Your research : 10 Results for ոխ

Entries' title containing ոխ : 422 Results

Definitions containing the research ոխ : 2245 Results

Անգար, ի

s.

megrim.

• = Պհլ. angārtan «համարել, պատմել», պաղենդ. angārdan «ենթադրել, հաշուել, պատմել», angird «եզրակացութիւն, ամփո-փումն», angāra «համարելը, ենթադրութիւն» պրս. [arabic word] ︎ angaštan «կարծել, համարել». հրամ. [arabic word] ︎ angār «համարի՛ր, կարծի՛ր». angārānīdan «կարծեցուցանել, տալ համա-րել», angāra «համարան, մատեան գործոց պատմութիւն անցից անցելոց», angāridan «կարծել, վարկանիլ», angārda «պատմութիւն առասպել», իրանեանից փոխառեալ վրաց. ანგარიმი անգարիշի և թուշ. ანგრიმ ան-գրիշ «հաշիւ»։ Այս իրանեան բառերը ծագում են ham մասնիկով kar «անել, կատարել» արմատից. հմմտ. զնդ. hankārayēmi «գոր-ծադրել, լրացնել», hankərətay-«վերջաւո-րութիւն, վերջին հաշիւ» (Bartholomae, Al-tir. wört. 447 և 1770)։-Հիւբշ. 97։


Անդ

adv.

there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.

• ՓՈԽ. Ուտ. hánnd «արտ», händävá։ «շրջակա1Ք»։


Անդ, ոյ, ոց, ի, ից

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

• ՓՈԽ. Ուտ. hánnd «արտ», händävá։ «շրջակա1Ք»։


Անդարձ, ից

adj. adv.

irrevocable, irreclaimable;
impenitent;
held in mortmain;
Անդարձաբար.

• = Պհլ. andarz «կտակ, խրատ, խորհրդա-տւութիւն», պազենդ. andarz «պատուէր, խը-րատ», պրս. [arabic word] andarž «պատուէր, խը-րատ, վերջին կտակ (խօսքով կամ նիւթա-կան)»։ Իրանեանից փոխառեալ են նաև վրաց. ანდერძი անդերձի «կտակ, հրաման, պատուէր». ანდერძნამაჯი անդերձնամագի «կտակ, կտակագիր», მოანდერძე մռանդեր-ձե «կտակակատար»։ (Այս բառերը հայերէնի միջոցով անցած չեն վրացերէնի, այլ ուղռա-կի պարսկերէնից, ինչպէս ցոյց է տալիս «հր-րաման, պատուէր» նշանակութիւնը, որ հա-յերէնում չկայ և իրանեանի մէջ վիայն գոյու-թիւն ունի)-Հիւրշ. 99։

• ԳՒՌ.-Տփ. անդէրձ «կտակ» նոր փոխա-ռութիւն է վրացերէնից։


Անդրավարտիք, տեաց

s. pl.

s. pl. breeches, hose, trousers.

• (սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։


Ամփոփ

adj.

gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.

• ՆՀԲ լծ. յն. ἀμφι «շուրջանակի», αμφω և լտ. ambo «երկոքեան», հյ. ափ։ Տէրվ. Նախալ. 93 արմատը դնում է փո, կըր-ճատ կրկնութեամբ փոփ, ամփոփ=հյ. փոքր, սանս. putra «որդի», յն. παιω «զարնել» ևն։ Հիւնք. ամբոխ բառից։ Վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 16, 124։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 26 պրս. [arabic word] anbub «կահաւո։ րում», [arabic word] ︎ anbūdan «դիզել» բայից Ամօթ տե՛ս Ամաչել։


Այգ, գոյ, գու, ուէ, գուց

s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

• ՓՈԽ.-Չուբինով (ա. տպ.) հյ. *զայգ ձե-վից է հանում վրաց. ზევ զեգ «վաղանդ. վաղը չէ միւս օրը». հմմտ. վերը զայգոյ ՍԳր.


Այդ, այդր, այդորիկ

pron.

that, this, the.

• ԳՒՌ.-Ակն. Պլ. Ռ. Սչ. ադ, Կր. ադ, իդի. Հճ. ադ, էդ, իդօ, Ննխ. ադ, իդա, Հմշ. էդ, ի-դա, Ալշ. էդ, Մշ. էդ, ըդ, իդա, ըդի, Զթ. mդ, Խոբ. mդ, mդի, Ախց. ատ, Ագլ. Յղ. ատ, ա՛-տի, Մկ. ատ, ատիկ, Երև. Ղրբ. Մրղ. Սլմ. էտ, Վն. էդա, Ջղ. էդ՝ (որից հետաքրքրական է էդ'տեղ > տտեղ >տեղ «այդտեղ»). Ասլ. ա*. -այս բառը չունին Շմ. և Տիգ. առաջինը նրա փոխարէն գործ է ածում տա, իսկ երկ-բորդը գիտէ միայն զանազանել այս և այն. երկրորդ դէմքը անծանօթ է այստեղ'-Նոր ձևեր են ատիկ, ատիկա, ատիկակ, ատանկ, ադենկ, ատանկուկ, ատանկով, էդմալ, էդմլա. էդման, էդօրդ «նախորդ օրը», էդէնց ևն, ո-րոնցից ոմանք մտել են և գրական լեզուի մէջ։


Այժմ

adv.

now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.

• ԳՒՌ.-Պահուած չէ, այլ ամէն տեղ փոխա-նակուած հիմայ, հիմի, հիմակ, հիմիկ, մկա ձևով. արևմտեան գրականի մէջ էլ ընդու-նուած է հիմա, իսկ արևելեանը գործածում է այժմ։ Կարելի է նաև յիշել Տփ. իժում, Սչ. անժումը, անժըմը «յետոյ, այնուհետև»։


Անթ

s.

cf. Անութ.

• Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։


Անթեղ, ի

s.

wood embers;
— հարկանեմ, to cover the fire with ashes.

• (ներգ. յանթեղի) «տաք մոխիր» Վեցօր. 158. Փարպ. որից անթեղ հարկանել «կրակը մոխրի տակ թաղել» Կիւրղ. ել։

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է, որի արմատը պահում է վրացերէնը. այս-պէս՝ ანთება անթեբա «կրակ վառել, հրա-հրել, բորբոքում», ანთებული անթեբուլի «վառած»։-Աճ.

• Մեր արմատի հետ պատահական նմա-նութիւն միայն ունին յն. αίϑαλη «մո-խիր, մուր, վառած ածուխ», თίροώ «հրավառ», αίϑω «վառել», ὰνορα-«ածուխ», ἀνβραϰία «անթեղ» ևն բառե-րը, որոնցից փոխառեալ է նաև վրաց. ანთრაკი անթրակի։


Անթիհիւպատոս, աց

s.

proconsul.

• (սեռ. ի) «փոխ-հիւ-պատոս» Եւս. պտմ. 268. կամ անթիպատոս Ոսկ. պտճ. եբր. (հրտր. ՀԱ 1913, էջ 43), Վրք. և վկ. ա. 85. որից անթիպատութիւն Ճառընտ. գրուած նաև անթհիպատոս, անթիպատ Ար-ձանագր. 1033 թ. (Շողակաթ, էջ 180), անթ-հիպատ Ոսկ. գծ. 328. լաւագոյն ձևն է ան-թիւպատոս Անկ. գիրք առաք. 277, 280, որից կոչական անթիւպատէ՛ Անկ. գիրք առաք. 281, Վրք. և վկ. ա. 401. անթհիպատէ՛ Անկ գիրք առաք. 162, 164. անթիպատ պատրկու-թիւն Մագ. թղ. 82.

• = Յն. ἰανβύτατος «փոխ-հիւպատոս», որ կազմուած է ἀντί «փոխանակ, փոխարէն» և ύπατος «հիւպատոս» բառերից։-Հիւբշ. 361։


Անձն, ձին, ձամբ, ձանց

s.

person;
hypostasis, personality;
creature, being;
soul;
mind;
heart;
myself, thyself, himself;
անձամբ, personally;
անձամբ անձին, by one's self, personally;
զանձամբ դառնալ, to turn back;
զանձամբ արկանել, to put on, յանձին բերել, to imitate;
յանձին ունել, to accept, to approve;
չառնուլ յ—, to refuse, to deny;
սիրէ նա զ— իւր, he loves himself;
վասն անձին եւեթ տամ պատասխանի, I only answer for myself;
երգնում յ— իմ, թէ այդ այդպէս է, on my soul, it is so;
զգաստանալ յանձին, to revive, to recover one's senses;
փոյթ ունի նա վասն անձին, he takes care of himself;
անձին առնել, to commit suicide;
եռն յանձին հարկանել, to boast of, to flatter one's self, to prick one's self;
յ— առնել, to recommend, to confide;
յ— լինել, to commend one's self, to have confidence in, to confide in, to be committed.

