Definitions containing the research այլ : 10000 results

Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հակառակ» Լծ. սահմ. այս արմա-տից են հակիլ «ծռիլ, միտիլ» Իմ. թ. 15, հակերգ «վիճաբանող» Մծբ. հակառակ «դէմ, ընդդէմ, ներհակ» և փոխաբերաբար «սա-տանայ» ՍԳր. Մծբ. Ոսկ. Եզն. հակառակա-գնաց Վեցօր. հակառակասէր Ագաթ. հակա-ռակել ՍԳր. Ոսկ հակառակորդ ՍԳր. Եփր. Թուոց. հակառակութիւն ՍԳը. ինքնահակա-ոակ Կլիմաք. խոնարհահակ Վեցօր. էջ 56 ներհակ Արիստ. ստորոգ. սրտառակիլ Լմռ. սղ. ներհակօրէն Հայել. 303 (նորագիւտ բառ), հակակիլ «հակառակիլ» (չունի ԱԲ) Խսրվկ. էջ 158. «Եւ նոքին անուանքն մարդ-կայինք, որք հետևին մարմնոյն Քրիստոսի, հակակեալք լինին նմա»։ Այստեղ է պատ-կանում նաև հակ «բեռան կապոց» Մանդ. Ոսկիփ. Վրդն. առկ. 152, այսպէս կոչուած՝ ակնարկելով ձիու երկու կողմը՝ իրար դէմ դրուած կապոցները։ Մի ուրիշ ընդլայնաց-մամբ ունինք հակ «պատասխան (հմմտ. Ննխ. դարձ «պատասխան»). 2. զուգորդ» ըստ Բառ. երեմ. էջ 172։ Նոյնից է յառաջա-նում վերջապէս հակակ «հաւասար, նման», որ մէկ անգամ ունի Մագ. թղ. 60՝ բա-ցատրութեամբ միասին. «Ո՞ւր Հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ է հարթակ հա-ւասար». հմմտ. Վստկ. 198՝ Հալեաց ի ւն-ձին մեծութիւնն և զգլուխն ըստ անձինն մե-ծութեան հակակայ արա՛։-Յետոսկեդարեան հայերէնի մէջ հակ դարձած է շատ գործա-ծական նախամասնիկ՝ համապատասխան յն. ἀντι-ձևին. այսպէս՝ հակադարձ= ἀντίστρο-φος Արիստ. հակակիր= άντιπαϑής Սահմ, հակատրամատել= ἀντιδιαί́ρεοις Անյ. ստոր. հակադրել= ἀντιτίϑημι Արիստ. ևն։ -Մի-ջին հյ. ունինք հակառ՝ գործածուած 994 թուի մի արձանագրութեան մէջ (տե՛ս Վիմ. տար. էջ 11)։ -Նոր գրականում կազ-մուած են բազմաթիւ բառեր, որոնցից յի-շենք՝ հակաականանաւ, հակաառաջարկ, հա-կադաշնակցական, հակազդեցութիւն, հակա-թոյն, հակաթոռ, հակակարծիք, հակակղե-րական, հակակրութիւն, հակահարուած, հա-կահրէական, հակամանկավարժական, հա-կամարտութիւն, հակայեղափոխութիւն, հա-կայեղափոխական, հականեխել, հականե-խական, հակապետական, հակաառողջապա-հական, հակասահմանաղրական, հակասա-կան, հակուղիղ և այլն։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պասուք, սքոյ

s.

great thirst.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 71 պա=սանս. pa «խմել» և սուք=սանս. çuč «փայլիլ, վառիլ»։ Հիւնք. յն. πά́σχω «կրել, տա-նիլ, զգածիլ որևէ կրիւք»։ Müller, Ar-men. VI և Bugge KZ 32, 58 պապակ բառի հետ՝ սանս. pipās «խմել ուռեւ»։ Scheftelowitz BВ 28, 313 սանց. bhakš «խմել»=զնդ. baxš։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 312 պրս. [arabic word] pasuk «յօրանջում» (իսկ «խոնջութիւն, թուլա-ցում» նշանակութիւնները չգիտեն ԳԴ և Բուրհան)։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։


Պատկան

cf. Պատշաճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Նբ. Շմ. պատկանիլ, Ննխ. բադգա-նէլ «վայլել, սազ գալ»։


Պար, ու, ուց

s.

dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. բուն նախնական նշանակոյ-թիւնն է «շուրջ, շրջան», որից ձևացած են հետևեալ առումները. -«պար, խաղ, կաքաւ, հօրա» ՍԳր. «խումբ, հաւաքոյթ» ՍԳր. Պետ. Շար. «աստղերի հոյլ և նրանց շարժումը» Ժմ. Զքր. կթ. ծն. Անան. յհ. մկ. «անասուն-ների, յատկապէս մեղուների խումբ» Վեցօր. 164, Եղիշ. դտ. 188. Փիլ. Մագ. Վրք. հց. «այլևայլ իրերի շարք» Նար. Բրս. ընչեղ. սը-րանից են պարաձև «կոլոր» Ոսկ. ես. 159. պարանցիկք Դտ. թ. 27. պարաւոր ՍԳր. բարձրապարու Վրդն. քրզ. գեղապարել Պիտ. Փիլ. Յհ. իմ. ատ. անպար Փիլ. լին. եօթն-պարեան Յհ. իմ. եկեղ. խորդապար Մագ. կոծապար Պիտ. օդապար Պիտ. օդապարիկ Յհ. կթ. պար կամ պարս «մեղուախումբ» Ոսկ. եփես. 828. Եւագր. 360. որից պարս տալ «մեղուների խմբուիլը» Եփր. դտ. 341. պարսմայր «մեղուների թագուհին» Վստկ. ոճով ասւում է պար առնուլ «պարել, պար բռնել» ՍԳր. «պարունակել, բովանդակել» Արիստ. աշխ. պար արկանել «շրջապատել» Նիւս. թղթ. և կազմ. յետոսկեդարեան շըր-ջանին՝ դարձել է նախամասնիկ՝ համապա-տասխան յն. περι և լտ. circum մասնիկնե-րին. հմմտ. պարագայ=περιφερόμενος, պա-րագրել =περιγράφω circumscribu, պարառել = περιλαμβάνω, պարունակել=περιέχω ևն. այս գործածութեամբ ունինք նաև փար-ձե-ւով. ինչ. փարաբառնալ=περιαίρεω Անյ. ստոր. փարադրել =περιτίϑηϰι Արիստ. ստոր. շրժ. ևն։-Նոր բառեր են պարահանդէս, պարասրահ, պարբերական, պարբերաբար, պարուհի ևն։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րայականն ու միւս թարգմանութիւննե-րը կայթի տեղ ունին «հարիւր ողկոյզ, հարիւր կապոց»։ Սրանից հետևցնելով Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 100 կայթ մեկնում է «շար ողկուզաց չորա-ցեալ խաղողոյ կամ չամչու»։ ՆՀԲ «իբրև արմատ կթելոյ՝ է կթոց, քթոց»։ Հիւնք. հանում է կաթն բառից։ Մանան-դեան, Կշիռները յեվ չափերը, էջ 88 և 90 գտնում է որ Դիոնիսիոս Թելմա-հարցու ասորական ժամանակագրու-թյան մէջ «գինու մեծ չափը անվանված և kailtè. չափի այս անունը... համա-պատասխան ե հայերեն կայթին... կայլտեյի կշռորդը կստացվի՝ 408x x25=10 կիլ. 200 գր.»։ Ասորի բառն է kailtā «չափ», որ իգականն է kaila «չափ» բառի։ Ըստ ձևի կարելի չէ հա-մեմատել հայ բառի հետ, որովհետև պիտի տար հյ. *քայղթայ կամ *քեղթայ (միայն ք նախաձայնով)։


Կանդրիւ

s.

large wooden collar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փայտէ մեծ անուր» Նչ. եզեկ. Մագ. թղ. 138 «Եգիպտացի ճգնաւորների մէջքի անուրը» Մաշտ. (ըստ Հացունի, Պատմ. տարագի 426). նոյն բառն է կանդիւ (այլ ձ. կանդի) «զանազան խոտերից հիւ-սուած պսակ՝ որ տակառի բերանն են անց-կացնում, որպէսզի գինին եռալու ժամա-նակ դուրս չթափուի» Վստկ. 94։


Կանեփ, ի

cf. Կանափ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։

Առաջին անգամ ԳԴ պրս. քէնէպ և քէնէվ ձևերի հետ։ ՆՀԲ «նոյն անուն է և յայլ լեզուս»։ Müller SWAW 42, 253 լտ. cannabis։-Lag. Arm. Stud § 1099 պարսիկ ձևերից։


