reprehension.

· Calfa

NBHL (1)

Դնել առաջի աղերսական մեղադրանս։ Ի մեղադրանս մատուցեալ. (Արծր. ՟Բ. 2. 6։)


Մեղանչական, ի, աց

adj.

subject to sin, peccant, sinful;
peccable;
hurtful, detrimental, mischievous, pernicious, noxious.

· Calfa

NBHL (4)

Մեղանչականին ետ զբաղումն. (Ժղ. ՟Բ. 26։)

Ե՛րթ եւ սատակեա՛ զմեղանչականն յիս ամաղէկ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 18։)

Չի՛ք ոք մեղանչական եւ անօրինագոյն, քան զիս. (Սարկ. աղ.։)

Զմեղանչական զթիւնաւոր գազանութիւն (օձից՝) իւրում ծառայից քաղցրացուցանէր. (Ագաթ.։)


Մեղանչանք

s.

peccability;
wrong, offence, transgression, malice, wickedness.

· Calfa

NBHL (1)

Զնա վրէժխնդիր ունել քեզ մեղանչանացն, որ ի փիլիպպոսէ անցցէ ընդ քեզ. (Պտմ. աղեքս.։)


Մեղանք

s.

cf. Մեղք;
յանձն առնուլ զ—նս, to confess one's faults.

· Calfa

NBHL (1)

Ի կենցաղիս ծովու մեղանացս ալեաց ընկլուզայ։ Թողեալ լիցին քեզ մեղանք քո. (Նար. ՟Լ՟Ե. ՟Հ՟Գ։)


Մեղապարտութիւն, ութեան

s.

quilt, culpability, guiltiness.

· Calfa

NBHL (1)

Անմեղդ եւ անպարտ՝ զմեղապարտութեան յաղագս մեր ընկալար դատաստան. (Սարկ. աղ.։)


Մեղաւոր, աց

adj. s.

sinful;
iniquitous, wicked;
sinner.

· Calfa

NBHL (1)

Չարք եւ մեղաւորք էին առաջի աստուծոյ։ Մեղաւորն եւ ամպարիշտն։ Վա՛յ ազգին մեղաւորի։ Ի ճանապարհի մեղաւորաց նա ոչ եկաց։ Ի գործս ձեռաց իւրեանց կապեսցին մեղաւորք։ Դարձցին մեղաւորք անդրէն ի դժոխս։ Աստուած քաւեա՛ զիս զմեղաւորս։ Եւ կին մի էր ի քաղաքին մեղաւոր (այսինքն յայտնի պոռնիկ)։ Ո՛չ եկի կոչել զարդարս, այլ զմեղաւորս։ Յիսուս քրիստոս եկն յաշխարհ փրկել զմեղաւորս, որոց գլուխն ես եմ.եւ այլն։


Մեղեդի, դւոյ, դեաց

s.

melody;
canticle, song.

· Calfa

NBHL (1)

Բառ յն. մէ՛լօս, մէլօտիա. որպէս թէ մեղրերգութիւն, կամ յօդերգութիւն. μέλος, μελῳδία, μελῴδημα carmen modulatum, modulus, modulatio. Քաղցր եւ անոյշ երգ. տաղ անդամաթիւ. գեղգեղ։ Գանձ.։ Տաղարան. եւ Երգարան մանր ուսմանց։


Մեղեսիկ, սկի

s.

amethyst;
garnet.

· Calfa

NBHL (1)

Զգոճաղմն, զակատն, զմեղեսիկն, զոսէքարն. (Եզեկ. ՟Ի՟Ը. 13։)


Մեղկութիւն, ութեան

s. fig. adv.

softness, loosening, relaxation, looseness, slackness;
indolence, effeminacy, cowardice;
մեղկութեամբ, softly, indolently, effeminately, languishingly.