• , ն հլ. (-ձին, -ձինք, -ձանց, կայ նաև հյց. անձունսl Եփր. համաբ. 207) «մարդ, մարդ ինքը» ՍԳր. Ագաթ Եզն. Ոսկ ևն. բազմաթիւ ոճերով ու դարձուածներով. ինչ. անձամբ, անձամբ անձին «ինքնին», ան-ձին առնել «անձնասպանել», զանձամբ առ-նու «հագնիլ, վրան առնել», ըօտ անձինձ առնուլ «ստանձնել», յանձն բեկանիլ, զան-ձամբ դառնալ «իր շուրջը պտտիլ», յանձին ունել «վրան առնել, ընդունիլ, խոստանալ», ձեռն յանձին հարկանել «պարծենալ», յան-ձըն առնել «յանձնել», յանձն առնուլ «իր վրայ վերցնել». բոլորն էլ հին և ընտիր։ Ածանցման մէջ մտնում է անձն ձևով, յօդակապով կամ առանց յօդակապի և խիստ քիչ անգամ մի-այն անձ կամ անձին ձևով։ Այսպէս 1. ան ձըճ ձևից՝ յօդակապով. անձնագով «ինքնա-գով» Ոսկ. մ. բ. 10. անձնադիւր «թուլամորթ, հեշտասէր» Ոսկ. եբր. Եզն. անձնակամ «ան, կախ» Բուզ. դ. 5. Ագաթ. անձնակից Կնիք հաւ. 31, անձնամատն Ա. թագ. ի. 30. անձ-նապահ ՍԳր. անձնապահապետ Ա. թագ. իը. 1 անձնատուր ՍԳր. Ոսկ. մ. բ. ստանձնակիր, ստանձնաւոր «բեռնակիր, մշակ» (նորագիւտ բառեր) Բ. մնաց. բ. 18, լդ. 13 (ըստ նորպ-գիւտի).-2. առանց յօդակապի, ձայնաւորի մօտ կամ բառավերջում. ինչ. անձնգովութիւն Ոսկ. անձնհանոյ Բրս. հց. յանձնապաստան ՍԳր. Կոչ. անձնսիրութիւն Ոսկ. մ. ա. 16. անձնտէր Պիսիդ. անձնդիւր Առակ. ծդ. 23 Ոսկ. ա. տիմ. անձնապուր Ոսկ. ես. Եզն. անձներ «մեծամարմին, խոշոր» Ոսկ. մ. բ. 22. անձնընտիր Եղիշ. անձնիշխան Երն անձ-նիք «իրան» Ճառընտ. անձնիկ (չունի ԱԲ) Թլկր. 29. առանձնել «ընդունիլ» Սեբեր. ըս-տանձնել «շալկել» Ագաթ. Բուզ. յանձնել Ե-ղիշ. Խոր. անձնիւր (գրուած սովորաբար անցնիւր) «իւրաքանչիւր, ամէն մէկը իր» Ոսկ. Եզն. Սեբեր. Եւս. քր. անցնուրոյն «ա-մէն մէկինը զատ զատ» (փխնկ. գռեւու անձ-նուրոյն) Յհ. կթ. դատարկանձն Ա. տիմ. ե. 14. միանձն Վեցօր. կոպտարանձն Խոր. հա-մանձն «ընկերակից» Պրպմ. 423ա (նորագիւտ բառ), կիսանձն Շիր. մեծանձն Պիտ. Կաղկնտ. վեհանձն կղկնտ. անանձն Ոսկ. ես.-3. անձ-ձևից են՝ յանձանձել ՍԳր. Ոսկ. յանձանձիչ Երեմ. Խթ. 1. Ոսկ. ես. Կիւրղ. Ծն. Եւս. քր. անձնուէր, անձնուիրութիւն, անձնուիրաբար (նոր գրականում կազմուած՝ փխ. հնաձև անձնանուէր ևն).-4. անձին ձևից կայ մի-այն առանձին, առանձինն «մինակ» ՍԳր. Ա-գաթ. Ոսկ. Սեբեր.-Նոր գրականում կազ-բաած ոարեր են՝ անձնականութիւն, անձնա-պաշտպանութիւն, անձնապատւութիւն, անձ-նավստահ, անձնատուութիւն, անձնազոհ, անձնափոխանորդ ևն.

• = Հնխ. ang'hen-ձևից. սրա պարզական արմատն է հնխ. anə-«փչել, շնչել», որից սանս. ániti «շնչում է», ánila «քամի», յն. ἄνεμος «քամի», գոթ. us-anan «արտա-շնչել», հսլ. vonja «գոլորշի», vonjati «հո-տիլ»։ Հների մէջ հոգին ըմբռնուելով իբր շունչ կամ քամի, ծագում է նոյն արմատից. հմմտ. Եզն. 90՝ «Քանզի ոգւոյ և հողմոյ անուն եբ-րայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թէ և հայերէն ոք մանր միտ դնիցէ, նոյն-պէս գտանի, յորժամ տագնապեալ ոք յումիքէ իցէ, ասէ. Չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ. և այնու զօդոյս՝ զոր միշտ ծծեմք, յայտ առնէ»։ Ըստ այսմ նոյն արմատից ունինք լտ. anima «օդի հոսանք, քամի, շունչ, հոգի», animus «հոգի», թոխար. āñm «հոգի», հիսլ. andi, ond «հոգի», բրըտ. eneff «հոգի»։ Պարզ արմատի g'h աճականով՝ հշվէդ. ange, շվէդ. anga, դան. ange «շոգի, գոլորշի», հհիւս. angi «անուշահոտութիւն, բոյր», նորվ. ange «անուշ հոտ»=գոթ. *agga, *aggins, հիսլ. angi «հոտ, բոյր» և հյ. անձն, որի առած ջին իմաստը եղել է «հոգի». հմմտ. պրս. [arabic word] jān «հոգի. 2. մարմին» և աշխ. հոռե. որ հիմայ նշանակում է նաև «անձ». ինչ. երկու հոզի, մի քանի հոգի ևն։ Տե՛ս Po-korny 1, 58, Ernout-Meillet 51, Walde 44. Boisacq 61. նոյն արմատիզ է նաև հողմ, որ տե՛ս առանձին։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] arzi «մինակ» ըստ Jus-ti, Dict. kurde, էջ 5, հյ. առանձին բառից է. հմմտ. յատկապէս Ալշ. առընձի ձևը,


Աբ

s. adv.

s. adv. the twelfth month of the Hebrews.

• = ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։


Աբեթ, ի

s.

tinder.

• ՓՈԽ.-Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։


Աբեղայ, ից

s.

monk, friar;
— լինել, to turn or become monk.

• = ասոր. [syriac word] abīlā, awīlā «աբեղայ», որի առաջին նշանակութիւնն է «տխուր, տըր-տում» [arabic word] ebl «լալ, սգալ, տրտմիլ» ար-մատից (Brockelmann, Lex. syr. էջ 2ա). ասորերէնից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] abīl «ծերունի» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 372), «քահանայ» (անդ՝ էջ 126)։-Հիւբշ. 299։


Աբիոն, ացի

adj. np.

poor;
Ebionitan;
Ebion.