Կաշի, շւոյ

s.

hide, skin, leather.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գործին վերաբերեալ այլևայլ բառերով և անուններով»։


Կապ, ոց, ից

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

նական անհամաձայնութիւնը բազա-տրելու համար ենթադրում է, որ հնխ. qap-աճած լինի -vo մասնիկով, qap-vo>qappo>կապ։ Scheftelowitz BВ 28, 305 և 29, 40 նորվ. hempa «կապ, կարթ», յն. ϰόμβος «կապ», լիթ. kabē «կեռ», լեթթ. kmhu «բռնւած մնայ» ձևերի հետ։ Զօրպաճեան, Բազմ 1908, 359 թրք. [arabic word] baγ «կապ» բառից շրջուած։ Karst, Յուշարձան 400 ասուր. kamu «գերի բռնել», 423 թթր. qap, kab, kam, kem «փակել, պատել», 428 թթր. bak, bag «կապել»։ Թիրեաքեան Հև 1912, 288 նոյն ընդ կափուցանել, խափուցանել, իսկ Արիահայ բռ. 196 կապան «կիրճ»= զնդ. jafnu, jafan «կիրճ»։ Jespersen, Language 1925, էջ 469 հյ. կապ «l seize» իբր բնաձայն կցում է լտ. capio, յն. kapto, թրք. kap mak, ֆր. happer ևն բառերին։ Pictet բ. տպ. Բ. 255 կցում է իռլ. cab «սանձ», սանս. ǰambha «երախ» բա-ռերին։ Tucker, Notes of indo-our. ety. mologies (Melbourne-Halle 1930?), էջ 19 լտ. capillus «մազ» (իբր մանը թել), սանս. čāpa-«աղեղ», յն. ϰαπά-νа, ϰαπάνη «սայլ», լտ. capsa «արկղ» բառերի հետ։ Պատահական նմանու-թիւն ունի անշուշտ ասուր. käpu «չուան» (Muss-Arnolt, Ass. -engl. Handwb. 420բ)։

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կապ, Ալշ. Մշ. կաբ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաբ, Ասլ. գաբ, գա*, Տիգ. գmբ, Ագլ. կօպ (բայց կա՛պիլ), Հճ. գօբ, Զթ. գօբ, գոբ, Սվեդ. գուբ։ Նոր բառեր են կապան «մազի, օրորոցի կապ, կապիչ», կապելանց, կապճիւղ, կա-պանորթ, կապամէջ, 'կապասեղ, կապլ «խուրձ», կապիչ, կապկայ, կապկպել, կապ-կըշտել, կապռտել, կապտռտել, կապկպո-տել, կապոտել, կապկպտել, կապովի, կա-պոց, կապուկ, կապս, կապք, կապօն, կապ-րար, կապքար, փորկապ ևն։ Կապել «շինեւ» նշանակութիւնը գտնում ենք յատկապէս Հմշ. (փսիաթ ևն հիւսել, գործել), Երև. (մա. տուռ. կամուրջ կապել)։ ՓՈԽ.-Վրաց. კაჭი կապի «փայտի կամ ծառի վրայ երկճիւղ բաժանմունք». ორ-კაάი որ-կապի «երկժանի», ❇ბებიანი կապե-բիանի «բազմաճիւղ (փայտ)», აკაბი ա-կապի, აკაუი ակափի «գայլ, բերանա-կապ»? კაბანი կապանի «քարոտ, ժայռոտ, անանցանելի տեղ», իմերխևի լեզուով კაბანი կապանի «անդունդների վրայ վը-տանգաւոր ուղի» (Մառ, Teксть VIII էջ 82), գւռ. թրք. Կր. kaban (Բիւր. 1898 627), Ակն. geban «քարոտ, նեղ անցք կամ ճամբայ» (հյ. կապան «լեռնանցք, կիրճ» բառից).-հայ մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] ❇ nezgeb «ծամկապ, մազերի կապ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325)։-Հա-յերէն կապս բառին շատ նման է հնչում ն ասոր. käps «փորկապութիւն», որի հետ նոյն է թրք. gabz «փորկապութիւն» և որից փոխառեալ է նաև ռմկ. խապըզ «փորևա-պութիւն»։ Այս բառը համարւում է արաբ. [arabic word] qabz, որ նշանակում է «առնել, բրո-նել, տարածել, թռչիլ» և չունի «փորը կա-պուիլ» իմաստը, ըստ Կամուսի ընդարձա-կածաւալ բառարանի (հտ. Բ. 441)։ Միև-նոյն ժամանակ արաբ. qabz ներգործական է, իսկ թրք. qabz գործածւում է իբրև չեզոք (qabz olmaq «փորկապ լինել»)։ Այս բոլո-դնել ո՛չ թէ արաբ. qabz-ից, այլ հյ. գւռ. կապս ձևից։ Հյ. կապոց բառից է փոխա-ռեալ եթովպ. cabotz կամ cotz «tenia, երի. զորդ. 2. kousso կոչուած բոյսը, վարդազգի. ների ընտանիքից, որ սքանչելի դեղ է ե-րիզորդի դէմ»։ Հապէշլի Գարապետ անու-նով մի Պօլսեցի հայ վաճառական, որ շա-րունակ երթևեկում էր Եթովպիա, ճանաչեց այնտեղ այս բոյսը 1757-62 թթ. և Պօլիս բերելով ծանոթացրեց A. Brayer անունով ֆրանսիացի բժշկին։ Բժիշկը տարաւ բոյսը Պառիզ 1822 թ. և առաջարկեց նշանաւոր բուսաբան Kunth-ի քննութեան։ Բուսո հա-ւանութեամբ «Բնական պատմութեան ընկե-րութեան» կոչուեց Brayera antheminople. Այս պատմութիւնը գրեց ինքը Brayer, Neuί années a Constantinople (Paris 1836) աշ-խատութեան մէջ, ուր էջ 430 ասում է թր այս բառը ծագում է հյ. կապոց «ծրար» բառից, որովհետև այս բոյսի գործածու-թեամբ երիզորդը կծիկի պէս դուրս է գա-լիս։ Նոյնից քաղելով կրկնում է Վ. Թորգո-մեան REA 8(1928), էջ 33-38 և Կոչնակ Հայաստանի 1919, л 20, էջ 624-6։-Հա-յերէնից է նաև թրք. գւռ. Այն. կապ (Կոչ-նակ՝ անդ)։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