· Calfa

NBHL (3)

Յաղթեսցէ երկչոտութեանն՝ գութ, աստուծոյ երկիւղն՝ մեղկութեանն. (Ածաբ. աղք.։)

Չարին է սկիզբն՝ անգոհացողութիւն զաստուծոյ, յորմէ մեղկութիւն պաշտամանն լինի. (Անյաղթ հց. իմ.։)

Մեղքն ստուգաբանի մեղկութիւն, եւ հոսումն մտաց ի խոտորնակ հեշտութիւնն։ Յեկեղեցի չաղօթեմք վասն մեղկութեան եւ հեշտութեան. (Լմբ. անառակ. եւ Լմբ. պտրգ.։)


Մեղմախառն

cf. Մեղմական.

· Calfa

NBHL (1)

Հայեցաւ ի նոսա մեղմախառն եւ քաղցրատես ակամբ. (Երզն. մտթ.։)


Մեղմեխութիւն, ութեան

s.

cf. Մեղմեխանք.

· Calfa

NBHL (1)

Որ զմարդիկ կամիցի հաճել, բազոմւ մեղմեխութեամբ գնայ. (Ոսկ. գաղ.։)


Մեղմիկ

adv.

softly, gently, slowly.

· Calfa

NBHL (2)

Մեղմիկ խօսէր ընդ նմա, զի մի՛ ոք լուիցէ. (Պտմ. աղեքս.։)

Մեղմիկ շարժելով (ի կաքաւելն) յայս կոյս եւ յայն հայէր մեղմիկ աչօքն. (Տաղ.։)


Մեղմութիւն, ութեան

s.

softening, mitigation, slackening, assuagement.

· Calfa

NBHL (1)

Ի հանդարտութիւն մեղմութեան օդոյն քաղցրութեան. (Նար. ՟Լ՟Դ։)


Մեղու, աց

s.

bee;
ձագ —աց, drone maggot;
գունդ, պարք —աց, swarm of bees;
գործասէր, ճարտար —, diligent, industrious bee;
— բզզէ, the bee buzzes.

· Calfa

NBHL (1)

Շչեսցէ տէր ճանճռանն եւ մեղուին. ճանճ զեգիպտացին ասէ ... եւ մեղու զբաբեղացւոց ազգն. զի զանազան գունովք ծաղկեալ են մեղուք ընդ խայթոցօքն. (Գէ. ես.։)


Մեղուաբոյծ, բուծից

s.

apiarist.

· Calfa

NBHL (1)

Սովոր են մեղուաբոյծք սուզել մեղուաց, եւ տանին զնոսա ի ծաղիկս եւ ի դալարիս, եւ դարձեալ ածեն զնոսա ի տեղիս իւրեանց. (Գէ. ես.։)


Մեղուագործութիւն, ութեան

s.

collecting, making honey.

· Calfa

NBHL (1)

Զառօրեայ փուշ ի ծաղկանցն նիւթ մեղուագործութեան փութան մատուցանել. (Եղիշ. դտ.։)


Մեղուակն

adj.

gentle-eyed, having a soft or mild glance.

· Calfa

NBHL (1)

Որոյ ակն է իբրեւ զաչս մեղուաց. մեղոյշ. անուշահայեաց. քաղցրատեսիլ.


Մեղուանոց

cf. Մեղուոց.

· Calfa

NBHL (3)

Ժողովուրդն որպէս ի մեղուանոցաց ոմանց ի քաղաքէս արտաքս դիմեալ. (Բրս. գորդ.։)

Եւ այսոքիկ յայնքան աղջամղջին մեղուանոցսն. (Առ որս. ՟Է։)

ψέλη, σίμβλον alveare, alvear, alveus. որ եւ ՄԵՂՈՒՈՑ. Մեղուաբոյն. փեթակ. պան. բճիճ, մաղ մեղուաց.


Մեղուոց, աց

s.

bee-house, apiary.