• «աղքատ». «Աբիոնն աղքատ կոչի ի լեզու հեբրայեցի... զնոսա (զեբիոնիտ ա-ղանդաւորսն) առաջինքն յիրաւի կոչեն ա-բիոնացիս, փոխանակ զի աղքատաբար և տկարաբար ունեին նոքա զՔրիստոս». Եւս. պտմ. 203-4. նոյնը Անան. ժմնկ. 39՝ Քան-զի աբիովն ի հեբրայեցւոց լեզուն աղքատ կոչի։-Ուրիշ տեղ չէ գործածուած։


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

• ՓՈԽ.-Նոր ասոր. ämuirá «լաճախ» փոխառեալ է հյ. գւռ. ձևից. նշանակութեան զարգացման համար հմմտ. ասոր. xeläná «ուժով. 2. յաճախ» և ասոր. kalən «յաճախ», որ թրք. [arabic word] qalən «հաստ, ամուր» բառից է փոխառեալ՝ նշանակութեան նոյնպիսի զար-գացումով։


Կամար, աց

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

• = Պհլ. ❇ « kamar «գօտի» բառից, որի հետ նոյն են պրս. [arabic word] kamar և զնդ. kama-ra-«գօտի»։ Պրս. բառը փոխ են առեւ նաև քրդ. kemer, աֆղան. kamar, թրք. kemer ոսս. kamāri, վրաց. კამარა կամարա, ❇არი tամարի, ասոր. ❇ gamrā, gəmā-ra «կամար», որից յետ դառնալով նորից պրս. [arabic word] kamrā «գօտի, մէջքի կամար»։-Հիւբշ. 164։

• ԳՒՌ.-Գործածական են թուրքերէնից և պարսկերէնից փոխառեալ նոր ձևեր. այս-պէս օր. Ջղ. քամար «գօտի», մինչդեռ կա-մար «շէնքի կամար»։ լուսակամար Գնձ. միջակամար ԱԲ. երկնա-կամար Անան. եկեղ. կամարաշէն (նոր բառ) ևն։

• = Յն. ϰαμάρα «կամար, կամարաձև ծած. քով որևիցէ շէնք, կամարաւոր սենեակ» բառից փոխառեալ։ Այս բառը շատ հին է Հեռռռոտոս Ա. 199 գործածում է ϰαμάρη ձե-ւով. փոխառութեամբ անցել է շատ բառմա-թիւ լեզուների, ինչպէս լատ. camera, ca-mara «կամարաւոր ծածք, կամար, սենեա-ևի կամար», իտալ. camera «սենեակ», սպան. cámara, ֆրանս. chambre, հիռլ. camra. հբգ. chamara, գերմ. Kammer (բո-լորովին ուրիշ բառ է և սրանց հետ կապ չունի Zimmer «սենեակ» Kluge 544, Walde 242, որի հին ձևն է հհիւս. timbr, գոթ. timr-ǰan «կառուցել»), հսլ. komara, բուլգար. kemer (ուրիշ բազմաթիւ սլաւական ձևեր տե՛ս Berneker 556), լիթ. kamara, ալբան kamare, վրաց. კამარა կամարա և թրք, kemer «կամար»։ Վերջիններիս, ինչպէս նաև հայերէնի մէջ, ծագումով տարբեր եր-կու բառեր մէկ ձևի են յանգել պատահա-բար, այն է կամար «գստի» և կամար «ա-դեղնաձև», որոնք պէտք չէ շփոթել իրար հետ։ Յոյն բառը, որ այս բոլորի աղբիւռն է, ըստ վերջին գիտական բացատրութեան, հնդևրոպական ծագում ունի. ցեղակիցներն են լտ. čamurus «կոր, կամարաձև», սանս. kmárati «կորանալ», հբգ. himil «սենեակի կտուրը, երկինք», գերմ. Himmel «եռևենօ» հոլլ. hemel «կտուր» ևն (Walde 120, Boi-sacq 401-2, Kluge 238, Pokorny I aae՝ հնխ. qam-, qem-«կորացնել, ծռել» արմա-տի տակ)։-Հիւբշ. 164։


Կամն, մին, մունք

s.

flail, roller to thrash corn or beat out grain.

• Հիւնք. կամ բայից։-Մեր բառին շատ մօտ են հնչում հսլ. gumino, ռուս. гумнó, գւռ. rувнó, ուկր. humnó, պո-լաբ. g'ä'umnó, լեհ. gumno «կալ» ևն։ Ըստ Pogodin (տե՛ս Berneker 362) այս բառերը ներկայացնում են *gu-mino-բարդութիւնը, ուր gu-<հնխ. gϰōus «կով, եզ», ming meti=լիթ. minu, minti «կոխոտել»։ Հայերէնի հետ համեմատութիւնը առաջարկեցի Meillet-ին, որ մերժեց ընդունել (21 աար. 1927)։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] kam «կամ, ճառճառ» (Justi, Dict. Kurde, էջ 323)։


Կամուրջ, մրջաց

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

• = Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։

• ՓՈԽ -Patrubány SA 1, 311 հունգ. Kar-macs տեղական յատուկ անտւնր հայերէնից է դնում։-Бeридзe, Tpyз. rлоcс. nо имep. и paчин. говор. 1912, էջ 23 հայ բառին է միացնում վրաց. գւռ. կիպորճի «կամրջի տեղ ծառայող գերան», որ ըստ իս հայերէ-նից փոխառութիւն է և պահում է նախաւոր շրթնայինը (փոխանակ մ)։


Կամփսակ, աց

s.

oil-bottle;
phial.

• = Յն. ϰαμώνάϰης, ϰαώάϰης «իւղի կուժ», սափոր», որից նաև լտ. capsaces. յունարէն բառը գործածուած է Ս. Գրքի վերոյիշեալ հատռուածնեռում և թարգմանութեան ժամա-նակ փոխ է առնուած պարզ տառադարձու-թեամբ։-Հիւբշ. 354։


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

• րի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. kam «եմ, ունիմ» ապառնի կազ-մող օժանդակը։ Karst, Յուշարձան 404 սումեր. gar, gal «կանգնիլ, կալ», 405 ik «ևանգնիլ, կալ»։ Թիրեաքեան. Ա-րիահայ բռ. 196 պրս. ❇ gāh «տեղի, տեղ», հմմտ. [arabic word] istgāh «կա-յարան»։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

• Ս. Գրքի վկայութիւնն է «Հինգ արդու փոխնդոյ և կաթ մի չամիչ». սրա դէմ յոյնն ունի «գոմոր մի չամիչ», իսկ եբ-


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gaid-արմատեռ. Սրա հետ հմմտ. լիթ. gaidrus, giēdras «պայծառ, զուարթ», gaidrá, giedra «գե-ղեցիկ եղանակ», gaīsas «երկնքում գիշե-բային լոյս», gaisras «երկնքում լուսաւոր երևոյթ, հրդեհ, բարկութիւն», gaīzdras «լու-սաւոր երևոյթ երկնքում», լեթթ. dzīdrums «պայծառութիւն», gäiss «օդ, եղանակ», ga-išs «պայծառ, լուսաւոր», gaisma «լոյս», Հպրուս. gaylis «սպիտակ»։ Այս բառերը կարող են ներկայացնել թէ՛ g* և թէ g*h նախաձևը։ Լեզուաբանները այս բառերի հետ միացնում են յն. φαιδρός «փայլուն, պայծառ, զուարթ», φαίδιμος «լուսաւոր, փայլուն, սքանչելի», φαιδρὸνω «փայլեց-նել», φαιός «գորշ, մթագոյն», φαιϰόν «լուսաւոր» (Boisacq 1010-1011, Traut-mann 75, Pokorny, 1, 665), որոնք մատնանշում են միայն նախաձայն g*h։ Սրա համար էլ լեզուաբանները բոլորի նա-խաձևը դնում են g*haid-։ Այժմ, որովհետև հյ. կ նախաձայնը պահանջում է միայն g, ուստի պէտք է ընդունիլ թէ կայ հնխ. g' և g''h ձայների փոխանակութիւն՝ մի կամ միւս խմբի միջև։-Աճ.