դեռ Եւրոպայում եղած ժամանակ փոխ առին այս բառը կելտերից և Ասիա անցնելուց յետոյ՝ նոյնը փոխ առին Ա-սորիները հայերից՝ Մ. Ս. Դաւիթ-Բէկի այլանդակ մեկնութիւնը (Յուշարձ. էջ 397) տե՛ս կատաղ բառի տակ։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կատու, Ալշ. Մշ. կադու, Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաղու, Ասլ. գադիւ, Տիգ. գmդու, Ոզմ. կա-տօ, Սվեդ. գ'ադօ։-Զարմանալի կերպով ջնջուած է Զէյթունում. ուր գործածական է միայն փը՛սը՝գ ձևը, որ է փիսիկ (այլուր միայն փաղաքշական)։ Նոր բառեր են ար-ջակատու, կատուաչք, կատուալուայ (որ և կատնլուայ), կատուախաղող, կատուակ, լատուակծկունծ, կատուահոռի, կատուա-հուտ, կատուամորի, կատուանուաղ տալ. կատուասատկ տալ, կատուատէր, կատուա-քուն, կատուենի, կատուկախ, կատուաթութ ևն։-Միջին հյ. ունինք կատու՝ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս (տե՛ս Ամատ. Հայ. բառ ու բան, էջ 333ա)։


Կարապ, ի

ast.

s. ornith. swan;
ձագ —ի, cygnet;
երգ —ի, the tuneful strains of the expiring swan. cygnus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ցով կցում է հպրուս. golimban «կա-պոյտ», լատ. fel, fellis «մաղձ», լիթ. gettas «դեղին» ևն ընտանիքին։ Առա-ջարկուած են նաև այլ համեմատութիւն-ներ (տե՛ս անդ), այնպէս որ բառի ծա-գումը դեռ որոշուած չէ)։ Հիւնք. լն. ϰάραβος «նաւ» բառից է հանում։ M, Riabinin, MSL 10, 13 իրար է կցում ռուս. кораблъ «նաւ», յն. ϰάραβος, լտ. carabus «խեցգետին» և հյ. կարապ ձևերը։