· Calfa

NBHL (1)

Որպէս զմեղուացն է իմանալ, որ ի ծաղկանց զկարեւորսն ի մեղուոցն բերեն։ Եդեալ ի մեղուոց. (Յճխ. ՟Զ։ Մխ. դտ.։)


Մեղսաթաթաւ

adj.

plunged, sunk in sin.

· Calfa

NBHL (1)

Թաթաւեալ ի մեղս. մեղօք շաղախեալ.


Մեղսասէր

adj.

inclined to transgress, delighting in sin, wicked, criminal.

· Calfa

NBHL (1)

Մեղսասէր կենցաղ, կամ բանտ. (Ճ. ՟Գ.։ Շար.։)


Մեղսասիրութիւն, ութեան

s.

love of evil.

· Calfa

NBHL (1)

Յաղագս ծուլութեան եւ մեղսասիրութեան։ Ի պատճառս անդարձութեան մերոյ. եւ ի մեղսասիրութենէ. (Շ. ընդհ.։ Տօնակ.։)


Մեղր, ղու, ղեր

s.

honey;
խորիսխ —, honeycomb.

· Calfa

NBHL (3)

Ռետին, եւ մեղր, եւ խունկ։ Բղխէ զկաթն եւ զմեղր։ Զի՞նչ քաղցրագոյն քան զմեղր։ Համ նորա իբրեւ զխորիսխ մեղու։ Կերայ զհաց իմ մեղու իմով։ Ճաշակեցի սակաւ մի ի մեղուէս յայսմանէ.եւ այլն։

Քաղցրութիւն առտուելով՝ մեղր ընկալաւ առասութիւն. (Պղատ. տիմ.։)

(լծ. յն. մէ՛լի. լտ. մէլ ). μέλι mel. դաղմ. մէտ. սանս. մատհու. թ. պալ. Քաղցր բերք վաստակոց մեղուաց. cf. ԽՈՐԻՍԽ.


Մեղրախորիսխ

s.

honey-comb.

· Calfa

NBHL (1)

Զայսպիսի մեղրախորսխոյ զաստուածեղէն պատգամացն մաղս գործեաց յանձինս. (Սեբեր. ՟Ը։)


Մեղրածուծ

s. bot. melilot;
hoar-hound.

· Calfa

NBHL (2)

ՄԵՂՐԱԾՈՒԾ կամ ՄԵՂՐԾՈՒԾ. Անուն ճանճի. ազգ շանաճանճի ի գոյն պրասի։ πράσσιον prassio, marrubium, marrubis. ... (Գաղիան.։ Բժշկարան.։)

Անուն խոտոյ, որ եւ յն. ձայնիւ գրի՝ Մեղիղովտոս, կամ Մեղիղոտոն. μελίλωτον, -ος melilotus. ... որպէս եւ արմատ նորին՝ ղանճար։ (Գաղիան.։)


Մեղրահամ

adj.

honey-flavoured, honeyed.

· Calfa

NBHL (1)

Մեղրահամ քաղցրութիւն բանջարացն. (Փարպ.։)


Մեղրաջուր, ջրոյ

s.

hydromel, mead.

· Calfa

NBHL (1)

Յաղագս մեղրաջուր շինելոյ. (Վստկ. ՟Ճ՟Ղ՟Զ. ՟Ճ՟Ղ՟Է։)


Մեղրուկ

s. bot. honey-wort.

· Calfa

NBHL (1)

Կապուտակ ծաղիկ եզնալեզու ..., կամ նման նմին, յորմէ մղի հիւթ քաղցր եւ մեղրահամ, սիրելի մեղուաց.


Մենակեցութիւն, ութեան

s.

solitary life, solitude;
lonesomeness.

· Calfa

NBHL (1)

Եկն անդստին ընդ նմին ի բնէ գազանութիւն առիւծու, եւ մենակեցութիւն. որ ոչ ունի հաղորդութիւն ընդ տոհմակցի իւրոյ, այլ զվայրենամիտ յեղուզակութիւնն զմենակեցութիւնն սիրէ. (Վեցօր. ՟Թ։)


Մենաճիւ

adj.

hoofed, having hoofs.