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. gadz «կայծ, կրակ»։-Գւռ. կայծառ ձևից է կապադովկ. յն. ϰαίζάρ «երկաթագործի ու-նելի» Karolides, Iλ. συγϰρ, էջ 61, 85 և 165 (ի զուր Karolides ստուգաբանում է այս բառը յն. ϰαίω «վառել»+սնս. dhar, պրս. dar «կրել, ունել» բառերից)։ Հայերէնից է դարձեալ կապադովկ. ϰϰσϰάρα «կայծքար» (որի առաջին մասի մէջ Karolides, էջ 82 ուզում է տեսնել սանս. kas «փայլիլ», ա-ռանց մեկնութեան թողնելով երկրորդ մա-սը)։ Առաջին ձևի մէջ հյ. ծ տուել է Հ իսկ միւսի մէջ σ՝ յաջորդ ք-ի պատճառաւ։


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

• = Յն. ϰαῖσαρ, սեռ. ϰαίσαρος «կայսր» բառից, որ ծագում է լտ. Caesar, սեռ. Cae-saris յատուկ անունից։ Յուլիոս Կեսար ե-ղաւ առաջին հռովմայեցի մեծ ինքնակալը. որից այս անունը դարձաւ հասարաև անուն՝ «մեծ թագաւոր» նշանակութեամբ, ճիշտ ինչպէս Charlemagne յատուկ անունից կազմուեցաւ հսլ. krali, թրք. qraliča, ռուս. «ороль, լիթ. karālius «թագաւոր» հառա-րակ անունը։ Լտ. Caesar ձևը զուտ հռով-մէական չէ, այլ բարբառային. բուն լտ. ձևն է Caeso (Meillet, Esquisse ə'une hist. de la lanque latine. 102), որ մակդիր է և բուն նշանակում է «վիրաբուժական գործո-ղութեամբ ծնուած մօրից»։ Այնուհետև բա-ռը փոխառութեամբ տարածուեցաւ ամէն տեղ. հմմտ. գոթ. kaisar, հբգ. keisur, գերմ. Kaiser, հսլ. cšsari, ռուս. царь, լիթ. ceso-rus, հունգ. császár, արաբ. [arabic word] qaisar, արամ. qaisar ևն (Berneker 127, Kluge 236)։ Հայերէնի մէջ կայսր հին ժողո-վըրդական փոխառութիւն է (հմմտ. նոյն իսկ Յուլիոս կայսր ձևը Եւս. քր. տպ. 1818, Ա. 9), իսկ միւս ձևերը գիտական ձևեր են։ -Հիւբշ. 354։


Կայտառ, աց

adj. s.

healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.

• , ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։


Կանեփ, ի

cf. Կանափ.

• = Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։

• ԳՒՌ.-Երև. Կր. Տփ. կանէփ, Ազլ. կա՛-նիփ, Հմշ. գօնիփ, Մկ. Ոզմ. Սլմ. Վն. կա-նափ, Ալշ. կանամփ, Խրբ. գանամփ, Մշ. կանանպ, Մրղ. կամփ, նոր փոխառութեամբ Տիգ. ղ'ննաբ, Պլ. խըննաբ (առաջինը արա-բերէնից, երկրորդը թուրքերէնի միջոցով)։ Նոր բառեր են կանեփխոտ, կանափտու, կա-նափոց, կանափիկ, կանափտիկ, կանեփե-ղէն, կանեփնոց։

• ъՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 190հ. 23։ ալբան. kanep (իմա՛ kanəp) և Ղ. Աղա-յեան, Աղբիւր 1889, էջ 6 վրաց. կանափի հայերէնից փոխառեալ են դնում։ Առաջինի համար առանձին պատճառ չկայ, երկրորդը թերևս վերջաձայնի պատճառով։


Կանթ, ի

s.

handle;
— պտղոց, pedicle, stalk.

• Եազրճեան, Արևելք 1884 նոյ" 16 սանս. vadta (վանթա) ձևից։-Bugge KZ 32, 84 կոթ հոմանիշի հետ կասկա-ծով ուտ. կոց հոմանիշից փոխառեալ։ Scheftelowitz BВ 28, 303 և 29, 23 գոթ. hinֆan «բռնել», handus, հիսլ. hond, գերմ. Hand «ձեռք», իբր հնխ. kantu։ Petersson KZ 47, 262 մերժե-լով այս՝ համեմատում է կա՛մ յն. γέντο «բռնել», ռուս. žmefia «բուռ», իռլ. gemeb, կիմր. gefyn «շղթայ, կա-պանք» բառերի հետ, իբր հնխ. gem-կամ աճած gembh-արմատից՝ -ti-մասնիկով, և կամ լիթ. gémbé «կեռ, ճանկ», հբգ. knebil «կապանք», շվէդ. knavel «ցից», դան. knap «կոճակ» ևն բառերի հետ՝ հնխ. genobh-արմա-տի սղեալ gembh-ձևից


Կանթեղ, աց

s.

lamp.

• = Յն. ϰανδῆλα «կանթեղ, ջահ, կախուած ճրագ» բառից փոխառեալ, որ փոխառեալ է իր հերթին լտ. candēla «ջահ, մոմ» բա-ռից. լատին բառը ծագած է čandere «փայ-լիլ, ցոլալ» բայից և փոխառութեամբ տա-րածուած է շատ լեզուների մէջ. ինչ. իտալ. candela, ֆրանս. chandelle, անգլ. candle, ռում. kandeli, հսլ. kaniidilo, ռուս. кандило (Berneker 480), ալբան. kandilje, ասոր. [arabic word] gandilā, արաբ. [arabic word] gandīl, թրք. քրդ. kandil, վրաց. կանդելի, թուշ. կանդել ևն, նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 354։

• ՓՈԽ.-Ուտ. կանթեղ «եկեղեցու կանթեղ»։


Կանկար, ոյ

s.

thistle-head;
ընտանի —, artichoke;
տակ —ի, bottom of an artichoke;
միս —ի, artichoko-chard;
—ի խէժ, cf. Կինաբարիս.

• = Պրս. [arabic word] kangar հոմանիշից փոխա-ռեալ. սրանից են նաև արաբ. [arabic word] qan-γar (Կամուս, թրք. թրգմ. Բ. 90), թրք. ken-ger. ըստ այսմ հայ բառի ուղղագոյն ձևն է կանգար։ Պրս. բառից է ծագում kangaržad «կանկարի խէժ, gummi cynarac scolymi», որից փոխառեալ է ասոր. ❇ kangar-zad նոյն նշ։-Հիւբշ. 268։

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ կատա-դովկիական յն. ϰαγϰαρι «մի տեսակ բոյս, որի արմատից ծամոն են պատրաստում, իսկ պտուղը իբրև սուրճ գործածում» (Ka-rolides, (ρ. συγϰρ. 84). չի կարող բառո թուրքերէնից լինել փոխառեալ, որովհետև ձայնաւորները համապատասխան չեն։


Կանոն, աց

s. arith.

rule, regulation;
order, method, law, ordinance, precept, statute, regimen;
model, example;
canon;
հանրական —, as a general rule;
ըստ —ի, according to rule;
strictly, regularly;
ըստ —աց, canonically;
— լինել, to serve as a rule or precept;
պահել, լուծանել զ—, to keep, to break the rules or regulations;
— երից, rule of three, proportion.

• = Յն, ϰανών (ϰανόνος) բառից, որ նշա-նակում է «եղէգի ցօղուն» և հետզհետէ նոյն նախնական իմաստից բխելով՝ «որևէ ուղիղ փայտ կամ ձող, փայտէ քանոն, ուդիղ գիծ, վանդակի ճաղ, սահմանագիծ, օրինակ, ձև, օրէնք (և յատկապէս եկեղեցական օ-րէնք), կանոն, ցուցակ»։ Յոյն բառը ծագում է ϰννα (< լտ. canna) «եղէգ» բառից, իսկ սա էլ ասորաբաբելական kanu ձևի մի-ջոցով սումեր-ակկադ. gin «եղէգ» բա-ռից (Boisacq, էջ 406)։ Փոխառութեամբ անցել է շատ լեզուների. ինչպէս՝ լտ. čanon, հպլ. kanonū, արաբ. [arabic word] qānūn «օ-րէնք», թրք. qanun «օրէնք, ոստիևան» վրաց. კანონი կանոնի «եկեղեցական կա-նոն, յանցաւորների վրայ դրուած ապաշ-խարանք» ևն։ Նշանակութեան կողմից շատ զարգացում է կրած սլաւական լեզուների մէջ. հմտ. ռուս. канбнъ «առաւօտեան ևամ երեկոյեան եկեղեցական արարողութեանց երգերը և աղօթքները», кануиъ «երեկո-յեան ժամերգութիւն, նախատօնակ, ընո-հանրապէս նախորդ օրը (нaкauунe), մե-ռելոց հոգեհանգիստ, այս առթիւ պատրաս-տուած գանազան ուտելեղէններ, մեղրով գաթայ, տօնական մեղրաջուր կամ գարեջուր ևն» (Berneker 481)։-Հիւբշ. 355։