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։

«փայլ, փայլիւն, ցոլք». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են աա-ղապանծ «լուսափայլ, մաքուր, լուսապանծ» Հին բռ. պաղապանծական Անան. եկեղ. և կրկնութեամբ՝ պաղպաջ «փայլ, փայլիւն», որի վրայ տես առանձին։


Պաղատ

cf. Պաղատանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թախանձանք, աղաչել խնդրելը» մէկ անգամ գտնում եմ գործածուած այս արմատական ձևով աղաչանք և պաղատ կրկնականի մէջ՝ Եփր. յես. էջ 317 (որի հետ հմմտ. գւռ. աղաչ-պաղատ). նոյն արմատից են կազմուած պաղատիլ «աղաչել, թախան-ձել» ՍԳր. «լալով աղաչել» Մանդ. Շար. պա-ղատանք ՍԳր. պաղատախառն Մծբ. պաղա-տումն Խոսր. Նար. Արծր. պաղատաւոր Սկևռ. աղ. աշխարհապաղատ Բուզ. բազմապաղատ. Պհ. կթ. մեծապաղատ Յհ. կթ.-բառիս երկ-րորդ ձևն է պաղէտ «աղաչանք» Մծբ. էջ 305, 339. Եփր. յես. էջ 317 և մնաց. էջ 475 (ոստ այլ, ձեռագիրների. հմմտ. ՀԱ 1911, 504 և 1912, 547)։


Պաղատիտ, տտի

s.

dried fig, string of dried figs, a frail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «չոր թուզ» Ա. թագ. իե. 18, լ. 12. Դ. թագ. դ. 42, ի. 7. ես. լը. 21. Նորագիւտ Ա. մնաց. ժբ. 40. (իսկ Յուդթ. ժ. 5 գրուած է յգ. գրծ. պաղատտկօք, այլ ձ.


*Պայտ, ից

s.

iron, horse-shoe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։


Ռազմ, ից

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։


Ռայ, ից

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.

λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։


Ռիշտ, ռշտաց

adj.

niggardly, penurious, sordid, parsimonious, mean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ճիշտ, ճշտող հոմանիշի՞ց։ Հիւնք պրս. rašt «ցամաք»։ Իրանեանների մէջ ունինք պհլ. ❇ ružd=մանիք. պհլ, [hebrew word] ruzd, պրս. ❇ ružd, ❇ razd «ագահ, շատակեր» (ИАН 1912, էջ 48) բայց սրանք ո՛չ միայն ձևով չեն ծած-կում մեր ռիշտ բառը, այլ և իմաստով էլ հակառակ են։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pul. 101 սիրյ. seseg պերմ. düsek, վոթյ. säsik «սագ» բա-ռերի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայնից։ Peterm. 22 քրդ. häk, ան-գսք. äg։ Pictet 1, 388 համարում է շրջուած պրս. թրք. qāz «տագ» ձևից։ Müller BVS 5, 381 փոխառեալ չէ, այլ նոյն է զնդ. zaγhr, սանս. hamsa հո-մանիշների հետ։ Հիւբշ. KZ 23, 26, Տէրվ. Երկրագունտ 1884, 102, Նախալ. 83 և 173, Schmidt KZ 25, 127, Bittner


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԱԲ մեկնում է «մէջտեղի սրահ»։ Ըստ Gesenius17, 779 եբր. [other alphabet] səderōth յոգնակին է եզ. [hebrew word] sədērā բառի, որ նշանակում է «կարգ կամ շարք մար-տիկների». այլուր (Գ. թագ. զ. 9) ունի շինարարական անյայտ նշանակութիւն, որից անշուշտ ազդուել է ԱԲ։ Ուղիղ է համեմատում Macler ՀԱ 1927, էջ 614։


Սալոր, ի, ոյ

s.