· Calfa

NBHL (1)

Ոյր ճիւըն այսինքն ոտն է միակտուր. միապաղաղ կճղակաւ.


Մենամարտ, ից

adj. s.

gladiatorial;
relating to duels;
gladiator;
duelist;
cf. Մենամարտութիւն.

· Calfa

NBHL (1)

Եւ կարծեցի զիս ընդ նոսին՝ յաղթել կռուոյ մենամարտին. (Յիսուս որդի.։)


Մենանամ, ացայ

vn.

to lead a retired or solitary life, to be alone, to live retired.

· Calfa

NBHL (1)

Զիա՞րդ զատաւ՝ նստաւ մենացեալ՝ քաղաքն բազմաժողով. (Ողբ. ՟Ա. 1։)


Մենաւոր, աց

adj. s.

retired, alone, solitary;
solitary, hermit, recluse.

· Calfa

NBHL (1)

Յաղագս մենաւորաց։ Չոգաւ առ սուրբն յակոբ մենաւոր. (Վրք. հց. ձ։)


Մեռանիմ, ռայ

vn.

to die, to expire, to breathe one's last, to give up the ghost, to depart this life, to pay the last debt to nature;
to mortify one's body;
մահու —, to be punished with death, to suffer capital punishment;
— ի մարտ պատերազմի, to die on the breach, to be slain in action;
— ի վերայ ազգին, ի սէր հայրենեաց, to die for one's country;
— քաջութեամբ, պատուով, to die on the field of honor;
մերձ է ի —, he is at the last gasp, he is expiring, dying;
որպէս կեայ ոք այնպէս եո մեռանի, people generally die as they live.

· Calfa

NBHL (1)

θνήσκω, ἁποθνήσκω morior τελευτάω vitam finio, decedo, defungor νεκρόομαι emorior, demorior. պ. միռ. միւռտէն. լտ. մօ՛ռիօր. դաղմ. մռու. Մահանալ. անշնչանալ. վախճանիլ. փոխիլ յաստեացս. ննջել արդարոց ի տէր. եւ Սատակիլ անբանից կամ չարաց. կոտորիլ. եւ Ապականիլ. մեռնիլ, անցնիլ, հոգի տալ՝ փչել.


Մեռեալ, ելոց

adj. s.

dead, deceased, defunct;
dead body, corpse;
ընդ —ս համարել, to believe or take for dead;
օր մեռելոց, All Soul's day;
ցուցակ մեռելոց, register of the dead;
պաշտօն մեռելոց, office for souls in purgatory;
cf. Ննջեցեալ.

· Calfa

NBHL (2)

Յարեաւ աբրաամ ի մեռելոյն իւրմէ։ Թաղեցից զմեռեալս իմ։ Թաղեա՛ զմեռեալն քո։ Մերձենայցէ ի վիրաւոր կամ ի մեռեալ։ Ի մեռեալս ազատ։ Յարիցեն մեռեալք։ Եհերձ ճանապարհ ընդ մէջ կենդանեաց եւ մեռելոց։ Վասն կենաց զմեռեալն աղաչէ.եւ այլն։

ՄԵՌԵԼՈՑՆ գ. ՄԵՌԵԼՈՅԹՔ. որ եւ ասի ՄԵՌԵԼՈՑՆ. Ծախք ի թաղումն եւ ի հոգեւոր օժանդակութիւն մեռելոյն. եւ Որ ինչ իցէ վախճանելոյն.


Մեռելոյթք

s.

funeral expenses;
the goods of the deceased.

· Calfa

NBHL (1)

ՄԵՌԵԼՈՅԹՔ. որ եւ ասի ՄԵՌԵԼՈՑՆ. Ծախք ի թաղումն եւ ի հոգեւոր օժանդակութիւն մեռելոյն. եւ Որ ինչ իցէ վախճանելոյն.