• ՓՈԽ -Ուտ. կանօն «կանոն», որից և կա-նօնէն «կանոնաւոր», կանօնչիչալ «օրէնս-դէտ» ևն։


Կանուխ, նխոց

adj. adv.

premature, preco-cious, ripe before the season;
prior, anterior;
old, ancient;
before the time, prematurely, very early;
պտուղ — եւ անագան, early or first, late or backward fruits;
անձրեւ — եւ անագան, the former the latter rain, vernal autumnal rain.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Հնդ. կանուխ «շուտով», Սն. կանուխ «վաղորդայն», Ղրբ. կա՛նուխ. Զթ. Խրբ. Հճ. Պլ. Ռ. Սեբ. գանուխ, Սչ. գա-նուխ՝, Սլմ. կանօխ, Տիգ. գըննուխ, Ակն, Ննխ. գանօխ, Ասլ. գնիւխ։ Իմաստի դոյղն փոփոխութեամբ՝ Խ. Տիգ. «առաւօտ». և «վաղը, էգուց», Գնձ. «արագ, շուտ շուտ»։-Նոր բառեր են կանուխկեկ, կանուխկմանց։

• ՓՈԽ.-Վրաց. კანოხი կանոխի «եզների առաջին լծումը՝ գարնանային աշխատանք-ների համար», ღანუხობაղանուխոբա «գար-նան սկզբնաւորութիւնը». այս իմաստի հետ հմմտ. ամիս կանխոց «գարնան առաջին ա-միսը», որից հետևում է կանուխ «գարուն կամ գարնան սկիզբը» (նախ Աճառ. Արրտ. 1898, 367, որից յետոյ Մառ ЗВO անդ)։


Կաշառ, աց

s.

bribe, present;
fees;
— օք, by force of bribery, through corruption;
— խթել՝ տալ to bribe, to corrupt, to grease the palm;
to suborn;
—ս առնուլ, to take bribes.

• Հներից Վրդն. ել. ստուգաբանում է «ևալ շառ, որ է ամբոխ և շարաւանդ ստից»։ ՆՀԲ «որպէս թէ կշռեալ տուրք, որպէս փրկանք»։ Սրանից նաև Հիւնք։


Կաշի, շւոյ

s.

hide, skin, leather.

• = Թերևս ասորաբաբելական աշխարհից փոխառեալ մի բառ է. հմմտ. սումեր. kus «կաշի, մորթ», արաբ. [arabic word] qaš'՝ «հին մուշտակ. 2. կաշիէ վրան. 3. կաշիէ ակումբ, ակումբ մաշկեայ, կաշեայ անկողին կամ նփռոց. 4. չորացեալ տիկ ջրոյ. 5. չոր կա-շի», [arabic word] qaš'a «մուշտակի կտոր». [arabic word] qašā'a «մի կտոր չորացած կաշի», [arabic word] qaš'a «չոր մորթ», որոնց արմատն է [arabic word] qaš՝ «մի բան չորանալ, չոփ-չոր դառնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 647)։ Փոխառութեան հարցը կապուած է անշուշտ կաշեգործութեան պատմութեան հետ. հմմտ. նաև հյ. մաշկ և մորթ բառերը։-Աճ.

• Klaproth, Asia polygl. 10I և ՆՀԲ դնում են ռուս. кожа «կաշի, մորթ» Müller SWAW 42, 254 զնդ. kaša-, որ Justi մեկնում է «ուս»։ Karolides Z︎ συγϰρ. 87 կապադովկ. kašuni «հին շոր կամ կօշիկ», սանս. kaš «մաշել», իսկ էջ 172 կապադովկ. kaši «պանիր», թրք. qayəš «փոկ», յն. ϰάς «կաշի» (Հեսիք.), ϰασσύω «կարկատել», ϰαττίς «կարկատանի կաշի» ևն։ Հիւնք. պրս. gavmēš «գոմէշ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 313 յն. γῦρος «բոլորաձև» բա-ռի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 212 զնդ. gaoš «մորթ»։ Պատահական են թրք. [arabic word] qayəš «փոկ», թթր. [arabic word] qayš, կարագաս. keš «կաշի, կեղև», ո-րոնց հետ հմմտ. ընդհանուր ֆիննական kesi (բունը kete) «մի տեսակ բարակ կաշի, մաշկ», մորդվ. ked, վոտ. ku, kud, սիրյ. ku։ Ըստ A. Ahlquist, Die Kulturwörter der Westfinnischen Sprachen (Helsingfors 1875), էջ 99 «Մուշտակաւոր անասունների մորթը պատրաստելու, նրանց պէտք եղած սպիտակութիւնը տալու կամ ներկելու արհեստը հին ժամանակներից ծանօթ է հիւսիսային բևեռային բնակիչներին և իրենց լեզուներն էլ շատ ճոխ են այս

• ՓՈԽ.-Scheftelowitz BВ 69, 70 հայե-րէն կաշի «պղինձ» բառից փոխառեալ է համարում ասուր. kimaš «պղինձ» և աւելի հեռու՝ սանս. tamsa «բրոնզ», պալի kamso «մետաղ, բրոնզ», հպրուս. kassoje «արոյր» և Ցելեբեան թերակղզու հր-արևմտեան Bu-gier-ների լեզուով՝ gessa «մետաղ, բրոնզ»։ -Դժբախտաբար չկայ հայ. կաշի «պղինձ» ձևով մի բառ և չգիտեմ թէ ի՛նչ թիւրիմա-ցութեան արդիւնք է։


Կապ, ոց, ից

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կապ, Ալշ. Մշ. կաբ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաբ, Ասլ. գաբ, գա*, Տիգ. գmբ, Ագլ. կօպ (բայց կա՛պիլ), Հճ. գօբ, Զթ. գօբ, գոբ, Սվեդ. գուբ։ Նոր բառեր են կապան «մազի, օրորոցի կապ, կապիչ», կապելանց, կապճիւղ, կա-պանորթ, կապամէջ, 'կապասեղ, կապլ «խուրձ», կապիչ, կապկայ, կապկպել, կապ-կըշտել, կապռտել, կապտռտել, կապկպո-տել, կապոտել, կապկպտել, կապովի, կա-պոց, կապուկ, կապս, կապք, կապօն, կապ-րար, կապքար, փորկապ ևն։ Կապել «շինեւ» նշանակութիւնը գտնում ենք յատկապէս Հմշ. (փսիաթ ևն հիւսել, գործել), Երև. (մա. տուռ. կամուրջ կապել)։ ՓՈԽ.-Վրաց. კაჭი կապի «փայտի կամ ծառի վրայ երկճիւղ բաժանմունք». ორ-კაάი որ-կապի «երկժանի», ❇ბებიანი կապե-բիանի «բազմաճիւղ (փայտ)», აკაბი ա-կապի, აკაუი ակափի «գայլ, բերանա-կապ»? კაბანი կապանի «քարոտ, ժայռոտ, անանցանելի տեղ», իմերխևի լեզուով კაბანი կապանի «անդունդների վրայ վը-տանգաւոր ուղի» (Մառ, Teксть VIII էջ 82), գւռ. թրք. Կր. kaban (Բիւր. 1898 627), Ակն. geban «քարոտ, նեղ անցք կամ ճամբայ» (հյ. կապան «լեռնանցք, կիրճ» բառից).-հայ մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] ❇ nezgeb «ծամկապ, մազերի կապ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325)։-Հա-յերէն կապս բառին շատ նման է հնչում ն ասոր. käps «փորկապութիւն», որի հետ նոյն է թրք. gabz «փորկապութիւն» և որից փոխառեալ է նաև ռմկ. խապըզ «փորևա-պութիւն»։ Այս բառը համարւում է արաբ. [arabic word] qabz, որ նշանակում է «առնել, բրո-նել, տարածել, թռչիլ» և չունի «փորը կա-պուիլ» իմաստը, ըստ Կամուսի ընդարձա-կածաւալ բառարանի (հտ. Բ. 441)։ Միև-նոյն ժամանակ արաբ. qabz ներգործական է, իսկ թրք. qabz գործածւում է իբրև չեզոք (qabz olmaq «փորկապ լինել»)։ Այս բոլո-դնել ո՛չ թէ արաբ. qabz-ից, այլ հյ. գւռ. կապս ձևից։ Հյ. կապոց բառից է փոխա-ռեալ եթովպ. cabotz կամ cotz «tenia, երի. զորդ. 2. kousso կոչուած բոյսը, վարդազգի. ների ընտանիքից, որ սքանչելի դեղ է ե-րիզորդի դէմ»։ Հապէշլի Գարապետ անու-նով մի Պօլսեցի հայ վաճառական, որ շա-րունակ երթևեկում էր Եթովպիա, ճանաչեց այնտեղ այս բոյսը 1757-62 թթ. և Պօլիս բերելով ծանոթացրեց A. Brayer անունով ֆրանսիացի բժշկին։ Բժիշկը տարաւ բոյսը Պառիզ 1822 թ. և առաջարկեց նշանաւոր բուսաբան Kunth-ի քննութեան։ Բուսո հա-ւանութեամբ «Բնական պատմութեան ընկե-րութեան» կոչուեց Brayera antheminople. Այս պատմութիւնը գրեց ինքը Brayer, Neuί années a Constantinople (Paris 1836) աշ-խատութեան մէջ, ուր էջ 430 ասում է թր այս բառը ծագում է հյ. կապոց «ծրար» բառից, որովհետև այս բոյսի գործածու-թեամբ երիզորդը կծիկի պէս դուրս է գա-լիս։ Նոյնից քաղելով կրկնում է Վ. Թորգո-մեան REA 8(1928), էջ 33-38 և Կոչնակ Հայաստանի 1919, л 20, էջ 624-6։-Հա-յերէնից է նաև թրք. գւռ. Այն. կապ (Կոչ-նակ՝ անդ)։