plum;
— դամասկեան, damson;
— վայրենի, sloe, wild plum;
— չոր, prune, dried plum, French plum;
օշարակ ի —ոյ, plumwine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. § 2683 և յետոյ Patrubány SA 1, 106 կցում են հսլ. sliva, լեհ. šliva հունգ. szilva, լիթ. slyva, հբգ. sleha, նբգ. Schlehe, անգլ. sloe հոմա-նիշների հետ։ Յիշատակուած ձևերի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pic-tet, բ. տպ. Ա. 281, բայց կասկածով։ Հիւբշ. IF Anz. 10, 49 յիշում է կաս-կածով։ Յիշեալ բառերը ըստ Solmsen KZ 37, 598, Walde 437, Trautmann 269-230 կցւում են լտ. līveo «կապ-տիլ», līvor «կապտագոյն», lyidus «կապտաւուն», հիռլ. li «գոյն, փայլ» ևն բառերին («սալոր» բուն նշանակում էր «կապտագոյն») և ծագում են հնխ. sleivā ձևից, որից չի կարող յառաջա-նալ հյ. սալոր։ Այս պատճառով Patru-bány ՀԱ 1906, 343 մերժելով նախկին մեկնութիւնը, դնում է հնխ. kale, kelā «տաքանալ» արմատից (հմմտ. լտ. ca-lere «տաքանալ»), իբր հնխ. kaloris «տաք ժամանակի պտուղ»։ Մառ ИАН 1913, 318 -որ յոգնակերտ մասնիկով վրաց. քլիավի «սալոր» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի սպան։ ciruela «սալոր»։


Սաղապ

adj.

slippery, failing, frail, wavering, unsteady, inconstant, fickle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անհաստատ, յողդողդ, փոփո-խամիտ» Յհ. կթ. 227. «դեգերանք գիտու-թեան մէջ, ուսման փորձեր» Ոսկ. յհ. բ. յիշ. էջ 960. որից սաղապաճեմ «քայլամոլոր, անտնալով պտտելով» Խոր. սաղապեցուցա-նել «մոլորեցնել, խոտորցնել» Խոր. սաղա-պիլ «սլքտալ» Պիտ. վջ. սաղապումն «դե-գերանք, կրթանք» (հմմտ. յն. τριβή «սլքտալ, դանդաղիլ, զբաղմունք, խնամք, գործունէու-թիւն») Մաքս. եկեղ. անսաղապ «անամոքե-լի, խիստ» Յհ. կթ. 363. դիւրասաղապ «շուտ սայթաքող՝ մոլորուող» ի գիրս Խոսր. 141. շուտասաղապ «շուտ սխալող» Խոսր. առսա-ղապել «մէկին մի բան վերագրել» Տիմոթ. կուզ 108 (ստրկական թրգմ. բնագրի ποοσ-τρίβω հոմանիշից, հմմտ. Ակինեան և Աճառ-եան, Տիմոթ. կուզ, էջ 47, 67). սրա հետ նոյն է սողոպումն «սայթաքում, անկում» Բրս. հց. որից դիւրասողոպ «շուտ գայթող, մեղքի մէջ շուտ ընկնող» Բրս. չար.։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Պարիկ, րկաց

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սրանից է կազմուած Սվեդ. ջ'իրը-բmղիգ «բորենի, մարդագայլ» բառը, որ է ջորեպարիկ (ջորի և պարիկ բառերից). այս բառին հոմանիշ է բըռռրջ'իրիգ «բորենի», որ արաբ. [arabic word] barri «ցամաքային, վայրի» բառից է կազմուած։


Պարկուկ

cf. Ծիրան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որ և պէրգուգ, լտ. բէրիգօ՜գ-գիում». իսկ ծիրան բառի տակ՝ մեր բառից աղաւաղեալ է դնում յն. προϰόϰϰιον լտ. bricoccon, bricoccoli։ ՀԲուս. § 2526 թէև գիտէ ուղիղ մեկնութիւնը, բայց չի ընդունում, այլ հայը դնում է պարկ բառից, իսկ միւսները փոխառեալ հայերէնից։


Պենտեկոստէ, ից

s.

Pentecost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից մեկնում են Ոսկ. գծ. 44 «Պենտէկոստէն ըստ յունաց յիսներեակ ասի».-Տաթև. ձմ. ճխէ. «Ասորիք և յոյնք պենտէկոստ կոչեն, որ է հինդ ռասն»։ Աւելի ընդարձակ՝ անդ, էջ ճծե։ «Պենտակոստն ի յասորոց լեզուն հինղ-երորդ թարդմանի, որ նշանակէ զհինգ տօնն ազգին Իսրայէլի... և ոմանք զայն ասեն թէ պենտն հինգ լսի և կոստն դը-լուխ. իբր թէ հինգ գլխաւոր տօն էր նո-ցա զբոլոր ամն... այլ որ ստուգիր թարգմանեն ի հոռոմ լեզուն, պենտաւն յիսուն լսի և կոստն յիսներեակ»։ Նորե-րից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Պերետուտ

s.