Կապալ, աց, ոց

s.

tax paid of a dignity or privilege.

• = Արաբ. [arabic word] qabāla «կապալով առնե լու գործողութիւնը և կապալագիր», որից [arabic word] taqabbul «կառավարութեան կողմից տուրքի կամ հարկի հաւաքումը կապալով տրուիլը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 321), արմատը [arabic word] qabl «առաջ, առջևը, դէմը». նաև «փոխարինել», հմմտ. muqābil «փո-խարեն»։ Արաբերէնից են փոխառեալ նաև թրք. [arabic word] qabala «սահմանեալ գործ», արև թրք. [arabic word] qabal «օրականով աշխատող բանւոր» (Будaгонъ 2, 36), ռուս. кабалa (թուրքերէնի միջոցով) «խոստմնագիր, պարտք, հաստատեալ գիր ստրկութեան» (Berneker 464)։-Աճ.


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

• = Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Մկ. Ջղ. Սլմ. կա-պա, Տփ. կա՛բա, Ննխ. Սեբ. գաբա։ Նոր բա-ռեր են կապաթել, կապաթակելի, կապաշոր, կապացու, կապաւոր։ Նոր նշանակութեամբ ունինք կապայ Արբ. «խորխ, օձի շապիկ. 2. գրքի երեսը անցուած հաստ թուղթ», իսկ Ղրբ. գ'm՛բm «գորգ» նոր փոխառութիւն է արևել. թուրքերէնից։

• ՓՈԽ.-Մագ. քեր. 228 և Երզն. քեր. գրում են թէ «Ոչ ունելով նոցա (խօսքը յոյների մասին է) սովորութիւն զգենուլ կապայ, ի մէնջ առեալ՝ ոչ ուղղախօսեն, այլ անուա-նեն զնա կովա (այլ ձ. կովատին կաւա-տին)»։ Սրանով ակնարկում են Բիւզ. յն. καβάδιον «պարեգօտ» բառը, որ յոյները պարսկերէնից փոխառեալ են համարում.-Գազանճեան, Յուշարձ. 329բ մեզանից է ռնում գւռ. թրք. [arabic word] käbä «կապայ», որ. ուղղակի պարսկերէնից կամ արաբերէնից է։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

• Klaproth, Asia polygl. 99 արաբ. և պրս. [arabic word] abār։ ԳԴ պրս. abār «հա-լած կապար»։ ՆՀԲ սրա հետ նաև եբր-օֆրէթ, ափէրէթ «կապար»։-Lag. Arm. Stud. § 1103 արաբ. abār, ibbār «կա-աար»։ Պասմաճեան, Մասիս 1893, 251 համարում է տուրանեան բառ՝ իբր ակ-կադ. abar։ Հիւբշ. 306 յիշում է ասոր. արամ. [syriac word] awārā, եբրայեց. [hebrew word] 'ofereϑ, ասուր. abaru, արաբ. և պրս. [arabic word] abār «կապար», բայց մերժում է սրանց հետ կապել հայերէն բառը, որ եթէ ասորերէնից փոխառեալ լինէր, *ա-բար ձևը պիտի ունենար։ Jensen սր-րանց յարաբերութիւնը մերի հետ ըն-դունում է և ազդեցութիւնը վերագրում է հաթեան շրջանին։ Հիւնք. հանում է կարապ թռչունից։ Karst, Յուշարձ. 401-2 դարձեալ սումեր. abar «ևա-պար» բառի հետ։ Մեր բառին աւելի նման են հնչում լտ. cuprum, հբգ. cup-far, գերմ. Kupfer, անգլ. copper, ֆը-րանս. cuivre, սերբ. kupor ևն, որոնք բոլոր նշանակում են «պղինձ»։ Այս բո-լորի հնագոյն ձևն է լտ. aes cyprium «մետաղ Կիպրոտի», որ փոխառեալ է յն. ϰύπριον «կիպրական, Կիպրոսի պղինձ» բառից. միւսները փոխառեալ են լատինից։ Ըստ այսմ լտ. cuprum և ամբողջ ընտանիքը կապ չունին հա-յերէնի հետ։

• = Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կապելայ

s.

tavern, public-house;
eating-house;
brothel.

• = Ասոր. [syriac word] ︎ qapēlā «գինեպան, պան-դոկապետ» բառից, որ իր հերթին փոխա-ռեալ է յն. ϰαπηλεία, ϰαπηλεῖον, ϰαπήλιον «մանրավաճառի կրպակ, գինետուն» բառից։ Հունարէնի արմատն է ϰαπη «մանը կտոր, մանրուք» (Boisacq 408)։ Հայերէնի մէծ կապելայ և կապեղայ ասորերէնից են, իսկ միւսները յունարէնից։


Կապերտ, ից

s.

piece of linen or of cloth;
— հնոտի, tatter, rag.

• ՆՀԲ «փերթ կապայի կամ քէպէի»։ Վ. Ա. Ա. (Ազգասէր Արարատեան, Կալ-կաթա 1848, էջ 96) հանում է կա, կայ. կաց, կայան «տեղ»+պերտ=փերթ «կտոր» բառերից. կափերթ է բնիկ հայ բառ, որ ցոյց է տալիս թէ այս աոհես-տը նախ ծաղկեցաւ Հայաստանում, ո-րից նիւթն ու անունը փոխ առին օտա-րազգիները։ Հիւնք. կապարճ բառից։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 կապ բառից։

• ՓՈԽ.-Հալերէն գաւառական ձևի հետ բոլորովին նոյն են անգլ. carpet «գորգ». հՖր. carpite, ֆրանս. carpette «սենեակի քառանկիւնի գորգ», գերմ. Karpet, իտալ. carpita «մի տեսակ թաւ կերպաս», հունգ. kärpit «վարագոյր», սերբ. karpit «վա-րագոյր», krpèta «սեղանի վրայ փռելու գորգ» (Berneker 628), որոնք բոլոր հանում են եւրոպացիք ստ. լտ. carpita «բրդէ ձորձ» բառից, իսկ այս էլ ծագած լտ. carpo «բուրդ կամ թել մանել» բայից. բայց դեռ քննելի է թէ արդեօք նոյն իսկ այս ստ. լատ. բառը փոխառեալ չէ՞ յետին հայերէն կարպետ ձևից, նիւթի հետ վաճառականու-թեամբ անցած Եւրոպա։-Օրբէլի (տե՛ս Մառ, Teксть и paз. no Kав. Փոл. հտ. I (1925), էջ 111) հայերէնից փոխառեալ է համարում նաև ռուս. ковëръ «գորգ»։ Այս բառը՝ որի ցեղակիցներն են ուկր. kóver., kovérec, չեխ. koberec, լեհ. kobierzec, բուլ-զար. guber և սերբ. guber, դեռ բացատրը-ւած չէ։ Ըստ Berneker 592 ոմանք փոխա-ռեալ են դնում անգլ. čover «ծածկոց» բա-ռից, ուրիշներ հիսլ. kggurr «գորգ» բառից, ուրիշներ էլ ֆրանս. couvrir, սպան. cobrir. իտալ. coprire, ռում. cóper «ծածկել» բա-ռից։ Սակայն բոլորն էլ անճիշտ են»


Կապիկ, պկաց

s.

ape;
— փոքր, marmoset;
— մեծ, baboon;
— երկայնաձետ, monkey.

• = Պհլ. kapik «կապիկ» բառից, որից և պրս. ❇ [arabic word] kabi «կապիկ». պահլաւերէն բա-ռըն էլ հին ժամանակ փոխառեալ է սանս. [other alphabet] kapi-հոմանիշից, որից առնուած են նաև հ. եգիպտ. kephi, ասուր. ukupu?, եբր [hebrew word] qoр, ասոր. ❇ qupā և յն. ϰήπος ϰῆβος «մի տեսակ երկարապոչ կապիկ» (Boisacq 445)։ Հնդ. kapi-«կապիկ» հա-մարւում է գոյնի անուն. հմմտ. kapila-kapiça-«գորշագոյն, կարմրաւուն»։-Հիւբշ. ,65։

• Klaproth, Asia polygl. էջ 99 պրս. kabi ձևի հետ։ Ինճիճեան, Հնախօս. Գ. 11 «իբր յինքն կապող»։ ԳԴ դնում է պարսկերէնից։ ՆՀԲ լծ. թրք. շէպէք, քէպպի, սանս. քափի, եբր. գօփ, յն. ռի՛վօս։ Սանս. ձևի հետ համեմատում են նաև Peterm. 17, 25, Windisch. 8, Böttich. ZDMG 1850, 356, Lag. Ur. gesch. 757, Müller SWAW 38, 572 ևն։ Պատկ. Aрм. reorp. 80 պհլ. kapik ձե-ւից։ Lag. Arm. Stud. § 1107 դնում է փոխառեալ և -իկ վերջաւորութեան մէջ գտնում է պհլ. -īk յանգըր


Կապիճ, պճաց

s.

cab, bin, ephah, bath;
bezel, mounting, setting;
—ք աչաց, socket or orbit of the eye;
—ք կօմկաց, vamp of a shoe;
iron greaves, armor for the legs;
— ատամանց, socket, alveolus.

• , ի-ա հլ. «հատեղէնների մի չափ է, որ առնում է 1/լօ գրիւ» ՍԳր. Եւս. պտմ. Փարպ. «գինիի չափ» Անյ. պորփ. «աչքի ա-մանը, փոսը» Զաք. ժգ. 12. «սրունքները պատող զրահը կամ նման տանջական մի գործիք» Ագաթ. § 115 (յոյն թրգմ. հրտր. Lagarde, էջ 28 περιϰνημῖδας «սրունքները պատող զրահ»). Գոր. և Շմ. հրտր. Միաբան, էջ 71 և 77 (հինգ անգամ գործածուած). «մի տեսաև հառև» Արձ. 1041 թուից (տե՛ս Վիմ. տար. 22)։ Որից կապճաթիւ Եղիշ. կապճա-համար Արծր. կապճեան Կանոն. ակնակա-պիճ Յոբ. խ. 19. ատամնակապիճ (նոր բառ)։ Երկրորդական նշանակութիւնները յառաջացած են «աման» նշանակութիւնից փոխաբերաբար կամ լայնաբար։


Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Տփ. կապուտ, Ալշ. Մշ. կաբուդ, Ակն. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաբուդ, Վն. կապոտ, Խրբ. գաբօղ, Ագլ. Գոր. Ղրբ. կ'm'պիւտ, Շմ. կmպիւտ, Հւր. կmպիտ, Երև. կապիտ, Տիգ. գmբուդ, Ասլ. գաբիւդ, գաբիւ՝, Հճ. գաբիդ, Սվեդ. գաբբէդ։ Նոր բառեր են կապոյտկեկ, կապուտիկ, կապուտկենի, կապուտկիլ, կապուտւոր, կապուտքար «դժոխաքար», կապտագլուխ, կապտաժեռ, կապտակոխ, կապտախոտ, կապտիլ։

• ՓՈԽ.-Վրաց. კაάოეტი կապոետի «մի տեսակ քար. 2. մի տեսակ բոյս. 3. մի տե-սակ ձուկ. 4. միամեայ թռչուն», კამიტო կապիտո «մի տեսակ խաղող», კამოეტობა կապռետոբա «թռչունների փետրաւորումը», კვაკაძოეტი քվա-կապոետի «զմրուխտ». վրացին փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տալիս ե ձայնը՝ որ մեր յ ձայնն է փոխանակում։ Նշանակութեանց կողմից էլ հմմտ. կապուտակ «յակինթ», գւռ. կապտա-քար, կապոյտ «մի տեսակ ձուկ», կապոյտ կռիկ «ներկարար թռչունը», կապտախոտ, կապուտկենի «մի տեսակ խաղող» ևն։


Կառափն, փին, փունք, փանց

s.

skull, cranium, head;
ընդ — հանել, to cut off the head, to behead, to decapitate.

• մերժում է։ Muller WZKM 5, 268 մեր-դնում քաղդ. [hebrew word] qrq p, ասոր. ❇ qrq b ձևից։ Bugge KZ 32, 48-49 սանս. karpara, հպրուս. ker-petis, հսլ. črčpu, հբգ. scirbi, գերմ, Scherbe, ռուս. цepenъ «գանկը» բա-ռերի հետ, իբրև բնիկ հայ բառ։ Հիւբշ. 458 հնխ. նախաձևը դնելով 'skerpo-*kerpo-, անապահով է գտնում հայերէ-նի համեմատութիւնը, որովհետև բա-ռիս բուն արմատն է կառ, իսկ -ափն մասնիկ է. հմմտ. կլ-ափն։ Հիւնք. յն, ϰάραβος «նաւ» բառից։ Jensen ՀԱ 1904, 275 ասուր. karpatu «պտուկ» և ասոր. qarqaftā «գագաթ» բառերից է հանում։ Scheftelovitz BВ 28 (1904), 149 և 29, 69 կցում է սանս. karpara «գոգաւոր աման, գանկ». kharpara «պտուկ», յն. ϰαλπη «կուժ», լտ. cal-par «աման» ևն բառերին և բոլորը միասին փոխառեալ է դնում ասուր karpu, karpatu «պտուկ» բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 74 նոյն է Հիւբշ-մանե հետ. որընց հետևում է նաև Pokorny II 580։