inspector, visitor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հոգևոր տեսուչ». երկու ան-գամ գործածուած է Կանոն հարց հետևողաց իե և Մխ. դտ. հրտր. Բաստ. էջ 141 (այլ ձ. պերետոս). Մխիթարի բացատրութիւնից եռևռա է որ բառս այն ժամանակ էլ անսո-վոր էր. «Քորեպիսկոպոս երկու են. մի՝ ձեռնադրեալն և մի՝ ո՛չ. և պերետուտն է՝ որ այժմ է բուտ»։ Սրա նման է նաև Սմբ. դատ. 72՝ Փիրիսկոպոսութիւնն երկու ազգ են. մէկն ձեռնադրած է ու մէկայլն չէ. և բուտն՝ որ է յունարէն պերիտուտ։


Սարկեաւառք

cf. Սարկեւառք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այս բառը մէկ անգամ գործածել է Վեցօր. ը. 161. «իսկ գիշակեր հաւուցն՝ որ յորսոյ կեան և ճիրանունք և սար-կեաւառք տուան»։ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկ-նում են սարկեաւառ «մագիլ, ճիրան, ռուր եղունգներ»։ Առաջին անգամ Մատ. թէոս Այվատեան, Մասիս 1853 մարտ 25, մի ընտիր ձեռագրում գտնելով «ճիրանունք ևս արկևառք տուան» ըն-թերցուածը, համարում է այս ուղղա-գոյն ձևը և մեկնում է արկանել և առ-նու բառերից։ Այսպէսով արկևառ ո՛չ թէ գոյական է, այլ ճիրան բառի ածա-կանը՝ «յափշտակող» նշանակութեամբ։ Նունը ունի նաև Նորայր, Հայկ. բառաք. 25, որ բառիս կազմութեան իբր օրի-նակ է բերում տուրևառ, հասևառիկ։


Սարսափ

s.

shuddering, consternation, great fear, panic, horror.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է կրկնութեամբ սափ «շար-ժիլ, երերալ, դողալ» պարզական արմա-տից, որի այլ կրկնականներն են սօսաւիւն կամ սօսափիւն (տե՛ս անդ)։-Աճ.


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ծանր հիւանդութիւն, հալևմաշ կամ բարակցաւ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Մխ. բժշ. էջ 4. «Իսկ այն ազգ ջերմն, որ պատճառն չոր և ռենա անռամունքն լինին, հոռոմն լխթկօն ասէ, և տաճիկն դեկ, որ թարգմանի հալևմաշ. և այլ ոմանք սեղմ ասեն. և Հայք բարակ ա-չի


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մառ ЗВО 17, 303 վրացի ձևը ո՛չ թէ անկախաբար յունարէնից առնւած, այլ հալերէնից կաղապարուած է համարում։ Այդ ճիշտ կլինէր անշուշտ, եթէ վրացի ձևը լի-նէր სემიათა-ბწერალი սեմիաթա-մծերալի, ինչպէս ունի Մառ, բայց Չուբինով գրում է ი ի-ով, որ համապատասխանում է յունա-րէն η տառի յետին ի հնչման։


Սեպ, ոց, ից

s. adj.

peak, point, summit of a rock, steep rock;
peg, wedge;
steep, cragged, a-peak, precipitous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) ?.-Նո՞յն է վրաց. სიჭი սիպի կամ სიბο კვა սիպի քվա «կարծր և կոլոր քար, մեծ գայլախազ»։


Սերեկ

s.

cf. Սեկ;
leather-lid, leather-cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. σειράω, σειρεύω «կապել»։ Հիւնք. թրք. սարղը «ծածկոց»? Աբեղե-ան, Հայոց լեզ. տեսութ. էջ 211 սեր+ եկ (գալ բայից), իբր սերեկ «սեր գալը, երեսը սեր բռնելը». սակայն այս նշա-նակութիւնը այլուստ ծանօթ չէ և սե-րեկ միայն խնոցու կամ կաթնամանի կաշէայ կափարիչը չէ, այլ ամէն տե-սակ ամանի. հմմտ. Թուոց ժթ. 15 «Ա. մենայն աման բաց, որ ոչ իցէ խփեալ կամ սերեկեալ, պիղծ լիցի»։


Սերկ

adv.