Կառք, ռաց

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

• = Լտ. carrus «մի տեսակ քառանի կառք» բառից փոխառեալ է Հռովմայեցոց ժամանակ. իսկ այս լտ. բառն էլ փոխա-ռեալ է Գալլերից. հմմտ. գալլ. carros հիռլ. կիմր. և հբրըտ. čarr «կառք»։ Գալ-լերը Իտալիա մտան Ն. Ք. Զ-Ե դարերին. 390 թուին նրանք հասան Հռովմ։ Նրան» անքաղաքակիրթ ժողովուրդ չէին. այլ իւ-րացրել էին իրենց նուաճած ազգերի կուլտու-րան։ Աչքի էին ընկնում յատկապէս այն կառքերը, որոնցով նրանք. արշաւում էին կամ իրենց իրերը փոխադրում գաղթակա-նութեան միջոցին։ Լատինները վերցրին նրանցից կառքերի զանազան տեսակների աւնուննեռ. ինչպ. carrus «քառանիւ կառք իրեր փոխադրելու», carpentum «երկանիւ կառք», petorritum «քառանիւ կառք» ևն (Meillet, Esq. d'une hist. de la langue latine, էջ 106)։ Հռովմայեցոց միջոցով բա-ռը այնուհետև տարածուեց ամէն կողմ. ինչ. յն. ϰάρρον, հբգ. charro, charra, գերմ Karren, շվեդ. karra, ֆինն. karrit, karryt ֆրանս. char, իտալ. carro, ռում. անգլ. car, չեխ. kára, լեհ. kary, gary, սլ. gare, ռուս. каpeта, ասոր. Լօ qaruxa, թալմ. [hebrew word] qəruxin կամ [hebrew word] aarōn «ևառ»» ևն (Walde 215, Berneker 488, Boisacq 266, Kluge 244)։ Լտ. carrus <գալլ. čarros. այս գալլ. բառն էլ հնդևրո. պական է և պատկանում է k'ers-«վազել, 2. կառք» արմատին, հմմտ. յն. σάρσα «սայլ», լտ. sarracum «երկանիւ մեծ կառք» (որոնք ծագում են իլլիւր. *sarsa բառից), լտ. curro «վազել», cursus «ընթացք» currus «կառք», յն. έπίϰουρος «օգնութեան վազող» ևն (Pokorny 1, 427-8)

• Նախ Schrōder, Thesaur. էջ 58 կը-ցեց գերմ. Karren բառին, վերջինը դը-նելով հայերէնից։ Klaproth, Asia po-lygl, 106 գերմ. Karre։ ՆՀԲ լծ. լտ. currus իտալ. carro, carrozza, պրս. вardī̄n։ Windisch. 8 լատ. currus։ Böttich. Arica 56, 14 համեմատում է սկիւթ. ϰαραρύες «սայլ» և ϰοράμη «սայլի ծածկոց»։ Նոյն, Kudīm. 53, 225 ասոր. qarūq (իմա՛ qaruxa)։ Riggs Քեռաևան. 1856, էջ 61 անգլ. car. Տէրվ. Altarm. 14 սանս. car «երթալ» լատ. čallis «ճամբայ» բառերին է կը-ցում քայլ, կառք, լտ. currus, currere, գալլ. carrus։ Նոյն, Նախալ. 69 հնխ-kar արմատից լտ. currere, currus, հյ. կառք, որ «սակայն կարելի է որ Հո-ռոմք պարգև ղրկած ըլլան Հայոցս carrus գաղղիական-լատինական բա-ռըն»։ Պասմաճեան, Մասիս թ. 1893 էջ 251 իբր թուրանեան բառ կցում է ակկադ. քար «սայլ» ձևին։ Հիւնք. լտ. carrum։ Հիւբշ. 458 կարծում է որ թեր-ևս Գաղատացիներից է փոխառեալ՝ նոյն իսկ Փոքր-Ասիայում։ Սրան հա-մամիտ էր Meillet MSL 10, 280, բայց MSL 18, 349 հաստատեց, որ փոխա-ռեալ էլատիներէնից՝ վերի ձևով։ Schef-telowitz BВ 26, 68 ասոր. yərux4 ձևից է առնուած՝ սրա վերջաձայն x

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ կայ շատ տեղ կառավարել ձևը (Մրղ. կառավըի-նէլ). մինչև անգամ Անգորայի թրքախօս հայոց մէջ garavellemek «կառավարել, ճարել» ձևով (Բիւր. 1898, 789)։

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 19րճ 22։ հայերէնից փոխառեալ է դնում ալբ. karr «կառք», որ անշուշտ զուտ լատինական փո-խառութիւն է։ Պէտք չէ հայերէնից կարծել նաև պրս. ❇ gāri «ձիասայլ, ֆուրգուն» (չունի ԳԴ. գործածական է այժմ Թեհրանի պրս. բարբառում և այլուր), որի հետ առ առաւելն կապ կարող է ունենալ սումեր. gar «սայլ»։


Կասիա, այի

cf. Կասի.

• = Յն. ϰασία «դարիճենիկ», որ աւելի հա-րազատ ձև է քան ϰασσια, որից նաև լատ. časia, cassia, իտալ. cassia, ֆրանս. cas-se. յոյն բառն էլ փոխառեալ է արևելքից հմմտ. եբր. [hebrew word] qəsī'ā, հր-արամ [hebrew word] kəsiyā, ասուր. kasū (Gesenius17 721, Boisacq 419)։ Ըստ վերջինիս յոյն բառը նշանակում է «laurier-cassa, faux cannelier, կեղծ դարիճենիկ, laurus cassia L», իսկ ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ laurus cassia L=cinnamo-mum zeylanicum N. ab. E, որ բուն դար-չինն է. Ս. Գրքի կասիան հաւանաբար է «cinnamomum aromaticum» (տե՛ս անդ էջ 99 և էջ 188)։


Կասսիոպէ

s.

Cassiope.

• = Յն. Κασσιόπη, որից լտ. Cassione ա-ռասպելական անձնաւորութիւն, որ յետոյ, աստեղատան փոխուեցաւ։


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

• = Պհլ. *kask «գարի» բառից փոխառեալ, որ թէև աւանդուած չէ, բայց մինչև այսօր էլ պահուած ենք գտնում մի քանի իրանա-կան բարբառներում. ինչպէս՝ մինջանի käsk «գարի» (MSL 19, 147). եազգուլա-մի käsk «գարի» (JAs, 1916, էջ 251)։ Պհլ. ձևից է ածանցւում պրս. *kašk «գարի», որ թէև նախորդի նման չէ աւանդուած, բայց պահուած է պրս. մի քանի ածանցներում ինչ. [arabic word] kaškāb «կասկաջուր, գարե-ջուր», [arabic word] kaškēn «քաչկէն, գառե-հաց», [arabic word] kaško «զարեջուր» և [arabic word] keškek «հերիսայ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] kašk «կասկաջուր, գարիի խաշու՝ որ գործածա-կան է բժշկութեան մէջ» (Կամուս, թրք թրգմ. Գ. 110)։-(Թիրեաքեան, Կարնամակ ծան 111 ունի պհլ. kazk «գարիի և ցորե-նի աղանձ» բառը, որ այլուստ անծանօթ է)։-Հիւբշ. Arm. Gram. 51ə։

• Lag. Arm. Stud. § 1115 սրանից փո-խառեալ է համարում յն. ϰάστανος,, իսկ Göttingen-ի Nachrichten թերթի մէջ՝ 1889 մայ" 29՝ (հայ թրգմ. ՀԱ 1889, 159) ընդհակառակը հայ. կասև հանում է յն. ϰαστανὲα «շագանակ» բառի՞ց։ Հիւբշ. 166 նկատելով որ բառը գործա-ծական չէ հայերէնի մէջ, մերժում է իբր մայր ընդունիլ յն. բառին, իսկ էջ 394 կասկածով հանում է յն. ձևից։ Bugge, Lyk. Stud. 1, 13 Փոքր-Ասիոյ Kέσϰιος և Հռոդոսի Keskinda քաղաքների ա-նուան մէջ է տեսնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 217 կցում է կասկ-ար-այ բա-ռին և հայերէնից փոխառեալ է դնում յն. ϰαστανέα (<հյ. *կասկեանեա) և ասոր. kaskəra «կողով»։ Հետևելոմ Lagarde-ի Walde 138 և Berneker 492 դեռ շարունակում են հայերէնը մայր համարել յունարէն ϰαστανον բառի, ո-րից էլ փոխառեալ են բազմաթիւ ուրիշ լեզուներ (տե՛ս կաստանայ բառի տակ)։ Boisacq յոյն ձևը դնում է Արևելքից ե-կած և նրա հետ համեմատում է հյ. կասկենի (էջ 420)։


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

• = Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։

• ՆՀԲ թրք. իսգարա և յն. էսխա՛րա ձևերին է կցում։ Lag. Arm. St. § I116 դրաւ ասորի բառի հետ։ Տէրվ. Altarm. 106 և Նախալ. 112 յն. ἐσχάαα բառի և ուրիշ ձևերի հետ՝ դնում է հնխ. skar «խարել» արմատից. իբր բնիկ հայ (սրա վրայ տե՛ս խարել բառի տակ)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 225 ասորի բառը դնում է հայերէնից փոխառեալ, իսկ կասկարայ կցում է կասկ «շագա-նակ» բառին։