today, this very day;
— եւ վաղիւ, զ— եւ զվաղիւ, today and tomorrow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կենդանի է Հւր. իսէկի, իսէրկի «այսօրս», իսկէլի «այժմ» ձևերով, որոնցից երևում է որ յիշեալ սերկ բառը յունաբան։ ների ձեռքով շինուած կեղծ մի ձև չէ, այլ բնիկ ժողովրդական։


Սերկեւիլ, եւլի

s. bot. cf. Սերկեւլի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. սէրկէվիլ, Ալշ. Մշ. սէր-գէվիլք, Երև. սրգէ՛վիլ, Նորք (և Երևանի այլ գիւղեր) սերկէֆիլ, Շմ. սիրկէվիլ, Մկ. սըր-կըվիլ, Ագլ. սըրկի՛վիլ, սըրկէ՛վիլ, սըրկվի՛լ, Վն. սիրկիվիլ, սիկիվիլ, Ջղ. սարկիվիլ, Սլմ. նէվկէլիւ, սէվկէլիւկ, Ղրբ. սըվգէ՛լուկ, սըվ-կ'է՛լուկ, սըլկըհէ՛վիւլ, Գոր. սըլկըհէ՛վիլ, Զթ. նինգիվիլ, Հճ. սիվուգmլիյ։


Պիհ

cf. Պարենիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


*Պոլոճ

cf. Ճճի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Böttich. ZDMG 1850, 361, Arica 73, 187, Lag. Urgesch. 968 սանս. puččha «պոչ»։ Justi, Zendsp. 191 և Kurd. Gram. 31 սանս. pučcha «պոչ», զնդ. pusa «պսակ», պրս. buš «բաշ»։ Պատկ. Иacлen. 18 սանս. pučcha և քրդ. bot։ lusti Dict. Kurde 58 սանս. puččha, քրդ. bezu, bisk։ Müller, Armen. VI յն. λὄοϑη πέος «առնի», πόσϑων «մեծան» դամ», լատ. penis, սանս. pasas, puc-cha, լիթ. pyzda «բունոց» բառերի հետ, եբր բնիկ հայ՝ հնխ. pas-ka ձևից։ Թի-րեաքեան, Բազմավէպ 1913, 342 ցեղա-կից է դնում թրք. փօչ, փէօչ ձևին։ Մառ Яa и Лит. I. էջ 274 ռուս. xвoст հոմա-նիշի հետ նոյն։-Պատահական նմա-նութիւն ունի սանս. [other alphabet] puccha «պոչ», որ Walde 625 լտ. puppis «նա-ւի ցռուկ», յն. πζματος «վերջին», πύννος «սրբան» ևն բառերի հետ դնում է հնխ. pu-«յետևը» արմատից (չի յիշում այլևս Pokorny 1, 48), որ յամենայն դէպս չպիտի տար հյ. նախաձայն պ։


Պուրակ, աց

s.

wood, forest, grove.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. պրս. bark «տերև, սաղարթ»։ Հիւնք. պրս. buryā «տէզ»։ Հիւբշ. Ոա-փոխառ. բառից 39 կցում է պրակ բա-ռին, որ սակայն այլ ևս չի կրկնում Arm (ram.։


Պսեմն

cf. Պսեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պտուկ, տկոց

s.

button, bud, eye;
nipple;
cf. Պուտուկ;
պտկունք կովու, ոչխարի, udder, dug, teat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Բնիկ հայ բառ՝ հնխ. bud-«ուռչիլ» ար-մատից, հյ. -ուկ մասնիկով. ցեղակիցները տե՛ս պուտ բառի տակ, որ պահում է պարզ արմատը. յիշենք այստեղ ի մէջ այլոց մ. անգլ. budde, անգլ. bud, հոլլ. bot «կոկոն»։


*Պրրի

cf. Զղալ;
cf. Հոյն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


*Ջոջ

s.

great, grand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հաւերէնի հետ կապ չունի ուտ. հոնա (Քամալեան, Երկասիրութ. 158), որ ինչպէս ստուգեցի ուտէացի ուտիագէտ Պատուական Քուշմանեանից, նշանակում է ո՛չ թէ «մեծ, աւագ», այլ «կարմիր»!


Սրիկոն

s.

minium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նօթից հանուած ազնիւ մի ներկ» Խոր. աշխ. 616 (այլ ձ. սորիոն, սկիւ-թիկոն). ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ։